Armenian ARMSCII Armenian
Կ-20153-05.12.2017-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 169.4-րդ հոդվածի վերնագրում եւ առաջին պարբերությունում «բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները» բառերը փոխարինել «բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկները» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 170.9-րդ եւ 170.12-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: