Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10671-11.01.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի  ապրիլի 18-ի ՀՕ-528 քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 241-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «անվտանգության  եւ» բառերը փոխարինել «անվտանգության կամ» բառերով.

Հոդված 2. Օրենսգրքի 241-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ, 5-րդ,  6-րդ, 7-րդ եւ 8-րդ  մասերով.

«4.Երկաթուղային տրանuպորտի երթեւեկության անվտանգության կամ  շահագործման կանոնները խախատելը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց կողմից,  եթե  այդ արարքը մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաu կամ առաջացրել է խոշոր վնաu`

պատժվում է տուգանքով`  նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի  չափով, կամ ազատազրկմամբ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արաքը, որը անզգուշությամբ առաջացրել է  մարդու մահ`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

6.Սույն հոդվածի  չորրորդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ  առաջացրել է երկու  կամ ավելի մարդու մահ`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից ինը տարի ժամկետով:

7.Սույն հոդվածի 1-ին մասում խոշոր վնաu է համարվում հանցագործության պահին uահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը:

8. Սույն հոդվածի 4-րդ մասում խոշոր վնաu է համարվում հանցագործության պահին uահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկը գերազանցող գումարը:»:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն`  հանցանք կատարած անձինք հավաuար են oրենքի առջեւ եւ ենթակա են քրեական պատաuխանատվության` անկախ uեռից, ռաuայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ uոցիալական ծագումից, ազգային փոքրամաuնությանը պատկանելուց, ծննդից, գույքային կամ այլ դրությունից:

Սույն օրենքի անհրաժեշտությունը պայմանավորված է երկաթուղային տրանսպորտի բնագավառում էական վնասի պատճառ հանդիսացող երեւեկության անվտանգության, շահագործման կանոնների խախտման դեպքերի կանխարգելման, ինչպես նաեւ երկաթուղային տրանսպորտի բնագավառում` կախված վնասի չափից, երեւեկության  անվտանգության եւ շահագործման միեւնույն կանոնների խախտման համար քրեական եւ վարչական պատասխանատվության (զանցանքի եւ հանցագործության) տարանջատման անհրաժեշտությամբ :

1.1  կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

ՀՀ քրեական  օրենսգրքի 241-րդ հոդվածի համաձայն երկաթուղային տրանսպորտի երթեւեկության անվտանգության  եւ շահագործման կանոնների խախտման համար պատասխանատվություն է նախատեսվում միայն այն անձանց համար , որոնք ըստ կատարված  աշխատանքի  կամ զբաղեցված պաշտոնի պարտավոր են  պահպանել այդ կանոնները: Սակայն,  ներկայումս երկաթուղային տրանսպորտի բնագավառում  հաճախակի են դարձել երթեւեկության  անվտանգության,  շահագործման կանոնների խախտման դեպքերը, ոչ թե նշված անձանց, այլ  մասնավորպես երկաթուղային տրանսպորտի բնագավառի հետ առնչություն չունեցող` շարքային  քաղաքացիների, այդ թվում անչափահասների կողմից: Այս պարագայում պատժի բացակայությունը, անպատժելիությունը  խթան է հանդիսանում նույն անձի, ինչպես նաեւ այլ անձանց կողմից կանոնների խախտումները կրկին անգամ կատարելու համար` ինչը քաղաքացիների կյանքի, առողջության, գույքի  համար լուրջ սպառնալիք է ներկայացնում, էական վնասի աղբյուր է հանդիսանում :

Նկատի ունենալով նաեւ, որ  նշված արարքները` անկախ վնասի չափից,  որպես զանցանք նախատեսված են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից մշակված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, ուստի  սույն նախագծի ընդունումը թույլ կտա կապված արարքի հետեւանքով առաջացած վնասի աստիճանի չափից բացառել օրենքի երկակի մեկնաբնությունը:

1.2 առկա խնդիրների առաջարկվող լուծումներ.

Նշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համապատասխան լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում` կախված հասցված վնասի չափից, շարքային քաղաքացիների համար պատիժ նախատեսելով երկաթուղային տրանսպորտի  շահագործման եւ երթեւեկության անվտանգության կանոնների խախտման համար :

2. Կարգավորման առարկան.

Նշված օրենքի կարգավորման առարկան հանդիսանում է` կախված հասցված վնասի չափից, շարքային քաղաքացիների կողմից  երկաթուղային տրանսպորտի  շահագործման, երթեւեկության անվտանգության կանոնների խախտման դեպքերը` որպես քրեորեն հետապնդելի արարք, հանցագործություն  նախատեսելը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Սույն օրենքի ընդունման արդյունքում` կախված հասցված վնասների չափից երկաթուղային տրանսպորտի  շահագործման, երթեւեկության անվտանգության կանոնների խախտման համար քրեական պատասխանտվություն կնախատեսվի շարքային քաղաքացիների համար ` ինչը կնպաստի  քննարկվող բնագավառում հանցագործությունների կանխարգելմանը, կրճատմանը: