Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10764-19.01.2011-ՏՏ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը (այսուհետ` Oրենսգիրք) լրացնել նոր 54.5-րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 54.5. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության մասին չհայտնելը

Հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխությունների մասին համայնքի ղեկավարի կողմից օրենքով սահմանված ժամկետում եւ օրենքով սահմանված մարմիններին չհայտնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում համայնքի ղեկավարի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 219.1-րդ հոդվածի առաջին պարբերությունում «եւ 152.1-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել «,152.1-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 54.5-րդ հոդվածով» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: