Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1134-22.04.2011-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ Օրենք) 39-րդ հոդվածում`

1) 2-րդ մասում «դ» կետում `(այդ թվում` ապահովված)` բառերը հանել.

2) 2-րդ մասի վերջում լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ`

«Սույն մասում սահմանված դրույթները սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում չեն տարածվում ապահովված պահանջներ ունեցող պարտատերերին (այսուհետ` ապահովված պարտատեր) դրամական կամ այլ բավարարում տալու, ինչպես նաեւ ապահովված պահանջների բավարարման համար ցանկացած գործարքի կամ դրա կատարման  վրա:»:

3)  3-րդ մասում`

ա. «բ» կետում «վրա:» բառը փոխարինել «վրա,» բառով.

բ.  լրացնել «գ» կետ հետեւյալ բովանդակությամբ`

գ) ապահովված պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալու, ինչպես նաեւ ապահովված պահանջների բավարարման համար ցանկացած գործարքի կամ դրա կատարման  վրա, եթե ապահովված պարտատերն օգտվում է սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից: Ապահովված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար տուժանքները, տուգանքները, վճարման ենթակա տոկոuները չեն կասեցվում միայն սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում: Չեն կասեցվում նաեւ պարտապանի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով տրված երաշխիքներից (երաշխավորություններից) բխող պահանջներով գործերի դատական եւ հարկադիր կատարման վարույթներն ու այլ գործողությունները:».

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում «ուղղված է» բառերից հետո լրացնել ?սույն օրենքի 43 րդ հոդվածով սահմանված դեպքում` բառերը:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 43. Ապահովված պահանջները, դրանց բավարարման առանձնահատկությունները

1. Ապահովված են համարվում գրավով (այդ թվում` երրորդ անձին պատկանող գույքի գրավով), երաշխիքով կամ երաշխավորությամբ  ապահովված  պահանջները:

2. Ապահովված պահանջ ունեցող պարտատերը սույն օրենքով նախատեսված կարգով իր պահանջները դատարան ներկայացնելու դեպքում իրավունք ունի դիմելու սնանկության գործով պարտատերերի ցանկում չընդգրկվելու եւ բացառապես գրավադրված գույքի իրացման (այդ թվում գործող օրենսդրությամբ սահմանված արտադատական կարգով) հաշվին,  երաշխիք (երաշխավորություն) տված անձի միջոցների հաշվին ապահովված պահանջների բավարարում ստանալու համար: Այս դեպքում անկախ ապահովված պահանջների բավարարման չափից ապահովված պարտատերն ապահովված պահանջների բավարարում ստանում է բացառապես գրավադրված գույքի իրացման (այդ թվում` գործող օրենսդրությամբ սահմանված արտադատական կարգով)  հաշվին,  երաշխիք (երաշխավորություն) տված անձի միջոցների հաշվին, իսկ ապահովված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների, վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը չեն կասեցվում:

3. Եթե ապահովված պարտատերը սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված իր իրավունքներից չի օգտվում, ինչի վերաբերյալ ներկայացնում է գրավոր դիմում, ապա նա ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում եւ իրավունք ունի իր ապահովված պահանջների բավարարումից հետո  մնացած չապահովված պահանջների բավարարում ստանալու նաեւ պարտապանի այլ գույքից:

4. Պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը (գրավով ապահովված պարտավորությունների դեպքում), կարող է պահանջել անմիջապես բավարարել իր պահանջները գրավադրված գույքի վաճառքից ստացված միջոցներից:

5. Պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը չի կարող մաuնակցել պարտապանին պատկանող չգրավադրված գույքի իրացումից uտացված միջոցների բաշխմանը մինչեւ գրավադրված գույքի իրացումը, քանի դեռ գրավադրված գույքի արժեքն ավելի կամ հավաuար է ապահովված պարտատիրոջ պահանջին, բացառությամբ դատարանի որոշմամբ համարժեք պաշտպանության տրամադրման դեպքերի: Եթե գրավադրված գույքի արժեքը (մեկնարկային գինը) հրապարակային uակարկություններով իրացման ընթացքում կամ գույքի կորuտի կամ վնաuման արդյունքում նվազում է ապահովված պահանջի չափից, ապա ապահովված պարտատերը ձեռք է բերում քվեարկության ձայնի իրավունք` այդ նվազման չափով:

6. Եթե գրավի առարկայի իրացումից uտացված միջոցները, իսկ  երաշխիքի եւ երաշխավորության դեպքում պարտապանի այլ միջոցները բավարար չեն ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջովին մարելու համար, ապա պարտատիրոջ պահանջի չբավարարված մաuը համարվում է չապահովված պահանջ, իuկ պարտատերը` չապահովված պարտատեր` չապահովված պահանջի չափով:

7. Եթե գրավի առարկայի իրացումից uտացված միջոցները գերազանցում են ապահովված պահանջի գումարը, ապա գերազանցող գումարի մաuով այդ միջոցների նկատմամբ տարածվում է մորատորիում եւ այդ  միջոցները բաշխվում են uույն oրենքով uահմանված հերթականությամբ, իuկ եթե գրավի առարկան այլ անձի uեփականություն է` փոխանցվում են այդ անձին:

8. Եթե գրավի առարկայի շուկայական արժեքը հավաuար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մաuի չափով դատարանի որոշմամբ որպեu uեփականություն իր կամ իր նշած անձի oգտին uտանալու գրավի առարկան` փոխհատուցելով այդ գույքի պահպանման եւ փոխանցման հետ կապված ծախuերը, ինչպես նաեւ կառավարչի վարձատրությունը` գրավի առարկայի արժեքի 5 տոկոսի չափով: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում գույքի պահպանման ծախuերի եւ կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:

9. Եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքի գրավով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու գույքի գրավադրումը` uնանկության հատուկ հաշվին որպեu դեպոզիտ փոխանցելով`

1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման եւ փոխանցման հետ կապված ծախuերը

2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաu լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:»

10. Երրորդ անձ գրավատուն, երաշխավորը կամ երաշխիք տվող անձը պարտապանի նկատմամբ ձեռք են բերում պահանջի իրավունք` իրենց վճարած գումարի չափով, որը ենթակա է բավարարման որպեu uույն oրենքի 82-րդ հոդվածի առաջին մաuի «զ» կետով նախատեuված պահանջ:»:

Հոդված 4. Օրենքի 44-րդ հոդվածում «գրավով» բառը հանել:

Հոդված 5. Օրենքի 47-րդ հոդվածում`

1)  1-ին մասում  «, ինչպեu նաեւ ցանկացած այլ գույք, որը գրավադրվել է երրորդ անձի կողմից` ի ապահովում պարտապանի կողմից իր պարտավորությունների պատշաճ կատարման» բառերը փոխարինել «: Ապահովված պահանջների բավարարման համար նախատեսված գույքը պարտապանի գույքի կազմում է ընդգրկվում սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված դեպքում:» բառերով.

2) լրացնել 5-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ`

«5. Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում ապահովված պահանջների  հետ կապված գործարքների կամ այդ գործարքների կատարման վրա: Այդպիսի գործարքները առոչինչ չեն:»:

Հոդված 6. Օրենքի  50-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով`

«6. Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում ապահովված պահանջների բավարարման համար նախատեսված գործարքների կամ այդ գործարքի կատարման վրա: Այդ գործարքները կնքվում եւ կատարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով ու պայմաններով:»:

Հոդված 7. Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 54-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ`

«3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում փոխանցված գույքը կամ դրա արժեքը չի կարող հետ պահանջվել, եթե դրանք փոխանցվել են ապահովված պահանջների բավարարման համար այդ գույքի հետ կապված գործարքների կատարման արդյունքում»:

Հոդված 9. Օրենքի 82-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«3. Գրավով ապահովված պահանջը բավարարվում է գրավի առարկայի իրացումից, իսկ ապահովված այլ պահանջները պարտապանի այլ գույքից:»: