Armenian ARMSCII Armenian
Կ-2061-07.12.2017-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) Սահմանադրական դատարանի դատավորը՝

ա. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով լիազորությունների դադարման դեպքում անկախ տարիքից,

բ. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում,»,

գ. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում.

2) 9-րդ կետում «սահմանադրական դատարանի անդամները» բառերը փոխարինել «Սահմանադրական դատարանի դատավորները» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում «սահմանադրական դատարանի անդամի» բառերը փոխարինել «Սահմանադրական դատարանի դատավորի» բառերով:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից: