Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-10562-15.12.2010-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԱՍՆԱՎՈՐ ՕԺԱՆԴԱԿ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. ՄԱՍՆԱՎՈՐ ՕԺԱՆԴԱԿ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՄԻՑ ԾԱԿՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

1. Սույն օրենքը կարգավորում է մասնավոր օժանդակ տնտեսության վարումից ծակող հասարակական հարաբերությունները:

2. Քաղաքացիների կողմից մասնավոր օժանդակ տնտեսության վարման իրավական կարգավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական այլ ակտերով:

ՀՈԴՎԱԾ 2. ՄԱՍՆԱՎՈՐ ՕԺԱՆԴԱԿ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Մասնավոր օժանդակ տնտեսությունը գյուղատնտեսական ապրանքների արտադրության եւ վերամշակման   ձեռնարկատիրական չհամարվող գործունեության ձեւ է:

2. Սեփական պահանջմունքների բավարարման նպատակով` մասնավոր օժանդակ տնտեսություն վարում է քաղաքացին, կամ քաղաքացին ու նարա հետ համատեղ բնակվող եւ (կամ)  նրա հետ համատեղ մասնավոր օժանդակ տնտեսություն վարող նրա ընտանիքի անդամները մասնավոր օժանդակ տնտեսության վարման նպատակով տրամադրված եւ (կամ)  ձեռք բերված հողամասում:

3. Մասնավոր օժանդակ տնտեսության վարման արդյունքում արտադրված եւ (կամ) վերամշակված գյուղատնտեսական արտադրանքը համարվում է մասնավոր օժանդակ տնտեսություն վարող քաղաքացիների սեփականությունը:

4. Մասնավոր օժանդակ տնտեսություն վարող քաղաքացիների կողմից մասնավոր օժանդակ տնտեսության վարման արդյունքում արտադրված եւ (կամ) վերամշակված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում:

ՀՈԴՎԱԾ 3. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐ ՕԺԱՆԴԱԿ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. Մասնավոր օժանդակ տնտեսություն կարող են վարել այն գործունակ քաղաքացիները, որոնց կողմից ձեռք է բերվել եւ(կամ) որոնց տրամադրվել է հողամաս մասնավոր օժանդակ տնտեսություն վարելու համր:

2. Քաղաքացիները իրավունք ունեն վարել մասնավոր օժանդակ տնտեսություն` հողամասի նկատմաբ իրավունքների պետական գրանցման պահից: Մասնավոր օժանդակ տնտեսությունը գրանցում չի պահանջվում:

3. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների սփականություն հանդիսացող հողամասերը մասնավոր օժանդակ տնտեսության վարման նպատակով տրամադրվում են գյուղական վայրերում մշտական բնակվող եւ գրանցված քաղաքացիներին:

4. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների սեփականություն հանդիսացող հողամասերը մասնավոր օժանդակ տնտեսության վարման նպատակով քաղաքներում  մշտապես բնակվող եւ գրանցված քաղաքացիներին տրամադրվում են ազատ հողերի առկայության դեպքում:

5. Գյուղական բնակավայրերի հողերը քաղաքային բնակավայրերի սահմաններում ներառելու դեպքում մասնավոր օժանդակ տնտեսություն վարող քաղաքացիները պահպանում են մասնավոր օժանդակ տնտեսություն վարելու իրենց իրավունքները այն հողամասերում, որոնք նրանք ձեռք են բերել եւ(կամ) նրանց տրամադրվել են մասնավոր օժանդակ տնտեսություն վարելու համար:

ՀՈԴՎԱԾ 4. ՄԱՍՆԱՎՈՐ ՕԺԱՆԴԱԿ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԵՐԸ

1. Մասնավոր օժանդակ տնտեսության վարման համար կարող են օգտագործվել ինչպես բնակավայրի սահմաններում գտնվող (այսուհետ` տնամերձ հողամաս) այնպես էլ բնակավայրի սահմաններից  դուրս  գտնվող հողերը ((այսուհետ`դաշտային հողամաս):

2. Տնամերձ հողամասերը օգտագործվում են ինչպես գյուղատնտեսական արտադրանքներ արտադրելու, այնպես էլ քաղաքաշինական նորմերի, շինարարական, էկոլոգիական, սանիտարահիգենիկ, հակահրդեհային եւ այլ կանոնների եւ նորմատիվների պահպանմամբ բնակելի տան, արտադրական, տնտեսական եւ այլ շենքեր, շինությունների կառուցելու համար:

3. Դաշտային հողամասերը օգտագործվում են բացառապես գյուղատնտեսական ապրանքների արտադրության նպատակով` առանց կառուցապատման իրավունքի:

4. Մասնավոր օժանդակ տնտեսության վարման համար, պետական եւ տեղական ինքնակառավարման սեփականությունը հանդիսացող հողերից, քաղաքացիներին սեփականության իրավունքով տրամադրվող հողամասերի մակերեսները` չափսերը (նվազագույն եւ առավելագույն) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նմանատիպ հողերի տրամադրումը կատարվում է հողային օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հողերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Միեւնույն մասնավոր օժանդակ տնտեսություն վարող քաղաքացիներին սեփականության եւ(կամ) այլ իրավունքով պատկանող եւ մասնավոր օժանդակ տնտեսության վարման համար օգտագործվող,  բոլոր հողամասերի առավելագույն մակերեսը` չափսը, սահմանվում է օրենքով: Այդ չափսերը գերազանցող հողամասերի առկայության դեպքում, ավել մասը պետք է օտարվի, ոչ ուշ քան մեկ տարվա ընթացքում դրա նկատմամբ իրավունքների ձեռք բերման օրվանից, կամ այդ ժամկետում տվյալ անձինք պարտավոր են գրանցվել որպես անհատ ձեռնարկատերեր, կամ տվյալ տնտեսությունը պետք է ստանա պետական գրանցում, որպես` գյուղացիական ֆերմերային տնտեսության:

6. Մասնավոր օժանդակ տնտեսության վարման նպատակով, քաղաքացիների կողմից ձեռք բերված եւ(կամ) նրանց տրամադրվող  հողամասերի շրջանառությունը իրականացվում է Հայաստաի Հանրապետության քաղաքացիական եւ հողային օրենսդրություններին համապատասխան:

ՀՈԴՎԱԾ 5. ՄԱՍՆԱՎՈՐ ՕԺԱՆԴԱԿ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

1. Պետական իշխանության ու տեղական ինքնակառավարման մարմինների միջամտությունը մասնավոր օժանդակ տնտեսություն վարող քաղաքացիների գործունեությանը արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Պետական կառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում իրականացնում են հսկողություն մասնավոր օժանդակ տնտեսություն վարող քաղաքացիների կողմից օրենսդրության պահպմանման  նկատմամբ:

ՀՈԴՎԱԾ 6. ՄԱՍՆԱՎՈՐ ՕԺԱՆԴԱԿ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մասնավոր օժանդակ տնտեսություն վարելու համար օգտագործվում են այդ տնտեսությունը վարող քաղաքացիներին սեփականության եւ(կամ) այլ իրավունքով պատկանող,  մասնավոր օժանդակ տնտեսություն վարելու նպատակով ձեռք բերված եւ(կամ) տրամադրված հողամաս, բնակելի տուն, արտադրական, տնտեսական եւ այլ շենքեր շինություններ, այդ թվում ջերմոցներ, ինչպես նաեւ գյուղատնտեսական անասուններ, մեղուներ եւ թռչուններ, գյուղատնտեսական տեխնիկա, գույք, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ եւ այլ գույք:

ՀՈԴՎԱԾ 7. ՄԱՍՆԱՎՈՐ ՕԺԱՆԴԱԿ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինները սահմանում են մասնավոր օժանդակ տնտեսություն վարող քաղաքացիներին աջակցելու միջոցները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Մասնավոր օժանդակ տնտեսություն վարող քաղաքացիներին պետական աջակցությունը կարող է իրականացվել հետեւյալ ուղղություններով.

1) Սպասարկման ենթակառուցվածքի ձեւավորում (մոտեցման ճանապարհներ, կապի միջոցներ, ջրամատակարարում, էներգոմատակարարում եւ այլն) եւ  մասնավոր օժանդակ տնտեսության գործունեության ապահովում, իրացման (առեւտրային), վերամշակման, սպասարկման եւ այլ գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվների ստեղծման համագործակցություն,

2) մասնավոր օժանդակ տնտեսությունների ստեղծման խրախուսում, կազմակերպական- իրավական, էկոլոգիական եւ սոցիալական պայմանների ստ?ղծման ճանապարհով, այդ թվում  մասնավոր օժանդակ տնտեսություններին եւ(կամ) նրանց սպասարկող գյուղատնտեսական կոոպերատիվներին եւ այլ կազմակերպություններին պետական ֆինանսական եւ նյութատեխնիկական միջոցների տրամադրում, փոխառության սկզբունքներով, ինչպես նաեւ գիտատեխնիկական մշակումներով եւ նորագույն տեխնոլոգիաների  տրամադրմամբ:

3) Տոհմային մթերատու գյուղատնտեսական անասունների որակի բարձրացման միջոցառումների անցկացում, գյուղատնտեսական անասունների արհեստական բեղմնավորումների կազմակերպում:

4) Անասունների ամենամյա անվճար անասնաբուժական հետազոտություն, անասնաբուժական անվճար սպասարկման ապահովում, կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպում,

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գյուղատնտեսական ապրանքարտադրողներին ցուցաբերվող պետական աջակցության համար նախատեսված միջոցները, որոնք իրագործվում են պետական եւ տեղական ինքնակառավարման բյուջեներից` տարածվում է նաեւ մասնավոր օժանդակ տնտեսությունների վրա:

4. Հայաստանի Հանրապետության պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինները իրենց լիազորությունների շրջանակներում մշակում եւ իրականացնում են ծրագրեր մասնավոր օժանդակ տնտեսությունների զարգացման եւ գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման համար, այդ ծրագրերին  համապատասխան որոշում են մասնավոր օժանդակ տնտեսություններին, դրանց սպասարկող գյուղատնտեսական կոոպերատիվներին եւ այլ կազմակերպություններին հատկացվող աջակցության ձեւը, չափը եւ կարգը:

ՀՈԴՎԱԾ 8. ՄԱՍՆԱՎՈՐ ՕԺԱՆԴԱԿ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

1. Մասնավոր օժանդակ տնտեսությունների հաշվառումը իրականցվում է տնտեսահաշվարկային գրանցամատյաններում, այն տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, որի տարածքում է գտնվում համապատասխան մասնավոր օժանդակ տնտեսության հողամասը: Եթե տվյալ մասնավոր օժանդակ տնտեսությունը ունի հողամասեր տարբեր տեղական ինքնակառավարման մարմինների տարածքներում, ապա այն տեղական ինքնակառավարման մարմինը, որի տարածքից ավելի վաղ է տրամադրվել հողամաս, այս պայմանի հավասարության դեպքում մասնավոր օժանդակ տնտեսություն վարող անձի ցանկությամբ:

2. Մասնավոր օժանդակ տնտեսությունների հաշվառման տնտեսահաշվարկային գրանցամատյանների ձեւը, վարման ու պահպանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 9. ՄԱՍՆԱՎՈՐ ՕԺԱՆԴԱԿ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Մասնավոր օժանդակ տնտեսություն վարող անձինք ինքնակամ կարող են մտնել պարտադիր սոցիալական ապահովագրության իրավահարաբերությունների մեջ` գործատուի եւ վարձու աշխատողների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 10. ՄԱՍՆԱՎՈՐ ՕԺԱՆԴԱԿ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Մասնավոր օժանդակ տնտեսության վարումը դադարում է.

1) Մասնավոր օժանդակ տնտեսություն վարելու համար հատկացված հողամասի նկատմամբ իրավունքների դադարմամաբ,

2) Մեկ անձի կողմից մասնավոր օժանդակ տնտեսություն վարելու դեպքում, նրա մահվան դեպքում, եթե հողամասի նկատմամբ իրավունքը չի նախատեսում ժառանգություն, կամ ժառանգները հրաժարվել են ժառանգությունից, կամ մասնավոր օժանդակ տնտեսություն վարելու ցանկություն չեն հայտնել:

ՀՈԴՎԱԾ 11. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Սույն օրենքը մտնում է ուժի մեջ պաշտոնական հրապարակման օրվանից:
 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՄԱՍՆԱՎՈՐ ՕԺԱՆԴԱԿ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

«Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Գյուղատնտեսության զարգացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու հետ եւ այդ օրենքի նախագծի հիմնավորումներն վերաբերվում են նաեւ  «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին` նախագծում ներկայացված դրույթներին վերաբերվող հիմնավորումների շրջանակում: