Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10512-14.12.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»  Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում   «սանիտարական վիճակի նկատմամբ,» բառերից հետո լրացնել   «ծխախոտի շրջանառության եւ օգտագործման նկատմամբ,» բառերով:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներրորդ օրվանից:


 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԾԽԱԽՈՏԻ ԻՐԱՑՄԱՆ, UՊԱՌՄԱՆ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ UԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ UՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ    ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

I.  Ներկա իրավիճակը.

Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը եւ դրա հետեւանքով առաջացած հիվանդությունների ու մահացության դեպքերը առողջապահական լուրջ խնդիրներ են ստեղծում: Այդ առումով 2004 թվականի հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը  վավերացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի մասին կոնվենցիան: Կոնվենցիայի վավերացումը մեծապես խթանեց ծխախոտի դեմ պայքարի հետ կապված նոր օրենսդրության մշակմանը, եւ 2004 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունեց «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` օրենք), որի համաձայն` ՀՀ կառավարության կողմից ընդունվեցին.

1. «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը» (2005 թվականի ապրիլի 28-ին N 540-Ն որոշում).

2. Հայաստանի Հանրապետության ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրը եւ ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը ( 2005 թվականի սեպտեմբերի 22-ի  N 1630-Ն որոշում).

3. «Բռնագրավված ծխախոտային արտադրատեսակների ոչնչացման կարգը» (2007 թվականի փետրվարի 1-ի N 226-Ն որոշում):

Սակայն  օրենքի շատ դրույթներ այդպես էլ չկիրառվեցին, քանի որ

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով  պատասխանատվություն նախատեսվեց միայն ծխախոտի վաճառքի կանոնների խախտման, 18 տարին չլրացած անձանց ծխախոտ վաճառելու եւ 18 տարին չլրացած անձանց ծխախոտի վաճառքի մեջ ներգրավվելու համար, մինչդեռ օրենքով նախատեսված են սահմանափակումներ թե ծխախոտի շրջանառության եւ թե օգտագործման բնագավառներում.

2. Չսահմանվեցին ծխախոտի օգտագործման բնագավառում հսկողություն իրականացնող մարմինները.

3. Օրենքում առկա բացթողումները, ներքին հակասությունները եւս իրենց հերթին հնարավորություն չեն տալիս լիարժեք կիրառել այն.

4. Օրենքը հնարավորություն չի տալիս իրական պայքար մղել ծխախոտի դեմ, քանի որ`

1) չի նախատեսում սահմանափակումներ 18 տարին չլրացած անձանց կողմից ծխելու, նրանց ծխախոտ տրամադրելու, ծխելու մեջ ներգրավելու համար.

2) օրենքը որեւէ կերպ չի խրախուսում ծխելը դադարեցնողներին, ինչպես նաեւ հնարավորություն չի տալիս կազմակերպություններին սահմանել նման խրախուսանքներ կամ ներդնել ծխախոտի օգտագործմանն ուղղված լրացուցիչ սահմանափակումներ.

3) ծխախոտի վաճառքի վայրերում տեղադրվում են այնպիսի գովազդներ,  որոնցով ուղղակի եւ անուղղակի քարոզվում է ծխախոտի օգտագործումը:

Այս է պատճառը, որ օրենքն ընդունելուց հետո ծխախոտի սպառումը ոչ միայն չի պակասել, այլ ավելացել է:

II Առաջարկվող լուծումները

I. Համապատասխան փոփոխություններ կատարել «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես`

1. Օրենքում օգտագործվող հասկացություններն անհրաժեշտ է համապատասխանեցնել կոնվենցիայի պահանջներին, ինչպես նաեւ հստակության համար փոփոխել առկա սահմանումները եւ տալ նոր սահմանումներ: Այսպես`

ա) օրենքում  սահմանել «ծխախոտի օգտագործում» հասկացությունը, քանի որ այլ անձանց առողջությանը վտանգ է սպառնում  ոչ միայն, երբ ծխախոտը ծխում են, այլ նաեւ այն դեպքում, երբ ծխախոտը այրվում է եւ ծուխ է արձակում: Բացի այդ, եթե սահմանափակվի միայն ծխելը, ապա ծխող անձը միշտ էլ կարող է ասել, որ ինքը չէր ծխում, այլ  ծխախոտը պահում է վառվող վիճակում:

բ)   «ծխախոտ» եւ  «ծխախոտային արտադրատեuակ» հասկացությունները միացնել.

գ)  հստակության նպատակով տալ «առողջապահական հաստատություն», «ուսումնական հաստատություն», «մարզական հաստատություն», «մշակութային հաստատություն»,  «հանրային uննդի oբյեկտ»,  «առեւտրի oբյեկտ»,  «կրպակ» եւ այլ հասկացությունների պարզաբանումներ:

2.  Առկա հակասություններն, ինչպես նաեւ կրկնությունները վերացնելու նպատակով օրենքի 7-11-րդ հոդվածները  շարադրվել են նոր խմբագրությամբ:

3. Նախագծով նախատեսվում է արգելել  18 տարին չլրացած անձանց ծխախոտի վաճառքի մեջ ներգրավվել, նրանց ծխախոտ անհատույց տալ կամ նրանց համար ծխախոտ գնել: Թեեւ գործող օրենքով արգելվում է 18 տարին չլրացած անձանց ծխախոտի վաճառքի մեջ ներգրավվելը, սակայն գտնում ենք, որ տվյալ անձանց պետք է արգելվի իրականացնել որեւէ գործունեություն ծխախոտի շրջանառության ընթացքում (զբաղվել ծխախոտի արտադրությամբ, ծխախոտի գովազդով, ծխախոտի փոխադրմամբ, ծխախոտի մատակարարմամբ եւ այլն):

4. Նախագծով նախատեսվում է արգելել`

ա) ծխել 18 տարին չլրացած անձանց, հակառակ պարագայում որեւէ անձ իրավունք չէր ունենա պահանջել այդ երեխաներից չծխել, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` անձն իրավունք ունի կատարել օրենքով չարգելված ցանկացած գործողություն: Սույն խախտման համար նախատեսվում է կիրառել «նախազգուշացում» պատասխանատվության միջոցը, ինչպես նաեւ առգրավվել նրանց մոտ առկա ծխախոտը:

բ)  հանրային ծառայողների կողմից ծխախոտի օգտագործումը ծառայողական պարտականությունները կատարելիս.

5. Նախատեսվում է ավելի լայն սահմանափակումներ կիրառել ծխախոտի շրջանառության ընթացքում: Մասնավորապես` նախատեսվում է արգելել.

ա) ծխախոտ արտադրող կազմակերպությունների կամ ծխախոտի արտադրատեuակների անվանումները կամ ապրանքային նշանները զետեղել մարզական հանդերձանքի կամ գույքի, հագուստի,   խաղալիքների կամ երեխաների համար նախատեսված այլ գույքի, գրենական պիտույքների, գրասենյակային գույքի,  մրցավազքային մեքենաների մանրակերտների, տեuաշարային, ձայնային կամ տեuաձայնաշարային խաղերի, սննդամթերքի կամ կենցաղային ապրանքների կամ նմանատիպ այլ առարկաների վրա, ինչպես նաեւ վաճառել կամ մասնակի հատուցմամբ կամ անհատույց տրամադրել նման ապրանքներ.

 բ) ծխախոտային արդյունաբերություն իրականացնողների կողմից  իրականացնել հանրային միջոցառումների հովանավորություն կամ այդ միջոցառումների ժամանակ    օգտագործել կամ տարածել ծխախոտի արտադրատեuակների անվանումները կամ ապրանքային նշանները.

գ) ծխախոտի արտադրատեսակների ցուցադրումը կամ զետեղումը առեւտրի օբյեկտների  կամ հանրային սննդի օբյեկտների դրամարկղերում կամ դրանց հարեւանությամբ:

դ) Սահմանվել է, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի  այլ անձանցից պահանջելու չօգտագործել ծխախոտ, եթե տվյալ վայրում արգելված է ծխելը, իսկ եթե ծխախոտ օգտագործող անձը չի կատարում այդ պահանջը, ապա ծխախոտ չօգտագործելու պահանջով դիմած անձն իրավունք ունի խախտողին պատասխանատվության ենթարկելու նպատակով հրավիրել տվյալ կազմակերպության պատասխանատու պաշտոնատար անձին կամ ոստիկան:

Նախագծով սահմանվել է նաեւ, որ հանրային ծառայություն իրականացնող անձն իրավունք չունի իր պաշտոնական պարտականությունների իրականացման ժամանակ այլ անձանց հետ անմիջական հաղորդակցվել ծխախոտ օգտագործելով: Պետական ծառայողն իրավունք չունի հասարակական վայրերում կամ ընդհանուր օգտագործման վայրերում ծառայությունն իրականացնելու ժամանակ օգտագործել ծխախոտ` բացառությամբ ծխախոտի օգտագործման համար նախատեսված կամ տվյալ ծառայողի վերադասի կողմից նախատեսված տարածքների:

6. Խմբագրման է ենթարկվել ծխախոտային արտադրատեսակների իրացման բնագավառում նախատեսված սահմանափակումները: Մասնավորապես, հստակ ամրագրվել է առողջապահական, ուսումնական, մարզական եւ մշակութային հաստատություններում, մանկական սենյակներում եւ սրճարաններում, ինտերնետ ակումբներում եւ սրճարաններում ծխախոտային արտադրատեսակների իրացման արգելքը: Նմանատիպ արգել է ամրագրվել նաեւ ծխախոտի օգտագործման սահմանափակումները նախատեսող հոդվածում:

7. Գտնում ենք, որ ծխախոտի դեմ պայքարի բնագավառում հիմնական դերը պատկանում է կազմակերպություններին: Այս նպատակով սահմանվել են կազմակերպությունների իրավունքներն ու պարտականություններն այս բնագավառում: Մասնավորապես` կազմակերպությունների վրա են դրվել լրացուցիչ պարտականություններ: Նրանք պարտավոր են իրենց տարածքում ապահովել ծխելու սահմանափակումները, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել օրենքի պահանջների խախտողներին: Միաժամանակ իրավունք է վերապահվում կազմակերպություններին խրախուսել չծխող անձանց, որն իր հերթին նպաստելու է  ծխողների քանակի պակասեցմանը:

8. Հստակ սահմանվել են օրենքի յուրաքանչյուր պահանջի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները` նկատի ունենալով ունենալով այդ պահանջների բազմազնությունը եւ հաշվի առնելով յուրաքնչյուր պետական մարմնի գործառույթները: Մասնավորապես, օրենքի պահանջների նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՀՀ ոստիկանության, ՀՀ մաքսային ծառայության, ՀՀ հարկային ծառայության կողմից:

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ.

Նախագծով վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացվել են նոր հոդվածներ, որոնք պատասխանատվություն են նախատեսում «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջները խախտելու: Մասնավորապես, օրենսգրքի 173.2-րդ եւ 173.3-րդ հոդվածները շարադրվել են նոր խմբագրությամբ: Օրենսգիրքը լրացվել է նոր 173.4, 173.5, 173.6 հոդվածներով, որոնցով պատասխանատվություն է նախատեսվում 18 տարին չլրացած անձանց ծխելու մեջ ներգրավելու եւ 18 տարին չլրացած անձի համար ծխախոտ գնելու, 18 տարին չլրացած անձի կողմից ծխելու եւ ծխախոտային արտադրատեսակների իրացման սահմանափակումները չկատարելու համար: Միաժամանակ, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի ենթակայությունը սահմանող հոդվածներում կատարվել են համապատասխան լրացումներ, որոնց համաձայն` վերը նշված հոդվածների համապատասխան մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ պատասխանատվության միջոցներ կիրառելու իրավասությունը վերապահվել է ներքին գործերի մարմիններին, մաքսային մարմիններին, ՀՀ որակի պետական տեսչությանը եւ ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությանը:

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ UՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրավասություն ունենա օրենքով սահմանված կարգով ստուգումներ անցկացնել «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման նկատմամբ:

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ.

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 11.1. հոդվածով նախատեսված է, որ օրենքով կամ կազմակերպության ներքին կանոնակարգերով կամ ներքին կանոններով կամ աշխատողի հետ կնքվող աշխատանքային կամ կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերով սահմանված խրախուսանքի միջոցներ կիրառել չծխող աշխատակիցների համար: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություն կատարել Հայաuտանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում` սահմանելով, որ «Ամենամյա լրացուցիչ արձակուրդ կարող է տրամադրվել նաեւ «Օրենքով նախատեսված այլ դեպքերում»:

Գտնում ենք, որ սույն օրենքների նախագծերն ընդունվելու եւ կիրառվելու դեպքում կկրճատվի ծխողների թիվը, որն իր հերթին կնպաստի հանրային առողջության պահպանմանը: