Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-213-14.12.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետում «իրավասու մշտական հանձնաժողովի» բառերից առաջ լրացնել «Ազգային ժողովի» բառերը, իսկ «իրավասու մշտական հանձնաժողովի» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ նաեւ իրավասու մշտական հանձնաժողով)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին նախադասությունում «ղեկավար» բառը փոխարինել «նախագահը» բառով:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում «հատուկ ընթացակարգերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Ազգային ժողովի գործունեության կազմակերպման» բառերը:

Հոդված 4. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում «հատուկ ընթացակարգերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Ազգային ժողովի գործունեության կազմակերպման» բառերը:

Հոդված 5. Օրենքի 65-րդ հոդվածի 4-րդ մասում ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «սահմանադրական» բառը:

Հոդված 6. Օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասում ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «սահմանադրական» բառը:

Հոդված 7. Օրենքի 84-րդ հոդվածի 5-րդ մասում ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «սահմանադրական» բառը:

Հոդված 8. Օրենքի 109-րդ հոդվածի 3-րդ մասում ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «սահմանադրական» բառը:

Հոդված 9. Օրենքի 125-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում «ժամանակավոր կամ խմբակցության հանձնաժողովի որոշմամբ» բառերը փոխարինել «ժամանակավոր հանձնաժողովի կամ խմբակցության որոշմամբ» բառերով,

2) 5-րդ մասում «հրավիրած հանձնաժողովի որոշմամբ» բառերը փոխարինել «հրավիրած՝ Ազգային ժողովի նախագահի, հանձնաժողովի կամ խմբակցության որոշմամբ» բառերով:

Հոդված 10. Օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի «7-րդ մասով» բառերը փոխարինել «3-րդ մասով» բառերով:

Հոդված 11. Օրենքի 162-րդ հոդվածի 2-րդ մասում «քարտուղարությունը, որը Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է» բառերը փոխարինել «որն Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է» բառերով:
 
Հոդված 12. Օրենքի 167-րդ հոդվածի 1-ին մասում ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «սահմանադրական» բառը:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի  նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է դրանում տեղ գտած վրիպակների շտկման, տարընթերցումների հնարավորություն տվող դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, Կանոնակարգի`

- 5-րդ հոդվածի 15-րդ կետի փոփոխությունը պայմանավորված է առկա տարընթեցման վերացման անհրաժեշտությամբ, քանի որ Կանոնակարգում օգտագործվում է եւ «Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողով» եւ «իրավասու մշտական հանձնաժողով» բառերը, չնայած որ ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի 4-րդ, 177-րդ հոդվածի 1-ին, 192-րդ հոդվածի 1-ին, 195-րդ հոդվածի 2-րդ, 197-րդ հոդվածի 2-րդ, 199-րդ հոդվածի 2-րդ եւ 201-րդ հոդվածի 1-ին մասերում օգտագործվում է միայն «Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողով» բառակապակցությունը,

- 34-րդ հոդվածի 7-րդ մասի «ղեկավարը» բառը «նախագահը» բառով փոխարինելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Կանոնակարգի 34-րդ հոդվածի  7-րդ մասի 2-րդ նախադասությունում, ինչպես նաեւ 9-րդ մասում օգտագործվում է «հանձնախմբի նախագահը» բառերը, ուստի նույն հասկացությունների մասով հարկ է կիրառել միեւնույն տերմինաբանությունը,

- 43-րդ եւ 46-րդ հոդվածներում (նույնպես տարընթերցումներից խուսափելու նկատառումով) առաջարկվում է ավելացնել, որ Ազգային ժողովը կարող է համապատասխան դեպքերում եւս ընդունել Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հետ կապված որոշումներ (այնպես, ինչպես դա նախատեսված է Կանոնակարգի 40-րդ, 59-րդ եւ այլ հոդվածներում),

- 65-րդ, 76-րդ, 84-րդ, 109-րդ եւ 167-րդ հոդվածներում առաջարկվում է ճշգրտել «Հանրաքվեի մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքների անվանումները` դրանց մեջ ավելացնելով «սահմանադրական» բառը, դրանով իսկ նշված անվանումները համապատասխանեցնելով ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասին («Հանրաքվեի մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքները սահմանադրական օրենքներ են),

-  125-րդ հոդվածի 2-րդ մասում «հանձնաժողովի» բառը տեղափոխվում է «ժամանակավոր» բառից հետո, քանի որ ակնհայտորեն խմբակցությունը հանձնաժողով չունի, իսկ 5-րդ մասում խորհրդարանական լսումներ հրավիրողների ցանկում բացակայում է Ազգային ժողովի նախագահի հիշատակումը, որը նույնպես կարող է լսումներ հրավիրել,

- 129-րդ հոդվածում առաջարկվում է ճշգրտել 126-րդ հոդվածին կատարված հղումը, քանի որ վերջինս 3 մասից է բաղկացած, իսկ այն կարգին, որին կատարվում է հղումը ամրագրված է 126-րդ հոդվածի ոչ թե 7-րդ, այլ 3-րդ մասում,

- 162-րդ հոդվածում առաջարկվում ճշգրտել, որ մշտական հանձնաժողովի քարտուղարությունը ոչ թե Ազգային ժողովի աշխատակազմի առանձնացված, այլ կառուցվածքային ստորաբաժանում է:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ  ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն նախագահ.

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը՝ հիմնական զեկուցող՝ Կարինե Աճեմյան:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը,

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
 

Պատգամավորներ՝