Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-195-28.11.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 14-րդ հոդվածից հետո լրացնել 141 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 141 . Վարչական տույժ նշանակող մարմնի (պաշտոնատար անձի) (այսուհետ՝ մարմնի (պաշտոնատար անձի)) պատասխանատվությունը

Վարչական պատասխանատվության ենթակա են այն մարմինը (պաշտոնատար անձը), ով ոչ իրավաչափ վարչարարությամբ վնաս է հասցրել անձի կամ անձանց։

Մարմնի (պաշտոնատար անձի) ոչ իրավաչափ վարչարարությունը ենթակա է պատասխանատվության սույն օրենսգրքի 532 հոդվածով»։

Հոդված 2. Օրենսգրքի 531 -ից հետո լրացնել 532 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 532 . Մարմնի (պաշտոնատար անձի) ոչ իրավաչափ վարչարարությունը ։

Մարմնի (պաշտոնատար անձի) ոչ իրավաչափ վարչարարությունը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

Մարմնի (պաշտոնատար անձի) ոչ իրավաչափ վարչարարությունը` վարչական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

ՆԱԽԱԳԻԾ

Մարմնի (պաշտոնատար անձի) ոչ իրավաչափ վարչարարությունը՝ վարչական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում, երրորդ եւ ավելի անգամ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետությունը իրավունք ունի ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի համաձայն վնասի հատուցման հետադարձ պահանջ ներկայացնել ոչ իրավաչափ վարչարարություն իրականացրած մարմնին (պաշտոնատար անձին)»։

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը եւ արդիակնությունը պայմանավորված է նրանով, որ այսօր ոչ իրավաչափ վարչարարության զոհ են դարձել գրեթե ամեն մի քաղաքացի, հատկապես վարորդները, անարդար եւ սխալ վարչական ակտերի քանակը ահռելի է, որը փաստում է Վարչական դատարանի ծանրաբեռնվածությությունը։ Քաղաքացիների մեծ մասը սակավ ժամանակի եւ նյութական միջոցների պատճառով չեն բողոքարկում ոչ իրավաչափ՝ սխալ կազմված վարչական ակտերը եւ կրում են նյութական կորուստներ։ Պաշտպանված չէ քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը։

Շատ հաճախ, երբ վարչական մարմնի կողմից ընդունվում է ոչ իրավաչափ վարչական ակտ, ակտի հասցեատերը բավարարվում է այն բողոքարկելով եւ ակտի անվավերության փաստը հաստատելով: Սակայն մինչ ակտի ոչ իրավաչափության փաստի հաստատումը եւ նույնիսկ ոչ իրավաչափ ակտի ընդունման փաստով իսկ ակտի հասցեատերը կրում է վնասներ, որոնք ենթակա են հատուցման օրենքով սահմանված կարգով: Ոչ իրավաչափ վարչարարության, օրենքով նախատեսված դեպքերում` նաեւ իրավաչափ վարչարարության հետեւանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է` Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը՝ կախված այն հանգամանքից, թե որ վարչական մարմինն է ընդունել ոչ իրավաչափ վարչական ակտը, եւ ըստ այդմ էլ վնասի հատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կամ համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին, իսկ ոչ իրավաչափ ակտ կազմող անձը դրամական տույժի չի ենթարկվում, մինչդեռ միայն իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու դեպքում է հնարավոր կրճատել ոչ իրավաչափ ակտերի քանակը:

Առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է ընձեռում պաշտպանել քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը եւ զսպող օղակ է հանդիսանում վարչական տույժ նշանակող մարմնի (պաշտոնատար անձի) նկատմամբ:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ  ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ
ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ Ա. ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


Հարգարժան պարոն Բաբլոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Առաջարկվող ՀՀ օրենքի նախագծին կից ներկայացվում են`

1) Հիմնական զեկուցող՝ Արմեն Ռուստամյան,

2) օրենքի ընդունման հիմնավորումը,

3) օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,

4) օրենքում լրացվող հոդվածները,

5) «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության նիստի արձանագրության քաղվածքը:

Խնդրում ենք սահմանված կարգով օրենքի նախագիծը դնել շրջանառության մեջ:

Առդիր`  8  էջ:
 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝ Արմեն Ռուստամյան 099