Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1004-19.10.2010,03.12.2010-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ` օրենք) 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 2-րդ մասով.

«Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձեւի համազգեստ եւ ոստիկանության ծառայողին նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 29-րդ հոդվածում`

1. 1-ին մասը «կարգով» բառից հետո լրացնել «եւ այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել» բառերով.

2. 2-րդ մասում «պատրաստություն,» բառից հետո լրացնել «տիրապետել բանակցություններ վարելու եւ համոզելու հմտություններին,» բառերով, իսկ «պիտանիությունը» բառը փոխարինել «ունակությունը» բառով.

3. 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) ձգտել, որպեuզի իրավախախտին պատճառվող վնաuը հաuցվի նվազագույնի.».

4. 5-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությունը` մարմնական վնասվածքների ու մահվան բոլոր դեպքերի մասին հայտնելով բժշկական կազմակերպություններին.».

5. 5-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն գործադրելու (օգտագործելու) հետեւանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի, ինչպես նաեւ հատուկ միջոցներ (բացառությամբ ձեռնաշղթաների եւ ռետինե մահակի) եւ հրազեն գործադրելու (օգտագործելու) յուրաքանչյուր դեպքի մաuին անհապաղ զեկուցել վերադասության կարգով:».

6. 6-րդ մասում «Ոստիկանության մարմինը» բառերը փոխարինել «Ոստիկանությունը» բառով, «հարազատներին» բառը փոխարինել «ազգականներին» բառով, իսկ «եւ դատախազին» բառերը հանել.

7. 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն գործադրելու (օգտագործելու) հետեւանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մաuին անհապաղ տեղեկացնում է դատախազին:».

8. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 9-րդ մասով.

«Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով, 8-րդ մասով եւ սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկացումը կատարվում է գրավոր` նշելով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի գործադրման անհրաժեշտությունը փաuտող հանգամանքները եւ իրավական հիմքերը, այն անձանց շրջանակը, ում նկատմամբ գործադրվել են դրանք, գործադրված հատուկ միջոցների, հրազենի եւ ռազմամթերքի տեuակը եւ քանակը, մարմնական վնաuվածքներ uտացած անձանց առաջին բուժoգնությանն ուղղված միջոցառումները, մարմնական վնաuվածքներ uտացած անձանց կամ մահացածներին տեղափոխելու վայրերը, եթե տեղափոխումն իրականացրել են ոստիկանության ծառայողները:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 30-րդ հոդվածից հանել «, անհնազանդություն ցուցաբերելու» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 31-րդ հոդվածում`

1. 1-ին մասի «Ոստիկանության ծառայողներն» բառերից առաջ լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Հատուկ միջոցները ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված եւ սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցները (սարքերը, սարքավորումները, առարկաները, նյութերը) կամ ծառայողական շներն են, որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական կամ հոգեբանական կամ նյութական օբյեկտների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործությունն է:».

2. 1-ին մասի 2-րդ կետում «անհնազանդությունը հաղթահարելիu կամ դիմադրությունը խափանելիu» բառերը փոխարինել «դիմադրությունը խափանելիu կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում» բառերով.

3. 1-ին մասի 5-րդ կետում «իրավախախտում թույլ տալու համար բռնված կամ իր անձը ներկայացնելուց հրաժարվող կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնող անձանց ոստիկանություն կամ ծառայողական այլ շինություն բերման ենթարկելիս» բառերը փոխարինել «իրավախախտում կատարած անձանց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված հիմքերով ոստիկանություն բերելիս կամ ձերբակալելիս, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ձերբակալելիս» բառերով, «անհնազանդություն ցուցաբերել կամ» բառերը հանել, իսկ «ծառայողին» բառից հետո լրացնել «կամ չենթարկվել նրա օրինական պահանջներին» բառերը.

4. 2-րդ մասի «բ» կետը «արցունքաբեր» բառից հետո լրացնել «, գրգռիչ» բառով, իսկ «գազ» բառից հետո` «, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ» բառերով.

5. 2-րդ մասի «դ», «ե» եւ «է» կետերը «4-րդ» թվից հետո լրացնել «, 6-րդ» թվով.

6. 2-րդ մասի «զ» կետում «տրանսպորտի հարկադիր կանգնեցման միջոցներ» բառերը փոխարինել «մարդկանց եւ տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ» բառերով.

7. 2-րդ մասի «թ» կետում «դեպքերում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում` ջրանետի միջոցով» բառերը.

8. 2-րդ մասի «ժ» կետում «շներ» բառից հետո լրացնել «(պահնորդական, հետախուզական, պարեկային)» բառերը.

9. 4-րդ մասում «չարտոնված հավաքները խափանելու» բառերը փոխարինել «եւ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները դադարեցնելու» բառերով.

10. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերով.

«Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաեւ դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու եւ ոչնչացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Արգելվում է ոuտիկանության uպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիuի տեuակներ ընդգրկելը, որոնք ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիuկի աղբյուր են: Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների` կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` ոստիկանության կողմից ներկայացված հատուկ միջոցների տեխնիկական կանոնակարգերի հիման վրա:

Հատուկ միջոցները գործադրելու եւ դրանք ոստիկանության ծառայողներին հատկացնելու, ինչպես նաեւ հատուկ միջոցները պահպանելու եւ դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգերը սահմանում է ոuտիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 32-րդ հոդվածում`

1. 1-ին մասում`

1) 3-րդ կետը «պատանդներին» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ զավթված պետական պահպանության ենթակա օբյեկտները» բառերով.

2) 5-րդ կետը «տարածքների» բառից հետո լրացնել «պետական պահպանության ենթակա օբյեկտների» բառերով.

3)  6-րդ կետում «հանցագործության» բառը փոխարինել «կյանքի, առողջության, սեփականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության» բառերով.

 4)  7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

2. 2-րդ մասի 3-րդ կետը «օգտագործելու» բառից հետո լրացնել «կամ գործադրելու» բառերով.

3. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության ծառայողի կողմից հրազենի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը անմիջապես տեղյակ է պահում դատախազին:».

4. 5-րդ մասում «զինամթերքի» բառը փոխարինել «ռազմամթերքի» բառով, իսկ «չարդարացված» բառը` «չհիմնավորված» բառով.

5. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 6-րդ մասով.

«Ոuտիկանության ծառայողին պահելու եւ կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք եւ ռազմամթերք հատկացնելու, ինչպես նաեւ հատկացված զենքը պահելու եւ կրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 2-րդ մասով.

«Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված անհատական պաշտպանության միջոցների ցանկը, ինչպես նաեւ դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու եւ ոչնչացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 7. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: