Armenian ARMSCII Armenian

Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Պ-10681 -13.01.2011-ՊԻ-010/2


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

Հոդված 1. «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիuի 7-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը «քաղաքացիական,» բառից  հետո լրացնել «Ազգային ժողովի աշխաակազմի,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը «ա» ենթակետից հետո լրացնել «ա.1» ենթակետով հետեւյալ բովանդակությամբ.

«ա.1 Ազգային ժողովի աշխաակազմում պետական ծառայության պաշտոններ զբաղեցնողներից`  պետական ծառայության բարձրագույն եւ գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք,»  բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից