Armenian ARMSCII Armenian
Կ-26417-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասից հանել «հատուկ քննչական ծառայության ծառայողներին, քննչական կոմիտեի ծառայողներին,» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Դասային աստիճանի համար հավելավճարը տրվում է հատուկ քննչական ծառայության ծառայողներին եւ քննչական կոմիտեի ծառայողներին: Տվյալ մարմնում ամենացածր դասային աստիճանի համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում «կոչման» բառը փոխարինել «դասային աստիճանի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 15.1-ին հոդվածի 3-րդ մասում «կոչման» բառը փոխարինել «դասային աստիճանի» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: