Armenian ARMSCII Armenian
Կ-2068-07.12.2017,19.12.2017-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 4-րդ մասում «կուսակցությունների» բառը փոխարինել «կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «Քննիչ» բառը փոխարինել «Կանոնակարգի 20-րդ հոդվածի 1-ին մասում նշված քննիչ» բառերով,

2) 2-րդ մասում «իրավասու» բառը փոխարինել «Ազգային ժողովի իրավասու» բառերով:

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը «հերթական» բառից հետո լրացնել «նստաշրջանի առաջին հերթական նիստերի շաբաթվան նախորդող ուրբաթ օրը, ինչպես նաեւ մյուս հերթական» բառերով:

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը «ձեռնպահ» բառից հետո լրացնել « , իսկ Խորհրդի նիստից բացակայող Խորհրդի անդամը կարող է քվեարկել սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով» բառերով,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 6-րդ մասով.

«6. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող Խորհրդի անդամը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել Ազգային ժողովի նախագահին կամ նրան փոխարինող տեղակալին: Խորհրդի անդամի ստորագրած գրությունը փակ ծրարով Ազգային ժողովի նախագահին կամ նրան փոխարինող տեղակալին պետք է հանձնվի նախապես՝ մինչեւ գործուղման մեկնելը: Ծրարի վրա, ինչպես նաեւ գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում՝ նաեւ հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկելու մասին Խորհրդի անդամի որոշումը: Խորհրդի նիստը նախագահողը ծրարը բացում եւ գրությունն հրապարակում է հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը:»:

Հոդված 5. Օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 5.1-ին կետով.

«5.1) Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում.»:

Հոդված 6. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բավանդակությամբ՝ նոր երկրորդ նախադասությամբ. «Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:»,

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հաշվիչ հանձնախմբի առաջին կազմը՝ Կանոնակարգի 11-րդ հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված սկզբունքներին համապատասխան հաստատում է Ազգային ժողովի նիստը նախագահողը, իսկ հանձնախմբի կազմում փոփոխությունները՝ Ազգային ժողովի նախագահը:»,

3) 7-րդ մասում «նախագահը» բառը փոխարինել «ղեկավարը» բառով:

Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ուրբաթ» բառից հետո լրացնել « , սակայն ոչ ուշ, քան Կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտը» բառերով,

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

3) 3-րդ մասը «օր» բառից հետո լրացնել «եւ ոչ ուշ, քան Կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտը» բառերով,

4) 5-րդ մասի երկրորդ նախադասության «եւ վերջին շաբաթվա հերթական» բառերը հանել եւ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր երրորդ նախադասությամբ.

«Հերթական նստաշրջանի վերջին շաբաթվա հերթական նիստերը կարող են տեղափոխվել միայն Կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների պահպանմամբ:»:

Հոդված 8. Օրենքի 38-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 18.1-ին կետով.

«18.1) Սահմանադրության փոփոխության կամ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցը.»,

2) 5-րդ մասի 2-րդ կետը «նախագծերը» բառից հետո լրացնել «, բացառությամբ՝ սույն մասի 1-ին կետով նախատեսված նախագծերի» բառերով,

3) 5-րդ մասի 3-րդ կետը «չի ներկայացրել» բառերից հետո լրացնել «, բացառությամբ՝ սույն մասի 1-ին կետով նախատեսված նախագծերի» բառերով,

4) 8-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 7-րդ կետով.

«7) նախագծի քննարկման տեւողությունն ավելացվում է սույն մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված ելույթների համար անհրաժեշտ ժամկետով:»:

Հոդված 9. Օրենքի 39-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին կետը «ենթակա» բառից հետո լրացնել «հարցերը, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխությունների կամ օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ստացվել է, կամ եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրացել է» բառերով,

2) 9-րդ մասում «4-րդ» բառը փոխարինել «5-րդ» բառով:

Հոդված 10. Օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկման, հարցապնդման պատասխանի կամ արտահերթ համարված հարցի բացակայության դեպքում, ինչպես նաեւ դրանց քննարկումն ավարտվելուց հետո օրակարգային հարցերի քննարկումը շարունակվում է: Վարչապետին եւ Կառավարության անդամներին պատգամավորների հարցերը, ինչպես նաեւ պատգամավորների հայտարարություններն ավարտվելուց հետո նիստն ավարտվում է:»:

Հոդված 11. Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) 2-րդ կետը «ժամը, » բառից հետո լրացնել «ինչպես նաեւ արտահերթ նիստի անցկացման կարգը՝ նիստերի օրերը եւ յուրաքանչյուր օրվա ընթացքում անցկացվելիք նիստերի թիվը, » բառերով,

2) 6-րդ մասում «մի քանի» բառերը փոխարինել «առաջին եւ երկրորդ» բառերով:

Հոդված 12. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը «ընթացակարգերի» բառից հետո լրացնել « , ինչպես նաեւ Ազգային ժողովի գործունեության կազմակերպման» բառերով:

Հոդված 13. Օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասում «մինչեւ 15 րոպեով» բառերը փոխարինել «հարցին պատասխանելու, ելույթն ավարտելու կամ քննարկված հարցի բաց քվեարկությունն անցկացնելու համար անհրաժեշտ ժամանակով» բառերով:

Հոդված 14. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը «ընթացակարգերի» բառից հետո լրացնել « , ինչպես նաեւ Ազգային ժողովի գործունեության կազմակերպման» բառերով:

Հոդված 15. Օրենքի 56-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 1.1-ին մասով.

«1.1. Եթե զեկուցման, ինչպես նաեւ հարցի քննարկման ընդհանուր տեւողությունը սահմանված չէ, ապա հիմնական եւ հարակից զեկուցման համար հատկացվում է մինչեւ քսանական րոպե:»:

Հոդված 16. Օրենքի 62-րդ հոդվածի առաջին նախադասությունը «նախատեսված» բառից հետո լրացնել «կամ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված» բառերով:

Հոդված 17. Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հարցի քննարկումն առանց քվեարկության հետաձգվում է հիմնական զեկուցողի առաջարկությամբ, ինչպես նաեւ քննարկման սկզբում նրա բացակայության դեպքում: Հարցի քննարկումը կարող է հետաձգվել մեկ անգամ: Եթե քննարկումը հետաձգվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հիմնական զեկուցողն Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով հարցի քննարկմանը չի ներկայանում, ապա հարցը շրջանառությունից հանվում է:»:

Հոդված 18. Օրենքի 65-րդ հոդվածի 4-րդ մասում «Հանրապետության» բառից հետո լրացնել «սահմանադրական» բառով:

Հոդված 19. Օրենքի 71-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին կետից «, որի հիման վրա նախագիծն ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում» բառերը հանել,

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հարցի քննարկումն առանց քվեարկության հետաձգվում է հիմնական զեկուցողի առաջարկությամբ, ինչպես նաեւ քննարկման սկզբում նրա բացակայության դեպքում: Հարցի քննարկումը կարող է հետաձգվել մեկ անգամ: Եթե քննարկումը հետաձգվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հիմնական զեկուցողը հանձնաժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով հարցի քննարկմանը չի ներկայանում, ապա այն շրջանառությունից հանվում է:»,

3) 6-րդ մասի առաջին նախադասության «նիստերի շաբաթվա երկուշաբթի օրը» բառերը փոխարինել «նստաշրջանի առաջին հերթական նիստերի շաբաթվան նախորդող ուրբաթ, ինչպես նաեւ մյուս հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրվա ժամը 12:00-ն» բառերով,

4) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո Ազգային ժողովի նախագահը Կանոնակարգի 38-րդ հոդվածով սահմանված կարգով նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկելու մասին հարցն ընդգրկում է հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի համապատասխան բաժնում, իսկ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցը՝ հերթական նիստերի պարտադիր քննարկման ենթակա հարցերի բաժնում:»:

Հոդված 20. Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասում «Օրենքի» բառը փոխարինել «Կանոնակարգով սահմանված դեպքերում օրենքի» բառերով:

Հոդված 21. Օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասը «Հանրապետության» բառից հետո լրացնել «սահմանադրական» բառով:

Հոդված 22. Օրենքի 77-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ունեն» բառից հետո լրացնել «հեղինակը, » բառով,

2) 2-րդ մասից «, իսկ նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկվելու դեպքում՝ 24 ժամվա ընթացքում» բառերը հանել,

3) 3-րդ մասում «նախագծի» բառը փոխարինել « , ինչպես նաեւ միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքների նախագծերի» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 4-րդ եւ 5-րդ մասերով.

«4. Եթե նախագիծն ընդգրկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում, ապա գրավոր առաջարկները կարող են ներկայացվել օրակարգի նախագիծն Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

5. Գլխադասային հանձնաժողովի անդամները կարող են գրավոր առաջարկներ ներկայացնել նաեւ սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված ժամկետներն ավարտվելուց հետո, սակայն ոչ ուշ, քան նախագիծը հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում ընդգրկվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»:

Հոդված 23. Օրենքի 78-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) հեղինակը կարող է իր զեկուցման ընթացքում կամ եզրափակիչ ելույթում հայտնել սահմանված կարգով ներկայացված գրավոր առաջարկների վերաբերյալ իր դիրքորոշումը.»,

2) 2-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

3) 2-րդ մասի 6-րդ կետում «առաջարկների» բառը փոխարինել «գրավոր առաջարկների» բառերով,

4) 4-րդ մասի 5-րդ կետի երկրորդ նախադասությունը «այն» բառից հետո լրացնել «հիմնական զեկուցողի կողմից ներկայացվելուց հետո՝ առանց քննարկման,» բառերով:

Հոդված 24. Օրենքի 81-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, խմբակցությունը եւ Կառավարությունը, ինչպես նաեւ հեղինակից բացի, մյուս պատգամավորները՝ շրջանառության մեջ դրված նախագծի միայն փոփոխված դրույթների վերաբերյալ:»,

2) 2-րդ մասից «, իսկ արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում միեւնույն օրենքի նախագծի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերն ընդգրկվելու դեպքում՝ համապատասխանաբար Կանոնակարգի 41-րդ հոդվածի 6-րդ կամ 44-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված Ազգային ժողովի որոշմամբ սահմանված ժամկետում» բառերը հանել.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 2.1-ին եւ 2.2-րդ մասերով.

«2.1. Արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում միեւնույն օրենքի նախագծի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերն ընդգրկվելու դեպքում գրավոր առաջարկները կարող են ներկայացվել համապատասխանաբար՝ Կանոնակարգի 41-րդ հոդվածի 6-րդ կամ 44-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված Ազգային ժողովի որոշմամբ սահմանված ժամկետում:

2.2. Գլխադասային հանձնաժողովի անդամները կարող են գրավոր առաջարկներ ներկայացնել նաեւ սույն հոդվածի 2-րդ կամ 2.1-ին մասով սահմանված ժամկետներն ավարտվելուց հետո, սակայն ոչ ուշ, քան նախագիծը հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում ընդգրկվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»,

4) 3-րդ մասում «ժամկետները կարող են» բառերը փոխարինել «ժամկետը կարող է» բառերով:

Հոդված 25. Օրենքի 84-րդ հոդվածի 5-րդ մասը «Հանրապետության» բառից հետո լրացնել «սահմանադրական» բառով:

Հոդված 26. Օրենքի 90-րդ հոդվածի 1-ին մասը «կարգով» բառից հետո լրացնել «, առանց տեւողության սահմանման» բառերով:

Հոդված 27. Օրենքի 96-րդ հոդվածի 3-րդ մասում «շաբաթվա» բառը փոխարինել «հերթական նիստերի» բառերով:

Հոդված 28. Օրենքի 109-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4.Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Եթե Սահմանադրական դատարանի դատավորը կատարել է էական կարգապահական խախտում կամ ձեռք է բերել Կառավարության որոշմամբ սահմանված այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետեւանքով այլեւս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, ապա Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել համապատասխան հիմքերի մասին հայտնի դառնալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:»,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 9-րդ մասով.

«9. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը կարող է հետ վերցվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով:»:

Հոդված 29. Օրենքի 111-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 3-րդ մասով.

«3. Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հարցով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը կարող է հետ վերցվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով:»:

Հոդված 30. Օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասում «7-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով:

Հոդված 31. Օրենքի 135-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 4-րդ մասով.

«4. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված անձն օրենքով սահմանված դեպքերում պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի նիստում տրված երդմամբ:»:

Հոդված 32. Օրենքի 140-րդ հոդվածի 8-րդ մասում «ստորագրաթերթը» բառը փոխարինել «դիմումը» բառով:

Հոդված 33. Օրենքի 141-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «դեպքում» բառից հետո լրացնել « , ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում» բառերով,

2) 3-րդ մասը «ժամկետում» բառից հետո լրացնել « , իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն ավարտվելու կամ պաշտոնավարման տարիքը լրանալու դեպքում՝ Սահմանադրական դատարանի նախագահի կողմից համապատասխան տեղեկությունն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում» բառերով,

3) 5-րդ մասը «պատճառների մասին» բառերից հետո լրացնել «, որն էլ պարտավոր է հնգօրյա ժամկետում առաջադրել նոր թեկնածու» բառերով:

Հոդված 34. Օրենքի 151-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 9-րդ մասով.

«9. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը կարող է հետ վերցվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով:»:

Հոդված 35. Օրենքի 28-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 153.1-ին հոդվածով.

«Հոդված 153.1. Ազգային ժողովի կողմից նշանակված ինքնավար մարմինների անդամների լիազորությունների դադարեցման կարգը

1. Ազգային ժողովի կողմից նշանակված ինքնավար մարմնի անդամի լիազորություններն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում կարող են դադարեցվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծն առաջադրելու իրավունք ունի խմբակցությունը: Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով:

2. Ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 149-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ՝ հիմնական զեկուցողից հետո ելույթ կարող է ունենալ, հարցերին պատասխանել, ինչպես նաեւ եզրափակիչ ելույթ ունենալ Ազգային ժողովի որոշման նախագծում նշված ինքնավար մարմնի անդամը:

3.Ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:»:

Հոդված 36. Օրենքի 156-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,

2) 7-րդ մասի 1-ին կետում «ուղարկվում» բառը փոխարինել «ուղարկում» բառով:

Հոդված 37. Օրենքի 162-րդ հոդվածի 2-րդ մասում «առանձնացված» բառը հանել:

Հոդված 38. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: