Armenian ARMSCII Armenian
Կ-1914-27.11.2017,11.12.2017-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Ընկերությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել հաշիվներ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների բանկերում, իսկ 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմաս ունեցող Ընկերությունը, ինչպես նաեւ 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող Ընկերության հիմնադրած Ընկերությունը կարող է բացել հաշիվներ նաեւ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորած պետական կառավարման մարմնի գանձապետարանում (այսուհետ` գանձապետարան):»:

Հոդված 2. Օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասի «զ» կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«զ) բանկերում բացում է Ընկերության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) եւ այլ հաշիվներ (ընդ որում, 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող Ընկերության դեպքում կամ այն դեպքում երբ Ընկերության հիմնադիրը 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող Ընկերությունն է, ապա կարող է հաշիվներ բացել նաեւ գանձապետարանում).»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: