Armenian ARMSCII Armenian
Պ-129-15.09.2017,09.11.2017-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել նոր 130.1-ին հոդվածով.

«Հոդված 130.1. Բուժաշխատողների  մասնագիտական  գործունեությանը  խոչընդոտելը

1. Բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն  գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով`
պատժվում է  տուգանքով` նվազագույն աշխատավարձի  երեք հարյուրապատիկից  հինգ հարյուրապատիկի չափով:

2. Բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է  նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`
պատժվում է կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: