Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-1048-10.12.2010-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ին ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով.

«Հոդված 17.1. Ներմուծված չափման միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը

Մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների վերաբերյալ տեղեկատվություն են տրամադրում չափագիտության ազգային մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը: