Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Պ-1083-08.02.2011,18.03.2011-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 75-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ, նոր` 7-րդ մասով`

«7. Սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված` սույն օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետը հաշվարկվում է այդ հանցագործությունների հետեւանքով անչափահաս տուժողի /տուժողների/ տասնութը տարին լրանալու օրվանից:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 76-րդ հոդվածի երրորդ մասի 4-րդ կետում «139-րդ հոդվածի երրորդ մասով» բառերից հետո ավելացնել «141-րդ հոդվածի երրորդ մասով» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 138-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ կետերով`

«6) կատարվել է հղի կնոջ նկատմամբ,

7) կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կամ դրանք գործադրելու սպառնալիքով,

8) կատարվել է ուղղիչ հիմնարկներում, կալանավորվածներին պահելու վայրերում կամ ձերբակալվածներին պահելու վայրերում, զորամասերում, կարգապահական գումարտակներում, բուժհաստատություններում`  տուժողի կախվածությունն օգտագործելով:

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է`

1) երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության եւ /կամ/ խնամքի պարտականություն,

2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեք տարի ժամկետով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 139-րդ հոդվածում`

1) 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.Սեքսուալ բնույթի` այդ թվում համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով`

2)  2-րդ մասը լրացնել հետեւյալ կետերով`

«6) կատարվել է հղի կնոջ նկատմամբ,

7) կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կամ դանք գործադրելու սպառնալիքով,

8) կատարվել է ուղղիչ հիմնարկներում, կալանավորվածներին պահելու վայրերում կամ ձերբակալվածներին պահելու վայրերում, զորամասերում, կարգապահական գումարտակներում, բուժհաստատություններում` տուժողի կախվածությունն օգտագործելով

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է`

1) երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության եւ /կամ/ խնամքի պարտականություն,

2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեք տարի ժամկետով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 140-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 140. Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը

1. Անձին սեքսուալ բնույթի` այդ թվում  համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`

1) անչափահասի նկատմամբ,

2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ կամ միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար,

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`

1) երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության եւ /կամ/ խնամքի պարտականություն,

2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ,

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեք տարի ժամկետով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 141-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 141. Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ

1. Տասնութ տարին լրացած անձի կողմից սեքսուալ բնույթի գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ` սույն օրենսգրքի 138-րդ կամ 139-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ կամ միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ,

պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`

1) երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության եւ /կամ/ խնամքի պարտականություն,

2)  տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ,

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասներկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով երեք տարի ժամկետով:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 142-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 142. Անառակաբարո գործողությունները

1. Տասնութ տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը` սույն օրենսգրքի 138-141-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`

1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ կամ միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար

3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

4)  տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ`

պատժվում են ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`

1) երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության եւ /կամ/ խնամքի պարտականություն,

2) տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ`

պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեք տարի ժամկետով:

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻԿ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԻՆ  ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Առաջարկության հեղինակը
Առաջարկության բովանդակությունը
Եզրակացություն
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան 1. Օրինագծի հոդվածներ 1, 2, 3, 4 եւ 5-ից հանել «առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերը: ՀՀ քրեական օրենսգրքի  հոդված 52-ի 2-րդ կետում լրացուցիչ պատիժը սահմանվում է մեկից երեք տարի ժամկետով  եւ այդ պատճառով պատգամավորի առաջարկությունն ընդունվել է այլ խմբագրությամբ:
Հեղինակ 1.Խմբագրել օրինագծի 6-րդ հոդվածը (Տես` Հոդված 1): Ընդունվել է
  2.Օրինագիծը լրացնել նոր հոդված 2-ով` «Օրենսգրքի հոդված 76-ի երրորդ մասի 4-րդ կետում  «139-րդ հոդվածի երրորդ մասով» բառերից հետո ավելացնել  «141-րդ հոդվածի երրորդ մասով» բառերը:  
  3. Հոդված 1-ի երրորդ մասի 2-րդ կետից, հոդված 2-ի երրորդ մասի 2-րդ կետից, հոդված 3-ի երրորդ մասի 2-րդ կետից, հոդված 4-ի երրորդ մասի 2-րդ կետից եւ հոդված 5-ի երրորդ մասի 2-րդ կետից հանել «առավելագույնը» եւ «կամ առանց դրա» բառերը: Ընդունվել է
  4. Հոդված 1-ի երկրորդ մասի 8-րդ կետը եւ հոդված 2-ի երկրորդ մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «կատարվել է ուղղիչ հիմնարկներում, կալանավորվածներին պահելու վայրերում կամ ձերբակալվածներին պահելու վայրերում, զորամասերում, կարգապահական գումարտակներում, բուժհաստատություններում` տուժողի կախվածությունն  օգտագործելով»: Ընդունվել է