Armenian ARMSCII Armenian
Կ-10182-07.12.2010-ՏՀ-010/3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի «բնապահպանական վերահսկողություն» հասկացությունից հանել «ընդերքի» բառը, «օգտագործման,» բառից հետո լրացնել «ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության» բառերով, իսկ «բնօգտագործման,» եւ «ծավալների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ընդերքօգտագործման)» բառերով:

Հոդված 2. Օրենքի  22-րդ հոդվածի 1-ին մասում `

1) 4-րդ կետի «ա», «բ», «գ» եւ «դ» ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.

2) «զ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«զ) ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված բնապահպանական միջոցառումների իրականացման համար ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ:».

3) 9-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերը «վճարներ» բառից հետո լրացնել «(բացառությամբ ընդերքօգտագործման վճար հանդիսացող բնօգտագործման վճարների)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի «գ» կետերից հանել «օգտակար հանածոների» բառերը:

Հոդված 4. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը: