Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1056-15.12.2010-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

1. Սույն օրենքը կարգավորում է այն հասարակական հարաբերությունները, որոնք առաջանում են գյուղատնտեսական ապրանքարտադրողների,  քաղաքացիների, իրավաբանական անձանց եւ գյուղատնտեսության զարգացման ոլորտի պետական իշխանության մարմինների միջեւ:

2. Սույն օրենքը սահմանում է գյուղտնտեսության զարգացման ոլորտում պետական սոցիալ-տնտեսական քաղաքականության իրականացման իրավական հիմքերը որպես  տնտեսական գործունեություն, նպատակաուղղված բնակչությանը հայկական(տեղական) սննդամթերքով ապահովելու նպատակով` անհրաժեշտ գյուղատնտեսական ապրանքների արտադրության,  ծառայությունների մատուցման, գյուղատնտեսական հումքերով արդյունաբերության եւ գյուղական բնակավայրերի ու համապատասխան միջգյուղական տարածքների (այսուհետ`գյուղական վայրեր)  կայուն զարգացմանը նպաստելու նպատակին:

ՀՈԴՎԱԾ 2. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Գյուղական վայրերի կայուն զարգացումը եւ գյուղատնտեսության զարգացման ոլորտում հարաբերությունները կարգավորվում  են` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

ՀՈԴՎԱԾ 3. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՐՏԱԴՐՈՂ

1. Սույն օրենքի իմաստով գյուղատնտեսական ապրանքարտադրող են համարվում այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` գյուղատնտեսական ապրանքարտադրող), որոնք արտադրում են գյուղատնտեսական ապրանքներ, իրականացնում դրանց նախնական կամ դրան հաջորդող (արդյունաբերական) վերամշակում (այդ թվում նաեւ վարձակալած հիմնական միջոցներով)` եւ իրականացնում այդ ապրանքների իրացումը այն պայմանով, որ գյուղատնտեսական ապրանքարտադրողների ընդհանուր եկամուտում` արտադրած ապրանքի վաճառքից ստացած եկամտի մասնաբաժինը պետք է կազմի ոչ պակաս քան հիսուն տոկոս ամբօղջ օրացուցային տարվա ընթացքում:

Գյուղատնտեսական ապրանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Գյուղատնտեսական ապրանքարտադրողներ են համարվում նաեւ`

1) քաղաքացիները, որոնք`« Անձնական օժանդակ տնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանաված կարգով վարում են անձնական օժանդակ տնտեսություն` իրենց պատկանող, եւ(կամ) վարձակալած գյուղատնտեսական հողակտորի վրա,

2) գյուղատնտեսական կոոպերատիվները (արտադրող, վերամշակող, իրացնող(վաճառող), սպասարկող (այդ թվում` վարկային), մատակարարող, նախապատրաստվածքներ թողարկող),

3)  գյուղական (ֆերմերային) տնտեսությունները որոնք գործում են` «Գյուղական (ֆերմերային) տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված` գյուղատնտեսական կոոպերատիվ է համարվում` կոոպերատիվի անդամների նյութական կամ այլ պահանջների բավարարման նպատակով, համատեղ արտադրողական կամ այլ տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, գույքային բաժնեմասային ներդրումների(փյավճար) միավորմամբ հիմնադրված, գյուղատնտեսական ապրանքարտադրողների կողմից ինքնակամ անդամակցության վրա հիմնված կազմակերպությունը:

 Գյուղատնտեսական կոոպերատիվը(այսուհետ`կոոպերատիվ) կարող է ստեղծվել արտադրական կամ սպառողական կոոպերատիվի տեսքով:

1) Կոոպերաիվի անդամ է համարվում` կոոպերատիվի կանոնադրության պահանջները բավարարող,  կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված բաժնետիրական ներդրումը կատարած, ձայնի իրավունքով անդամագրված եւ կոոպերատիվի պարտավորությունների համար սուբսիդիար պատասխանատվություն կրող ֆիզիկական անձը արտադրական կոոպերատիվի համար եւ(կամ) ֆիզիկական կամ իրավաբանական անձը սպառողական կոոպերատիվի համար:

2) Կոոպերատիվի եւ նրա անդամների`իրավունքների եւ պարտականությունների, գոծունեության, ստեղծման, գործունեության դադարման եւ այլ իրավահարաբերությունները կարգավորվում են` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 4. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ,  ՀՈՒՄՔԵՐԻ ՈՒ ՍՆՈՒՆԴԻ ՇՈՒԿԱ

1. Սույն օրենքի իմաստով գյուղատնտեսական արտադրություն է համարվում միասնական տնտեսական գործունեության այն տեսակների համակցությունը, որոնք ուղղված են գյուղատնտեսական ապրանքների, հումքերի ու սննդի աճեցմանը, արտադրմանը ու վերամշակմանը` ներառյալ համապատասխան ծառայությունների մատուցումը:

2. Գյուղատնտեսական արտադրանքի, հումքերի ու սննդի շուկա է համարվում գյուղատնտեսական արտադրանքի, հումքերի ու սննդի շրջանառության ոլորտը:

ՀՈԴՎԱԾ 5. ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Պետական ագրարային քաղաքականությունը պետական սոցիալ-տնտեսական քաղաքականության բաղկացուցիչն է` ուղղված գյուղատնտեսության ու գյուղական վայրերի կայուն զարգացմանը: Գյուղական վայրերի կայուն զարգացման տակ հասկացվում է դրանց կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը, գյուղատնտեսական արտադրանքի  արտադրության չափաքանակի մեծացումը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, գյուղական բնակչության առավելագույն զբաղվածությունը  եւ վերջինիս կենսամակարդակի բարձրացումը, հողերի ռացիոնալ օգտագործումը:

2. Պետական ագրարային քաղաքականության հիմնական նպատակներն են`

1) տեղական գյուղատնտեսական արտադրանքի ու գյուղատնտեսական ապրանքարտադրողների մրցունակության բարձրացումը, տեղական պարենամթերքի որակի ապահովումը,

2) գյուղական վայրերի կայուն զարգացման ապահովումը, գյուղական բնակչության առավելագույն զբաղվածությունը եւ նրա կենսամակարդակի բարձրացումը` ներառյալ գյուղատնտեսության մեջ ներգրավված  աշխատողների աշխատանքի վարձատրության բարձացումը,

3) գյուղատնտեսության կարիքների համար օգտագործվող անհրաժեշտ բնական ռեսուրսների պահպանումը եւ վերարտադրումը,

4) գյուղատնտեսական ապրանքարտադրողների եկամտի բարձրացումը ապահովող, շուկայի ենթակառուցվածքը զարգացնող, արդյունավետ գործող գյուղատնտեսական արտադրանքի, հումքերի ու սննդի շուկայի ձեւավորումը,

5) բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծումը եւ ներդրումների ծավալի աճը գյուղատնտեսության ոլորտում,

6) գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդի գների ինդեքսի, գյուղատնտեսական արտադրողների կողմից օգտագործվող գների (սակագների), արդյունաբերական արտադրանքի (ծառայության) ուսումնասիրելը, եւ նման գների(սակագների) հավասարության ցուցանիշը պահպանելը:

3. Պետական ագրարային քաղաքականության սկզբունքներն են`

1) գյուղատնտեսական արտադրողների համար պետական աջակցության հասցեականությունը եւ հասանելիությունը,

2) պետական ագրարային քաղաքականության մասին տեղեկատվության մատչելիությունը,

3) գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայի միասնականությունը եւ մրցակցության հավասար պայմանների ապահովումը,

4) պետական ագրարային քաղաքականության միջոցների իրականացման հաջորդականությունը եւ նրա կայուն զարգացումը,

5) պետական գյուղատնտեսական ագրարային քաղաքականության զարգացմանը եւ իրացմանը` գյուղատնտեսական արտադրողների միությունների (միավորումների) մասնակցությունը:

4. Պետական ագրարային քաղաքականության հիմնական ուղղություններն են`

1) բնակչությանը տեղական պարենամթերքով ապահովելու կայունության ապահովումը,

2) գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայի ձեւավորումը եւ  դրա ենթակառուցվածքների զարգացման  կարգավորումը,

3) գյուղատնտեսական ապրանքարտադրողներին պետական աջակցություն ցուցաբերելը,

4)տեղական գյուղատնտեսական ապրանքարտադրողների տնտեսական շահերի պաշտպանությունը ներքին եւ արտաքին շուկաներում,

5) ագրոարդյունաբերական համալիրի  ոլորտում գիտության եւ նորարարության հետեւողական զարգացումը,

6) գյուղական վայրերի մշտական, կայուն եւ հետեւողական զարգացումը,

7) գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ մասնագետների ուսուցանման, պատրաստման եւ վերապատրաստման համակարգի կատարելագործումը:

ՀՈԴՎԱԾ 6. ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Պետական ագրարային քաղաքականության իրականացման համար կարող են իրականացվել հետեւյալ միջոցները`

1) գյուղատնտեսական ապրանքարտադրողներին  պետական միջոցների տրամադրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

2) գյուղատնտեսական ապրանքարտադրողների նկատմամբ հատուկ(բարենպաստ) հարկային քաղաքականության կիրառում,

3) պետական եւ համայնքային կարիքների համար գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի գնումների, պահպանման, վերամշակման եւ մատակարարման իրականացում` տեղական ապրանքարտադրողներից,

4) գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայի կարգավորում` այդ թվում մաքսային-սակագնային եւ ոչ սակագնային կարգավորում. հատուկ(բարենպաստ)  մաքսային քաղաքականության կիրառում,

5) գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայում հատուկ(բարենպաստ)  վարկայաին քաղաքականության կիրառում

6) գյուղատնտեսական ապրանքարտադրողներին եւ գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայի մյուս մասնակիցներին տեղեկատվությամբ ապահովում, ինչպես նաեւ նրանց համապատասխան խորհրդատվության տրամադրում,

7) գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայի հակամենաշնորհային կարգավորում,

8) պետական ագրարային քաղաքականության ձեւավորմանը ու իրականացմանը հասարակական կազմակերպությունների եւ գյուղատնտեսական ապրանքարտադրողների միությունների մասնակցության ապահովումը,

9) գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայում պետության կողմից` գնումային միջամտությունների, ապրանքային միջամտությունների ինչպես նաեւ գրավով ապահովված գործարքների իրականացում,

10) գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայում գնումային միջամտությունների եւ(կամ) ապրանքային միջամտությունների միջոցով` ապրանքների գների կանոնակարգում,

11) օրենքով նախատեսված այլ միջոցառումներ:

ՀՈԴՎԱԾ 7. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Գյուղատնտեսական արտադրանքի եւ գյուղական վայրերի կայուն զարգացման պետական աջակցությունը իրականացվում է հետեւյալ հիմնական ուղղություններով

1) Համապատասխան պայմանների առկայության դեպքում` գյուղատնտեսական մթերքներ արտադրող, դրանք վերամշակող, այդ ոլորտում ծառայություններ մատուցող, ինչպես նաեւ անձնական օժանդակ տնտեսություն կամ գյուղական(ֆերմերային) տնտեսություն վարող քաղաքացիների, կամ գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվների` գյուղատնտեսական ապրանքարտադրողների համար ապահովվում է վարկային միջոցների մատչելիության աջակցություն,

2) գյուղատնտեսության մեջ ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրում եւ զարգացում,

3) ցեղական անասնաբուծության զարգացման աջակցություն,

4) էլիտար սերմնաբուծության զարգացման աջակցություն,

5) անասնաբուծական մթերքների եւ ապրանքների արտադրության աջակցություն,

6) բազմամյա տնկիների աճեցման եւ դրանց խնամքի աջակցություն,

7) գյուղատնտեսական ապրանքարտադրողների հիմնական միջոցների նորացման աջակցություն,

8) գյուղատնտեսական ապրանքարտադրողների տեխնիկական միջոցների նորացման եւ նորագույն առաջադեմ տեխնալոգիաների ներդրման աջակցություն

9) հողի բերրիությանը նպաստելու միջոցառումների իրականացման աջակցություն,

10) գյուղատնտեսական վայրերի կայուն զարգացման, սպասարկման, շինարարության այդ թվում` բնակավայրերը կապող ճանապարհների պատշաճ վիճակը ապահովելու աջակցություն եւ իրականացում,

11) գյուղատնտեսական ապրանքարտադրողներին խորհրդատվության տրամադրման, ինչպես նաեւ գյուղատնտեսության համար անհրաժեշտ մասնագետների պատրաստման ու վերապատրաստման ապահովում,

12) պետական ագրարային քաղաքականության թափանցիկության եւ դրա իրականացման մասին տեղեկատվության մատչելիության ապահովում:

2. սույն հոդվածի 1-ին մասի ֆինանսավորումը կատարվում է սույն օրենքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան:

Հաջորդ ֆինանսական տարում գյուղատնտեսության զարգացման համար նախատեսված գումարները` համապատասխանաբար տրամադրվում են պետական տարածքային կառավարման մարմիններին սուբսիդիաների տեսքով` ըստ նրանց կողմից ներկայացված եւ համապատասխան «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափաբաժինների` դրանց վարչատարածքային սահմաններում գրանցված (գործող) գյուղատնտեսական ապրանքարտադրողներին պետական աջակցության ապահովման համար:

3. Գյուղատնտեսության զարգացման նպատակով սուբսիդիաներ տրամադրելու պայմանները, չափորոշիչները ու մեթոդները(նորմատիվները)  սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Գյուղատնտեսության զարգացման նպատակով նախատեսված` պետական բյուջեի միջոցները նպատակային են եւ այլ նպատակների համար չեն կարող ծախսվել:

ՀՈԴՎԱԾ 8. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ,  ՀՈՒՄՔԻ ՈՒ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

1. Գյուղատնտեսության զարգացման եւ գյուղատնտեսական արտադրանքի, հումքի ու սննդամթերքի շուկայի(այսուհետ`գյուղատնտեսական շուկա)  կարգավորման պետական ծրագիրը (այսուհետ`պետական ծրագիր) փասթաթուղթ է, որը սահմանում է գյուղատնտեսական զարգացման եւ գյուղատնտեսական շուկայի կարգավորման  նպատակները ու հիմնական ուղղությունները, միջնաժամկետ ժամանակահատվածում նախատեսված միջոցառումների իրականացման մեխանիզմները  եւ գործունեության ֆինանսական ապահովումը, յուրաքանչյուր հինգ օրացույցային տարիների համար(այսուհետ`հնգամյակ):

2. Պետական ծրագրի նախագծի կազմման աշխատանքներին մասնակցում են գործադիր իշխանության այն բոլոր մարմինները, որոնց գործառույթները որեւէ կերպ առնչվում է գյուղատնտեսությանը, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները:

Մնացած բոլոր պետեկան մարմինները, հիմնարկները, ձեռնարկությունները, կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք կարող են մասնակցել պետական ծրագրի նախագծի կազմման աշխատանքներին սեփական նախաձեռնությամբ`  ներկայացնելով առաջարկություններ եւ հիմնավորումներ:

3. Հնգամյակի  պետական ծրագրի հիմնական ցուցանիշները, ներկայացված առաջարկությունները, հետազոտվում են հանձնաժողովի կողմից, որը ստեղծվում է գյուղատնտեսական համալիր ոլորտում պետական միասնական քաղաքականություն մշակող, նորմատիվ-իրավական կարգավորում եւ գյուղատնտեսական արտադրանքի, հումքի ու սննդամթերքի շուկայի կարգավորման գործառույթ իրականացնող`  գործադիր իշխանության պետական մարմնի (այսուհետ` պետական լիազոր մարմին) կողմից:

Հանձնաժողովը բաղկացած է տասնհինգ անդամից, որից` հինգ անդամ պետական լիազոր մարմնի ներկայացմամբ, հինգ անդամ`գյուղատնտեսական ապրանքարտադրողների միությունների կողմից առաջադրված թեկնածուներից, հինգ անդամ` գյուղատնտեսության ոլորտի գիտական կազմակերպությունների առաջադրած թեկնածուներից:

 Պետական ծրագրի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման ժամկետներն ու կարգը, հանձնաժողովի ստեղծման եւ գործունեության կարգն ու պայմանները, ինչպես նաեւ պետական ծրագիրը պետական լիազոր մարմին ներկայացնելու կարգը` սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պետական ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական լիազոր մարմնի ներկայացմամբ:

4. Պետական ծրագիրը ներառում է գյուղատնտեսության զարգացման հիմնական ցուցանիշները եւ դրա ապագա զարգացման կանխատեսումները, նպատակները, խնդիրները, արդյունավետության ցուցանիշները ու դրանցից բխող պարտականություններն ու գործառույթները` ներառյալ  համապատասխան հնգամյակում յուրաքանչյուր տարվան հատկացվող, պետական ծրագրի նպատակների ու խնդիրների իրագործման համար նախատեսված անհրաժեշտ ֆինանսական միջոցների բաշխումը:

5. Պետական լիազոր մարմինը պետական ծրագրի առաջին ֆինանսական տարվան նախորդող  տարվա փետրվարի 1-ից ոչ ուշ տեղեկություններ է հրապարակում`առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցով պետական ծրագրի նախագծին մասնակցության վերաբերյալ, ինչպես նաեւ տեղեկատվություն մասնակիցների կողմից մասնակցության համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ու ձեւը, միաժամանակ այդ տեղեկատվությունը տեղադրվում է պետական լիազոր մարմնի ինտերնետային կայք էջում:

6. Պետական լիազոր մարմինը հաստատման նպատակով` մինչեւ պետական ծրագրի ավատին նախորդող  տարվա մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ներկայացնում հաջորդ հնգամյակին վերաբերող պետական ծրագրի նախագիծը:

ՀՈԴՎԱԾ 9. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՆԹԱԾՐԱԳՐԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

1.Պետական ծրագրի ենթածրագրերի մեջ ներառված հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցերի վերաբերյալ հանձնաժողովը կարող է դիմել պետական լիազոր մարմնի աջակցությանը:

2. Պետական ծրագրի ենթածրագրերի մեջ ներառված մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցերի գնահատման համար պետական լիազոր մարմնի կողմից ստեղծում են փորձագիտական  հանձնաժողովներ, որոնց մեջ մտնում են անկախ փորձագետներ, գյուղատնտեսական արտադրողների ճուղային միավորումների անդամներ ու գյուղատնտեսական արտադրանք, հումք ու սննդամթերք իրացնող անձիք, եւ այլ շահույթ չհետապնդող կազմակերպությունների անդամներ, գործադիր իշխանության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

2. Փորձագիտական հանձնաժողովում պետական պաշտոնյաների թիվը չպետք է գերազանցի հանձնաժողովի անդամների թվի 1/3-ը:

3. Փորձագիտական հանձնաժողովների ստեղծման, ֆինանսավորման կարգը, աշխատակարգն ու ժամկետները   հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ կազմը պետական լիազոր մարմինը:

4. Փորձագիտական հանձնաժողովը փորձաքննության ներկայացված յուրաքանչյուր ենթածրագրի վերաբերյալ ներկայացնում է եզրակացություն, որը ներառում է յուրաքանչյուր ենթածրագրի իրականացման արդյունքների եւ արդյունավետության գնահատականը, պետական ագրարային քաղաքականության նպատակների մատչելիության աստիճանը եւ իրականացման ողջամտությունը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, վերոնշյալ ենթածրագրերի փոփոխության  մասին առաջարկություններ` ներկայացնելով այլընտրանքային տարբերակ եւ հիմնավորում:

5. Փորձագիտական հանձնաժողովը եզրակացությունը սահմանված ժամկետում եւ կարգով ներկայացնում է պետական լիազոր մարմին:

ՀՈԴՎԱԾ 10. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

1.Պետական ծրագիրը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ոչ ուշ քան հաստատման տարվա մայիսի 15-ը` հինգ տարի ժամկետով:

2.Հաստատված պետական ծրագրում հնգամյակի համար նախատեսված ֆինանսավորման չափը նվազման առումով հետագայամ փոփոխության ենթակա չէ:

3.Հաստատված պետական ծրագրում նախատեսված` հնգամյակի յուրաքանչյուր տարվան հասանելիք ֆինանսավորման տողը, համապատասխան ֆինանասական տարվան նախորդող տարում, հաջորդ տարվա համար կազմվող` «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում ներառվում է առանց փոփոխությունների`  նվազեցման առումով:

ՀՈԴՎԱԾ 11. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆՑՈՒՄԸ

1. Պետական ծրագիրը իրականացնում են պետական լիազոր մարմինը, տարածքային կառավարման մարմինները, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման  մարմինները:

2. Գյուղատնտեսության համալիր ոլորտում պետական միասնական քաղաքականությունը եւ համապատասխան տարածքային նպատակային ծրագրերը ձեւավորվում եւ իրականցվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:

ՀՈԴՎԱԾ 12. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ

1. Պետական լիազոր մարմինը յուրաքանչյուր տարի մինչեւ մարտի 30-ը, նախապատրաստում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախորդ տարում պետական ծրագրի իրականացման ընթացքի ու արդյունքների մասին ազգային զեկույց (այսուհետ` ազգային զեկույց):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկամսյա ժամկետում քննարկում եւ հաստատում է ազգային զեկույցը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ազգային զեկույցը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եւ պետական լիազոր մարմին:

4. Պետական լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ազգային զեկույցը մինչեւ տվյալ տարվա մայիսի 15-ը հրապարակում է  առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում եւ միաժամանակ այն տեղադրվում է նաեւ պետական լիազոր մարմնի ինտերնետային կայք էջում:

5. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հերթական նիստում լսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչի կողմից ներկայացվող ազգային զեկույցի մասին հաշվետվությունը:

ՀՈԴՎԱԾ 13. ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Պետական ծրագրի իրականացման ընթացքի ու արդյունքների մասին ազգային զեկույցը ներառում է.

1) Պետական ծրագրի իրականացման արդյունքները ամբողջ անցած տարվա ընթացքում, ինչպես նաեւ դրա մեջ ներառված առանձին միջոցառումների արդյունքները:

Հնգամյակի ավարտի դեպքում` նաեւ հնգամյակի ամբողջ ընթացքը եւ արդյունքները:

2)Պետական ծրագրով սահմանված նպատակների եւ խնդիրների համապատասխան գյուղատնտեսության զարգացման հիմնական ցուցանիշները.

ա) գյուղատնտեսական համախառն ապրանքների եւ սննդարդյունաբերական ապրանքների ընդհանուր ցուցանիշները,

բ) գյուղատնտեսության մեջ իրականացված ներդրումները,

գ)  գյուղական վայրերում ապրող եւ գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց եկամուտների ընդհանուր վիճակագրությունը,

դ) մեկ անձի կողմից տարվա ընթացքում հիմնական պարենամթերքի օգտագործման ցուցանիշները,

 ե) գյուղատնտեսական ապրանքների արտահանումից ստացված եկամուտները,

զ) տեղական գյուղատնտեսական արտադրանքի պահանջարկի տոկոսը ներքին շուկայում,

է) գուղատնտեսական արտադրության շահութաբերությունը,

ը) գուղատնտեսական կազմակերպությունների տեխնիկական հագեցվածության աստիճանը,

թ) գների տատանումների սահմանը,

ժ) գյուղական վայրերում բնակվող անձանց սոցիալական ոլորտում մատուցվող ծառայությունների ծավալի ավելեցման աստիճանը,

ժա) այլ ցուցանիշներ,

3) Հաջորդ տարում գյուղատնտեսության զարգացման կանխատեսումները:

4) Անհրաժեշտության դեպքում, առաջարկ` պետական ծրագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

ՀՈԴՎԱԾ 14. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Պետությունը ապահովում է գյուղատնտեսական ապրանքարտադրողների վարկավորման կայուն համակարգի ձեւավորումը ու զարգացումը, գյուղատնտեսության զարգացման նպատակով  վարկային կազմակերպություններից եւ(կամ) գյուղատնտեսական վարկայաին ակումբներից գյուղատնտեսական ապրանքարտադրողների հավասար մատչելիությամբ վարկերի (փոխառությունների) ստացումը:

2. Պետական բյուջեից տարածքային  կառավարման մարմիններին տրամադրվում են սուբսիդիաներ, որոնք նրանք վերաբաշխում են համապատասխանաբար իրենց վարչական տարածքներում գործող համայնքների միջեւ` ծախսերի փոխհատուցման տոկոսների վճարման համար տրվող սուբսիդիաները տրամադրվում են գյուղատնտեսական ապրանքարտադրողների եւ վարկայաին եւ(կամ) գյուղատնտեսական վարկայաին ակումբների միջեւ կնքված պայմանագրերով նախատեսված վարկի օգտագործման ամբողջ ժամանակահատվածի համար, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարկային(փոխառության) պայմանագրի կնքման ժամանակ գործող վերաֆինանսավորման դրուքաչափի (հաշվառական դրույքաչափ) երկու երրորդի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում սահմանված սուբսիդիաների տրամադրման կարգը սահմանւմ է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 15. ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1.Պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ապահովագրությանը ենթակա են ռիսկերը կապված ամբողջական կամ մասնակի գյուղատնտեսական ապրանքների կորստի, այդ թվում` գյուղատնտեսական բերքի (սերմային, սննդային, մարգային բույսերի, կարտոֆիլի, բանջարեղենի, ցորենի եւ գարու դաշտեր եւ այլն), բազմամյա տնկիների բերքի, բազմամյա տնկիների (խաղողի այգի, պտղատուներ, հատապտուղներ, ընկուզապտղային տնկիներ եւ այլն), որոնք առաջանում են գյուղատնտեսության համար վտանգ ներկայացնող բնական երեւույթների (երաշտ, ցրտահարում, կարկտահարում, երկրաշարժեր, ջրհեղեղներ, հողի ճահճացում, սողանք եւ այլ բնական աղետներ) հետեւանքով (այսուհետ` գյուղատնտեսական ապահովագրություն):

2. Գյուղատնտեսական ապրանքարտադրողներին բյուջետային միջոցների հաշվին տրամադրվում են սուբսիդիաներ, ոչ պակաս քան ապահովագրության պայմանագրով վճարված ապահովագրական վճարի (ապահովագրական ներդրում) 50 տոկոսի չափով:

3. Ապահովագրական պայմանագրով նախատեսված ապահովագրական ծախսերի փակման համար պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրամադրվող սուբսիդիաները սահմանվում են « Պետական բյուջեյի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Ապահովագրության նպատակով իրականացվող ծախսերի համար պետական բյուջեյից համայնքային բյուջեներին տրամադրվող սուբսիդիաների տրամադրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 16. ՀՈՂԵՐԻ ՊՏՂԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ,

Էկոլոգիյական հավասարակշռության ապահովմանը ուղղված պետական քաղաքականության շրջանակներում եւ ի կատարումն գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագրի, գյուղատնտեսական հողերի պաշտպանության եւ դրանց բերքատվության բարձրացման միջոցառումներ իրականացնելիս գյուղատնտեսական ապրանքարտադրողները ստանում են պետական աջակցություն, այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական եւ համայնքային բյուջեների հաշվին հակակարկտային համակարգերի տեղադրման եւ շահագործման, ինչպես նաեւ հողի հարստացման եւ բերքատվության բարձրացման համար խթանող միջոցներ, պարարտանյութ, թունաքիմիկատներ եւ այլ անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելու համար:

ՀՈԴՎԱԾ 17. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՀՈՒՄՔԻ ՈՒ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

1. Պետական գնումային միջամտություն եւ ապրանքային միջամտություն իրականացվում են գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայում գների կարգավորման եւ գյուղատնտեսական ապրանքարտադրողների եկամուտների մակարդակը պահպանելու նպատակով:

2. Պետական գնումային միջամտությունը (այսուհետ`գնումային միջամտություն) իրականացվում է իրացվող գյուղատնտեսական արտադրանքի գների անկման ժամանակ, երբ գները իջնում են հաշվարկային մինիմումից` պետական գնումների ճանապարհով, ներառյալ` առուվաճառքը բորսայում, կամ կապված տվյալ ապրանքների գրավադրմամբ իրականացված միջոցառումների հետ:

3. Պետական ապրանքային միջամտությունը (այսուհետ`ապրանքային միջամտություն) իրականացվում է գյուղատնտեսական ապրանքների հաշվարկային մաքսիմալ գներից գնաճի ժամանակ` ներմուծված նույնանուն գյուղատնտեսական ապրանքի վաճառքի ճանապարհով, ներառյալ` առուվաճառքը բորսայում:

4. Հացահատիկի շուկայի կայունացման համար գնումային եւ ապրանքային միջամտություններ կարող են իրականացվել պարենային եւ ոչ պարենային ցորենի, գարու, եգիպտացորենի նկատմամբ: Գյուղատնտեսական այլ ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ կարող են իրականացվել պետական գնումային եւ(կամ) ապրանքային միջամտություն, կամ գրավադրմամբ իրականացված միջոցառումներ, պետական լիազոր մարմնի առաջարկությամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Սերմերի եւ այլ գյուղատնտեսական ապրանքների գների մինիմալ եւ մաքսիմալ սահմանները գնումային եւ ապրանքային միջամտությունների միջոցով կարգավորման նպատակով որոշվում է պետական լիազոր մարմնի կողմից` կառավարության սահմանած կարգով:

6. Մինչեւ յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը պետական լիազոր մարմինը առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է գնումային միջամտություններ իրականացնելու համար հիմք հանդիսացող իր կողմից սահմանված մինիմալ գները, յուրաքանչյուր գյուղատնտեսական արտադրանքի համար, այդ տեղեկատվությունը միաժամանակ տեղադրվում է նաեւ պետական լիազոր մարմնի ինտերնետային կայք էջում:

7. Ապրանքային եւ գնումային միջամտություններ իրականացնելու ժամանակահատվածում` հանրապետության տարածք գյուղատնտեսական ապրանքներ ներմուծելու, կամ հանրապետության տարածքից գյուղատնտեսական ապրանքների արտահանման սահմանափակումները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` պետական լիազոր մարմնի առաջարկությամբ:

8. Գնումային միջամտությամբ կամ գրավադրմամբ իրականացված միջոցառումների միջոցով ձեռք բերված գյուղատնտեսական արտադրանքների վաճառքը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով:

ՀՈԴՎԱԾ 18. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆՑՄԱՆԸ

1. Պետական լիազոր մարմինը`

ա) պատասխանատու է պետական ծրագրի իրականացման համար

բ) կոորդինացում է համայնքների գործողությունները պետական ծրագրի իրականացման եւ գյուղատնտեսության զարգացման հետ կապված այլ միջոցառումների իրականացումը

գ) գյուղատնտեսական ապրանքների, հումքի ու սննդամթերքի շուկայում ապահովում է գների կայունությունը` իրականացնելով գնումային եւ ապրանքային միջոցառումներ, ինչպես նաեւ իրականացնելով սույն օրենքով սահմանված պետական քաղաքականության իրականացման այլ գործողություններ

2. Համայնքներում գյուղատնտեսության զարգացման պետական ծրագրի իրականացման միջոցառումների համար պատասխանատու են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները` իրենց լիազորությունների սահմաններում:

ՀՈԴՎԱԾ 19. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

1.Պետական լիազոր մարմինը ագրոարդյունաբերական համալիրի գյուղատնտեսական ապրանքարտադրողների հասարակական նշանակություն ունեցող շահերի համաձայնեցման նպատակով, գյուղատնտեսական ապրանքարտադրողների միություններին կամավոր հիմունքներով մասնակից է դարձնում պետական ագրարային քաղաքականության մշակմանը ու իրականացմանը:

2. Պետական ագրարային քաղաքականության մշակմանը եւ իրականացմանը կարող են մասնակցել գյուղատնտեսական ապրանքարտադրողների այն միությունները որոնց անդամակցող գյուղատնտեսական ապրանքարտադրողները արտադրում են տեղական գյուղատնտեսական արտադրանքի, հումքի ու սննդամթերքի առանձին տեսակների երկու երրորդը:

3. Գյուղատնտեսական ապրանքարտադրողների միությունների պետական քաղաքականության մշակմանը եւ իրականցմանը մասնակցության ձեւերն են`

1) նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրի, նպատակային ծրագրերի նախագծերի կազմման մասնակցություն,

2) գյուղատնտեսության զարգացման ոլորտում գիտության եւ տեխնիկայի հայտնագործությունների, արտասահմանյան եւ տեղական փորձի ուսումնասիրումը եւ տարածումը,

3) պետական ագրարային քաղաքականության  ձեւավորման եւ իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը,

4) պետական իշխանության մարմիններին` գյուղատնտեսությանը վերաբերող առաջարկություններ կազմելը եւ ներկայացնելը

5) օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված մասնակցության այլ եղանակներ:

ՀՈԴՎԱԾ 20. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

1. Գյուղատնտեսության ոլորտում պետական տեղեկատվական համակարգը ձեւավորում եւ նրա բնականոն գործունեությունը ապահովում է պետական լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետությանկառավարության սահմանած կարգով:

2. Գյուղատնտեսության ոլորտում պետական տեղեկատվական համակարգի հիմքում ընկած է գյուղատնտեսության փաստացի վիճակը ու նրա զարգացման միտումները, արտահայտված` պետական լիազոր մարմնի, պաշտոնական վիճակագրական տեղեկատվական պետական մարմնի, մաքսային գործունեության նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականցնող պետական իշխանության լիազոր մարմինների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավքրման մարմինների տեղեկատվական համակարգերում:

3.Պետական տեղեկատվության համակարգի մեջ պարտադիր մտնում են հետեւյալ տեղեկությունները`

1) Պետական եւ ճուղային նպատակային ծրագրերի իրականացման մասին

2) Բուսաբուծության եւ անասնաբուծության ճուղերի զարգացման մասին

3) գյուղատնտեսական տեխնիկայի քանակի եւ վիճակի մասին, վառելանյութի մատակարարման քանակի եւ էներգոսպառման մասին

4)հողերի քիմիականացման, բարելավման եւ հարստացման մասին

5) գյուղատնտեսական նշանակության հողերի ուսումնասիրման  մասին

6) գյուղատնտեսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի մասին

7) տարածքների սանիտարական եւ բակտերիական վիճակի ուսումնասիրության մասին, կապված բույսերին եւ անասուններին վարաքներ եւ հիվանդություններ տարածող միջատների եւ բակտերիաների հայտնաբերման, ոչնչացման եւ հիվանդությունները կանխարգելելու հետ

8) գյուղատնտեսության ոլորտում աշխատողների թվաքանակի եւ հաստիքների մասին

9) սննդի եւ վերամշակման արդյունաբերության մասին

10) որսորդական տարածքների պարունակության եւ դրանց օգտագործման մասին

11) գյուղատնտեսական ապրանքների, հումքի եւ սննդամթերքի շուկայում հիմնական պարենային ապրանքների գնի եւ քանակության վերաբերյալ անցկացված ուսումնասիրությունների արդյունքները:

4. Պետական լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում եւ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիների ինտերնետային կայքերում, պարտադիր տեղադրման եւ ոչ ուշ քան յուրաքանչյուր եռամսյակ թարմացման ենթակա տեղեկատվությունը ներառում է`

1) Պետական լիազոր մարմնի որոշումները

2) Գյուղատնտեսության զարգացման պետական աջակցությանն առընչվող, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակած նորմատիվ իրավական ակտերը

3) մաքսային տուրքերի, սակագնային քվոտաների ծավալի, գյուղատնտեսական ապրանքների, հումքի եւ սննդամթերքի քանակի ներմուծման եւ արտահանման մասին տեղեկատվություն

4) Գյուղատնտեսական հիմնական ապրանքատեսակների արտադրության ներկա վիճակի եւ կանխագուշակումների մասին տեղեկատվություն ըստ մարզերի եւ հանրապետության ամբողջ տարածքում ամբողջապես, ներառյալ ամենամսյա հաշվետվություններ գյուղատնտեսական կուլտուրաների ցանքսի, հավաքման, անասունների գլխաքանակի, կաթի եւ այլ գյուղատնտեսական մթերքների արտադրության մասին տեղեկատվություն

5) գյուղատնտեսական ապրանքարտադրողների կողմից իրացաված գյուղատնտեսական արտադրանքի, հումքի ու սննդամթերքի միջին արժեքի, նրանց կողմից ձեռք բերված արդյունաբերական արտադրանքների եւ առանձին պարենային ապրանքների գների մասին տեղեկատվություն

6) գյուղատնտեսական վայրերի հաշվառման մասին տեղեկատվություն

7) պետական գնումային եւ ապրանքային միջամտությունների մասին եւ այդ նպատակով պետական ներդրումային ֆոնդի տարեվերջյան վիճակի մասին տեղեկատվություն

8) տեղեկատվություն յուրաքանչյուր տարվա ավարտին գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի պահուստային քանակի մասին ողջ պետության տարածքում,

9) պետական կարիքների համար գյուղատնտեսական արտադրանքի մրցույթների անցկացման մասին տեղեկատվություն

10) պետական լիազոր մարմնի կողմից սահմանված այլ տեղեկատվություն:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի մեջ նշված տեղեկատվությունը տրամադրվում է անվճար, բոլոր շահագռգիռ անձանց երաշխավորվում է տեղեկատվության հավասար մատչելիությունը:

ՀՈԴՎԱԾ 21. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից հաշված վեց ամսվա ընթացքում հաստատում է սույն օրենքով նախատեսված իր հաստատմանը վերապահված նորմատիվ իրավական ակտերը:

3. Սույն օրենքի այն նորմերը որոնց կիրարկման ապահովման համար անհարաժեշտ է ընդունել այլ նորմատիվ իրավական ակտեր գործում են այդ ակտերը օրինական ուժի մեջ մտնելու պահից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

«Գյուղատնտեսության զարգացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդի ժամանակահատվածում զարգացած եւ գործող գյուղատնտեսություն ունենլու ժամանակի հրամայականով, որը անմիջական կապի մեջ է ինչպես երկրի սոցիալ տնտեսական առաջընթացի, այնպես էլ երկրի անվտանգության եւ պաշտպանության ապահովման հարցերի հետ:

Նշված հասրակական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է օրենսդրական կարգավորման ենթարկել այն հասարակական հարաբերությունները, որոնք առաջանում են գյուղատնտեսական ապրանքարտադրողների,  քաղաքացիների, իրավաբանական անձանց եւ գյուղատնտեսության զարգացման ոլորտում վարչարարություն իրականցնող պետական իշխանության մարմինների միջեւ:

Անհրաժեշտ է սահմանել գյուղտնտեսության զարգացման ոլորտում պետական սոցիալ-տնտեսական քաղաքականության իրականացման իրավական հիմքերը կապված` Հայաստանի Հանրապետության  բնակչությանը հայկական(տեղական) սննդամթերքով ապահովելու, գյուղատնտեսական որակյալ եւ անհրաժեշտ քանակության ապրանքների արտադրության, այդ ոլորտում  ծառայությունների մատուցման, գյուղատնտեսական հումքերով արդյունաբերության զարգացման, ինչպես նաեւ գյուղական բնակավայրերի ու համապատասխան միջգյուղական տարածքների կայուն զարգացման նպատակների հետ:

Անհրաժեշտ է սահմենել, թե ովքեր են համարվում  գյուղատնտեսական ապրանքարտադրողներ, ինչ են իրենցից ներկայացնում` գյուղական (ֆերմերային) տնտեսությունները, գյուղացիական  անձնական օժանդակ տնտեսությնները, դրանց ստեղծման կարգն ու պայմանները, կագավիճակը գործունեության նպատակները, իրավունքներն ու պարտականությունները, արտոնությունները, անհրաժեշտ է դասակարգել եւ բնորոշել, թե որ ապրանքներն են համարվում գյուղատնտեսական ապրանքներ, ինչ է գյուղատնտեսական արտադրանքի, հումքերի ու սննդի շուկան:

Անհրաժեշտ է սահմանել եւ հետեւողաբար զարգացնել պետական ագրարային քաղաքականության հիմնական ուղղությունները, նպատակներն ու սկզբունքները, ամսնավորապես` տեղական գյգուղատնտեսական արտադրանքի ու գյուղատնտեսական ապրանքարտադրողների մրցունակության բարձրացումը, տեղական պարենամթերքի որակի ապահովումը, գյուղական վայրերի կայուն զարգացման ապահովումը, գյուղական բնակչության առավելագույն զբաղվածությունը եւ նրա կենսամակարդակի բարձրացումը` ներառյալ գյուղատնտեսության մեջ ներգրավված  աշխատողների աշխատանքի վարձատրության բարձացումը, գյուղատնտեսության կարիքների համար օգտագործվող անհրաժեշտ բնական ռեսուրսների պահպանումը եւ վերարտադրումը, գյուղատնտեսական ապրանքարտադրողների եկամտի բարձրացումը ապահովող, շուկայի ենթակառուցվածքը զարգացնող, արդյունավետ գործող գյուղատնտեսական արտադրանքի, հումքերի ու սննդի շուկայի ձեւավորումը, բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծումը եւ ներդրումների ծավալի աճը գյուղատնտեսության ոլորտում, գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդի գների ինդեքսի, գյուղատնտեսական արտադրողների կողմից օգտագործվող գների, արդյունաբերական արտադրանքի ուսումնասիրությունը,  գյուղատնտեսական արտադրողների համար պետական աջակցության եւ  պետական ագրարային քաղաքականության մասին տեղեկատվության մատչելիությունը, գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայի միասնականությունը եւ մրցակցության հավասար պայմանների ապահովումը, պետական ագրարային քաղաքականության միջոցների իրականացման հաջորդականությունը եւ նրա կայուն զարգացումը,   պետական գյուղատնտեսական ագրարային քաղաքականության զարգացմանը եւ իրացմանը` գյուղատնտեսական արտադրողների միությունների մասնակցությունը, բնակչությանը տեղական պարենամթերքով ապահովելու կայունության ապահովումը, գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայի ձեւավորումը եւ  դրա ենթակառուցվածքների զարգացման  կարգավորումը, գյուղատնտեսական ապրանքարտադրողներին պետական աջակցություն ցուցաբերելը, տեղական գյուղատնտեսական ապրանքարտադրողների տնտեսական շահերի պաշտպանությունը ներքին եւ արտաքին շուկաներում,  ագրոարդյունաբերական համալիրի  ոլորտում գիտության եւ նորարարության հետեւողական զարգացումը, գյուղական վայրերի մշտական, կայուն եւ հետեւողական զարգացումը, գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ մասնագետների ուսուցանման, պատրաստման եւ վերապատրաստման համակարգի կատարելագործումը:

Անհրաժեշտ է օրենքի մակարդակով կանոնակարգել պետության կողմից` այս ամենի իրականացման համար ընդունելի միջոցները եւ եղանակաները այն դասակարգելով որպես` գյուղատնտեսության զարգացման եւ գյուղատնտեսական արտադրանքի, հումքի ու սննդամթերքի շուկայի կարգավորման պետական ծրագիր, նախանշելով վերջինս բովանդակությունը ու նպատակը, իրագործման նշանակությունն ու պետության պարտավորվածությունը այդ խնդի իրագորման գործում, ինչպես նաեւ դրա կազմման աշխատանքներին բացի պետական մարմիններից նաեւ հասարակության մասնակցության ապահովումը, արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնելը, որը կբարձարցնի, յուրաքանչյուր մասնակցի համար, պարատականությունների կատարման պատասխանատվությունը եւ միաժամանակ արդյունավետությունը, ապահովելով հզոր եւ անակախ գյուղատնտեսական համալիր ձեւավորելուն եւ անխափան գործածելուն, ի շահ ժողովրդի եւ պետության: