Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-8936-03.05.2010,06.12.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 208-211-րդ հոդվածներում եւ դրանց վերնագրերում, ինչպես նաեւ 215-րդ հոդվածում «ակցիզային դրոշմանիշներ» բառերի համապատասխան հոլովաձեւերից հետո լրացնել «կամ դրոշմապիտակներ» բառերի համապատասխան հոլովաձեւերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից վեց ամիս հետո: