Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1178-23.05.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Սույն օրենքը կարգավորում է այն հասարակական հարաբերությունները, որոնք առաջանում են պետական ու տարածքային կառավարման ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիների եւ(կամ) իրավաբանական անձանց միջեւ` կապված փոքր եւ միջին ձեռնարկատիրության գացման եւ պետական աջակցության հետ:

Սահմանում եւ դասակարգում է փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտները, նրանց տարբերակաող սահմանային հատկանիշները, փոքր ու միջին ձեռնարկատիրության  պետական աջակցության ենթակառուցվածքը, սկզբունքները ու նպատակները, ինչպես նաեւ պետական  աջակցության ձեւերն ու տեսակները:

ՀՈԴՎԱԾ 2. ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում հարաբերությունները կարգավորվում են uույն oրենքով, Հայաuտանի Հանրապետության այլ oրենքներով եւ իրավական ակտերով:

ՀՈԴՎԱԾ 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն օրենքում  օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ նշանակությունը.

1. Փոքր (այդ թվում նաեւ գերփոքր) եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներ – սույն օրենքով սահմանված սուբյեկտային հատկանիշներ ունեցող եւ սույն օրենքով սահմանված փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության նպատակով տարածքային կառավարման եւ(կամ) տեղական ինքնակառավարման մարմնի կողմից վարվող գրանցամատյանում գրանցված, տնտեսվարող սուբյեկտներ` իրավաբանական անձիք, կամ անհատ ձեռնարկատերեր, կամ առանց իրավաբանական անձ կազմավորելու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու օրենքով ամրագրաված իրավունք ունեցող սուբյեկտներ (գյուղացիական ֆերմերային տնտեսությունները, մասնավոր օժանդակ տնտեսություն վարող անձինք):

2. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման պետական ծրագրեր - Հայաuտանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտեր, որոնցում սահմանվում են այն միջոցառումների ցանկերը, որոնք ուղղված են փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման պետական քաղաքականության իրականացմանը` դրանց ֆինանսավորման աղբյուրներին ու չափին, նշված միջոցառումների իրականացման համար պատասխանատու գործադիր իշխանության մարմինների, իրականացման ժամկետների եւ գործունեության արդյունավետության ապահովման այլ միջոցառումների մասին նորմատիվներ:

3. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման տարածքային ծրագրեր - Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտեր, որոնցում սահմանվում են` այն միջոցառումների ցանկերը, որոնք ուղղված են փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման պետական քաղաքականության իրականացմանը համապատասխան մարզի վարչատարծքում, տարածքային կառավարման մարմինների տվյալ ոլորտում պատասխանատու    ենթակառուցվածքը, ֆինանսավորման աղբյուրներն ու չափը, իրականացման ժամկետները եւ գործունեության արդյունավետության ապահովման այլ միջոցառումների մասին նորմատիվներ:

4. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման մունիցիպալ ծրագրեր- Հայաuտանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտեր, որոնցում սահմանվում են` այն միջոցառումների ցանկերը, որոնք ուղղված են փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման պետական քաղաքականության իրականացմանը համապատասխան համայնքի վարչատարծքում, տեղական ինքնակառավարման մարմինների տվյալ ոլորտում պատասխանատու    ենթակառուցվածքը, ֆինանսավորման աղբյուրներն ու չափը, իրականացման ժամկետները եւ գործունեության արդյունավետության ապահովման այլ միջոցառումների մասին նորմատիվներ:

5. Փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցություն (այսուհետ`աջակցություն) - Պետական կառավարման, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ նրանց համապատասխան ենթակառուցվածքների` փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման պետական, տարածքային ու մունիցիպալ ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացմանը ուղղված գործունեություն:

ՀՈԴՎԱԾ 4. ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԴՐՆԱՑ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ  ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

1. Հայաuտանի Հանրապետությունում փոքր եւ միջին ձեռնարկատիրության uուբյեկտների դաuակարգվում են` գերփոքր, փոքր եւ միջին ձեռնարակատիրության սուբյեկտների (այսուհետ` նաեւ կարգեր):

Դրանց սահմանային հատկանիշներն են.

1) գերփոքր` առեւտրային կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչեւ 10 մարդ, իuկ նախորդ տարվա գործունեությունից uտացված հաuույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը.

2) փոքր` առեւտրային կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչեւ 50 մարդ, իuկ նախորդ տարվա գործունեությունից uտացված հաuույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 500 մլն դրամը.

3) միջին` առեւտրային կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչեւ 250 մարդ, իuկ նախորդ տարվա գործունեությունից uտացված հաuույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չեն գերազանցում համապատաuխանաբար 1500 մլն դրամը եւ 1000 մլն դրամը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված` սուբյեկտների  աշխատողների միջին ցուցակային թվաքանակը եւ նախորդ տարվա գործունեությունից uտացված հաuույթի կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքի սահմանային ցուցանիշը փոփոխվում է հինգ տարին մեկ անգամ Հայաստաի Հանրապետության կառավարության առաջարկությամբ հաշվի առնելով փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեության անընդհատ վիճակագրական մոնիթորինգի արդյունքների վերլուծությունը:

3. Փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կարգերը որոշվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանների առավել համապատասխանությամբ:

4. Փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կարգերը փոփոխվում են միայն այն դեպքում, երբ սահմանային ցուցանիշները գերազանցում  կամ պակաս են սույն հոդվածի 1-ին մասում նշված սահմանային ցուցանիշներին իրար հաջորդող երկու օրացուցային տարիների ընդացքում

5. նոր ստեղծված կազմակերպությունները  կամ նոր գրանցված անհատ ձեռնարկատերերը գրանցվում են որպես փոքր եւ նիջին ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե պետական գրանցման օրվանից մինչեւ փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության նպատակով տարածքային կառավարման եւ(կամ) տեղական ինքնակառավարման մարմնի կողմից վարվող գրանցամատյանում գրանցվելու օրը  անցած ժամանակահատվածում նրանց ցուցանիշները չեն գերազանցում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանային ցուցանիշները:

6. Կազմկերպությունների աշխատողների միջին թվաքանակը օրացուցային տարվա ընթացքում որոշվում է դրա բոլոր աշխատողների (ներառյալ կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումները, դուստր ձեռնարկությունները, գործակալությունները, ներկայացուցչությունները եւ այլն) հաշվառումով` ներառյալ այն աշխատողների, որոնք աշխատում  են  ինչպես անորոշ, այնպես էլ որոշակի ժամանակով կնքված աշխատանքային պայամանագրով (անհատական իրավական ակտով), կամ համատեղությամբ:

7. նախորդ տարվա գործունեությունից uտացված հաuույթի կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեք որոշվում է ելնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հաշվետվություններից:

ՀՈԴՎԱԾ 5. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ

1. Փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցություն ցուցաբերող պետական կառավարման, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները վարում են այդպիսի աջակցություն ստացող փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների վերաբերյալ գրանցամատյաններ

2. Սույն հոդվածի 1 մասում նշված գրանցամատյանները պետք է պարունակեն հետեւյալ տեղեկությունները

1) Աջակցություն ցուցաբերող մարմնի անվանումը

2) Իրավաբանական անձի ամբողջական եւ (առկայության դեպքում) կրճատված անվանումը` ներառյալ ֆիրմային անվանումը, իրավաբանական անձի մշտապես գործող գործադիր մարմնի հասցեն(գտնվելու վայրը), պետական գրանցման համարը

3) Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը եւ (առկայության դեպքում) հայրանունը, բնակության վայրը, պետական գրանցման համարը

4) Տրամադրվող աջակցության տեսակը, ձեւը եւ չափը

5) Աջակցության տրամադրման ժամկետը

6) Հարկ վճարողի հաշվառման համարը

7) Աջակցության տրամադրման կամ դադարեցման վերաբերյալ անահտական իրավական ակտի անվանումը, համարը եւ ամսաթիվը

8) Աջակցության տրամադրման կարգի ու պայմաննարի խախտման, ներառյալ աջակցության միջոցների ոչ նպատակային օգտագործման, մասին տեղեկատվություն(առկայության դեպքում)

3. Փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցություն ցուցաբերող պետական կառավարման, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները աջակցություն ստացող փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների վերաբերյալ վարվող գրանցամատյաններում, փոքր եւ միջին ձեռնարկատիրության համապատասխան սուբյեկտներին աջակցության տրամադրելու կամ աջակցության տրամադրման դադարեցման մասին որոշումն ընդունելու պահից երեսուն օրվա ընթացքում այդ մասին համապատասխան գրանցամատյանում կատարում են գրառում

4.  Աջակցություն ստացող փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների գարանցամատյանների վարման ու պահպանման, ինչպես նաեւ դրանցից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավրությունը

5. Աջակցություն ստացող փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների գրանցամատյաններում ներառված տեղեկատվությունը բաց է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար

6. Աջակցություն ստացող փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների գրանցամատյանից սույն հոդվածի 2 մասով նախատեսված տեղեկությունները հանվում են աջակցության տրամադրման ժամկետի ավարտից  3 տարի հետո

ՀՈԴՎԱԾ 6. ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման  պետական քաղաքականության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել հետեւյալ առանձնահատուկ միջոցները

1) Փոքր ձեռնարկությունների համար հատուկ` որոշակի հարկատեսակներից ազատված հարկային ռեժիմներ, իրավաբանական անձի ստեղծման, գործունեության գրանցման, արտոնագրերի տրամադրման, հարկային եւ այլ վարչական հաշվառման հեշտացված կանոններ, ներառյալ` էլեկտրոնային անհատականացման միջոցների իրավական կարգավորման եւ ներդրմանը զուգահեռ էլեկտրոնային եղանակով հայտերի ներկայացում եւ հաշվառում, ինչպես նաեւ վարչական մարմիններին ներկայացվող հայտարարագրերի եւ հաշվետվությունների պարզեցված ձեւեր եւ եղանականեր ներառյալ էլեկտրոնային եղանակով

Սույն կետում իրավաբանական անձանց վերաբերող դրույթները հավասարապես վերաբերվում են նաեւ անհատ ձեռնարկատերերին եւ առանց իրավաբանական անձ կազմավորելու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու օրենքով ամրագրաված իրավունք ունեցող սուբյեկտներին

2) գործունեության առանձին տեսակներ իրականացնող փոքր ձեռնարկությունների համար հաշվապահական հաշվառման վարման պարզեցված համակարգ

3) փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից վիճակագրական հաշվետվությնների կազմման պարզեցված կարգ

4) փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար`  պետական եւ(կամ) համայնքային սեփականությունը հանդիսացող գույքի մասնավորեցման` արտոնյալ կարգ

5) պետական ու մունիցիպալ կարիքների համար ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, ապրանքների մատակարարման գործընթացներում (մրցույթներում) փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին որպես մատակարարներ (կատարող, կապալառու) ներգրավելու առանձնահատկությունների սահմանում` դրանք կարգավորող իրավական ակտերում

6) պետական հսկողության (վերահսկողության) իրականացման ընթացքում փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների իրավունքների եւ իրավական շահերի ապահովման միջոցառումներ` վերջիններիս գործունեության եւ բնականոն աշխատանքին չխոչընդոտելուն եւ չխաթարելուն ուղղված

7) փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ֆինանսական աջակցության ապահովման  միջոցառումներ

8) փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքների զարգացման միջոցառումներ

9) սույն օրենքի նպատակների եւ սկզբունքների իրականացման ապահովման այլ ուղություններ

ՀՈԴՎԱԾ 7. ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում պետական քաղաքականությունը հանդիսանում է պետական սոցիալ-տնտեսական քաղաքականության  մասը եւ իրենից ներկայացնում է պետական կառավարման, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սույն օրենքով սահմանված նպատակների ու սկզբունքների իրականացմանը ուղղված իրավական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, տեղեկատվական, խորհրդատվական, կրթական, կազմակերպչական եւ այլ չափանիշների ամբողջություն:

2. Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական նպատակներն են.

1) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ներպետական  տնտեսական հարաբերություններում հավասար մրցակցային պայմանների ապահովումը.

2) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովումը, այդ թվում ֆինանսական(վարկային) միջոցների մատչելիության, ներքին սպառողական շուկայի կարգավորման, արտահանման ողջամիտ հնարավորության եւ այլ անհրաժեշտ պայմանների ընձռնմամբ.

3) Փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների մրցունակության ապահովումը.

4) Համագործակցություն փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների հետ` իրենց արտադրած ապրանքների (աշխատանքների, ծառայությունների), մտավոր գործունեության արդյունքների ներպետական եւ  արտերկրյա շուկաներում  գովազդի համար.

5) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների քանակի ավելացում.

6) Բնակչության զբաղվածության ապահովում եւ ինքնազբաղվածության զարգացում.

7) Համախառն ներքին արդյունքի ծավալում` փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների արտադրած ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) բաժնեմասի ավելացում.

8) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների վճարած հարկերի բաժնեմասի կրճատում պետական ու համայնքային բյուջեների հարկային եկամուտներում

3. Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են.

1) Փոքր ու միջին ձռնարկատիրության սուբյեկտների աջակցությանն ուղղված` պետական կառավարման, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիների իրավասությունների տարանջատումը.

2) պետական կառավարման, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիների կողմից  փոքր ու միջին ձռնարկատիրության սուբյեկտների զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման  պատասխանատվության ստանձնումը

3) փոքր ու միջին ձռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող ոչ առեւտրային կազմակերպությունների, փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ներկայացուցիչների մասնակցությունը փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման պետական քաղաքականության մշակամանը, ձեւավորմանը ու իրականացմանը,  պետական կառավարման, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների փոքր ու միջին ձեռնարկատիրությունը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակաման գործընթացին

4) Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման պետական, տարածքային ու մունիցիպալ ծրագրերով սահմանված պայմանների պահպանմամաբ փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին տրամադրվող աջակցության հավասար հնարավորության ապահովումը

ՀՈԴՎԱԾ 8. ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացմանն ուղղված` պետական իշխանության մարմինների իրավասություններն են`

1) Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման  ոլորտում պետական քաղաքականության ձեւավորումն ու իրականացումը

2) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության տեսակների, ձեւերի, սկզբունքների եւ առաջնային ուղղությունների որոշումը

3) Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման պետական ծրագրերի մշակումը ու իրականացումը

4) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումների հիման վրա սահմանում են փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման ֆինանսական, տնտեսական, սոցիալական եւ այլ հիմնական ցուցանիշները, ինչպես նաեւ  փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքների երկարաժամկետ, միջնաժամկետ ու կարճաժամկետ հեռանկարային ծրագրերը

5) Գործադիր իշխանության մարմիններին կից ստեղծել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում համակարգող եւ(կամ) խորհրդատվական մարմիններ, որոնք փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման հարցերով, իրենց իրավասությունների շրջանակում օժտված են առանձին լիազորություններով

6) Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում պետական քաղաքականության իրականացման նպատակով` ընդհանուր տեղեկատվական վերլուծական համակարգի ստեղծում

7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման հարցերով գիտահետազոտական, փորձարարանախագծային եւ նորարարական աշխատանքների ֆինանսավորում` պետական բյուջեի միջոցների հաշվին

8) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող համապետական ոչ առեւտրային կազմակերպությունների հետ  համագործակցություն

9) Պետական բյուջեի միջոցների հաշվին` ձեռնարկատիրական գործունեության քարոզչություն եւ հանրայնացում

10) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման տարածքային ծրագրերի աջակցություն

11) Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում արտերկրյա պետությունների համապատասխան մարմինների եւ կազմակերպությունների հետ համագործակցությունը, միջազգային կազմակերպություններում ներկայացուցչությունը,

12) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների պաշտոնական վիճակագրական  հաշվառման եւ վերլուծության կազմակերպումը

13) Փոքր ու միջն ձեռնարկատիրության զարգացման, վիճակի ու դրա զարգացման միջոցառումների մասին ամենամյա հաշվետվության (ներառում է` փոքր ու միջին ձեռնարկատիրության  սուբյեկտների աջակցության նպատակով օգտագործված պետական բյուջետային միջոցների մասին հաշվետվությունը, փոքր ու միջին ձեռնարկատիրության  ֆինանսական տնտեսական, սոցիալական եւ այլ ցուցանիշների վերլուծությունըը, դրա զարգացման միջոցառումների արդյունավետության գնահատականը, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման կանխատեսումները) նախապատրաստում ու առնվազն 3000 տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցներում վերջինիս հրապարակում

14) Պետական բյուջեի միջոցների հաշվին` փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ֆինանսական աջակցություն, ներառյալ սուբսիդավորում եւ վարկային տոկոսների կամ դրանց մի մասի փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով

15)  Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին մեթոդական օգնության եւ համագործակցության ապահովում մարզերում ու համայնքներում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման միջոցառումների նախապատրաստման ու իրականացման հարցերում

ՀՈԴՎԱԾ 9. ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ՊԵՏԱԿԱՆ  ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ  ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ (ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ)

1. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ պետական վիճակագրական մշտադիտարկումները (մոնիտորինգը)  իրականացվում է փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեության նկատմանբ համընդհանուր վիճակագրական մշտադիտարկումների, ինչպես նաեւ եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության առանձին սուբյեկտների գործունեության նկատմամբ ընտրովի վիճակագրական մշտադիտարկուների իրականացմամբ:

2. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ համընդհանուր պետական վիճակագրական մշտադիտարկումները իրականացվում են հինգ տարին մեկ անգամ

3. Ընտրովի պետական վիճակագրական մշտադիտարկումները գերփոքր կազմակերպությունների գործունեության նկատմամբ իրականցվում է ամենամյա հետազոտությունների ճանապարհով:

4. փոքր եւ միջին կազմակերպությունների գործունեության նկատմամբ ընտրովի պետական վիճակագրական մշտադիտարկումները իրականցվում է ամենամսյա եւ(կամ) եռամսյա հետազոտությունների իրականացման ճանապարհով:

4. Պետական կառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են փոքր եւ միջին ձեռնարկատիրության գործունեության նկատմամբ պետական վիճակագրություն իրականցնող մարմնին անվճար եւ սահամանված կարգով տրամադրել` այդ ոլորտում իրենց կողմից իրականացված վարչարարության արդյունքում հավաքագրված տեղեկատվություն:

5. Պետական վիճակագրական մշտադիտարկումների իրականացման կարգը, ինչպես նաեւ այդ իրականցնող մարմնին` վարչական մարմինների կողմից փոքր ու միջին ձեռանարկատիրության սուբյեկտների նկատմամբ իրականցված վարչարարության արդյունքում հավաքագրված տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 10. ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման հարցերով տարածքային կառավարման մարմինների լիազորություններն են`

1) Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման  ոլորտում պետական քաղաքականության ներդրումն ու իրականցումը համապատասխան վարչատարածքում

2) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման տարածքային ծրագրերի նախապատրաստումն ու իրականացումը` հաշվի առնելով ազգային եւ տարածքային սոցիալ-տնտեսական, էկոլոգիական, մշակութային, ավանդույթային եւ այլ առանձնահատկությունները

3) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող եւ համապատասխան վարչատարածքում գործունեություն իրականացնող ոչ առեւտրային կազմակերպությունների ու դրանց ենթակառուցվածքների հետ համագործակցություն

4) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների միջեւ միջմարզային համագործակցության զարգացման աջակցություն

5) Ձեռնարկատիրական գործունեության քարոզում եւ հանրայնացում

6) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման մունիցիպալ ծրագրերի աջակցություն

7) Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման հարցերով միջազգային կազմակերպությունների ու վարչատարածքային կառույցների հետ համագործակցություն

8) Փոքր ու միջին ձեռնարկատիրության  ֆինանսական, տնտեսական, սոցիալական եւ այլ ցուցանիշների եւ դրանց զարգացման միջոցառումների արդյունավետության վերլուծություն

9) Մարզերում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման կանխատեսումների իրականացում

10) Մարզերում փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքների ձեւավորում ու դրանց գործունեության ապահովում

11) Տեղական ինքնակառավարման մարմիններին փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման միջոցառումների նախապատրաստման մեթոդային օգնություն ու իրականացման աջակցություն

12) Հայաստանի հանրապետության գործադիր իշխանության տարածքային մարմինների կողմից փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում համակարգող եւ(կամ) խարհրդատվական մարմինների ձեւավորում

2. Տարածքային կառավարման մարմինները փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում օրենքով իրենց վերապահված լիազորություններից առանձին լիազորություններ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով կարող են փոխանցել տեղական ինքնակառավարման մարմիններին

ՀՈԴՎԱԾ 11. ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման հարցերով տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն վերաբերում են փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, այդ թվում`

1) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման մունիցիպալ ծրագրերի նախապատրաստումն ու իրականացումը` հաշվի առնելով ազգային եւ տարածքային սոցիալ-տնտեսական, էկոլոգիական, մշակութային, ավանդույթային եւ այլ առանձնահատկությունները

2) Փոքր ու միջին ձեռնարկատիրության  ֆինանսական, տնտեսական, սոցիալական եւ այլ ցուցանիշների, դրանց զարգացման միջոցառումների արդյունավետության վերլուծությունը, ինչպես նաեւ համայնքներում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման կանխատեսումները

3) Համայնքներում փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքի կազմավորում ու դրա գործունեության ապահովում

4) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող ոչ առեւտրային կազմակերպությունների ու դրանց ենթակառուցվածքների հետ համագործակցություն

5) Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում համակարգող եւ(կամ) խարհրդատվական մարմինների ձեւավորում

ՀՈԴՎԱԾ 12. ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում պետական ու տարածքային ինչպես նաեւ համայնքային շահերի զուգակցման եւ համապատասխանեցման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր լիազորությունների շրջանակում  համակարգում է տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացմանն ուղղված պետական, տարածքային եւ մունիցիպալ ծրագրերով իրականացվող միջոցառումները

ՀՈԴՎԱԾ 13. ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿԱՄ  ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

1. փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման հարցերով որոշակի  լիազորություններով օժտված գործադիր իշխանության մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից` տվյալ մարմիններին կից փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում համակարգող կամ խորհրդատվական մարմին ստեղծելու մասին  դիմում ստանալու դեպքում` պարտավոր են քննարկել դրանք:

2. Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված դիմումները, քննարկվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Գործադիր իշխանության մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից` տվյալ մարմիններին կից փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում համակարգող կամ խորհրդատվական մարմին ստեղծելու մասին ներկայացված  դիմումի բավարարման դեպքում` պարտավոր են ապահովել փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող ոչ առեւտրային կազմակերպությունների  ներկայացուցիչների մասնակցությունը փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում համակարգող կամ խորհրդատվական մարմինների աշխատանքներում ոչ պակաս քան տվյալ համակարգող կամ խորհրդատվական մարմնի անդամների ընդհանուր թվի 2/3-ի չափով:

3. Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում համակարգող կամ խորհրդատվական մարմինների ստեղծման նպատակներն են`

1) Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում պետական քաղաքականության մշակմանը ու իրականացմանը փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ներկայացուցիչների մասնակցության ապահովումը

2) Փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն ուղղված համապետական նշանակություն ունեցող նախաձեռնությունների առաջադրում ու աջակցություն

3) Փոքր ու միջին ձեռնարկատիրութունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրայի քնարկումների կազմակերպում

4) Պետական կառավարման, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում կազմակերպվող միջոցառումների առաջնայնության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

5) Քաղաքացիների ձեռնարկատիրական գործունեության իրավունքներին առնչվող հարցերի, ինչպես նաեւ երաշխիքների ձեւավորմանը վերաբերվող քննարկումներին` քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցության ապահովումը

4. Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում համակարգող կամ խորհրդատվական մարմին ստեղծելու, դրա գործունեության եւ ֆինանսավորման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 14. ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների  աջակցության հիմնական սկզբունքներն են`

1) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից աջակցության ստանալու համար դիմելու հայցագրային կարգը

2) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքների հավասար մատչելիություն` փոքր ու միջին ձեռնարկատիրության բոլոր սուբյեկտների համար

3) Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման պետական, տարածքային ու մունիցիպալ  ծրագրերով նախատեսված չափանիշներին համապատասխանող փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների հավասար մատչելիություն այդ ծրագրերում ընդգրկվելու եւ ծրագրերին մասնակցելու համար

4) Փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում հավասար մրցակցային դաշտի ապահովման աջակցությունը

5) Աջակցության ցուցաբերման գործընթացների հրապարակայնությունը եւ թափանցիկությունը

2. Աջակցություն ստանալու համար հայցագիր ներկայացրած  փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտները պարտավոր են ներկայացնել փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման պետական, տարածքային ու մունիցիպալ ծրագրերով եւ սույն օրենքով սահմանված  պայմաններին իրենց համապատասխանությունը հաստատող փաստաթղթեր

3. Աջակցություն չի կարող տրամադրվել փոքր ու միջին ձեռնարկատիրության այն սուբյեկտներին, որոնք

1) հանդիսանում են վարկային կազմակերպություններ, ապահովագրական կազմակերպություններ (բացառությամբ սպառողական կոոպերատիվների), ներդրումային ֆոնդեր, ոչ պետական կենսաթոշակային ֆոնդեր, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցներ, գրավատներ, կամ խաղատներ

2) հանդիսանում են արտադրանքի բաժանման համաձայնության մասնակիցներ

3) իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն խաղային բիզնեսի ոլորտում

4) Հայաստանի Հանրապետության օրենսդությամբ սահմանված կարգով հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի

4.  Սույն օրենքով նաատեսված ֆինանսական աջակցություն չի կարող տրամադրվել փոքր ու միջին ձեռնարկատիրության այն սուբյեկտներին, որոնք համարվում են ակցիզային հարկ վճարողներ, կամ իրականցնում են օգտակար հանածոների հանքահանում եւ իրացում (բացառությամբ ընդհանուր տարածված օգտակար հանածոների)

5. Աջակցության տրամադրումը մերժվում է, եթե

1) Չեն տրամադրվել սույն օրենով եւ(կամ) փոքր միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման պետական, տարածքային ու մունիցիպալ ծրագրերով սահմանված  փաստաթղթերը,  կամ դրանք տրամադրվել են ոչ ամբողջական

2) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտին վարչական կարգով  աջակցության տրամադրման կարգը եւ պայմանները խաղթող (ներառյալ աջակցության միջոցների նպատակային օգտագործումը չապահովող) ճանաչելու օրվանից չի անցել երեք տարի

3) Փոքր ու միջին ձեռնարկատիրության հայցատու սուբյեկտին արդեն որոշվել է նույնանման աջակցության տրամադրել եւ վերջինիս տրամադրման ժամկետները չեն լրացել

4) Տվյալ սուբյեկտի պարտավորությունների կատարման համար ուժի մեջ է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատական ակտ

6. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների սույն հոդվածի 2 մասով սահմանված հայցագրերը քննարկվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, իսկ դրանց քննարկաման ժամկետները կրճատման առումով կարող են փոփոխվել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման պետական, տարածքային ու մունիցիպալ ծրագրերին համաձայն:

7. Սույն հոդվածով սահմանված հայցագրերի քննության արդյունքում կայացված որոշման մասին հայցագիր ներկայացրած յուրաքանչյուր սուբյեկտ պետք է տեղեկացվի որոշման ընդունման պահից առնվազն երեք օրվա ընթացքում:

8. Որպես կանոն հայցագիր ներկայացրած սուբյեկտի ներկայացուցիչը մասնակից է դարձվում հայցագրի քննարկման լսումներին(վարույթին)

ՀՈԴՎԱԾ 15. ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակացության ենթակառուցվածք է հանդիսանում   առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների համակարգը, որոնք ստեղծվում են որոշակի գործունեություն իրականցնելու նպատակով, ինքնուրույն իրականացնլով իրենց գործունեությունը, կամ ներգրավվելով որպես մատակարար (կատարող, կապալառու) ապրանքների մատակարարման, պատվերների ընդունման, գործընթացներում, կամ ծառայություններ են մատուցում պետական եւ(կամ) մունիցիպալ կարիքների համար, ուղղված փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման  պետական, տարածքային կամ մունիցիպալ ծրագրերի  իրականացմանը`  փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ստեղծման, գործունեության բարենպաստ պայմանների ապահովման եւ դրանց աջակցության համար

2. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվծքը ներառում է նաեւ ձեռնարկատիրության զարգացման կենտրոնները ու գործակալությունները, ձեռնարկատիրության աջակցության պետական ու մունիցիպալ ֆոնդերը, վարկավորման աջակցության ֆոնդերը(երաշխավորական ու հովանավորական ֆոնդերը), փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար ներդրումներ կատարող բաց բաժնետիրական եւ փակ բաժնետիրական ներդրումային ֆոնդերը, տեխնոպարկերը, գիտական պարկերը, նորարարական-տեխնոլոգիական կենտրոնները, բիզնես ինկուբատորները, արհեստավորների պալատները ու կենտրոնները, ենթակապալառուների աջակցության կենտրոնները, մարկետինգային ու կրթագործնական կենտրոնները, ապրանքների արտահանմանը աջակցող գործակալություններ ու կազմակերպությունները, լիզինգային կազմակերպությունները, խորհրդատվական կենտրոնները, ռիսկերի գնահատման եւ կանխատեսումային կենտրոններն եւ այլ կազմակերպություններ

3. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը կազմող կազմակերպություններին ներկայացվող պահանջները սահմանվում են փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման պետական, տարածքային ու մունիցիպալ ծրագրերով

4. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը կազմող կազմակերպություններին աջակցություն է հանդիսանում փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման պետական, տարածքային ու մունիցիպալ ծրագրերի իրականացման ընթացքում իրականացվող պետական կառավարման, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը , որը ուղղված է փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը կազմող կազմակերպությունների ստեղծմանը ու վերջիններիս գործունեության ապահովմանը:

ՀՈԴՎԱԾ 16. ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ  ՁԵՎԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

1. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ու փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը կազմող կազմակերպությունների աջակցությունը ներառում է այդպիսի կազմակերպությունների ֆինանսական, գույքային, տեղեկատվական, խորհրդատվական աջակցությունը, դրանց աշխատողների պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարձրացմանն ուղղված աջակցությունը, նորարարության ու արդյունաբերական արտադրության, արհեստագործության ոլորտում աջակցությունը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցությունը, գյուղատնտեսական ապրանքարտադրողներ հանդիսացող փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցությունը

2. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ու փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը կազմող կազմակերպությունների  աջակցության տրամադրման կարգը ու պայմանները սահմանվում են փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զրգացման պետական, տարածքային ու մունիցիպալ ծրագրերով

3. Համայնքներն իրավունք ունեն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված աջակցության ձեւերից բացի տրամադրել աջակցության այլ ձեւեր համայնքների բյուջեների միջոցների հաշվին

ՀՈԴՎԱԾ 17. ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին ու փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը կազմող կազմակերպություններին ֆինանսական աջակցությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կարող է իրականավել պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների միջոցների հաշվին սուբսիդիաների, բյուջետային ներդրումների, ինչպես նաեւ փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը կազմող կազմակերպությունների պարտավորությունների համար պետական ու մունիցիպալ երաշխիքների տրամադրման ճանապարհով

2. «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների պետական աջակցությանը տրամադրվող պետական բյուջեի միջոցները (ներառյալ աջակցություն ստացող փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների գրանցամատյանների վարման համար) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրամադրվում են համայնքային բյուջեներին սուբսիդիաների տեսքով

ՀՈԴՎԱԾ 18. ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին ու փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը կազմող կազմակերպություններին գույքային աջակցությունը իրականացվում է պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական կամ մունիցիպալ գույքը (ներառյալ`հողատարածներ, շենքեր, շինություններ, կառույցներ, արտադրական տարածքներ, սարքավորումներ, մեքենաներ, մեխանիզմներ,  տրանսպորտային միջոցներ եւ այլ առարկաներ) արտոնյալ պայմաններով հատուցելի, կամ  անհատույց` տիրապետման եւ(կամ) օգտագործման իրավունքով փոխանցելու եւ (կամ) արտոնյալ պայմաններով օտարելու միջոցով:

Որպես աջակցություն ստացված(ձեռք բերված) գույքը պետք է օգտագործվի նպատակային նշանակությամբ

2. Արգելվում է փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին ու փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը կազմող կազմակերպություններին տիրապետման եւ(կամ) օգտագործման իրավունքով փոխանցված գույքի օտարումը, դրա օգտագործման իրավունքի փոխանցումը, դիա օգտագործման իրավունքի զիջումը, գրավով եւ տնտեսական գործունեություն իրականացնող այլ մարմինների ներդրումային կապիտալում նմանատիպ գույքի օգտագործման իրավունքի ներառումը

3. Արգելվում է սույն օրենքով սահամանված աջակցության եղանակով սեփականության իրավունքով ձեռք բերված անշարժ գույքի օտարումը (գրավադրումը) այն ձեռք բերելու օրվանից տաս տարուց ավելի շուտ ժամկետում, իսկ եւ մեկ միլիոն դրամից ավել արժողությամբ շարժական գույքի օտարումը այն ձեռք բերելու օրվանից հինգ տարուց շուտ ժամկետում:

Այս պայմանների խախտման դեպքում աջակցություն ցուցաբերած տվյալ գույքի նախքին սեփականատերը իրավունք ունի դատական կարգով պահանջել անվավեր ճանաչել տվյալ գործարքը եւ գույքը վերադարձնել իրեն վերադարձնելով ստացված գումարը դրանից հանելով համապատասխան ժամանակահատվածի համար ողջամիտ վարձավճար, իսկ օրենքով նախատեսված դեպքերում բարեխիղճ ձեռքբերողից գույքը հետ վերցնելու անհնարինության դեպքում կարող է աջակցություն ստացողից դատական կարգով պահանջել փոխհատուցել տվյալ գույքի շուկայական արժեքի եւ աջակցության արդյունքում վճարված արժեքի տարբերությունը

4. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին  տրամադրված պետական կամ մունիցիպալ գույքի ոչ նպատակային օգտագործման եւ(կամ) սույն հոդվածի 2 մասով նախատեսված արգելքների խախտման  դեպքում սույն հոդվածի 1 մասով նախատեսված գույքային աջակցություն տրամադրող պետական կառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները իրավասու են դիմել դատարան փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին ու փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը կազմող կազմակերպություններին պետական կամ մունիցիպալ գույքի նկատմամբ  տիրապետման եւ(կամ) օգտագործման իրավունքից զրկելու եւ գույքը վերադարձնելու պահանջով

5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրավունք ունի գույքային աջակցություն ստացած սուբյեկտից դատական կարգով պահանջել վերադարձնել որպես աջակցություն ստածած գույքը, իսկ դրա անհնարինության դեպքում դրա շուկայական արժեքը այն տրամադրած  մարմնին, եթե դատաքննությամբ ապացուցվել է, որ տվյալ աջակցությունը տրամադրվել է օրենքի խախտմամբ, կամ թույլ է տրվել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված շահերի բախման իրավիճակի խախտում

6. Գործադիր իշխանության պետական մարմինները, գործադիր իշխանության  տարածքային մարմիները  ու տեղական ինքնակառավարման մարմինները յուրաքանչյուր տարի հաստատում եւ հրապարակում են իրենց կողմից փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին ու Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը կազմող կազմակերպություններին տիրապետման եւ(կամ) օգտագործման իրավունքով տրամադրվող, ինչպես նաեւ օտարման ենթական պետական եւ մունիցիպալ գույքերի ցանկերը

7. Գործադիր իշխանության պետական մարմիններում, գործադիր իշխանության  տարածքային մարմիներում  ու տեղական ինքնակառավարման մարմիններում փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում համակարգող կամ տեղեկատվական մարմիններ ստեղծված լինելու դեպքում սույն հոդվածի 1 մասով նախատեսված գույքի նկատմամբ տիրապետման եւ(կամ) օգտագործման իրավունքների կամ սեփականության իրավունքի փախանցումը իրականացվում է համապատասխան համակարգող կամ տեղեկատվական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ

ՀՈԴՎԱԾ 19. ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը կազմող կազմակերպություններին տեղեկատվական աջակցությունը իրականացվում է պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցելու նպատակով պետական, տարածքային ու մունիցիպալ տեղեկատվական համակարգերի եւ տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցերի ստեղծման ու դրանց գործունեության ապահովման միջոցով:

2. Տեղեկատվական համակարգերը եւ տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցերը ստեղծվում են փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին ու փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը կազմող կազմակերպություններին հետեւյալ  տեղեկատվությամբ  ապահովելու նպատակով

1) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման պետական, տարածքային ու մունիցիպալ ծրագրերին եւ դրանց իրականացման միջոցառումների մասին ծանուցելու

2) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների քանակի ու դրանց ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգման

3) Ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգված` փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներում առկա աշխատատեղերի քանակի մասին

4) Ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգված` փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներում արտադրած ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) քանակի եւ շրջանառության մասին

5) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ֆինանսատնտեսական վիճակի մասին

6) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը կազմող կազմակերպությունների մասին

7) Այլ բնույթի (փոքր ու միջին ձեռնարկատիրության  զարգացման համար անհրաժեշտ տնտեսական, իրավական, արտադրատեխնոլոգիական, մարկետինգի եւ այլ ոլորտների) տեղեկատվություն

3. Սույն հոդվածի 2 մասով սահմանված տեղեկատվությունը հանդիսանում է հանրամատչելի ու տեղակայվում է փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման ոլորտում առանձին լիազորություններով օժտված գործադիր իշխանության պետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների` <<Ինտերնետ>> ցանցի  պաշտոնական կայքերում

ՀՈԴՎԱԾ 20. ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Պետական իշխանության  ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների խորհրդատվական աջակցությունը կարող է իրականացվել հետեւյալ ձեւերով

1) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը կազմող եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին խորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ստեղծում, եւ վերջիններիս գործունեության ապահովում

2) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից կատարված ու  փաստաթղթավորված` հիմնավորված խորհրդատվական ծախսերի մասնակի կամ լրիվ փոխհատուցում

ՀՈԴՎԱԾ 21. ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Պետական իշխանության  ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կադրերի պատրաստման, վերապատրաստման ու որոկավորման բարձրացման ոլորտում աջակցությունը կարող է իրականացվել հետեւյալ ձեւերով

1) Պետական կրթական չափորոշիչների  հիման վրա  փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը ու որոկավորման բարձրացմանը ուղղված օրինակելի կրթական ծրագրերի մշակմամբ

2) Հասարակության սոցիալապես անապահով խմբերին դասվող մասնագետների մասնագիտական գիտելիքների բարձրացման համար համապատասխան պայմանների ստեղծմամբ, դրանց մասնագիտական որոկավորումների կատարելագործմամբ, փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում նոր աշխատանքային գործառույթների իրականացմանը նախապատրաստելով

3) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին  կրթական-մեթոդաբանական, գիտական- մեթոդաբանական օգնությն ցուցաբերելով

ՀՈԴՎԱԾ 22. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Պետական իշխանության  ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների արդյունաբերական արտադրության ու նորարարության ոլորտում աջակցությունը կարող է իրականացվել հետեւյալ ձեւերով

1) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը կազմող, ինչպես նաեւ փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեությանը նպաստող, կազմակերպությունների (ներառյալ`տեխնոպարկեր, տեխնոլոգիաների առեւտրայնացման կենտրոններ, տեխնիկաներդրումային գիտաարտադրական տարածքներ) ստեղծում ու վերջիններիս գործունեության ապահովում

2) Հայտնագործությունների, օգտակար նմուշների, արտադրական օրինակների եւ սելեկցիոն նվաճումների պատենտավորման աջակցություն, ինչպես նաեւ փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ստեղծված այլ մտավոր արդյունքների պետական գրանցում եւ եւ հեղինակային իրավունքի պաշտպանություն

3) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար արդյունաբերական արտադրության ու նորարարության ոլորտում  ենթակապալի պայմանագրեր կնքելու համար նպաստավոր պայմանների ստեղծում

4) Բաժնետիրական ներդրումային ֆոնդերի ու փակ բաժնեմասյին ներդրումային ֆոնդերի ստեղծում

ՀՈԴՎԱԾ 23. ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

1. Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը կազմող կազմակերպություններին աջակցության տրամադրման նպատակով տարածքային կառավարման մարմինները մշակում ու հաստատում են տվյալ վարչատարածքում արհեստագործական գործունեության տեսակների ցանկերը

2. Պետական իշխանության  ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների արհեստագործական գործունեության ոլորտում  աջակցությունը կարող է իրականացվել հետեւյալ ձեւերով

1) Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը կազմող կազմակերպությունների (ներառյալ` արհեստագործական պալատներ, արհեստագործական կենտրոններ) ստեղծում եւ վերջիններիս գործունեության ապահովում

2) Ֆինանսական, գույքային, խորհրդատվական, տեղեկատվական աջակցության, աշխատողների պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարձրացման ոլորտում աջակցության, արհեստագործական գործունեության ոլորտում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցություն

ՀՈԴՎԱԾ 24. ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Պետական իշխանության  ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների  աջակցությունը կարող է իրականացվել հետեւյալ ձեւերով

1) Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում օտարերկրյա համապատասխան մարմինների ու կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն

2) Տեղական արտադրության ապրանքների (աշխատանքներ, ծառայություններ), մտավոր գործունեության արդյունքների օտարերկրյա պետությունների շուկաներ արտահանելու համագործակցություն, ինչպես նաեւ արտաքին տնտեսական գործունեություն իրականցնող փոքր ու միջին ձեռնակատիրության սուբյեկտների համար բարենպաստ պայմանների ստեղծում

3) Արտաքին տնտեական գործունեություն իրականացնող փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը համալրող եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների ստեղծում եւ վերջիններիս գործունեության ապահովում

4) Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության այլ արդիական միջոցառումների իրականացում

ՀՈԴՎԱԾ 25. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՐՏԱԴՐՈՂ ՀԱՄԱՐՎՈՂ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ  ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ  ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Գյուղատնտեսական գործունեություն իրականացնող, ինչպես նաեւ գյուղատնտեսական ապրանքարտադրող համարվող փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցությունը իրականացվում է սույն օրենքով, «Գյուղատնտեսության զարգացման մասին», «Գյուղացիական ֆերմերային տնտեսությունների մասին», «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 26 ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում համապատասխան մարմինները ապահովվում են օրենքի կիրարկումը ապահովող, սույն օրենքով նախատեսված իրավական ակտերի ընդունումը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված օրենքի կիրարկումը ապահովող իրավական ակտերի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած եւ սույն օրենքով փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների չափորոշիչներին համապատասխանող տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են համապատասխան փաստաթղթեր ներկայացնել համապատասխան մարմինների գրանցամատյաններում գրանցվելու համար:

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից, ուժը կորցրած ճանաչել (2000 թվականի դեկտեմբերի 28-ի, ՀՕ-121) «Փուքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքը:
 

ՏԵՂԵԿԱՆՔ  ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

«Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք կարեւորագույն խնդիրների լուծման եւ կանոնակարգման հետ որոնք ուղղակիորեն առընչվում են երկրի տնտեսության զարգացմանը, կենսամակարդակի բարձրացմանը, զբաղվածության ապահովմանը, աղքատության հաղթահարմանը, ապրանքային եւ պարենային անակխությանն ու սոցիալական վիճակի հավասարակշռմանը եւ այս ամենից ածանցվող, նաեւ պետության անվտանգությանը:

Նախագիծը ընդգրկում եւ իրավական կարգավորման է ենթարկում ձեռնարկատիրության ոլորտում ապրանքների եւ նյութական բարիքների ստեղծման առանցքային հատվածներից մեկը` փոքր եւ միջին բիզնեսը, որը հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական դիրքը, տարածքը, ազգաբնակչության քանակը, բնակլիմայական ռեսուրսները եւ այլ շատ բնորոշիչներ պետք է հանդիսանա երկրի տնտեսության կրողը, որը հատկանշական է նմանատիպ բնութագրիչներով առանձնացվող երկրների համար:

Նախագծում վերծանված են այն խնդիրները որոնք անհրաժեշ են լուծել` երկրում կայուն եւ գործող ձեռնարկատիրական համակարգ ապահովելու համր, ինչպես նաեւ կարեւորելով այդ գործընթացում պետության անփոխարինելի դերն ու նշանակությունը, ըստ մակարդակների կանոնակարգված են պետական մարմինների` գործադիր իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործնական քայլերն ու գործուն միջամտությունը այդ գորընթացում, սահմանելով նրանց իրավունքներն ու պարտականությունները, իրականցման սկզբունքներն, խնդիրներն ու լուծման եղանակները:

Համաձայն նախագծի փոքր ու միջին բիզնեսի աջակցությունը իրականցվում է կանոնակարգված եւ պլանավորված կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ` պետական, տարածքային եւ մոնիցիպալ ծրագրերին համաձայն, այդ գործընթացը կազմակերպող եւ կանոնակարգող ենթակառուցվածքների միջոցով:

Նախագծում սահմանված են այն իրավական առանձնահատկությունները որոնք անհրաժեշտ են տրամադրել ստեղծվող եւ զարգացող փոքր ու միջին ձեռնարկատերերին որպես պետության բարի կամքի դրսեւորում, մասնավորապես` փոքր ձեռնարկություններին, անհատ ձեռնարկատերերին եւ առանց իրավաբանական անձ կազմավորելու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու օրենքով ամրագրաված իրավունք ունեցող սուբյեկտներին տրամադրել հատուկ` որոշակի հարկատեսակներից ազատված հարկային ռեժիմներ, իրավաբանական անձի ստեղծման, գործունեության գրանցման, արտոնագրերի տրամադրման, հարկային եւ այլ վարչական հաշվառման հեշտացված կանոններ, ներառյալ` էլեկտրոնային եղանակով հայտերի ներկայացում եւ հաշվառում, վարչական մարմիններին ներկայացվող հայտարարագրերի եւ հաշվետվությունների պարզեցված ձեւեր եւ եղանականեր, հաշվապահական հաշվառման վարման պարզեցված համակարգ, վիճակագրական հաշվետվությնների կազմման պարզեցված կարգ, պետական կամ համայնքային սեփականությունը հանդիսացող գույքի մասնավորեցման` արտոնյալ կարգ, ֆինանսական աջակցության ապահովման  միջոցառումների իրականցում եւ այլն:

Նախագծում հստակեցված եւ սահմանված են փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակները` ներպետական  տնտեսական հարաբերություններում հավասար մրցակցային պայմանների ապահովումը, ֆինանսական(վարկային) միջոցների մատչելիության, ներքին սպառողական շուկայի կարգավորման, արտահանման ողջամիտ հնարավորության, արտադրանքի ներքին եւ արտաքին շուկաներում գովազդի աջակցության, զբաղվածության ապահովման եւ ինքնազբաղվածության զարգացման, համախառն ներքին արդյունքի ծավալում` փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների արտադրած ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) բաժնեմասի ավելացման եւ այլ կարեւոր նպատակներ:

Նախագծում հստակեցված եւ սահմանված են փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, որոնք անհրաժեշտ են պետության որդեգրած տնտեսական քաղաքականության իրականցման համար` փոքր ու միջին ձռնարկատիրության սուբյեկտների աջակցությանն ուղղված` պետական կառավարման, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիների իրավասությունների տարանջատումը, պետական կառավարման, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիների կողմից  փոքր ու միջին ձռնարկատիրության սուբյեկտների զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման  պատասխանատվության ստանձնումը, փոքր ու միջին ձռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող ոչ առեւտրային կազմակերպությունների, փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ներկայացուցիչների մասնակցությունը փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման պետական քաղաքականության մշակամանը, ձեւավորմանը ու իրականացմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման պետական, տարածքային ու մունիցիպալ ծրագրերով սահմանված պայմանների պահպանմամաբ փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին տրամադրվող աջակցության հավասար հնարավորության ապահովումը:

Նախագծում կարեւորելով պետական կառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը, այնուհանդերձ տարանջատված եւ հստակեցված են փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացմանն ուղղված վերջիններիս իրավասությունները, մասնավորապես պետական կառավարման մարմինները իրավասու են` մշակել եւ իրականցնել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման  ոլորտում պետական քաղաքականությունը, փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության տեսակների, ձեւերի, սկզբունքների եւ առաջնային ուղղությունների որոշումը, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման պետական ծրագրերի մշակումը ու իրականացումը, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումների հիման վրա սահմանում են փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման ֆինանսական, տնտեսական, սոցիալական եւ այլ հիմնական ցուցանիշները, ինչպես նաեւ  փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքների երկարաժամկետ, միջնաժամկետ ու կարճաժամկետ հեռանկարային ծրագրերը, գործադիր իշխանության մարմիններին կից ստեղծել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում համակարգող եւ խորհրդատվական մարմիններ, որոնք փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման հարցերով, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում պետական քաղաքականության իրականացման նպատակով` ընդհանուր տեղեկատվական վերլուծական համակարգի ստեղծում, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման հարցերով գիտահետազոտական, փորձարարանախագծային եւ նորարարական աշխատանքների ֆինանսավորում` պետական բյուջեի միջոցների հաշվին, փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող համապետական ոչ առեւտրային կազմակերպությունների հետ  համագործակցություն, պտական բյուջեի միջոցների հաշվին` ձեռնարկատիրական գործունեության քարոզչություն եւ հանրայնացում, փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման տարածքային ծրագրերի աջակցություն, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում արտերկրյա պետությունների համապատասխան մարմինների եւ կազմակերպությունների հետ համագործակցություն,փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների պաշտոնական վիճակագրական  հաշվառման եւ վերլուծության կազմակերպում, փոքր ու միջն ձեռնարկատիրության զարգացման, վիճակի ու դրա զարգացման միջոցառումների մասին ամենամյա հաշվետվության  նախապատրաստում ու հրապարակում, պետական բյուջեի միջոցների հաշվին` փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ֆինանսական աջակցություն, ներառյալ սուբսիդավորում եւ վարկային տոկոսների կամ դրանց մի մասի փոխհատուցում, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին մեթոդական օգնության եւ համագործակցության ապահովում մարզերում ու համայնքներում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման միջոցառումների նախապատրաստման ու իրականացման հարցերում:

Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման հարցերով տարածքային կառավարման մարմիններին նախագծում վերապահված են հետեւյալ լիազորությունները` փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման  ոլորտում պետական քաղաքականության ներդրումն ու իրականցումը համապատասխան վարչատարածքում, փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման տարածքային ծրագրերի նախապատրաստումն ու իրականացումը, փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող եւ համապատասխան վարչատարածքում գործունեություն իրականացնող ոչ առեւտրային կազմակերպությունների ու դրանց ենթակառուցվածքների հետ համագործակցություն, փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների միջեւ միջմարզային համագործակցության զարգացման աջակցություն, ձեռնարկատիրական գործունեության քարոզում եւ հանրայնացում, փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման մունիցիպալ ծրագրերի աջակցություն, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման հարցերով միջազգային կազմակերպությունների ու վարչատարածքային կառույցների հետ համագործակցություն, փոքր ու միջին ձեռնարկատիրության  ֆինանսական, տնտեսական, սոցիալական եւ այլ ցուցանիշների եւ դրանց զարգացման միջոցառումների արդյունավետության վերլուծություն, մարզերում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման կանխատեսումների իրականացում, մարզերում փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքների ձեւավորում ու դրանց գործունեության ապահովում, տեղական ինքնակառավարման մարմիններին փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման միջոցառումների նախապատրաստման ու մեթոդային օգնություն, Հայաստանի հանրապետության գործադիր իշխանության տարածքային մարմինների կողմից փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում համակարգող եւ խարհրդատվական մարմինների ձեւավորում:

Նախագծում փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման հարցերով տեղական  ինքնակառավարման մարմինների լիազորությունները վերաբերում են հիմնականում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, այդ թվում` փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման մունիցիպալ ծրագրերի նախապատրաստումն ու իրականացումը` հաշվի առնելով ազգային եւ տարածքային սոցիալ-տնտեսական, էկոլոգիական, մշակութային, ավանդույթային եւ այլ առանձնահատկությունները, փոքր ու միջին ձեռնարկատիրության  ֆինանսական, տնտեսական, սոցիալական եւ այլ ցուցանիշների, դրանց զարգացման միջոցառումների արդյունավետության վերլուծությունը, ինչպես նաեւ համայնքներում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման կանխատեսումները, համայնքներում փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքի կազմավորում ու դրա գործունեության ապահովում, փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող ոչ առեւտրային կազմակերպությունների ու դրանց ենթակառուցվածքների հետ համագործակցություն, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում համակարգող եւ խարհրդատվական մարմինների ձեւավորում, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները իրավասու են իրենց նախաձեռնությամբ իրականցնել այլ գործառույթներ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Նախագիծը ամբողջացնում են նաեւ այն դրույթները որոնք վերաբերում են` փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում համակարգող եւ խորհրդատվական մարմիններին, փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից աջակցության ստանալու համար դիմելու եւ այն քննարկելու կարգին, աջակցության ենթակառուցվածքներին, ձեւերին (ֆինանսական, գույքային, կադրային, խորհրդատվական, տեղեկատվական) ու պայմաններին, ինչպես նաեւ իրենց առանձնահատկություններով պայմանավորված առանձնացված եւ կանոնակարգված են ձեռնարկատիրության առանձին ուղղություններ` արդյունաբերական արտադրության ու նորարարության,  արհեսագործական գործունեության, արտաքին տնտեսական գործունեության եւ գյուղատնտեսության ոլորտները:

Նախագծի եւ նրա կիրարկումը ապահովող` նախագծում նշված իրավական ակտերի ընդունմամբ է պայմանավորված փոքր ու միջին ձեռանարկատիրության հզորացման, կայուն ու անկախ տնտեսություն ունենալու եւ դրանից ածանցվող պետական շատ այլ ծրագրեիր իրականցումը: