Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10737-18.01.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 59-րդ հոդվածի 1-ին կետի «զ» եւ «է» ենթակետերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի «67.1-րդ», «67.2-րդ», «67.3-րդ» հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենսգրքի 67.4-րդ հոդվածի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենսգրքի 67.5-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ, նոր նախադասությամբ`

«Սույն կետում սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառման դրույթը չի տարածվում ռազմական նշանակության արտադրանքի, ինչպես նաեւ երկակի նշանակության ապրանքների, տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների վրա:»

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2008թ. հունիսի 12-ին ՀՀ կառավարության կողմից 2008թ. դեկտեմբերի 4-ին հավանության արժանացած «ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ վարչապետի ելույթից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության  արձանագրության N49 որոշման 2-րդ կետով եւ 2009թ.  հունվարի 15-ի «ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N40-Ն որոշման 95 կետով, որով նախատեսվում է մշակել «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

«Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը պարունակում է դրույթներ, որոնք սահմանված են նաեւ այլ իրավական ակտերում, մասնավորապես, «Ավելացված արժեքի հարկի մասին», «Եկամտահարկի մասին», «Շահութահարկի մասին», ՀՀ «Գույքահարկի մասին», ՀՀ «Արժութային կարգավորման եվ արժութային վերահսկողության մասին», ՀՀ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում եւ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում եւ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ իրականացնել նշված իրավական ակտերի մեջ: