Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-194-17.12.2003-ԳԿ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթություն ստանալու (այսուհետ` հատուկ կրթություն) իրավական, կազմակերպական եւ ֆինանսական հիմքերը` իրենց ընդունակություններին եւ կարողություններին համապատասխան, ինչպես նաեւ հատուկ կրթության բնագավառի հարաբերությունների մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`

ա/ հատուկ կրթություն ` կրթական բոլոր մակարդակների նախադպրոցական, ընդհանուր եւ մասնագիտական կրթություն, որը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ապահովում է հատուկ կրթության անհրաժեշտ պայմաններ,

բ/ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ` անձ, որի ֆիզիկական եւ (կամ) հոգեկան արատները խոչընդոտում են կրթական ծրագրերի յուրացմանը, եթե ապահովված չեն հատուկ կրթության անհրաժեշտպայմաններ,

գ/ արատ ` լիազորված պետական փորձաքննական մարմնի կողմից հաստատված ֆիզիկական կամ հոգեկան նորմի շեղում, որը սահմանափակում է անձի հասարակական գործունեությունը,

դ/ ֆիզիկական արատ ` մարդու օրգանի (օրգանների) զարգացման եւ (կամ) գործունեության սահմանված կարգով հաստատվածժամանակավոր կամ մշտական խեղում, խրոնիկական (մարմնական) կամ ինֆեկցիոն հիվանդություն,

ե/ հոգեկան արատ ` սահմանված կարգով հաստատված բնականոն զարգացման հոգեկան շեղում, որն արտահայտվում է խոսքի, զգայա-կամային ոլորտի խեղումով, ուղեղի անբավարար գործունեության հետեւանքով առաջացած աուտիզմով, ինչպես նաեւ մտավոր զարգացման խախտում` մտավոր հետամնացություն, հոգեկան զարգացման արգելակում, որն առաջացնում է ուսման դժվարություններ,

զ/բարդ արատ ` սահմանված կարգով հաստատված ֆիզիկական եւ(կամ) հոգեկան արատների համակցություն,,

է/ ծանր արատ ` սահմանված կարգով հաստատված անպիսի աստիճանի ֆիզիկական կամ հոգեկան արատ, որի պարագայում պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կրթությունը համարվում է անմատչելի, եւ յուրացման հնարավորությունները սահմանափակվում են շրջակա միջավայրի վերաբերյալ պարզունակ գիտելիքների, աշխատանքային կարողությունների, (ունակությունների) կամ պարզունակ մասնագիտական պատրաստվածության ձեռքբերմամբ,

ը/ հատուկ կրթության անհրաժեշտ պայմաններ ` կրթության (դաստիարակության) համար այնպիսիպայմանների առկայություն, որոնք ներառում են հատուկ կրթական ծրագրեր եւ ուսուցման մեթոդներ, ուսուցման անհատական տեխնիկական միջոցներ, կենսագործունեության միջավայր, ինչպես նաեւ մանկավարժական, բժշկական, սոցիալական եւ այլ ծառայություններ, առանց որոնց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կողմից հանրակրթական եւ մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումը անհնարին (բարդեցված) է,

թ/ միասնական ուսուցում ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության համար հատուկ պայմանների ապահովման միջոցով նրանց համատեղ ուսուցումը նման պայմանների կարիքչունեցող անձանց հետ,

ժ/ ընդհանուր ուսուցում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող անձանց ուսուցման համար մեկ կամ մի քանի կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ հատուկ կրթական ծրագրերի եւ այդ ծրագրերի պահանջներին համապատասխան սովորողների ուսուցման եւ դաստիարակության ապահովում,

ժա/ հատուկ կրթական հաստատություն ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողանձանց ուսուցման համար ստեղծված ուսումնական հաստատություն,

ժբ/ հատուկ կրթական ստորաբաժանում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսուցման համար ուսումնականհաստատության կազմում գործող կառուցվածքային ստորաբաժանում,

ժգ/ տնային ուսուցում` առողջական վիճակի բերումով ժամանակավորապես կամ մշտապես ուսումնական հաստատություն չհաճախող անձի կողմից հանրակրթական եւ մասնագիտական կրթական ծրագրերի յուրացում, որի պարագայում համապատասխան ուսումնական հաստատությանմանկավարժների կողմից ուսուցումն իրականացվում է տանը,

ժդ/ պետական անվանական կրթական ֆինանսական պարտավորություն ` անվանական փաստաթուղթ, որը պետական մարմինների համար սահմանում է հատուկ նորմատիվներին համապատասխան ֆինանսավորում իրականացնելու պարտավորություն` ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության համար` անկախ կրթական ծրագրերի յուրացման ձեւերից,

ժե/ լիարժեք պետական հոգածություն` պետական հատուկ կրթական հաստատություններում եւ ուսումնականհաստատությունների հատուկ կրթական ստորաբաժանումներում սովորող` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց սնունդով, հագուստով, կոշկեղենով, փափուկ կայքով, անհրաժեշտ սարքավորումներով եւ անհատական-տեխնիկական միջոցներով ապահովվում:

Հոդված 2. Հատուկ կրթության իրավական ապահովման հիմքը

1. Հատուկ կրթության իրավական ապահովման հիմքն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության այլ օրենքները եւ իրավական ակտերը:

2. Եթե Հայատանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է հատուկ կրթության ոլորտի հարաբերությունների մասնակից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վրա, մասնավորապես`

ա) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների), ինչպես նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող չափահաս անձանց` սահմանված կարգով լիազոր ներկայացուցիչներ ճանաչված անձանց նկատմամբ,

բ) հատուկ կրթություն իրականացնող մանկավարժության, բժշկության եւ այլ ոլորտների աշխատակիցների, ինչպես նաեւ մանկավարժության բնագավառի` կենսագործունեության սահմանափակ հնարավորություններ ունեցողաշխատակիցների նկատմամբ,

գ) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու նրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ հատուկ կրթության ոլորտի հարաբերություններիմասնակից անձանց նկատմամբ:

Հոդված 4. Հատուկ կրթության նպատակները

1. Հատուկ կրթության նպատակը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողանձանց, իրենց ընդունակություններին եւ կարողություններին համապատասխան եւ առողջությանը համարժեք ուսուցման միջավայրում, նրանց հասարակական հարմարեցման եւ ինտեգրման (վերինտեգրման), ինքնասպասարկման ունակությունների ձեռքբերման, աշխատանքային, մասնագիտական, գործունեության եւ ընտանեկան կյանքին պատրաստվածության ապահովումն է:

2. Եթե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձը սահմանված կարգով ճանաչված է հաշմանդամ, ապա հատուկ կրթությունը ներառվում է հաշմանդամության վերականգնման ծրագրում` հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասինՀՀ օրենսդրությանը համապատասխան:

ԳԼՈՒԽ 2

ՀԱՏՈՒԿԿՐԹՈՒԹՅԱՆԲՆԱԳԱՎԱՌՈՒՄԿՐԹՈՒԹՅԱՆԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑԾՆՈՂՆԵՐԻ(ԱՅԼ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 5. Հատուկ կրթության բնագավառում քաղաքացիների իրավունքները

1. Հատուկ կրթություն ստանալու նպատակով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիներն իրավունք ունեն անվճար քննության:

2. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք իրավունք ունեն`

ա) բժշկամանկավարժական-հոգեբանական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից անվճար հետազոտման կամ բժշկա-սոցիալական հաստատության անվճար փորձաքննության,

բ) Հանձնաժողովի եզրակացությանը համապատասխան ֆիզիկական եւ (կամ) հոգեկան արատների բժշկամանկավարժական-հոգեբանական անվճար շտկման` դրանց հայտնաբերման պահից եւ անկախ դրսեւորման աստիճանից,

գ) անվճար նախադպրոցական կրթության,

դ) հատուկ կրթական հաստատությունում, հատուկ կրթական ստորաբաժանումում կամ ուսումնական հաստատությունում կրթություն ստանալու համար նախատեսված հատուկ պայմանների` բժշկական, մանկավարժական եւ հոգեբանական ցուցումներին (հակացուցումներին) համապատասխան,

ե) պետական կրթական չափորոշիչներինհամապատասխան, անկախ կրթություն ստանալու եւ ուսումնականհաստատության կազմակերպական-իրավական ձեւից, ստանալու անվճար կրթություն` երաշխավորված պետական անվանական կրթական ֆինանսական պարտավորությամբ,

զ) սոցիալական կամ բժշկական ցուցումներին համապատասխան մոտակա ուսումնական հաստատություն հասնելու համարտրանսպորտային միջոցներով ապահովվածության: Տրանսպորտային միջոցներով ապահովման կարգը սահմանում է կրթության բնագավառի լիազորված պետական մարմինը:

Հոդված 6. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց

ծնողների (այլօրինական ներկայացուցիչների) իրավունքները

1. Առողջության սահմանափակ կարողություններով երեխաների ծնողները (այլ օրինական ներկայացուցիչները) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն`

ա) ներկա գտնվել Հանձնաժողովում երեխայի հետազոտմանը, քննարկել հետազոտման արդյունքները, վիճարկելտրվածեզրակացությունը,

բ) մասնակցել անհատական ուսումնական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,

գ) երեխայի առավել արդյունավետ դաստիարակության եւ զարգացման համար հատուկ գիտելիքներ ստանալու նպատակով ուսումնականհաստատության ղեկավարի թույլտվությամբ մասնակցել միջին մասնագիտական եւ բարձրագույն մասնագիտական կրթությանուսումնական հաստատությունների պարապմունքներին,

դ) ստանալանհատական ուսումնական ծրագրով ընտանիքումերեխայի ուսուցման համար ծախսերի փոխհատուցում այն չափով, որքան սահմանված է պետական ֆինանսավորման նորմատիվներով պետականհատուկ կրթական հաստատություններում երեխայի կրթության համապատասխան փուլի համար` ներառյալ անհատական ուսումնական ծրագրի իրականացման պայմանով պետական անվանական կրթական ֆինանսականպարտավորության հաշվից հատկացված միջոցները,

ե) հատուկ կրթության հարցերով Հանձնաժողովներում ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն:

2. Սույն հոդվածի 1 կետի«ա» եւ «բ» ենթակետերում նշված իրավունքները վերապահվում են նաեւ կենսագործունեության սահմանափակ հնարավորություններ ունեցող չափահաս անձանց օրինական ներկայացուցիչներին: Սույն հոդվածի 1կետի «ա» ենթակետի դրույթըկենսագործունեության սահմանափակ հնարավորություններ ունեցող չափահաս անձանց օրինական ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում էսույն օրենքի 21 հոդվածի 6 կետի դրույթի հաշվառմամբ:

Հոդված 7. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց պետական ապահովությունը

Հատուկ կրթական հաստատություններում, ուսումնական հաստատությունների հատուկ կրթական ստորաբաժանումներում լիարժեք պետական ապահովությունից օգտվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հետեւյալ անձինք`

ա) խուլերը եւ թույլ լսողները,

բ) կույրերը եւ թույլ տեսնողները,

գ) խոսքի ծանր խանգարումներ ունեցողները,

դ) հենաշարժական համակարգի խախտումներունեցողները,

ե) մտավոր հետամնացները,

զ) զգայա-կամային ոլորտի խեղումներ եւ սոցիալապես վտանգավոր վարք ունեցողները,

է) հոգեկան զարգացման արգելակմամբ պայմանավորված ուսման մեջ դժվարություններ ունեցողները,

ը) բարդ արատներ ունեցողները,

թ) ծանր արատներ ունեցողները:

ԳԼՈՒԽ 3

ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 8. Հատուկ կրթություն ստանալու ձեւերը

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք հատուկ կրթական հաստատություններում, հատուկ կրթական ստորաբաժանումներում, ուսումնական հաստատություններումհատուկ կրթություն կարող են ստանալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 9. Տնային ուսուցում

1. Առողջական վիճակի բերումով ուսումնական հաստատություններ ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող անձանց համար կրթության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը պարտավոր է կազմակերպել տնային ուսուցում:

Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը:

2. Տնային ուսուցումն իրականացվում է սույն հոդվածի 1 կետով նշված անձանց մշտական ուսումնառության վայրի ուսումնական հաստատության կողմից կամ այդ անձանց բնակության վայրին առավել մոտ, պետական հավատարմագիր ունեցող համապատասխան ուսումնական հաստատության կողմից` մարմնական հիվանդություններով տառապող երեխաների առողջության վերաբերյալ բուժական հաստատության եզրակացության, Հանձնաժողովի կամ բժշկա-սոցիալական հաստատության փորձաքննության եզրակացության հիման վրա: Տնային ուսուցումն իրականացվում է կրթության բնագավառի պետական կառավարման լիազորվածմարմնի, ուսումնական հաստատության, սովորողների եւ (կամ) նրանց օրինական ներկայացուցիչների միջեւ պայմանագրի հիման վրա: Տնային ուսուցման պայմանագրի տիպային ձեւը հաստատում է կրթության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը:

3. Տնային ուսուցումը ֆինանսավորվում է սույն օրենքի 25 հոդվածին համապատասխան:

Հոդված 10. Ուսուցումը ստացիոնար բուժական հաստատության (հիմնարկի) պայմաններում

1. Քաղաքացիների կրթության իրավունքը իրականացնելու, դրա համար պայմաններ ապահովելու նպատակով կրթության բնագավառի պետականկառավարման լիազորված եւ առողջապահության մարմինները պարտավոր են կազմակերպել ստացիոնար բուժական հիմնարկներում երկարատեւ (ոչպակաս, քան 21 օր) բուժման մեջ գտնվող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցումը` հանրակրթական ծրագրերին համապատասխան:

2.Ստացիոնար բուժական հաստատության գտնվելու վայրի հանրակրթական հաստատությունը երեխաների ուսուցումն իրականացնելիս համագործակցում է ստացիոնար բուժական հաստատության հետ: Կրթության կազմակերպման հարցերը կարգավորվում են ստացիոնար բուժական հաստատության եւ հանրակրթական ուսումնական հաստատության միջեւ պայմանագրով: Ստացիոնար բուժական հիմնարկի պայմաններում ուսուցումը կազմակերպելու պայմանագրի ձեւը հաստատվում էկրթության եւ առողջապահության բնագավառների պետական կառավարման լիազորված մարմինների կողմից:

3. Ստացիոնար բուժական հիմնարկի պայմաններում ուսուցումը ֆինանսավորվում է սույն օրենքի 25 հոդվածին համապատասխան:

Հոդված 11. Ընդհանուր ուսուցում

1. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինքուսումնական հաստատությունում իրավունք ունեն սովորելու Հանձնաժողովի կամ բժշկա-սոցիալական փորձաքննության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող եզրակացության հիման վրա:

2. Ուսումնական հաստատությունում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք սույն հոդվածի 1 կետով նշված Հանձնաժողովի եզրակացությամբ ամրագրված երաշխավորության պայմաններում պարապմունքների ժամանակ իրավունք ունեն օգտվել օգնականի ծառայություններից: Օգնականի իրավունքները եւ պարտականությունները սահմանում է համապատասխան ուսումնական հաստատությունը:

Հոդված 12. Միասնական ուսուցում

1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար Հանձնաժողովիցուցումներին (հակացուցումներին) համապատասխան կազմակերպվում է միասնական ուսուցում, եթե միասնական ուսուցման կրթական հաստատությունը ապահովված է կրթության համար անհրաժեշտ հատուկ պայմաններով: Միասնական ուսուցման կրթական հաստատությունը անձանց մոտ ֆիզիկական եւ (կամ) հոգեկան արատների առկայության պատճառով իրավունք չունի հրաժարվել նրանց ուսուցման ընդունելուց, եթե առկա չեն ուսուցմանն ուղղված եւ (կամ) մասնագիտական կրթությանը կամ ստացվող մասնագիտությամբ աշխատանքի սահմանափակմանն ուղղված հակացուցումներ:

Միասնական ուսուցման կրթական հաստատությունը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձին ուսուցման ընդունելու համար ֆինանսավորման իրավունք ունի` պետական անվանական կրթական ֆինանսական պարտավորությամբ սահմանված չափով:

2. Հոգեկան կամ բարդ արատներ ունեցող անձանց եւ այդպիսիք չունեցող անձանց համատեղ ուսուցումը եւ դաստիարակումը չպետք է բացասաբարանդրադառնա հոգեկան կամ բարդ արատներ չունեցող անձանց ուսման առաջադիմության վրա: Միասնական ուսուցման կրթական հաստատության ուսումնական ծրագիրը հաջողությամբ յուրացնող հոգեկան կամ բարդ արատներ ունեցող անձինք միասնական ուսուցման անհնարինության պատճառով ուսումնական հաստատությունիցկարող են հեռացվել միայն այդ հաստատության կառավարման մարմնի որոշման հիման վրա` Հանձնաժողովիհամաձայնությամբ: Այդ պարագայում կրթության բնագավառի լիազորված պետական մարմինը մեկ ամսվա ընթացքում միջոցներ է ձեռնարկում այդ անձանց կողմից ուսուցումը համարժեք ձեւով շարունակելու համար:

Հոդված 13. Հատուկ կրթական հաստատություններ

1. Հատուկ կրթական հաստատությունները (հիմնարկները) կազմակերպվում եւ գործում են իրենց կողմից իրականացվող ուսումնական ծրագրերին, սովորողների վերականգնողական գործունեությանը եւ տարիքին համապատասխան:

2. Հատուկ կրթական հաստատություններումկարող են ուսանելհետեւյալ անձինք`

ա) խոսքի ծանր խանգարումներ, հնչյունա-հնչույթային եւ խոսքի ընդհանուր թերզարգացումունեցող անձինք,

բ) լսողության խանգարում` չլսող` (խուլ), թույլ լսող եւ լսողության կորուստ ունեցողանձինք,

գ) տեսողության խանգարում` կույր, թույլ տեսնող, ուշ կուրացած, շլությունունեցող անձինք,

դ) հոգեկան խանգարումներ` հոգեկան զարգացման արգելակում, մտավոր հետամնացություն եւ խորը մտավոր հետամնացություն ունեցող անձինք,

ե) հենաշարժականհամակարգի խախտումներունեցող անձինք,

զ) բարդ խեղումներ, այդ այդ թվում` կույր եւ խուլ անձինք,

է) զգայա-կամայինոլորտի խեղումներ եւ սոցիալապես վտանգավոր վարք ունեցող անձինք,

ը) խրոնիկական մարմնական կամ ինֆեկցիոն հիվանդությունների ենթարկված անձինք:

Հատուկ կրթական հաստատություններ կարող են ստեղծվել տարբերֆիզիկական եւ (կամ) հոգեկան արատներ ունեցող անձանց համատեղ ուսուցման համար, եթե դա չի հակասում ուսումնական ծրագրերի հաջող յուրացմանը եւ չի պարունակում բժշկական հակացուցումներ:

Հոդված 14. Լոգոպեդական օգնություն երեխաներին

Ուսումնական հաստատություններում սովորող խոսքի տարբեր խանգարումներ ունեցող երեխաներին ցուցաբերվում է լոգոպեդական օգնություն:

Լոգոպեդական օգնություն կարող է ցուցաբերվել հետեւյալ միջոցներով`

ա)ուսումնական հաստատությունում, այդ թվում` նախադպրոցական հաստատություններումմանկավարժ-լոգոպեդի հաստիքի ամրագրում,

բ) իրավաբանական անձի կարգավիճակով լոգոպեդական կենտրոն-հաստատության հիմնադրում:

Հոդված 15. Վերականգնողական կենտրոններ

1. Բարդ եւ (կամ) ծանր արատներ ունեցող անձանց ուսուցման եւ (կամ) դաստիարակության նպատակով ստեղծվում են տարբեր ուղղվածության վերականգնողական կենտրոններ:

2. Վերականգնողական կենտրոնների խնդիրներն են հաղորդակցության եւ ինքնասպասարկման, պարզունակ աշխատանքային ունակությունների ձեւավորումը եւ անհատական ուսումնական ծրագրերին համապատասխան պարապմունքների կազմակերպումը:

Պարապմունքները վերականգնողական կենտրոններում կազմակերպվում են անհատական եւ (կամ) խմբակային ուսումնական ծրագրերով` յուրաքանչյուր խմբում ոչ ավել, քան 10 սովորող, իսկ բարդ արատներիառկայության դեպքում` ոչ ավել, քան 6 մարդու հաշվարկով:

Հոդված 16. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսումնական հաստատություններ ընդունելու առանձնահատկությունները

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ընդունելությունը ուսումնական հաստատություններ իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` Հանձնաժողովիկամ բժշկասոցիալական հաստատության փորձաքննության եզրակացության հիման վրա:

Հոդված 17. Հատուկ կրթական հաստատություններից կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց փոխադրումը այլ ուսումնական հաստատություններ

1. Հատուկ կրթական հաստատություններից կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց փոխադրումը հատուկ կրթության այլ հաստատություններ կամ այլ ուսումնական հաստատություններիրականացվում է Հանձնաժողովի կամ բժշկասոցիալական հաստատության փորձաքննության եզրակացության հիման վրա` անչափահաս երեխաների ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) համաձայնությամբ:

Փոխադրման հարցըքննարկվում է հատուկ կրթական հաստատություն ընդունվելուց մեկ տարի հետո, եթե վերաքննության ավելի վաղ ժամկետը չի բխում սովորողիշահերից:

2. Հատուկ կրթական հաստատության վերակազմավորման կամ լուծարման դեպքում կրթության բնագավառի լիազորված պետական մարմինը այդ հաստատության սովորողների կամ նրանց ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) համաձայնությամբ ապահովում է նրանց փոխադրումը հատուկ կրթական այլ հաստատություններ կամհամապատասխան ուսումնականհաստատություններ:

Հոդված 18. Փակ տիպի հատուկ կրթական հաստատություններ: Ազատազրկման ձեւով քրեականպատիժ իրականացնող հիմնարկներին կից ուսումնական հաստատությունների հատուկ կրթական ստորաբաժանումներ

1. Հանրորեն վտանգավոր արարքներ կատարած եւ 11 տարին լրացած, ֆիզիկական եւ (կամ) հոգեկան արատներ ունեցող երեխաների համար ստեղծվում են փակ տիպի հատուկ կրթական հաստատություններ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նման երեխաների ուղեգրումը փակ տիպի հատուկ կրթական հաստատություններ իրականացվում է դատարանի որոշմամբ` Հանձնաժողովի եզրակացության հաշվառմամբ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ազատազրկման ձեւով քրեական պատիժ իրականացնող հիմնարկներին կից ստեղծված ուսումնական հաստատություններում առողջության սահմանափակ կարողություններով դատապարտյալների համար ստեղծվում են հատուկ կրթական ստորաբաժանումներ:

Հոդված 19. Հատուկ պետական կրթական չափորոշիչներ

1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն անձանց համար, ում ուսուցումը նրանց հոգեկան եւ (կամ) ֆիզիկական արատների պատճառով պետական կրթական չափորոշիչներին համապատասխան անհնարին է, կարող են սահմանվել պետական հատուկ հանրակրթության կրթական չափորոշիչներ։

2. Պետական հատուկ հանրակրթության կրթական չափորոշիչների մշակման, հաստատման եւ ներդրման կարգը սահմանում է ՀՀկառավարությունը:

Հոդված 20. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց վերջնական ատեստավորման առանձնահատկությունները

1. Ֆիզիկական արատներ ունեցող եւ համապատասխան մակարդակի ուսումնական ծրագրերը յուրացրած անձանց վերջնական ատեստավորումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

2. Հոգեկան կամ բարդ արատներ ունեցող եւ հատուկ կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերը յուրացրած անձանց վերջնական ատեստավորումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հատուկ կարգին համապատասխան:

Հոդված 21. Բժշկամանկավարժական-հոգեբանական հանձնաժողովները եւ կենտրոնները, բժշկա-սոցիալական  փորձաքննության հաստատությունները

1. Երեխաների ֆիզիկական եւ (կամ) հոգեկան արատների ախտորոշումը, հատուկ կրթության իրավունքի վերապահումը, կրթության համար հատուկ պայմանների ապահովումը, ինչպես նաեւ երեխաների ֆիզիկական եւ (կամ) հոգեկան արատների հարցերով ծնողներին (այլ օրինական ներկայացուցիչներին) խորհրդատվության մատուցումն իրականացնում են բժշկամանկավարժական-հոգեբանական հանձնաժողովները(այսուհետ` Հանձնաժողով):

Յուրաքանչյուր մեկ Հանձնաժողով ստեղծվում է ոչ պակաս, քան տասը հազար երեխա սպասարկելու հաշվարկով:

Հանձնաժողովների գիտա-մեթոդական սպասարկման եւ Հանձնաժողովի ու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) միջեւ տարաձայնություններըլուծելու նպատակով ստեղծվում են բժշկամանկավարժական-հոգեբանական կենտրոններ` յուրաքանչյուր տասը Հանձնաժողովին մեկ Կենտրոն հաշվարկով:

Հանձնաժողովների եւ բժշկամանկավարժական-հոգեբանական կենտրոնների կազմակերպման կարգը եւ իրավական դրությունը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ:

2. Հանձնաժողովի հիմնական գործառույթներն են`

ա) առավել վաղ շրջանում երեխաների բժշկամանկավարժական-հոգեբանական հետազոտումը, ախտորոշման եւ կրթության համար համարժեք հատուկ պայմաններ սահմանելու նպատակով նրանց զարգացման առանձնահատկությունների բացահայտումը,

բ) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հատուկ կրթության իրավունքների վկայագրումը, համապատասխան եզրակացության կազմումը,

գ) անհատական ուսումնական ծրագրինկից երաշխավորությունների կազմումը,

դ) նախկինում հաստատված ախտորոշման հաստատումը , պարզաբանումը եւ փոփոխումը,

ե) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողներին (այլ օրինական ներկայացուցիչներին) խորհրդատվության մատուցումը,

զ) մանկավարժության, բժշկության եւ սոցիալական ոլորտների աշխատակիցներին երեխաների կրթության հատուկ պայմանների ապահովման, նրանց եւ իրենց ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) իրավունքների հետ կապված հարցերով խորհրդատվության մատուցումը,

է) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, մանկական անբավարարությունների վերաբերյալ տվյալների բանկի ձեւավորումը եւ հավաքված տեղեկությունների տրամադրումը կրթության կառավարման, առողջապահության եւ բնակչության սոցիալական պաշտպանության համապատասխան մարմիններին:

3. Հանձնաժողովի կազմը ընդգրկում է .

ա) հոգեբան

բ) բժիշկներ` հոգեբույժ, նյարդաբան, օրթոպեդ, ակնաբույժ, թերապեվտ(պեդիատոր), ֆիզիոթերապեվտ,

գ) հատուկ կրթության բնագավառի մասնագետներ` լոգոպեդ, օլիգոֆրենոմանկավարժ, սուրդոմանկավարժ, տիֆլոմանկավարժ, սոցիալական մանկավարժ,

պ) իրավաբան:

Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են նաեւ կրթության կառավարման բնագավառի, առողջապահության եւ բնակչության սոցիալական սպասարկման համապատասխան մարմինները:

4. Երեխաների ուղեգրումը Հանձնաժողովի հետազոտմանը իրականացվում է ըստ ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) դիմումի, ինչպես նաեւ ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) համաձայնությամբ` կրթության կառավարման համապատասխան մարմինների, առողջապահության, բնակչության սոցիալական պաշտպանության մարմինների, ուսումնականհաստատությունների, առողջապահական հաստատությունների, կամ հասարակական միավորումների նախաձեռնությամբ, որոնք իրենց հիմնադիր փաստաթղթերին համապատասխան զբաղվում են կենսագործունեության սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով: Դատարանի որոշմամբ երեխաներին հետազոտման ուղեգրելիս ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) համաձայնությունը չի պահանջվում:

Առողջապահական հաստատությունները երեխայի մոտ ֆիզիկական եւ (կամ) հոգեկան բացահայտ արատներ հայտնաբերելու դեպքում, կրթության համար հատուկ պայմաններ սահմանելու նպատակով պարտավոր են 10-օրյա ժամկետում երեխային ուղեգրելՀանձնաժողովի հետազոտմանը:

5. Երեխայի հետազոտման արդյունքները ամփոփվում են Հանձնաժողովի եզրակացությամբ, որը հիմք է հանդիսանում ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) համաձայնությամբ երեխային հատուկ կրթական հաստատություն ուղեգրելու, տնային ուսուցում կազմակերպելու կամ այլ ուսումնականհաստատություններ ուղեգրելու համար: Հետազոտումն իրականացնող անձինք, Հանձնաժողովի այլ աշխատակիցները պարտավոր են պահպանել մասնագիտական գաղտնիքը, այդ թվում` եզրակացության գաղտնիությունը:

Հանձնաժողովի եզրակացության հետ ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) անհամաձայնության դեպքում, նրանց կողմից դիմում տալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, համապատասխան բժշկա-մանկավարժական հոգեբանական կենտրոնն իրականացնում է կրկնակի փորձաքննություն:

Կրկնակի փորձաքննության եզրակացությունը կարող է բողոքարկվել դատականկարգով:

6. Հանձնաժողովի գործառույթները չափահասներինկատմամբ իրականացնում են բժշկա-սոցիալական փորձաքննության հաստատությունները:

Բժշկա-սոցիալական փորձաքննության հաստատության եզրակացությունները կարող են բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 22. Հատուկ կրթության իրավունքը հավաստագրող փաստաթղթերը

1. Հատուկ կրթության իրավունքը հավաստագրվում է երեխային (նրա օրինական ներկայացուցչին)Հանձնաժողովի կողմից կամ չափահասին (նրա օրինական ներկայացուցչին) բժշկա-սոցիալական փորձաքննության հաստատության կողմից տրվող փաստաթղթով: Փաստաթղթի տիպային ձեւը հաստատվում է ՀՀ կառավարությանկողմից:

2. Կրթության հատուկ պայմանները սահմանվում են Հանձնաժողովի կամ բժշկա-սոցիալական փորձաքննության հաստատության եզրակացության հիման վրա:

3. Կրթությանֆինանսավորման հարցերով ՀՀ կառավարության լիազորված պետական մարմինը,սույն հոդվածի 1 եւ 2 կետերում սահմանված փաստաթղթերի հիման վրա կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողանձին(նրա օրինական ներկայացուցչին) ապահովում է պետական անվանական կրթական ֆինանսական պարտավորությամբ: Պետական անվանական կրթական ֆինանսական պարտավորությունը չի կարող համարվել քաղաքացիական շրջանառության առարկա:

Պետական անվանական կրթական ֆինանսական պարտավորության ձեւը, նրա արժեքի վճարման եւ ստացման կարգը սահմանում է ՀՀկառավարությունը:

4. Հանձնաժողովների եւ բժշկա-սոցիալական փորձաքննությանհաստատությունների պաշտոնատար անձինք ՀՀ օրենսդրությանը համապատասխան պատասխանատվություն են կրում սույն հոդվածի 1 եւ 2 կետորում նշված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիության համար:

ԳԼՈՒԽ 4

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 23. Հատուկ կրթության կառավարումը

1. Հատուկ կրթության համակարգը կրթության համակարգի բաղկացուցիչ մասն է, որը կառավարվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

2. Հատուկ կրթության բնագավառի լիազորված ունեցող պետական մարմիններն ընդունում եւ իրականացնում են համատեղ ծրագրեր ու միջոցառումներ` ուղղվածքաղաքացիների առողջության պահպանմանը, հաշմանդամության նախազգուշացմանը, առողջության սահմանափակ կարողություններով անձանց սոցիալական հարմարեցմանը, կենսագործունեության սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց բժշկա-սոցիալական վերականգնմանը: Այդ գործունեության համակարգման, հատուկ կրթության հարցերով տեղեկատվության եւ փորձի փոխանակման նպատակով կարող են ստեղծվել միջգերատեսչական հանձնաժողովներ:

Հատուկ կրթության բնագավառի լիազորված պետական մարմինները հատուկ կրթության բնագավառում իրենց որոշումների մասին պարտավոր են տեղեկացնել Հանձնաժողովներին, բժշկա-մանկավարժական-հոգեբանականկենտրոններին եւ բժշկա-սոցիալական փորձաքննության հաստատություններին:

3. Անկախ կազմակերպաիրավական ձեւիցհատուկ կրթական հաստատությունների վերակազմակերպում եւ լուծարում թույլատրվում է միայն այն դեպքում, երբ սովորողներին երաշխավորվում է կրթության հատուկ համարժեք պայմաններով ուսուցման անընդհատություն: Ոչ պետական հատուկ կրթական հաստատությունների վերակազմակերպման եւ լուծարման դեպքում սովորողներին երաշխավորվում է համապատասխան տիպի եւ ձեւի պետական ուսումնականհաստատություններում կրթության իրավունքը իրականացնելուիրավունք:

4. Հատուկ կրթական հաստատությունների կրթական գործունեության լիցենզավորումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Կրթության համար հատուկ պայմանների առկայությունը, իսկ ոչ պետական հատուկ կրթական հաստատությունների համար` նաեւ սահմանված նորմատիվներին համապատասխան դրանց ֆինանսավորման հնարավորությունը հանդիսանում են հատուկփորձաքննության առարկա:

5. Հատուկ կրթական հաստատության պետական հավատարմագրումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 24. Հսկողությունը հատուկ կրթության բնագավառի գործունեության նկատմամբ

1. Հատուկ կրթության բնագավառի գործունեության նկատմամբ հսկողությունը իրականացվում է կրթության բնագավառի լիազորված պետական մարմնի կողմից` իր լիազորությունների սահմաններում` ՀՀ օրենսդրությամբ սահմանվածձեւերով:

2. Հսկողությունը այն ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ, որտեղ սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք, իրականացվում էհիմնադիրների կողմից:

3. ՀՀ կառավարությունը խրախուսում էհատուկ կրթության բնագավառի նկատմամբ հասարակական հսկողություն իրականացնող այն հասարակականմիավորումների գործունեությանը, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են կենսագործունեության սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցեր:

Հոդված 25.Հատուկ կրթության ֆինանսավորումը

1. Կենսագործունեության սահմանափակ հնարավորություններով սովորողներ ունեցող ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է հիմնադիրների կողմից, ինչպես նաեւ պետական բյուջեի միջոցների հաշվին` պետական անվանական կրթական ֆինանսական պարտավորությամբ սահմանված չափով:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության համար հատուկ պայմաններ ստեղծելու, նրանց դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով, տեխնիկական միջոցներով եւ տրանսպորտային միջոցներով ապահովելու ծախսերն իրականացվում են պետական անվանական կրթական ֆինանսական պարտավորությունների հաշվին:

Պետական բյուջեի միջոցների հաշվին պետական անվանական կրթական ֆինանսական պարտավորության ֆինանսավորման նորմատիվները սահմանվում են ՀՀ կառավարության կողմից:

2. Պետական անվանական կրթական ֆինանսական պարտավորությունը կատարվում է անձի (նրա օրինական ներկայացուցիչների)կողմից սույն օրենքի 22 հոդվածով նախատեսված փաստաթղթերը ուսումնական հաստատության կառավարման մարմնին հանձնելու դեպքում:

3. Եթե Հանձնաժողովի կամ բժշկա-սոցիալական փորձաքննության հաստատության եզրակացությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսուցումն առանց օգնականի անհնար է, ապա սովորողի օգնականի աշխատանքային վարձատրության ծախսերը եւ ուսուցման անհատական տեխնիկական միջոցների արժեքը փոխհատուցվում է պետական անվանական կրթական ֆինանսական պարտավորության համար սահմանված կարգով` պետական անվանական կրթական ֆինանսական պարտավությունը չգերազանցող չափով:

4. Բժշկական հաստատության եզրակացությամբ մարմնական հիվանդություններ ունեցող անձանց տնային ուսուցման իրականացումը, ինչպես նաեւ ստացիոնար բուժական հաստատությունում գտնվելու ժամանակահատվածում նրանց ուսուցումը ֆրնանսավորվում է այն ուսումնական հաստատության կողմից, որտեղ նրանք սովորում են: Հանձնաժողովի կամ բժշկա-սոցիալական փորձաքննության հաստատության եզրակացությամբ իրականացվող` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցումը ֆինանսավորվում է պետական անվանական կրթական ֆինանսական պարտավորությունների հաշվին:

5. Կենսագործունեության սահմանափակ հնարավորություններով մասնագետի մանկավարժական գործունեության համար անհրաժեշտպայմանների ապահովումն իրականացվում է համապատասխան ուսումնականհաստատության հիմնադրի միջոցների հաշվին:

Հոդված 26. Հատուկ կրթական հաստատությունների, հատուկ կրթական ստորաբաժանումների նյութատեխնիկական ապահովումը

1. Հատուկ կրթական հաստատության, հատուկ կրթական ստորաբաժանումների եւ այլ ուսումնական հաստատությունների կանոնադրական գործունեությունն ապահովելու նպատակով հիմնադիրը (հիմնադիրները) ՀՀ օրենսդրությանը համապատասխան ուսումնական հաստատություններին են ամրակայում սեփականության իրավունքի օբյեկտներ:

2. Նման ուսումնական հաստատությունների կամ կրթական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազան` կախված այդ հաստատությունների տիպերից եւ ձեւերից, ներառում է սովորողներիհամար անհրաժեշտ տարածքներ, կառույցներ, ինչպես նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսուցման համար անհատական տեխնիկական միջոցներ եւ սարքավորումներ, այդ թվում` ուղղիչ եւ վերականգնողականկաբինետների կազմավորում, սպորտային եւ զանգվածային միջոցառումների կազմակերպում, սննդի, բժշկական սպասարկման, առողջարարական եւ բուժիչ-պրոֆիլակտիկ միջոցառումների կազմակերպում, կենցաղ-տնտեսական եւ սանիտարահիգենիկ սպասարկում եւ համապատասխան ուսումնական հաստատության կամ կրթական ստորաբաժանման կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում:

Հոդված 27. Հատուկ կրթական հաստատությունների, հատուկ կրթական ստորաբաժանումներիեւ այլ ուսումնական հաստատությունների գիտամեթոդական ապահովումը

1. Հատուկ կրթական հաստատությունների, հատուկ կրթական ստորաբաժանումների եւ այլ ուսումնական հաստատություններիհամար դասագրքերի եւ ուսումնական ձեռնարկների հրատարակումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Հատուկ կրթական հաստատությունների, հատուկ կրթական ստորաբաժանումների եւ այլ ուսումնական հաստատությունների գիտամեթոդական ապահովումն իրականացվում է իր լիազորված պետական մարմիններիմիջոցով:

Հոդված 28. Հատուկ կրթության բնագավառի մասնագետների պատրաստումը

1. Հատուկ կրթության բնագավառի մասնագետների պատրաստումն իրականացվում է միջին մասնագիտական եւ բարձրագույն մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում, հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում, ինչպես նաեւ միջնակարգ մասնագիտական եւ բարձրագույն մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների հատուկ ֆակուլտետներում եւ դասընթացներում:

2. Մանկավարժական միջին եւ բարձրագույն կրթության հիմնական ուսումնական ծրագրերի բովանդակության պարտադիր մինիմումը`համապատասխան պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, ներառում է հատուկմանկավարժության հիմունքների ուսումնասիրություն:

Հոդված 29. Հատուկ կրթության իրականացմանը մասնակից անձանց սոցիալական երաշխիքները եւ արտոնությունները

Հատուկ կրթության իրականացմանը մասնակից անձանց` ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքներից եւ արտոնություններից բացի երաշխավորվում է աշխատանքի վարձատրության արտոնյալ պայմաններ` կախված աշխատանքի ծանրաբեռնվածությանաստիճանից:

Աշխատանքի վարձատրության արտոնյալ պայմանների չափորոշիչները հաստատում է կրթության բնագավառի լիազորված պետական մարմինը:

ԳԼՈՒԽ 5

ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 30. Միջազգային գործակցությունը հատուկ կրթության բնագավառում

1. Հատուկ կրթության բնագավառի միջազգային գործակցությունն իրականացվում է միջազգային պայմանագրերի հիման վրա եւ ուղղված է հատուկ կրթության բնագավառի միջազգային ընկերակցության զարգացմանը:

2. Հատուկ կրթությանն առնչվող մարմինները, հաստատությունները, պետական եւ ոչ պետական կազմակերպությունները, ինչպես նաեւ շահագրգիռ ֆիզիկական անձինք իրավունք ունեն մասնակցել հատուկ կրթության բնագավառի միջազգային ծրագրերին եւ նախագծերին` այդ թվում մասնագետների պատրաստմանն առնչվող հարցերով:

3. Հատուկ կրթությանն առնչվող մարմինները, հաստատությունները, պետական եւ ոչ պետական կազմակերպություններըՀՀ օրենսդրությանը համապատասխան իրավունք ունեն`

ա) կապեր հաստատել հատուկ կրթության բնագավառի օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում` անցկացնել մասնագետների, տեխնոլոգիաների, ծրագրերի, սովորողներիփոխանակումներ,

բ) օտարերկրյա անձանց մասնակցությամբ ստեղծել հատուկ կրթական հաստատություններ, ինչպես նաեւ նրանց գործունեությունն ապահովող կազմակերպություններ,

գ) ինքնուրույն իրականացնել արտաքին տնտեսական գործունեություն:

ԳԼՈՒԽ 6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 31. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

Սույնօրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 32. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույնօրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: