Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11811-24.05.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածի երկրորդ պարբերության <<ծածկագրին>> բառը փոխարինել <<1001 90 100, 1001 90 910, 1003 00 100, 1005 10, 1207, 1209 ծածկագրերին>> բառերով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածով  հաստատված ցանկի 9-րդ տողից հետո լրացնել նոր տողեր՝ հետեւյալ  բովանդակությամբ.

«1001 90 100   Սպելտա ցանքի համար

1001 90 910  Փափուկ ցորեն  եւ մեսլին սերմացու

1003 00 100  Գարի սերմացու

1005 10  Եգիպտացորեն սերմացու»:

Հոդված 3.  Օրենքի 1-ին հոդվածով հաստատված ցանկի 31-րդ՝ արտաքին տնտեսական գործունեության անվանացանկի ծածկագրի տողից հանել «, բացառությամբ`» բառը:

Հոդված 4. Օրենքի 1-ին հոդվածով հաստատված ցանկից հանել 1207, 1209, 3101 00 000, 8432, 8433, 8434 եւ 8436 ծածկագրերին դասվող տողերը:

Հոդված 5. Օրենքի 1-ին հոդվածով հաստատված ցանկի 31-րդ՝ արտաքին տնտեսական գործունեություն ապրանքային անվանացանկի ծածկագրի տողից հետո լրացնել նոր տողեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3808 91  Ինսեկտիցիդներ

3808 92  Ֆունգիցիդներ

3808 93  Հերբիցիդներ, բույսերի հակաաճային եւ աճի կարգավորման միջոցներ

3808  94  Ախտահանող միջոցներ

3808 99  Այլ միջոցներ` նախատեսված միկրոբների, միջատների եւ կրծողների ոչնչացման համար»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անհրաժեշտությունը ՝ Գյուղատնտեսության ոլորտի առջեւ ծառացած խնդիրներից է ճյուղում օգտագործվող հիմնական ռեսուրսների դժվարամատչելիությունը: Դա հիմնականում վերաբերում է ներմուծվող ռեսուրսներին, մասնավորապես՝ գյուղատնտեսական տեխնիկային, գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերին, պարարտանյութերին, թունաքիմիկատներին: Գյուղատնտեսությունում օգտագործվող նշված ռեսուրսների բարձր գների պատճառով այն մատչելի չէ գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողների համար, որը բացասաբար է անդրադառնում ճյուղի մրցունակության վրա: Օրենքների ընդունումը հնարավորություն կընձեռի գյուղատնտեսական տրակտորների, առանձին մեքենաների եւ դրանց մասերի, պարարտանյութերի, սերմերի, թունաքիմիկատների ներմուծումն, ինչպես նաեւ ներքին շուկայում իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելով՝ նպաստել այդ ռեսուրսների ձեռքբերման մատչելիությանը, դրանց ներմուծման եւ օգտագործման ծավալների ընդլայնմանը:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները ՝ Գյուղատնտեսության ոլորտի առջեւ ներկայումս ծառացած խնդիրներից է ոլորտի տրակտորային հավաքակազմի եւ գյուղատնտեսական տեխնիկական այլ միջոցների մաշվածությունը: Սակայն, գյուղատնտեսական տեխնիկական միջոցների բարձր գների պատճառով այն մատչելի չէ գյուղատնտեսական բնագավառի տնտեսավարողների համար, արդյունքում ցածր է ճյուղի մեքենայացման մակարդակը եւ արդյունավետությունը:

Հանրապետության բուսաբուծության ճյուղի զարգացման եւ արդյունավետության բարձրացման հիմնական նախադրյալներից է բարձրորակ սերմերի, պարարտանյութերի, թունաքիմիկատների օգտագործումը: Վերջինս պահանջում է տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի, պարարտանյութերի, թունաքիմիկատների մեծածավալ ներկրումներ, որոնց իրացումից գանձվում է ավելացված արժեքի հարկ: Վերջինս զգալիորեն բարձրացնում է նշված ռեսուրսների գները:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը ՝ Ագրարային ոլորտում՝ մասնավորապես տեխնիկական միջոցների եւ սերմերի, թունաքիմիկատների, պարարտանյութերի ներկրման եւ գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատակարարման, գյուղատնտեսության մեքենայական հավաքակազմի նորացման գործում որդեգրված է պետական աջակցության քաղաքականություն եւ նշված օրենսդրական փոփոխությունները համահունչ են կիրառվող քաղաքականությանը:

Կարգավորման նպատակը եւ բնույթը ՝ Տվյալ օրենսդրական կարգավորման նպատակը գյուղատնտեսությունում օգտագործվող ներմուծվող ռեսուրսների մատչելիության եւ արտադրական գործընթացների մեքենայացման մակարդակի բարձրացումն է, արդյունքում՝ ճյուղի արդյունավետության բարձրացման համար նախադրյալների ստեղծումն է:

Առաջարկվող օրենքների նախագծերով գյուղատնտեսության մեջ օգտագործվող 8432, 8433, 8434, 8436, 8701 ծածկագրերին դասվող տեխնիկայի եւ դրանց մասերի, 31 ապրանքային ծածկագրին դասվող պարարտանյութերի, 3808 91, 3808 92, 3808 93,  3808 94, 3808 99 ապրանքային ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուների ներկրման ժամանակ մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկի չգանձումը, ինչպես նաեւ նշված ռեսուրսների ներքին շրջանառությունը ավելացված արժեքի հարկից ազատումը կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից դրանց ձեռք բերման մատչելիության բարձրացմանը եւ օգտագործման ծավալների ավելացմանը, արդյունքում՝ գյուղատնտեսության տեխնիկական հագեցվածության, մեքենայացման մակարդակի բարձրացմանը, ագրոտեխնիկական պահանջների կատարմանն ու ճյուղի արդյունավետության բարձրացմանը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք ՝ Նախագծի մշակման գործընթացում ներգրավվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

Ակնկալվող արդյունքը ՝ Օրենսդրական փոփոխություններից ակնկալվող արդյունքներն են՝ գյուղատնտեսական մշակաբույսերի բարձրորակ սերմերի, պարարտանյութերի, թունաքիմիկատների օգտագործման ծավալների աճը, ագրոտեխնիկական պահանջների պահպանումը, տեխնիկական հագեցվածության մակարդակի եւ ճյուղի արդյունավետության բարձրացումը:

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) ` Նախագծերը մշակվել են՝ հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները: