Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-332-13.06.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՀՕ-21-Ն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում.

1. 2-րդ կետի «մեջ:» բառը փոխարինել «մեջ, կամ.» բառերով.

2. լրացնել նոր՝ 3-րդ կետ.

«Տեղական արտադրության խթանմանը նպաստող առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ  ԱՐԱ  ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

ՀԱՐԳԱՐԺԱՆ ՊԱՐՈՆ ԲԱԲԼՈՅԱՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Վահան Հարությունյան),

բ) օրենքի  ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 

Պատգամավորներ՝
Խոսրով Հարությունյան
Վահան Հարությունյան
Արկադի Համբարձումյան
Հակոբ Հակոբյան