Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1081-03.02.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«2. Ազգային ժողովի գործունեությունը հիմնվում է քաղաքական բազմակարծության, հարցերի ազատ քննարկման, հավաքական լուծման եւ հրապարակայնության սկզբունքների վրա:

Հոդված 2. Օրենքի 112-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` երրորդ պարբերությունով.

«Ազգային ժողովի դռնբաց նիստերն ուղիղ եթերով` առ-գիծ (on-line) հեռարձակվում են Ազգային ժողովի պաշտոնական համացանցային կայքում (www.parliament.am): Սույն կետով նախատեսված հեռարձակման իրականացումը կազմակերպում է Ազգային ժողովի Աշխատակազմը»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի սեպտեմբերի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է ամբողջացնել Ազգային ժողովի գործունեության սկզբունքները, որոնք հիմնվում են քաղաքական բազմակարծության, հարցերի ազատ քննարկման, հավաքական լուծման եւ հրապարակայնության վրա: Նախագծի ընդունումը կնպաստի Ազգային ժողովի գործունեության նկատմամբ հասարակության իրազեկվածության աստիճանի, ինչպես նաեւ` խորհրդարանի հեղինակության եւ վստահության բարձրացմանը: Օրենսդրական նախաձեռնության ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործունեության թափանցիկության, հաշվետվողականության, ինչպես նաեւ` հրապարակայնության ապահովմամբ: Ժամանակակից պառլամենտարիզմի պահանջներից է հեռահաղորդակցության համակարգերի` համակարգչային ու հեռուuտատեuային ցանցերի, ինչպեu նաեւ` տեխնիկական եւ ծրագրային միջոցներով ապահովել բարձրագույն օրենսդիր մարմնի եւ հասարակության միջեւ առավել բաց երկխոսությունը: Հայասատանի Հանրապետության գործող օրենսդրությունը չի ապահովում Ազգային ժողովի գործունեության ամբողջական տեղեկատվության տրամադրումն ու հաuանելիությունը հասարակության լայն շերտերին: Սույն նախագիծը հասարակության յուրաքանչյուր անդամին հնարավորություն կտա հաղորդակից լինել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործունեությանը, տեղեկանալ  խորհրդարանում դռնբաց նիստերի ելույթներին, հայտարարություններին, հարց ու պատասխաններին, նախագծերի քննարկումներին, դրանց քվեարկություններին եւ տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: ԱՄՆ-ի, Լատինական Ամերիկայի, Եվրոպական Միության անդամ երկների, ինչպես նաեւ` այլ երկրների (Նորվեգիա, Շվեցարիա) խորհրդարանները, օգտագործելով համաշխարհային համակարգչային ցանցի ռեuուրuները, իրականացնում են նիստերի համացանցային հեռարձակում (Live Webcasting,  Web TV), որի նպատակն է ապահովել օրենսդիր մարմինների գործունեության թափանցիկությունը եւ հրապարակայնությունը: Դռնբաց նիստերի համացանցային հեռարձակման պրակտիկան կիրառվում է նաեւ Եվրոպական Խորհրդարանի եւ Եվրոպայի Խորհրդի լիագումար նիստերի ընթացքում: