Armenian ARMSCII Armenian
Կ-2062-07.12.2017-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի՝

1) վերնագրում, «Սահմանադրական դատարանի նախագահի» բառերից հետո լրացնել «, փոխնախագահի» բառը, «անդամների» բառը փոխարինել «դատավորների» բառով.

2) 1-ին եւ 2-րդ մասերում «Սահմանադրական դատարանի նախագահին» բառերից հետո լրացնել «, փոխնախագահին» բառը, «անդամներին» բառը փոխարինել «դատավորներին» բառով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածի աղյուսակում.

1) «ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տող.
 
« Սահմանադրական դատարանի փոխնախագահ 13.00»

2) «ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ» բառերը փոխարինել «Սահմանադրական դատարանի դատավոր» բառերով:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելու պահից: