Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-8952-07.05.2010,18.02.2011-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի  (այսուհետեւ՝ Օրենսգիրք) 189.2   հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները՝

1) առաջին մասում «ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով» բառերով, իսկ «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերով,

2) երկրորդ մասում «հարյուրքսանապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրհիսնապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերով, իսկ  «երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «երեքհարհարյուրապատիկից  մինչեւ չորսհարյուրապատիկի չափով» բառերով։

Հոդված 2. Օրենսգրքի 189.3 հոդվածում կատարել հետեւյալ լրացումները եւ փոփոխությունները՝

1) վերնագրում «ոչ հայերեն ձեւավորելը» բառերից հետո լրացնել «գովազդի ընդհանուր պահանջները խախտելը» բառերը,

2) առաջին մասում՝

ա) «ոչ հայերեն ձեւավորելը» բառերից հետո լրացնել «գովազդի ընդհանուր պահանջները խախտելը» բառերը,

բ) «հիսնաապատիկից մինչեւ ութսունապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից  մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով» բառերով, իսկ «հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրհիսնապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերով,

3) երկրորդ մասում «ութսունապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրհիսնապատիկից մինչեւ երեքհարյուրհիսնապատիկի չափով» բառերով, իսկ «երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «երեքհարյուրապատիկից   մինչեւ չորսհարյուրապատիկի չափով» բառերով։

Հոդված 3. Օրենսգրքի  189.4 հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները՝

1) առաջին մասում «հիսնաապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով» բառերով, իսկ «ութսունապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից  մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերով,

2) երկրորդ մասում «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերով, իսկ  «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից  մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերով։

Հոդված 4. Օրենսգրքի  189.6հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները՝

1) առաջին մասում «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնաապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով» բառերով,

2) երկրորդ մասում «երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «ութսունապատիկից  մինչեւ հարյուրապատիկի չափով» բառերով։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո։