Armenian ARMSCII Armenian
Կ-1911-27.11.2017,11.12.2017-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության  2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-211 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի

1) 1-ին մասը ճանաչել ուժը կորցրած.

2) 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Գանձապետարանը, պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) աշխատակազմի` սույն օրենքով նախատեսված խնդիրների իրականացման կազմակերպումն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ գանձապետարանի ստորաբաժանումներ) ամբողջությունն է:

3. Գանձապետարանը ղեկավարվում է լիազոր մարմնի ղեկավարի տեղակալի (այսուհետ` գլխավոր գանձապետ) կողմից:».

3) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «աշխատակիցներ են համարվում Կենտրոնական գանձապետարանի եւ» բառերը փոխարինել «աշխատակիցներ են համարվում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «պետական հիմնարկների» բառերը փոխարինել «հիմնարկների (այսուհետ` պետական հիմնարկներ)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի

1) «ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ե) ապահովել լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ֆինանսական հաշվետվությունների եւ այլ տեղեկատվության պատրաստումը եւ պետական մարմնի անունից ներկայացումը.».

2) «զ» կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի

1) 5-րդ մասը լրացնել ն«զ» եւ «է» կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«զ) պետության կամ համայնքների կամ պետության ու համայնքների կողմից հիմնադրած հիմնադրամների, ինչպես նաեւ այդ հիմնադրամների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային սպասարկման համար ենթահաշիվները.

Է) 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող ընկերությունների, ինչպես նաեւ այդ ընկերությունների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային սպասարկման համար ենթահաշիվները:».

2) 6-րդ մասը լրացնել «ե» եւ «զ» կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«ե) պետության կամ համայնքների կամ պետության ու համայնքների կողմից հիմնադրած հիմնադրամները, ինչպես նաեւ այդ հիմնադրամների կողմից հիմնադրված իրավաբանական անձինք տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները.

զ) 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող ընկերությունները, ինչպես նաեւ այդ ընկերությունների կողմից հիմնադրված իրավաբանական անձինք տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները:»:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի եւ 15-րդ հոդվածի «Կենտրոնական գանձապետարանի» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի» բառերով:

Հոդված 7.  Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի

1) «բ» կետի «Ազգային ժողովի» եւ «կառավարության» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը.

2) «բ», «է» եւ 2-րդ մասի «ա» կետերի

ա. «բյուջետային ծախսերի» բառերից հետո լրացնել «ծրագրային,» բառը, իսկ «դասակարգմամբ» բառից հետո` «(տեղական ինքնակառավարման մարմինները ծրագրային դասակարգմամբ հաշվետվություն չեն ներկայացնում)» բառերը,

բ. «գործառնական» բառը փոխարինել «գործառական» բառով.

3) «դ» կետի

ա. «բյուջետային ծախսերի» բառերից հետո լրացնել «ծրագրային,» բառը, իսկ «դասակարգման» բառից հետո` «(տեղական ինքնակառավարման մարմինները ծրագրային դասակարգմամբ հաշվետվություն չեն ներկայացնում)» բառերը,

բ. «գործառնական» բառը փոխարինել «գործառական» բառով:

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի

1) 1-ին մասի «կառավարությունը» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը.

2) 2-րդ մասի «բ» կետի «գանձապետարանի ստորաբաժանումի պետը» բառերը փոխարինել «գանձապետարանը» բառով:

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի «Գանձապետարանը» բառից հետո լրացնել «Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով» բառերը:

Հոդված 10. Սույն օրենքը, բացառությամբ 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի եւ 3-րդ կետի «ա» ենթակետի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը եւ 3-րդ կետի «ա» ենթակետը ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից եւ նրանց գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության 2018 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում առաջացող հարաբերությունների վրա: