Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10183-07.12.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. <Պետական տուրքի մասին> Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի  ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի <ժբ> կետի <19.2> թվից հետո լրացնել <,19.4> թիվը:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքը լրացնել նոր 19.4 հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

<Հոդված 19.4.  Պետական սեփականություն հանդիսացող ընդերքի եւ օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվության  տրամադրման  համար պետական տուրքի դրույքաչափերը
 
1. ազնիվ, գունավոր եւ հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման  համար` տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով
2. վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման  համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
3. շինանյութերի արտադրության հումքի, այդ թվում` երեսպատման, շինարարական քարերի, լցանյութերի եւ բալաստային հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման  համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
4. գունագեղ քարերի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման  համար` տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով
5. մետաղագործական, քիմիական, թեթեւ եւ արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման  համար` տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով
6. հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի`
- արդյունաբերական (շշալցման) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման  համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով
- արդյունաբերական (ածխաթթու գազ ստանալու) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման  համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
-բուժական (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման  համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
7. ջրօգտագործման թույլտվության տրամադրման  համար`
ֆիզիկական անձանցից բազային տուրքի չափով
իրավաբանական անձանցից բազային տուրքի 10-ապատիկի չափով
8. ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման  համար`
ֆիզիկական անձանցից բազային տուրքի չափով
իրավաբանական անձանցից բազային տուրքի 10-ապատիկի չափով>

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նպատակն է պետական բյուջեում բացառել կորուստները:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին նոր օրենսգրքի նախագծից հանվել են լիցենզիաների տրամադրման եւ դրան առընչվող հոդվածները, որի համար նախկինում սահմանված էր պետական տուրք: Վերջինիս փոխարեն  նոր օրենսգրքով նախատեսվում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը կատարել թույլտության հիման վրա:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Առկա խնդիրների լուծման նպատակով ներկայացված նախագծով առաջարկվում է`

Պետական բյուջեում կորուստները բացառելու նպատակով` նախկին պետական տուրքի չափով սահմանել պետական տուրք թույլտվությունների համար, որը եւ սահմանվում է առանձին հոդվածով:

2.  Կարգավորման առարկան. Նախագիծը կարգավորում է թույլտության հիման վրա ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու նպատակով կատարվող պետական տուրքի տեսակներն ու դրույքաչափերը եւ դրանց վճարման հետ կապված հարաբերությունները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է.

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին նոր օրենսգրքի ընդունումից հետո բացառել կորուստները պետական բյուջեում: