Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-337-14.06.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն հար՟կա՟յին օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին կետի աղյուսակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հարկման բազայի ամսական մեծությունը Եկամտային հարկի դրույքաչափը
մինչեւ 500000 դրամը ներառյալ 20 տոկոս
500000-ից ավելի դրամ 100000 դրամ՝ գումարած 500000 դրամը գերազանցող գումարի 25 տոկոսը

2) 2-րդ կետի աղյուսակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
Հարկման բազայի տարեկան մեծությունը Եկամտային հարկի դրույքաչափը
մինչեւ 6000000 դրամը ներառյալ 20 տոկոս
6000000-ից ավելի դրամ 1200000 դրամ՝ գումարած 6000000 դրամը գերազանցող գումարի 25 տոկոսը

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:


Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, ընդունման անհրաժեշտությունը

Մինչեւ 01.01.2018թ. գործող՝ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով սահ՟մանված էին եկամտային հարկի հետեւյալ դրույքաչափերը. ամսական մինչեւ 120 հազ. դրամ եկամտի դեպքում՝ 24.4 տոկոս, 120 հազ. դրամից մինչեւ 2 մլն. դրամ եկամտի դեպ՟քում՝ 26 տոկոս, 2 մլն. դրամից ավելի եկամտի դեպքում՝ 36 տոկոս: 01.01.2018թ. գործող՝ Հարկային օրենս՟գր՟քով սահմանվեցին եկամտային հարկի հետեւ՟յալ դրույ՟քա՟չափերը՝ ամսական մինչեւ 150 հազ. դրամ եկամտի դեպքում՝ 23 տոկոս, 150 հազ. դրամից մինչեւ 2 մլն. դրամ եկամտի դեպ՟քում՝ 28 տոկոս, իսկ 2 մլն. դրամից ավելի եկա՟մտի դեպքում՝ 36 տոկոս: Արդյունքում, եկամտային հարկի գծով հարկային բեռը շարունակում է բարձր մնալ, ինչը բացասաբար է ազդում տնտեսության մրցունակության վրա: Խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ եկամտային հարկի գծով հարկային բեռի ծանրությունն, ըստ էության, իր վրա է վերցնում գործատուն՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողը, քանի որ վարձու աշխատողներին հետաքր՟քրում է իրենց տնօրինվող եկամտի մեծությունը եւ գործնականում աշխատանքային հարա՟բերությունները ձեւավորվում են հենց տնօրինվող աշխատավարձի մեծության շուրջ: Արդյունքում եկամտային հարկի բարձր դրույքաչափերը բարձրացնում են ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքը, հետեւաբար նաեւ՝ գները, ինչը իր հերթին հանգեցնում է պահանջարկի կրճատման ու խոչընդոտում է տնտեսական զարգացումը:

Առաջարկվող լուծումը

Նախագծով առաջարկվում է էականորեն նվազեցնել եկամտային հարկի գործող դրույքա՟չա՟փերը՝ ամսական մինչեւ 500 հազար դրամ հարկվող եկամտի համար սահմանելով 20 տոկոս, իսկ գերազանցող մասի համար՝ 25 տոկոս դրույքաչափ:

Առաջարկի հիմնական նպատակն այն է, որ եկամտային հարկի դրույքա՟չափերի դիֆերենցված նվազեցումը՝ ըստ աշխատավարձի առաջարկվող միջակայքերի (0-500.000 եւ 500.000-ից ավել), պետք է նպաստի հայտարարագրվող աշխատատեղերի եւ աշխա՟տավարձերի ավելացմանը: Բանն այն է, որ մինչեւ 500.000 դր. աշխատավարձ ստացող անձանց տեսակարար կշիռը աշխատողների ընդհանուր թվում կազմում է ավելին քան 90% եւ աշխատողների տվյալ զանգվածի համար սահմանելով շահութահարկի 20 % դրույքաչափին հավասար եկամտային հարկի դրույքաչափ, ըստ էության, վերացվում է գործատուի մոտիվացիան հարկային պարտավորություններից խուսափելու առումով: 500.000դր. ավել աշխատավարձ ստացողների համար առաջարկվող նվազեցումը կձեւավորի ռացիոնալ մոտիվացիա գործատուների կողմից հարկային օրենսգրքի պահանջներին հետեւելու տեսակետից՝ միաժամանակ որոշակիորեն պահպանելով տվյալ հարկատեսակի գծով ֆիսկալ սպասելիքները: Այսպիսով, օրենսդրական նախաձեռնության հեղինակները համոզված են, որ այս առաջարկով նպաստում են աշխատուժի ստվերային շրջանառության էական կրճատմանը, հետեւաբար բյուջետային եկամուտների ավելացմանը, որը կփոխհատուցի դրույքաչափերի առաջարկվող նվազեցման հետեւանքով բյուջետային եկամուտների նվազեցումը:

Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը, բոլոր հավասար պայմաններում, կնպաստի նաեւ մատուցվող ծառայությունների եւ թողարկվող ապրանքների ինքնարժեքի իջեցմանը, հետեւաբար եւ հանրապետությունում տնտեսական ակտիվության բարձրացմանը, գործարար միջավայրի բարելավմանը:

Տեղեկանք գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
ՀԱՐԳԱՐԺԱՆ ՊԱՐՈՆ ԲԱԲԼՈՅԱՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Խոսրով Հարությունյան),

բ) օրենքի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Պատգամավորներ՝

Խոսրով Հարությունյան

Վահրամ Բաղդասարյան