Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1047-10.12.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին: Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 48-րդ հոդվածի վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ավելացված արժեքի մասին: Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1 հոդվածի առաջին մասի վերջին պարբերությամբ սահմանված դրույթի պահպանմամբ, որի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում 300 մլն դրամը գերազանցող ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը կարող է հետաձգվել երեք տարի ժամկետով:

Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ տվյալ արտոնության տրամադրման գործիքի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում մասնավոր ներդրումների ներգրավման համար:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ թույլտվություն են ստացել թվով 11 ընկերություններ` «Նատֆուդ:, «Շամբ Բիզնես:, «Յուքոմ:, «Արաքս Թռչնաֆաբրիկա:, «Իստեյտ Մենեջմենտ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի:, «Գոլդն Գրեյպ Արմաս:, «Բիգա:, «Սարանիստ:, «Սպայկա:, «Կարոլինա:, «Ջերմուկ Ինթերնեյշնլ: եւ մերժվել է մեկը` «Հայր եւ որդի Երիցյաններ: ընկերության ներդրումային ծրագիրը: Հավանությանն արժանացած ծրագրերի ընդհանուր կանխատեսվող ներդրումները կազմում են մոտ 28.8 մլրդ ՀՀ դրամ,  իսկ այս ներդրումների շնորհիվ ծրագրերի ավարտական փուլում կստեղծվեն մոտ 980 նոր աշխատատեղ:

Ներկայումս քննարկման փուլում է «Ապառաժ Մայնինգ: ՍՊ (0.45 մլրդ ՀՀ դրամ ներդրում եւ 17 նոր աշխատատեղի ստեղծում) եւ «Նաիրտ Գործարան: ՓԲ (մոտ 55 մլն. ԱՄՆ դոլարի չափով` ստեղծելով մոտ 700 նոր աշխատատեղ) ընկերությունների ներդրումային ծրագրերը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Իրավական ակտը սկզբունքային փոփոխություններ չի ներառում

4.Կարգավորման նպատակը եւ բնույթը

«Ավելացված արժեքի մասին: Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1 հոդվածի առաջին մասի վերջին պարբերությամբ սահմանված դրույթի պահպանմամբ

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծի մշակմանը ինստիտուտներ եւ անձիք չեն ներգրավվել:

6. Ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության կողմից աջակցելով մասնավոր ներդրումների իրականացմանը` արտոնությունների տրամադրման շնորհիվ, նախատեսվում է էականորեն զարգացնել Հայաստանի Հանրապետության տարբեր ոլորտներում գործունեության իրականացնող, ինչպես նաեւ նորաստեղծ ընկերությունների հնարավորությունները` արդի եւ եվրոպական ստանդարտներին համապատասխան սարքավորումների ներմուծման եւ շահագործման գործում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներդրումային ծրագրերը հիմնականում ուղղված են Հայաստանի Հանրապետությունում արտադրված արտադրանքի արտահանմանը, հետեւաբար նման ծրագրերի իրականացումը թույլ է տալիս դրական ազդեցություն ունենալ ողջ տնտեսության համար` արտադրելով միջազգային շուկայում մրցունակ արտադրանք, փոխարինելով համանման ապրանքի ներմուծումը, ինչպես նաեւ ստեղծելով նոր որակական աշխատատեղեր:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան