Armenian ARMSCII Armenian
Կ-2334-22.12.2017,09.04.2018-ՏՏԳԲ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-րդ կետ.

«20) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-րդ կետ.

«20) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝

ա. Կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սանունայի եւ շոգեբաղնիքի համար օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում տաս հազարից մինչեւ քսան հազար ՀՀ դրամ, իսկ Երեւան քաղաքում՝ երեսուն հազարից մինչեւ հիսուն հազար ՀՀ դրամ.

բ. Հեստապարային ակումբի համար, օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում հարյուր հազարից մինչեւ երեք հարյուր հազար ՀՀ դրամ, իսկ Երեւան քաղաքում՝ երեք հարյուր հազարից մինչեւ հինգ հարյուր հազար ՀՀ դրամ»։

ՀՈԴՎԱԾ 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո: