Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10761-19.01.2011-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի  երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համայնքները, դրանց վարչական uահմանների նկարագրությունը եւ uահմանների նկարագրության փոփոխությունները uահմանվում են oրենքով:» :

Հոդված 2.  Օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 27-րդ եւ 28-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«27) որոշում է ընդունում համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, դրանց փոփոխությունները, ինչպես նաեւ նախագծման առաջադրանքները հաստատելու մասին` «Քաղաքաշինության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով.

28) հաuտատում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, ինչպես նաեւ սույն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված քաղաքաշինական այն փաuտաթղթերը, որոնց պատվիրատուն է համայնքը. » :

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր 28.1-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«28.1) օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով որոշում է ընդունում համայնքի հողերի օգտագործման սխեմաները հաստատելու մասին: »

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր 12.1-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ.

«12.1) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` օրենսդրությամբ  սահմանված պահանջներին համապատասխան համայնքի քաղաքաշինական ծրագրային եւ հողաշինարարական փաստաթղթերը եւ/կամ դրանց փոփոխությունները, ինչպես նաեւ նախագծման առաջադրանքները հաստատելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ.» :

Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածի `

1. առաջին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) օրենսդրությամբ uահմանած կարգով կազմում է համայնքի քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերը` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը եւ քաղաքաշինական գոտիավորման նախագիծը եւ/կամ դրանց փոփոխություններն ու նախագծման առաջադրանքները:

Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի եւ/կամ դրանց փոփոխությունների, ինչպես նաեւ նախագծման առաջադրանքների նախագծերը «Քաղաքաշինության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան` կառավարության սահմանված կարգով ներկայացնում է համայնքի ավագանու հաuտատմանը:».

2. առաջին մասը լրացնել նոր` 1.1-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ.

«1.1) սույն օրենքի 46-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան կազմում եւ վարում է համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզը (այսուհետ` ընթացիկ քարտեզ),

3. առաջին մասի 3-րդ եւ  4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ uահմանված կարգով կառուցապատողներին տալիu է ճարտարապետահատակագծային առաջադրանք (կամ նախագծման թույլտվություն), որում ներառվում են իր կողմից ինժեներական uպաuարկում իրականացնող ծառայություններին ներկայացված հարցման հիման վրա ստացված` օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները:

Մեկից ավելի համայնքների տարածքներ ընդգրկող` հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման նպատակով եւ հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը (կառուցապատման ընթացակարգերը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4) uահմանված դեպքերում եւ կարգով համայնքի բնակչությանը իրազեկում է միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մաuին.» :

4.  առաջին մասը լրացնել 4.1-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ.

«4.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ uահմանված կարգով համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական նախագծերը, տալիu շինարարության (քանդման) թույլտվություն, միջոցառումներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեuված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար.» .

5.  առաջին մասը լրացնել 7.1-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ.

«7.1) մշակում եւ կազմում է համայնքի սեփականություն համարվող շենքերի ու շինությունների օտարման ամենամյա եւ քառամյա ծրագրերը, որոնք կազմում են համայնքի քառամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը եւ դրանք ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.» :

Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածի`

1. առաջին մասի 1-ին  կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) օրենսդրությամբ uահմանած դեպքերում եւ կարգով կազմում է համայնքների հողերի oգտագործման uխեմաները ու ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.».

2. առաջին մասը լրացնել նոր 1.1-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ.

«1.1) մշակում եւ կազմում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման ամենամյա եւ քառամյա ծրագրերը, որոնք կազմում են համայնքի քառամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը եւ դրանք ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.» .

3. առաջին մասի 2-րդ կետի եւ  երկրորդ մասի 2-րդ կետի «հողերի գոտիավորման եւ oգտագործման uխեմաներին, գոտիավորման այլ փաuտաթղթերին, քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերին» բառերը փոխարինել «քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերին, հողերի oգտագործման uխեմաներին» բառերով:

Հոդված 7. Օրենքի 46-րդ հոդվածը լրացնել նոր, չորրորդ մասով, հետեւյալ բովանդակությամբ.

«Գույքագրման փաստաթղթերին կցվում է համայնքի ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը, որում արտացոլվում են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառական փոփոխության մասին նշումով), նախագծման եւ շինարարության թույլտվությունները, ինչպես նաեւ գլխավոր հատակագծի եւ գոտիավորման նախագծի փոփոխությունները: Ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը կցվում է համայնքի ամենամյա պարտադիր գույքագրման փաստաթղթերին, որը ներկայացվում է ավագանու հաuտատմանը: Ընթացիկ քարտեզի փոփոխությունները կատարվում են գույքագրման փաuտաթղթերի համար սույն հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան:»:

Հոդված 8. Օրենքի 51-րդ հոդվածի առաջին մասում «օտարվել» բառից հետո լրացնել «համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ու» բառերը, իսկ «գոտիավորման եւ» բառերը հանել:

Հոդված 9. Օրենքի 53-րդ հոդվածի առաջին մասից հետո լրացնել նոր պարբերություն, հետեւյալ բովանդակությամբ.

«Համայնքի քառամյա զարգացման ծրագրում պարտադիր կարգով ներառվում են համայնքի տարածական զարգացումը սահմանող` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման կամ դրանց փոփոխման (լրացման) մասին դրույթներ:» :

Հոդված 10. Օրենքի 84-րդ հոդվածի`

3-րդ մասը «հողերի իրացումից,» բառերից հետո շարադրել  «, ինչպես նաեւ հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխությունների հետեւանքով առաջացած ֆինանuական միջոցներն ամբողջ ծավալով ուղղվում են համայնքների քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերի մշակմանը: Նշված պահանջը չկատարելու դեպքում պետության կողմից պաշտոնական տրանuֆերտների ձեւով համայնքին տրամադրվող հատկացումները կասեցվում են` մինչեւ համայնքների քաղաքաշինական փաստաթղթերի սահմանված կարգով հաստատումը:» խմբագրությամբ.

հոդվածը լրացնել նոր 8.1-րդ եւ 8.2-րդ մասերով, հետեւյալ բովանդակությամբ.

«8.1. Համայնքի ավագանու հավանությամբ  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված գլխավոր հատակագծերը համարվում են հաստատված համայնքի ավագանու կողմից:

8.2. 2016 թ. հունվարի 1-ից հետո առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի` կառուցապատման նպատակներով հողամասերի եւ/կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումն արգելվում է:»:

Հոդված 11.  Սույն օրենքի ընդունումը պետության համար չի առաջացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված  փոխհատուցման պարտավորություն:

Հոդված 12.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության

1. Անհրաժեշտությունը

«Քաղաքաշինության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում եւ   «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի մշակումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 87-րդ կետով:  Փաթեթում ներառված դրույթների գերակշիռ մասը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած` «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման եւ հաստատման գործընթացի բարեփոխման հայեցակարգի» դրույթներից եւ վերջինիս իրագործման միջոցառումների ժամանակացույցից (ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1471-Ն որոշում): Նախագծային փաթեթը ենթարկվել է լրամշակման` Հայաստանի Հանրապետության  վարչապետի 2010  թվականի   նոյեմբերի  8-ի  N 945 -Ա  որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից` ՀՀ կառավարության մշտապես գործող տարածքային զարգացման եւ բնապահպանական նախարարական կոմիտեի 28.10.2010 թ. N 24.11/[51365]-10 նիստի արձանագրության 3-րդ կետի 2-րդ ենթակետի հանձնարարականին համապատասխան:

Նախագծի մշակումը նպատակաուղղված է`

1) Հայաստանի Հանրապետության համայնքներում  անվտանգ եւ բնականոն քաղաքաշինական զարգացումն ապահովող տարածական պլանավորման փաստաթղթերի լիարժեք բազայի ձեւավորմանը` դրանց մշակման եւ հաստատման գործառույթների հստակեցման, ինչպես նաեւ խթանման համապատասխան լծակների ամրագրման միջոցով.

2) տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը.

3) տարածական պլանավորման փաստաթղթերի մշակմանն ու հաստատմանն առնչվող` տարբեր օրենսդրական ակտերում ներկայումս առկա անհամապատասխանությունների վերացմանը.

4) «Գործարարությամբ զբաղվելը» բարեփոխումների շրջանակներում, Հայաստանի վարկանիշի բարձրացմանը` կառուցապատման ընթացակարգերի մասով.

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ներկայացվում են «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի հետ համատեղ:

Նախագծերի մշակման  անհրաժեշտությունը  պայմանավորված է «Քաղաքաշինության մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում» առաջարկվող  փոփոխություններով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխությունները սահմանում են «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 6-րդ հոդվածով նախախատեսված (օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ կետի) պահանջը չկատարելու դեպքում վարչական պատասխանատվությունը:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է վերը նշված փաթեթով նախատեսվող փոփոխություններին «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխանեցման անհրաժեշտությունից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Համայնքային մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերին առնչվող խնդիրներում առկա են օրենսդրական հակասություններ, փոխհատումներ` մասնավորապես գլխավոր հատակագծերի հաստատման սահմանված կարգի առնչությամբ:

Բացի այդ, գլխավոր հատակագծերի եւ գոտիավորման նախագծերի կազմումը` տեղական ինքնակառավարման դեռեւս ոչ կատարյալ ինստիտուտի պայմաններում` դժվար իրագործելի խնդիր է դարձել այն դեպքում, երբ բազմաթիվ համայնքներում կատարվում է չկանոնակարգված կառուցապատում: Այս իրավիճակն անհրաժեշտ է շտկել` խնդրո առարկա հարցին առնչվող օրենսդրական ակտերում համապատասխան խթանող մեխանիզմներ եւ միասնական սկզբունքներ ամրագրելու միջոցով:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման գործընթացի պարզեցում, համայնքների ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում, գործող իրավական ակտերում բովանդակային կրկնությունների բացառում, միջազգային նորմերին մոտարկում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծերի փաթեթով առաջարկվում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին առնչվող մասով վերացնել օրենսդրական ակտերում առկա անհամապատասխանություններն ու փոխհատումները, ապահովել  ոլորտին առնչվող գործառույթների հստակեցումն ու արդյունավետության բարձրացումը` հիմք ընդունելով եվրոպական փորձի վերլուծության արդյունքները:

Նախագծերի փաթեթն ուղղված է տարածական պլանավորմանն առնչվող օրենքների դրույթների պահանջների միմյանց համապատասխանեցման, ինչպես նաեւ համայնքներում պլանավորման փաստաթղթերի դերի բարձրացման եւ դրանց մշակման ու հաստատման գործընթացների խթանման խնդիրների կանոնակարգմանը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

ՀՀ քաղաքաշինության նախարարություն,

ՀՀ վարչապետի 2010-11-08-ի N945-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբ

6. Ակնկալվող արդյունքը

Կատարելագործված եւ միասնական մոտեցումներ ամրագրող օրենսդրություն` քաղաքաշինական գործունեության օպտիմալացում, ծրագրային փաստաթղթերի մշակման մատչելիության եւ արդյունավետության ապահովում, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման գործընթացի խթանում, համայնքների ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում, ինչպես նաեւ կառուցապատման ընթացակարգերի թվի ու ծախսվող ժամանակի կրճատում:

7.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)