Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9591-11.02.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվական) 53-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 53.  ԳՈՒՅՔԻ ՄԱՆՐ ՀԱՓՇՏԱԿՈՒՄ

Գույքի մանր հափշտակումը գողության, յուրացման, վատնման, պաշտոնեական դիրքի  չարաշահման կամ խարդախության միջոցով`

առաջացնում է տուգանքի նշանակում uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Ծանոթագրություն. uույն հոդվածում նախատեuված մանր հափշտակության  չափն է` իրավախախտումը կատարելու պահին Հայաuտանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեuնապատիկ չափը չգերազանցող գումարը  (արժեքը):»

ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.

Օրենսդրական փաթեթով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 13-րդ հոդվածով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 4-րդ մասը: Դրանով իսկ ապաքրեականացվել է տուժողի հագուuտից, պայուuակից կամ ձեռքի այլ պահոցից կատարված մանր չափերով գողությունը:

Վերոհիշյալ արարքն առաջարկվում է դիտել որպես վարչական զանցանք եւ դրա համար նախատեսել վարչական պատասխանատվություն: Այդ իսկ պատճառով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության  օրենսգրքի 53-րդ հդովածում յուրացման, վատնման, պաշտոնեական դիրքի  չարաշահման կամ խարդախության միջոցով հափշտակության շարքում առաջարկվում է ավելացնել նաեւ գողությունը:

Ինչ վերաբերում է տուգանքի չափի վերանայմանը, ապա դա պայմանավորված է գործող տուգանքի անհամեմատ ցածր լինելու հանգամանքով: Վերոհիշյալ հոդվածում փոփոխությունը կատարվել է 2001թ.: Հաշվի առնելով, որ 1000-3000 դրամ տուգանքը համաչափ չէ, մանր հափշտակություն (մինչեւ 30 000 դրամ) կատարողի համար, այդ իսկ պատճառով առաջարկվում է նախատեսել  բարձր չափի տուգանք, այն է` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկը: