Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-1103-17.03.2011-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2006 թվականի նոյեմբերի 27, ՀՕ-193-Ն) 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 11-րդ եւ 12-րդ մասերով.

«11. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել եւ Հայաստանի Հանրապետությունում  իրացնել կամ հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործել uննդային հավելումներ, սննդամթերքի հետ շփվող նյութեր, uննդամթերքի բաղադրիչ մաuեր,  պարենային հումքեր, ինչպես նաեւ սննդամթերք եւ հատուկ նշանակության uննդամթերք, անկախ այն հանգամանքից, թե պիտանիության ժամկետի նշումը ինչ լեզվով է կատարված, որոնց՝

ա) պիտանիության ժամկետը Հայաստանի Հանրապետություն ներմուծվելու պահին անցած է,

բ) ընդհանուր պիտանիության ժամկետից անցել է 3/4-ից ավել ժամկետ,

գ) փաթեթավորման կամ տարայի վրա պիտանիության ժամկետը բացակայում է կամ  աղավաղված է,

դ) ժամկետը կրկնակի մակնշված է կամ արտադրողի կողմից նշված բնօրինակ ժամկետը ջնջված է եւ նշված է նոր պիտանիության ժամկետ:

Սույն սահմանափակումները չեն տարածվում արտադրական վերամշակման չենթարկված գյուղատնտեսական մթերքների վրա, իսկ «բ» ենթակետում նշված ժամկետը՝ իրացման եւ հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործվող uննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի, uննդամթերքի բաղադրիչ մաuերի,  պարենային հումքերի, ինչպես նաեւ սննդամթերքի եւ հատուկ նշանակության uննդամթերքի վրա:

12. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված uննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի, uննդամթերքի բաղադրիչ մաuերի,  պարենային հումքերի, ինչպես նաեւ սննդամթերքի եւ հատուկ նշանակության uննդամթերքի հայերեն լեզվով մակնշումը փակցնել արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: