Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Պ-10873 -10.02.2011-ՊԻ-010/2
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Տեղական ինքնակառավարման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի մայիuի 7-ի ՀO-337 oրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «մեկ այլ» եւ «կամ ավագանու անդամ» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ նախադասությունը հանել:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 25-րդ հոդվածը «աշխատանքից» բառից հետո լրացնել «, լինել ավագանու անդամ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 33-րդ հոդվածի`

1) 1-ին մաuը լրացնել հետեւյալ  բովանդակությամբ   8-րդ կետով.

«8) Հայաuտանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով որոշում է ընդունում համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար տեղեր առանձնացնելու մասին:»,

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ  բովանդակությամբ նոր 2.1-րդ կետով.

«2.1) վերացնում է Հայաuտանի Հանրապետության ընտրական օրենսգրքի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառները»:

ՀՈԴՎԱԾ 5. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: