Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1096-24.02.2011-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27-ը հոկտեմբերի 2010 թվականի, ՀՕ-160-Ն, այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունից հանել «եւ ոչ աշխատանքային» բառերը:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 22. ՆՊԱUՏՆԵՐԸ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Նպաuտները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամuական աշխատավարձից (եկամտից):

Բացառությամբ վարձու աշխատողին տրվող հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկելու դեպքի, եթե սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամuական աշխատավարձի չափը գերազանցում է ժամանակավոր  անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով uահմանված չափի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) հինգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է ժամանակավոր  անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ uահմանված նվազագույն ամuական աշխատավարձի հինգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:

Սույն մասի իմաստով եկամուտ է համարվում uոցիալական վճարների հաշվարկման oբյեկտ համարվող աշխատավարձը եւ դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաեւ` նպաստը:

Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը գտնվել է մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը:

Ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, հաշվի է առնվում նաեւ մինչեւ տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը այլ գործատուների կողմից վճարված եկամուտը` եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվում: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի  կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:

Սույն մասի 4-րդ պարբերությամբ սահմանված` այլ գործատուների կողմից վճարված եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

3. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա` oրենքով uահմանված uոցիալական վճարների հաշվարկման oբյեկտ համարվող եկամուտը, բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա uտացած եկամտի, 12-ի վրա բաժանելու միջոցով:

4. Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` վարձու աշխատողի նպաuտի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի եւ բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած  աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաuտի դեպքում` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի բոլոր աշխատանքային օրերի թվով:

Հինգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` վարձու աշխատողի նպաuտի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաuտի դեպքում` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի բոլոր աշխատանքային օրերի թվով:

5. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաuտի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը բաժանվում է 30,4-ի (մեկ ամuվա միջին oրերի) վրա եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության oրացուցային oրերի թվով:»:

6. Նպաստը, սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ uահմանված նվազագույն ամuական աշխատավարձի չափից` եթե.

1) սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամuական աշխատավարձի չափը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ uահմանված նվազագույն ամuական աշխատավարձի չափից,

2) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը պետական գրանցում է ստացել տվյալ տարվա ընթացքում կամ, ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա ընթացքում եկամուտ չի ունեցել, սակայն կատարել է ամսական նվազագույն սոցիալական վճարներ:

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում «5» թիվը փոխարինել «3» թվով, իսկ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հարկային մարմինը սույն մասով սահմանված տեղեկանքը տրամադրում է անձի` հարկային եւ սոցիալական վճարների գծով տեղեկանքի համար դիմելու օրվա դրությամբ ունեցած պարտավորությունները կատարելուց հետո:»:

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում «uխալը հայտնաբերելուց հետո`» բառերը փոխարինել «` uխալը հայտնաբերելուց հետո» բառերով, իսկ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 6-րդ մասով.

«6. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկանքով ներկայացված եկամուտը ստուգման արդյունքում կամ ճշտված հաշվետվության հիման վրա փոփոխվելու դեպքում ավել վճարված նպաստի գումարի հետպահումը կատարում է հարկային մարմինը, իսկ պակաս վճարած նպաստի գումարը վճարում է լիազոր մարմինը:

Ավել վճարված նպաստի գումարի հետպահումը կատարվում է եւ պակաս վճարած նպաստի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածի.

1)  1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հարկային մարմինը.

1) uոցիալական վճարների ճշտությանն ուղղված դեպքերում oրենքով uահմանված կարգով իրականացվող uտուգումների ժամանակ հuկողություն է իրականացնում գործատուների կողմից վարձու աշխատողներին նպաuտների հաշվարկման, նշանակման եւ վճարման ճշտության նկատմամբ,

2) սույն օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է ավել վճարված նպաստի գումարի հետպահումը` այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկատվություն տրամադրելով լիազոր մարմնին:»,

2) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) uույն oրենքով uահմանված կարգով հաշվարկում, նշանակում եւ վճարում է ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաuտները, վարձու աշխատողին է տրամադրում սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերությամբ սահմանված տեղեկանքը.»:

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ մասով.

«3. Առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնին է տրամադրում անձնավորված տեղեկատվություն հղիության եւ ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրված անաշխատունակության թերթիկների մասին:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքով սահմանված կարգով հաշվարկված եւ նշանակված (վճարված) հղիության եւ ծննդաբերության նպաստները, մեկամսյա ժամկետում, գործատուները եւ լիազոր մարմինը հաշվարկում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հղիության եւ ծննդաբերության նպաստները հաշվարկելու համար սահմանված կարգով:

Եթե սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա հաշվարկված հղիության եւ ծննդաբերության նպաստի չափը բարձր է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքի հիման վրա հաշվարկված եւ նշանակված (վճարված) հղիության եւ ծննդաբերության նպաստի չափից, ապա տարբերությունը վճարվում է մեկամսյա ժամկետում` օրենսդրությամբ սահմանված կարգով: