Armenian ARMSCII Armenian
Երրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-10733 -18.01.2011-ՏՀ-010/3


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 39.1-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացված գործունեությունից` օրենքով սահմանված կարգով շահագործող հանդիսացող հարկ վճարողի հաշվետու տարվա շահութահարկի գումարը ազատ տնտեսական գոտու շահագործում իրականացնելու ժամանակահատվածի համար նվազեցվում է 100 տոկոսով:»:

Հոդված 2. Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասը «գործունեությունից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտու շահագործողներից» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: