Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10182-07.12.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. <Բնապահպանական վերահսկողության մասին> Հայաստանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ա) եւ բ) ենթակետերում <վճարներ> բառից հետո ավելացնել <բացառությամբ ընդերքօգտագործման վճար հանդիսացող բնօգտագործման վճարների> բառերը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից հանել «ընդերքի» բառը, <օգտագործման,> բառից հետո լրացնել <ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության> բառերը, իսկ <բնօգտագործման,> եւ <ծավալների> բառերից հետո լրացնել <(բացառությամբ ընդերքօգտագործման)> բառերը:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ա), բ), գ) եւ դ) ենթակետերը, իսկ <զ> ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

<զ) ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված բնապահպանական միջոցառումների իրականացման համար ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ>:

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի գ) ենթակետից եւ 2-րդ մասի գ) ենթակետից  հանել «օգտակար հանածոների» բառերը:

Հոդված 5. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նպատակն է հստակ տարանջատել ընդերօգտագործման ժամանակ շրջակա միջավայրի եւ ընդերքի պահպանության նկատմամբ վերահսկողական գործառույթները:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին նոր օրենսգրքում եւ «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  ի հայտ կգա վերահսկողական գործառույթների դրույթների կրկնողություն....

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Առկա խնդիրների լուծման նպատակով ներկայացված նախագծով առաջարկվում է հստակ տարանջատել ընդերօգտագործման ժամանակ շրջակա միջավայրի եւ ընդերքի պահպանության նկատմամբ վերահսկողական գործառույթները:

2.  Կարգավորման առարկան. Նախագիծը կարգավորում է ընդերօգտագործման ժամանակ շրջակա միջավայրի եւ ընդերքի պահպանության նկատմամբ վերահսկողական գործառույթների հետ կապված հարաբերությունները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է.

ընդերօգտագործման ժամանակ շրջակա միջավայրի եւ ընդերքի պահպանության նկատմամբ վերահսկողական գործառույթների հստակ տարանջատում: