Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1060-21.12.2010-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-99 օրենքում (այսուհետ` օրենք) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի երդման տեքստում «կերպով» բառը հանել:

Հոդված 2. Օրենքի 62-րդ հոդվածի երկրորդ մասում «(հավելված 4)» բառը հանել:

Հոդված 3. Օրենքի 65-րդ հոդվածի`

1) երկրորդ մասի երրորդ նախադասությունում «առանձնապես» բառը փոխարինել «անձնապես» բառով,

2)  իններորդ մասում «զինվորական պաշտոնով» բառերը փոխարինել «ազգանունով» բառով:

Հոդված 4. Օրենքի 68-րդ հոդվածի երրորդ մասում «դեպքում» բառից առաջ լրացնել «պատահարների» բառը:

Հոդված 5. Օրենքի 80-րդ հոդվածի 8-րդ կետում եւ 88-րդ հոդվածի երկրորդ ու հինգերորդ մասերում «զորական» բառը փոխարինել «զորային» բառով:

Հոդված 6. Օրենքի 82-րդ հոդվածի 2-րդ մասում «ռեժիմով սահմանված ժամկետում» բառերը փոխարինել «օրվա կարգացուցակով սահմանված ժամկետներում» բառերով:

Հոդված 7. Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասում «հաշվված քանակը, փաստական» բառերը փոխարինել «հաշվառված քանակը, փաստացի» բառերով:

Հոդված 8. Օրենքի 98-րդ հոդվածի`

1) 11-րդ պարբերությունում «միավորումների» բառը փոխարինել «կազմակերպությունների» բառով, իսկ «պրոպագանդման» բառը` «քարոզչության» բառով,

2) 12-րդ պարբերությունում «հոգեւոր եւ կուլտուրական» բառերը փոխարինել «հոգեւոր դաստիարակության եւ մշակութային» բառերով,

3) 13-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«- վերահսկել դաստիարակչական աշխատանքի ընթացքում տեխնիկական միջոցների եւ կուլտուր-լուսավորչական գույքի նպատակային օգտագործումը, անձնակազմին պարբերական մամուլով եւ փոստային առաքումներով ժամանակին ապահովումը.»:

Հոդված 9. Օրենքի 100-րդ հոդվածի`

1) 8-րդ պարբերությունում «միջոցների» բառից հետո լրացնել «առկայությունն ու» բառերը,

2) 11-րդ պարբերությունում «հավաքակայանին» բառը փոխարինել «հավաքակայանային» բառով:

Հոդված 10. Օրենքի 102-րդ հոդվածի 13-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 104-րդ հոդվածի`

1) 2-րդ պարբերությունում «ստորագրած» բառը հանել,

2) 9-րդ պարբերությունում «ինչպես նաեւ հետաքննություն» բառերը հանել,

3) 10-րդ եւ 12-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,

4) 11-րդ պարբերությունում «զինվորական ոստիկանության, զինվորական տրիբունալի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության, ռազմական ոստիկանության,» բառերով:

Հոդված 12. Օրենքի 107-րդ հոդվածի առաջին նախադասությունում «հակահրդեհային» բառը փոխարինել «հակաօդային» բառով:

Հոդված 13. Օրենքի 112-րդ հոդվածից հետո շարադրված վերնագրում «կենտրոնական» բառը փոխարինել «կենսաբանական» բառով:

Հոդված 14. Օրենքի 113-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Նա պատասխանատու է գնդում ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության միջոցառումների իրականացման համար եւ պարտավոր`

- պատաստել քիմիկ-հրահանգիչներ եւ արտահաստիքային քիմիկ-հետախույզներ,

- ապահովել գնդի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը, մշտապես բացահայտել ռադիացիոն, քիմիական իրավիճակը, գնդի տեղաբաշխման եւ մարտական գործողությունների շրջանում իմանալ օդի վերգետնյա շերտի օդերեւութաբանական իրադրությունը,

- ոչ պակաս, քան տարին երկու անգամ, ստուգել ստորաբաժանումներում եւ գնդի պահեստում ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության սպառազինության, անհատական միջոցների առկայությունը եւ տեխնիկական վիճակը:»:

Հոդված 15. Օրենքի 120-րդ հոդվածի`

1) 2-րդ պարբերությունում «կրակված» բառը հանել, իսկ «պայթեցումը» բառից հետո լրացնել «` համագործակցելով ինժեներական ծառայության պետի հետ» բառերը,

2) 6-րդ պարբերությունում «ծախսի լիմիտի» բառերը փոխարինել «պաշարների ծախսի» բառերով:

Հոդված 16. Օրենքի 124-րդ հոդվածից հետո շարադրված վերնագրում եւ 125-րդ հոդվածի առաջին նախադասությունում, 3-րդ եւ 8-րդ պարբերություններում «իրեղենի» բառը փոխարինել «իրային» բառով:

Հոդված 17. Օրենքի 125-րդ հոդվածի 4-րդ պարբերությունում «(կարելը)» բառը հանել:

Հոդված 18. Օրենքի 136-րդ հոդվածի`

1) 4-րդ պարբերությունում «ենթասպայի,» բառից հետո լրացնել «ավագի,» բառը,

2) 6-րդ պարբերությունում «ենթասպաներին» բառից հետո լրացնել «, ավագներին» բառը:

Հոդված 19. Օրենքի 138-րդ հոդվածի 13-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«- սահմանված կարգով վարել հաշվառում եւ ներկայացնել հաշվետվություններ:»:

Հոդված 20. Օրենքի 142-րդ հոդվածի`

1) 10-րդ պարբերությունում «վաշտի նյութական» բառերը փոխարինել «վաշտի» բառով,

2) 15-րդ պարբերությունում «դեմքով եւ բացակայությամբ,» բառերը փոխարինել «առկա եւ բացակա քանակները» բառերով:

Հոդված 21. Օրենքի 148-րդ հոդվածի`

1) 8-րդ պարբերությունում «զինավարժություն» բառը փոխարինել «զորավարժություն» բառով,

2) 11-րդ պարբերությունում «օգտագործումը» բառից հետո լրացնել «եւ ճիշտ շահագործումը» բառերը,

3) 12-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

4) 14-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«- սահմանված կարգով վարել հաշվառում եւ ներկայացնել հաշվետվություններ:»:

Հոդված 22. Օրենքի 150-րդ հոդվածի 10-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 23. Օրենքի 152-րդ հոդվածի`

1) 6-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«- փոխարինումից առաջ ստուգել վաշտի օրվա վերակարգի (բացի պահակախմբից) արտաքին տեսքը եւ զննել հանդերձավորումը, հրահանգավորել եւ ժամանակին ուղարկել փոխարինիման, ծառայության ընթացքում հետեւել վաշտի հերթապահի եւ օրապահի կողմից իրենց պարտականությունների ճիշտ կատարմանը.»,

2) 18-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«- կարգապահական վաշտ ուղարկվող զինծառայողներից ցուցակով ընդունել նրանց դրամը, այլ թանկարժեք իրերը եւ դրանք ներկայացնել վաշտի հրամանատարին,»:

Հոդված 24. Օրենքի 156-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«- գիտենալ ջոկի զենքի, ռազմական եւ այլ տեխնիկայի նյութական մասը, շահագործման եւ պահպանման կանոնները, հետեւել դրանց առկայությանը, ամեն օր ստուգել եւ սարքին վիճակում պահել դրանք,»:

Հոդված 25. Օրենքի 158-րդ հոդվածի`

1) 3-րդ պարբերությունում «քաղաքավարություն» բառը փոխարինել «բարեկրթություն» բառով,

2) 5-րդ պարբերությունում «համազգեստով» բառից առաջ լրացնել «սահմանված» բառը:

Հոդված 26. Օրենքի 160-րդ հոդվածի`

1) 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«- բոլոր զինծառայողների կողմից այն պարտականությունների խոր ընկալումով եւ գիտակցված ու ճիշտ կատարումով, որոնք սահմանված են օրենքներով եւ զինվորական կանոնագրքերով ու կանոնադրություններով,»,

2) 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 27. Օրենքի 163-րդ հոդվածի առաջին մասում «զենքի պահեստասենյակը» բառերը փոխարինել «զենքի պահասենյակը» բառերով, իսկ «ջրցողարանը (ցնցուղարան)» բառերը փոխարինել «ցնցուղարան» բառով:

Հոդված 28. Օրենքի 172-րդ, 173-րդ եւ 175-րդ հոդվածներում «զինադարակ» բառը եւ դրա հոլովաձեւերը փոխարինել «զինաբուրգ» բառով ու դրա հոլովաձեւերով:

Հոդված 29. Օրենքի 178-րդ հոդվածի 1-ին նախադասությունում «14 օրով» բառերը փոխարինել «մինչեւ զինվորական երդում տալը» բառերով:

Հոդված 30. Օրենքի 185-րդ հոդվածի 1-ին մասում «զննական պիտույքները» բառերը փոխարինել «դիդակտիկ նյութերը» բառերով:

Հոդված 31. Օրենքի 212-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Զինծառայողները շինությունում գտնվող գույքից օգտվում են վաշտի ավագի թույլտվությամբ:»:

Հոդված 32. Օրենքի 214-րդ հոդվածում «տեղափոխման» բառը փոխարինել «տեղակայման» բառով:

Հոդված 33. Օրենքի 228-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Զորամասում ժամանակի բաշխումն օրվա ընթացքում, իսկ որոշ հարցերով նաեւ շաբաթվա ընթացքում, իրականացվում է օրվա եւ ծառայողական ժամանակի կանոնակարգով»,

2) 4-րդ մասի երկրորդ նախադասությունում «դաշտ դուրս գալու» բառերը փոխարինել «դաշտային ելքերի» բառերով:

Հոդված 34. Օրենքի 230-րդ հոդվածի 1-ին մասում «աշխատանքի գալու եւ աշխատանքից գնալու ժամանակը» բառերը փոխարինել «ծառայության սկիզբը եւ ավարտը» բառերով:

Հոդված 35. Օրենքի 237-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունում «մարտական անձնակազմը» բառերը փոխարինել «մարտական հաշվարկը» բառերով:

Հոդված 36. Օրենքի 239-րդ հոդվածի 5-րդ մասի չորրորդ նախադասությունում «Երեկոյահավաքի կամ» բառերը հանել:

Հոդված 37. Օրենքի 241-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ նախադասությունում «հրամանով» բառը փոխարինել «ըստ վերադասության» բառերով:

Հոդված 38. Օրենքի 250-րդ հոդվածում «ուսանող» բառը եւ դրա հոլովաձեւերը փոխարինել «կուրսանտ» բառով ու դրա հոլովաձեւերով:

Հոդված 39. Օրենքի 263-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «ողջ ընթացքի» բառերը փոխարինել «փուլի» բառով,

2) 2-րդ մասում «հրամանով» բառից առաջ լրացնել «հրամանատարի» բառը, իսկ «հավաքակայանի» բառից առաջ լրացնել «հսկիչ-անցագրային կետի հերթապահը, հերթապահ բժիշկը,» բառերը:

Հոդված 40. Օրենքի 266-րդ հոդվածի 1-ին մասում «մատակարարման» բառը փոխարինել «ապահովման» բառով:

Հոդված 41. Օրենքի 279-րդ հոդվածում «իսկ մեկ օր անց պահակության անցնելու» բառերը փոխարինել «իսկ մեկօրյա ընդմիջումով պահակային ծառայություն ստանձնելու» բառերով:

Հոդված 42. Օրենքի 282-րդ հոդվածում «զննելիս» բառը փոխարինել «զինելիս» բառով:

Հոդված 43. Օրենքի 294-րդ հոդվածի`

1) 1-ին պարբերությունում «ստանալուն պես» բառերը փոխարինել «ստանալով» բառով, իսկ «մինչեւ նրանց ժամանումը.» բառերը փոխարինել «ու մինչեւ նրանց ժամանումը ղեկավարել ստորաբաժանումների ելքը դեպի հավաքակետեր,» բառերով,

2) 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

3) 4-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«գնդի վարչության սպաներին եւ ենթասպաներին անձնական զենք եւ զինամթերք, ռադիոակտիվ ճառագայթման անհատական դոզաչափեր հատկացնել զենքի եւ զինամթերքի բացթողնման համար սահմանված կարգով` ստորագրությամբ, իսկ տագնապի դեպքում` փոխարինման քարտերով: Ստորաբաժանումներում զենքի պահասենյակների ազդանշանային համակարգի չհիմնավորված գործելու դեպքում գնդի հերթապահը պարզում է դրա պատճառը եւ կազմակերպում ազդանշանային համակարգի անխափան աշխատանքը.»,

4) 5-րդ պարբերությունում «ոչնչացման» բառից հետո լրացնել «զենք կիրառելու» բառերը,

5) 14-րդ պարբերությունը հանել,

6) 18-րդ պարբերությունում «գնդի հրամանատարի» բառերը փոխարինել «օրվա ընթացքում գնդի հրամանատարի առաջին» բառերը, իսկ «զեկուցել նրան» բառերը փոխարինել «զեկուցել, իսկ հաջորդական ժամանումների դեպքում տալ ««Զգաստ»» հրաման եւ ներկայանալ» բառերը:

Հոդված 44. Օրենքի 299-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ նախադասությունում «հերթապահը» բառից առաջ լրացնել «կետի» բառը:

Հոդված 45. Օրենքի 300-րդ հոդվածի 5-րդ պարբերությունում «օգնականներին» բառը փոխարինել «օգնականներից մեկին» բառերով:

Հոդված 46. Օրենքի 308-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում «կալանավորների» բառը հանել, իսկ «դիրքավորումից» բառը փոխարինել «տեղակայման վայրից» բառով:

Հոդված 47. Օրենքի 311-րդ հոդվածի`

1) 5-րդ պարբերությունում «կանոնակարգին» բառը փոխարինել «կարգապահությանը» բառով,

 2) 9-րդ պարբերությունում «դուրս գալ» բառերը փոխարինել «մուտքի մոտ» բառերով:

Հոդված 48. Օրենքի 312-րդ հոդվածում «պարտավոր է անբացակա կերպով գտնվել փողոցում» բառերը փոխարինել «գտնվել» բառով:

Հոդված 49. Օրենքի 320-րդ հոդվածի 7-րդ պարբերությունում «գնդի» բառից առաջ լրացնել «իրականացնել» բառը:

Հոդված 50. Օրենքի 322-րդ հոդվածի 4-րդ պարբերությունում «մոտ» բառը փոխարինել «հետ» բառով:

Հոդված 51. Օրենքի 341-րդ հոդվածի 2-րդ մասում «կուլտուր-զանգվածային միջոցառումները, ստեղծվում են լրացուցիչ մեկուսարաններ» բառերը փոխարինել «մարզա-մշակութային եւ այլ խմբակային միջոցառումները, ստեղծվում են կարանտինային գոտիներ» բառերով:

Հոդված 52. Օրենքի 345-րդ հոդվածի 10-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«կարգապահական վաշտ ուղարկվող զինծառայողները.»:

Հոդված 53. Օրենքի 357-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Ապաքինված զինծառայողները զինվորական հոսպիտալից կամ հիվանդանոցից զորամաս են ուղարկվում զորամասից ժամանած պատասխանատուի ուղեկցությամբ եւ համապատասխան փաստաթղթերով, որոնք զորամաս ժամանելուն պես հանձնվում են զորամասի հերթապահին:»:

Հոդված 54. Օրենքի 377-րդ հոդվածի 1-ին մասում «նախօրյակին հաստատված վերակարգի» բառերը փոխարինել «նախապես հաստատված մեքենաների օգտագործման կարգագրով» բառերով, իսկ «պետի» բառից առաջ լրացնել «կետի» բառը:

Հոդված 55. Օրենքի 387-րդ հոդվածի 15-րդ պարբերությունում «անջատվի» բառը փոխարինել «միացվի» բառով:

Հոդված 56. Օրենքի 410-րդ հոդվածում «հրահանգավորման (ստուգման)» բառերը փոխարինել «տեսչական ստուգումների» բառերով:

Հոդված 57. Օրենքի 418-րդ հոդվածի 4-րդ պարբերությունում «հսկողության» բառը փոխարինել «երթեւեկության» բառով:

Հոդված 58. Օրենքի 427-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում «հասարակական-մարդասիրական» բառերը փոխարինել «հասարակական-պետական» բառերով:

Հոդված 59. Օրենքի 436-րդ հոդվածի 5-րդ պարբերությունում «ստուգումը» բառը փոխարինել «ստացումը» բառով,

Հոդված 60. Օրենքում լրացնել նոր 13-րդ գլուխ` հետեւյալ բովանդակությամբ.

« ԳԼՈՒԽ 13.

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 441. Զինվորական ծառայության անվտանգության ապահովումը` զորամասի, զորամիավորման (այսուհետ` զորամաս) ամենօրյա գործունեության ընթացքում առաջացող վտանգավոր գործոնների ազդեցությունից զորամասի անձնակազմի եւ յուրաքանչյուր զինծառայողի, զորամասի տեղակայման վայրի եւ խնդիրների կատարման տարածքում ազգաբնակչության, նրանց գույքի, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանվածության իրականացումն է:

Հոդված 442. Զինվորական ծառայության անվտանգության ապահովման նպատակով զորամասի հրամանատարի հրամանով զորամասում ստեղծվում է զինվորական ծառայության անվտանգության ապահովման մշտական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով)՝ հրամանատարի տեղակալներից մեկի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում ընգրկվում են զորամասի շտաբի պետը, հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների, սառազինության, թիկունքի գծով տեղակալները, զորատեսակների ու ծառայությունների պետերը:

Հոդված 443. Հանձնաժողովը վերլուծում եւ առաջարկներ է ներկայացնում զորամասի հրամանատարին.

1. ենթակա ստորաբաժանումների գործունեության ընթացքում զինվորական անվտանգության պահանջների ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը եւ զինվորական ծառայության անվտանգության ընդհանուր վիճակի վերաբերյալ,

2. ստորաբաժանումների տեղակայման եւ մարտական պատրաստության պարապմունքների, վարժանքների, զորավարժությունների անցկացման վայրերում առօրյա գործունեության ընթացքում զինվորական ծառայության անվտանգությանը սպառնացող վտանգների կանխատեսման եւ ժամանակին բացահայտման վերաբերյալ,

3. պատասխանատու հրամանատարների (պետերի) կողմից անձնակազմի իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպատեխնիկական, բարոյահոգեբանական, բժշկական, ինչպես նաեւ շրջակա միջավայրի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող գործունեության վերաբերյալ,

4. մարտական հերթապահության իրականացման, ռազմական տեխնիկայի եւ սպառազինության շահագործման ընթացքում, ինչպես նաեւ պարապմունքների ու աշխատանքների ժամանակ անվտանգության ապահովման վիճակի վերաբերյալ,

5. զինծառայողների կողմից կամ նրանց մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրասպորտային պատահարների վերլուծությունն ու դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների պլանավորման եւ իրականացման վերաբերյալ,

6. զինվորական ծառայության անվտանգության ապահովման հարցերով զորամասի հրմանատարի հրամանների նախագծերի մշակման վերաբերյալ:

Հոդված 444. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով` զորամասի հրամանատարի հրամանով հաստատված տարեկան պլանի համաձայն, ոչ պակաս, քանի երեք ամիսը մեկ անգամ:

Հոդված 445. Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր ամիս զորամասի հրամանատարին եւ վերադաս մարմնի հանձնաժողովին ներկայացնում է գրավոր զեկույց: Զեկույցում արտացոլվում են զորամասում զինվորական ծառայության անվտանգության վիճակը, հանձնաժողովի տարեկան աշխատանքային պլանի կատարումը, ի հայտ եկած թերությունները եւ դրանց վերացման վերաբերյալ արված առաջարկությունները, հաշվետու ժամանակահատվածում անձնակազմի մահվան ելքով եւ խեղումներով ուղեկցված դեպքերի վերաբերյալ վերլուծությունը:

Հոդված 446. Հանձնաժողովի գործունեության շրջանակներում հանձնաժողովի կողմից մշակվում եւ վարվում են հետեւյալ փաստաթղթերը.

1) հանձնաժողովի տարեկան աշխատանքային պլանը,

2) հանձնաժողովի նախագահի ամենամսյա գրավոր զեկույցը զորամասի հրամանատարին եւ վերադաս մարմնի հանձնաժողովին,

3) հանձնաժողովի նիստերի արձանագրությունների մատյանը,

4) հանձնաժողովի անդամներին տրված հանձնարարականների հաշվառման մատյանը,

5) աշխատանքների ընթացքի վերաբերյալ հաշվետու եւ վերլուծական նյութեր, գրավոր առաջարկություններ:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հոդված 447. Զորամասում (ստորաբաժանումում) զինվորական ծառայության անվտանգության ապահովման` զինծառայողների զոհվելու (մահվան), խեղումների (վիրավորումներ, վնասվածքներ, կոնտուզիաներ) դեպքերի կանխարգելման եւ հիվանդացության նվազեցմանն ուղղված հիմնական միջոցառումներն են.

1. անձնակազմի հոգեբանական ապահովումը՝ զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի, ոչ կանոնադրական փոխհարաբերությունների եւ իրավախախտումների դեպքերի ուսումնասիրության եւ վերլուծության, դրանց կանխարգելմանն ուղղված քայլերի, զինծառայողների շրջանում առողջ սոցիալ-հոգեբանական մթնոլորտի ձեւավորման, սոցիալական արդարության սկզբունքի պահպանման ու իրավական պաշտպանվածության հիման վրա,

2. անձնակազմի կանոնավոր նախապատրաստումն ամենօրյա գործունեության միջոցառումների իրականացմանը` նախապես կազմակերպելով զինվորական ծառայության անվտանգության պահանջների ուսուցում, սույն օրենքի 8-րդ գլխով նախատեսված սանիտարա-հակահամաճարակային (կանխարգելիչ) եւ այլ միջոցառումների իրականացումը, վերահսկողությունն անձնակազմի` զինվորական ծառայության անվտանգության պահանջների (կանոնների) կատարման նկատմամբ,

3. զոհվելու (մահվան) եւ խեղումների (վիրավորումներ, վնասվածքներ, կոնտուզիաներ) դեպքերի կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացումն առաջին հերթին այն զինծառայողների շրջանում, որոնց առօրյա զինվորական ծառայության բնույթը վտանգներ է պարունակում կյանքի եւ առողջության համար,

4. անձանակազմի մշտական զգոնության պահպանումը, մարտական հերթապահության եւ օրվա վերակարգի ծառայության կանոնների ճշգրիտ կատարման ապահովումը,

5. հակահրդեհային անվտանգության կանոնների ապահովումը եւ անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքների իրականացումը,

6. անձնակազմի կենցաղային պայմանների ապահովումը (զորանոցային-բնակարանային ֆոնդի ապահովում, առեւտրակենցաղային, բաղնիքալվացքատնային ծառայություն, ջրամատակարարում)` սահմանված չափանիշներին համապատասխան:

Հոդված 448. Զորամասի կողմից իրականացվող եւ հարակից բնակավայրերի բնակչության կյանքին, առողջությանը եւ գույքին սպառնացող վտանգների կանխարգելմանն ուղղված հիմնական միջոցառումներն են.

1. սպառազինության ու ռազմական տեխնիկայի շահագործման հետեւանքով քաղաքացիական բնակչությանը, առանձին անձանց եւ քաղաքացիական օբյեկտներին վնաս հասցնելը կանխարգելելն ու կանխելը,

2. զորամասի՝ հնարավոր վտանգ ներկայացնող ռազմական օբյեկտների տեղակայումը բնակավայրերի սանիտարապաշտպանական  գոտիների սահմաններից դուրս,

3. զորամասի հրամանատարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության կազմակերպումը` զինվորական ծառայության անվտանգության ապահովման պահանջների առավելագույն կատարման նպատակով:

Հոդված 449. Զորամասի (ստորաբաժանման) ամենօրյա գործունեության ընթացքում առաջացող սպառնալիքներից շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված հիմնական միջոցառումներն են.

1. անձնակազմի ուսուցումն ու նախապատրաստումը` շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի շրջանակներում,

2. զորամասի (ստորաբաժանման) տեղակայման վայրում եւ ամենօրյա գործունեության միջոցառումների կատարման այլ շրջաններում շրջակա միջավայրի աղտոտման կանխումը,

3. զորամասի (ստորաբաժանման) ամենօրյա գործունեության, ինչպես նաեւ տեղի ունեցած վթարների հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնումը:

Հոդված 450. Հայաստանի Հանրապետության օրենքներով ու նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված դեպքերում զինվորական ծառայությամբ չպայմանավորված աշխատանքներում ընդգրկված զինծառայողների վրա տարածվում են նշված աշխատանքները կատարող այլ քաղաքացիների համար նախատեսված իրավական նորմերը:

ԶՈՐԱՄԱՍԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Հոդված 451. Զորամասի հրամանատարը պատասխանատու է զորամասի զինվորական ծառայության մշտական անվտանգության ապահովման կազմակերպման համար: Ի լրումն հրամանատարների (պետերի)` սույն օրենքի 73-85-րդ  հոդվածներում սահմանված պարտականությունների, հրամանատարը պարտավոր է.

1. կանխատեսել, վերլուծել եւ բացահայտել զինվորական ծառայության վտանգավոր գործոնները, որոնք զորամասի ամենօրյա գործունեության  հետեւանքով  կարող են սպառնալիք հանդիսանալ զինծառայողների, ինչպես նաեւ բնակչության եւ շրջակա միջավայրի համար,

2. կանոնակարգել զինվորական ծառայության վտանգավոր գործոնների սահմանափակման (չեզոքացման) պայմաններն ու անվտանգության պահանջները` զորամասի ու դրա ստորաբաժանումների ամենօրյա գործունեության միջոցառումներն  իրականացնելիս՝ հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները, զինվորական ծառայության անվտանգության ապահովման պարտադիր կազմակերպատեխնիկական միջոցառումների համալիրը,

3. մշտապես վերահսկել զինվորական ծառայության անվտանգության պահանջների կատարումը ստորաբաժանումների (ծառայությունների) ամենօրյա գործունեության ընթացքում,

4. զինված ուժերում վտանգավոր աշխատանքների սահմանված ցանկի հիման վրա զորամասում սահմանել մեծ վտանգավորություն պարունակող աշխատանքների ցանկը եւ դրանց անվտանգ (անվթար) կատարման կարգը: Զինված ուժերում սահմանված վտանգավոր աշխատանքների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի   նորմատիվ հրամանով,

5. ապահովել զինվորական ծառայության անվտանգության պահանջներին համապատասխան սպառազինության ու ռազմական տեխնիկայի պահպանության, շենքերի եւ շինությունների շահագործման, սարքավորումների օգտագործման, ինչպես նաեւ ծառայողական եւ հատուկ պարտականությունների իրականացման վայրերում աշխատանքների կատարմանանվտանգությունը,

6. կայազորային պլանին համապատասխան՝ համագործակցելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տարածքային մարմինների հետ, կազմակերպել զորամասի ուժերի ու միջոցների մասնակցությունը զորամասի տեղակայման վայրում բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների վերաբերյալ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրազեկումը, արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացումը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների, սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ այլ ունեցվածքի տարհանումը,

7. միջոցներ ձեռնարկել պատահարների եւ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ, իսկ դրանց տեղի ունենալու դեպքում անհապաղ զեկուցել վերադաս հրամանատարությանը եւ իրազեկել համապատասխան իրավասու մարմիններին` ապահովելով դեպքի վայրի, հանցագործության գործիքների եւ այլ իրեղեն ապացույցների պահպանումը:

Հոդված 452. Զորամասի հրամանատարը, նրա տեղակալները, զորատեսակների ու ծառայությունների պետերը, ստորաբաժանումների հրամանատարներն ու նրանց տեղակալները, զորամասի (ստորաբաժանման) պաշտոնատար այլ անձինք պատասխանատու են ենթակա ստորաբաժանումների (ծառայությունների) զինվորական ծառայության անվտանգության պահանջների ապահովման համար` ծառայողական եւ հատուկ պարտականություններին ու սույն գլխի պահանջներին համապատասխան:

Հոդված 453. Ամենօրյա գործունեության միջոցառումները կազմակերպող կամ դրանց ընթացքը ղեկավարող պաշտոնատար անձինք` անձնակազմերի պետեր, ավագներ կամ այլ պատասխանատուներ, ծառայողական ու հատուկ պարտականությունների կատարման վայրերում ամենօրյա գործունեության ընթացքում յուրաքանչյուր միջոցառում կազմակերպելիս եւ իրականացնելիս պարտավոր են.

1. ճշտել զինվորական ծառայության վտանգավոր գործոնները, որոնք կարող են առաջանալ միջոցառումն իրականացնելիս եւ որոշել (սահմանել) դրանց սահմանափակման (չեզոքացման) միջոցները,

2. սահմանել ամենօրյա գործունեության միջոցառումների կազմակերպման ու կատարման կարգը, ծառայողական ու հատուկ պարտականությունների կատարման համար հատկացված վայրում նշանակել ղեկավարներ, կատարողներ եւ վերահսկողություն իրականացնողներ,

3. անձամբ կազմակերպել զինվորական ծառայության անվտանգության պահանջների (կանոնների) ուսուցման պարապմունքներ եւ հրահանգավորումներ` ուղղված անձնակազմի կողմից ծառայողական ու հատուկ պարտականությունների կատարման անվտանգ հնարքների ու միջոցների տիրապետմանը,

4. ամենօրյա գործունեության միջոցառում անցկացնելու մեկնարկից առաջ անձամբ համոզվել, որ դրա համար ստեղծված են անվտանգ պայմաններ, ենթակաները յուրացրել են զինվորական ծառայության անվտանգության պահանջները (կանոնները) եւ ունեն դրանք կատարելու բավարար հմտություն, տիրապետում են վթարային իրավիճակներում գործելու կարգին եւ կարող են օգնություն ցուցաբերել տուժածներին,

5. ամենօրյա գործունեության միջոցառում անցկացնելու ժամանակ միջոցներ ձեռնարկել կանխելու զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մահվան, խեղումների, շրջակա միջավայրին վնաս հասցնելու հնարավոր դեպքերը, իսկ անվտանգության պահանջների խախտում բացահայտելիս կամ վթարային իրավիճակ ստեղծվելու դեպքում անհապաղ դադարեցնել համապատասխան միջոցառման կատարումը:

Հոդված 454. Յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է խստագույն կերպով պահպանել զինվորական ծառայության անվտանգության պահանջները (կանոնները): Այդ նպատակով նա պարտավոր է.

1. լիարժեքորեն տիրապետել իր ծառայողական ու հատուկ պարտականությունների անվտանգ կատարման մեթոդներին ու հնարքներին, անցնել համապատասխան հրահանգավորում, ինչպես նաեւ հանձնել անվտանգության պահանջների կատարման տեսական գիտելիքների իմացության եւ գործնական  հմտությունների կիրառման ստուգարք,

2. ճշգրտորեն կիրառել անհատական ու կոլեկտիվ պաշտպանության միջոցները, իսկ անհրաժեշտության դեպքում կարողանալ օգտագործել բուժկանխարգելիչ միջոցները եւ տուժածներին ցուց տալ առաջին օգնություն, զինվորական ծառայության անվտանգության պահանջների խախտումների եւ այլ արտակարգ իրավիճակների մասին անհապաղ զեկուցել անմիջական հրամանատարին (պետին),

3. սահմանված կարգով եւ ժամկետում անցնել բուժհետազոտություն:»:

Հոդված 61. Օրենքի հավելված 3-ի`

1) 1-ին մասի երրորդ պարբերությունում եւ 2-րդ մասում «զորատեսակ» բառը հանել,

2) 3-րդ մասի առաջին նախադասությունում «հանձնում է նրա կազմավորման ժամանակ զորքերի հրամանատարը`» բառերը փոխարինել «հանձնվում է զորամասի կազմավորման ժամանակ`» բառերով, իսկ «հանձնարարությամբ» բառը փոխարինել «հրամանով» բառով,

3) 6-րդ մասի երրորդ պարբերության առաջին նախադասությունում «Աջ հավսար» բառերը փոխարինել «Հավասարությունը դեպի աջ» բառերով, իսկ երկրորդ նախադասությունում «զենքով» բառը հանել,

4) 10-րդ մասի երկրորդ պարբերությունում «Գունդ, ոտքի» բառերը փոխարինել «Գունդ, ոտքին` առ» բառերով,

5) 15-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Շքանշանը զորամասին հանձնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված հրամանատարը (պետը):»,

6) 24-րդ մասի 4-րդ կետում «վարժուսուցման ժամանակ,» բառերը փոխարինել «զորավարժությունների ժամանակ`» բառերով,

7) 30-րդ կետում «զորամասի մոտ դուրս բերելիս եւ այն պահակության» բառերը փոխարինել «զորամասի տարածք դուրս բերելիս եւ այն պահակախմբի» բառերով:

Հոդված 62. Օրենքի հավելված 6-ի 5-րդ մասում «Շարք կանգնել» բառերը փոխարինել «Կանգնել շարք» բառերով:

Հոդված 63. Օրենքի հավելված 7-ի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «հրամանով զեկույց են տալիս» բառերը փոխարինել «զեկուցում են ըստ վերադասության» բառերով:

Հոդված 64. Օրենքի հավելված 13-ի`

1) 1-ին մասի երրորդ պարբերությունում «զինուսումնական հաստատություններում աղյուսակի» բառերը փոխարինել «ռազմաուսումնական հաստատություններում ցուցատախտակի» բառերով,

2) 4-րդ մասում «ստուգիչ-անցագրային» եւ «ստուգիչ-տեխնիկական» բառերը համապատասխանաբար փոխարինել «հսկիչ-անցագրային» ու «հսկիչ-տեխնիկական» բառերով,

Հոդված 65. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։