Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-10418-01.12.2010-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն  օրենքի (այսուհետ` Օրենքի) 3-րդ հոդվածի 26-րդ եւ 27-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 58-րդ հոդվածի

1. 2-րդ մասի «ապահովագրության» բառից հետո «ձեւերի, » բառը հանել:

2.3-րդ մասի «, ինչպես նաեւ սույն օրենքով կամ այլ օրենքներով» բառերը փոխարինել «եւ օրենքով» բառով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի

1. 81-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

2. 87-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել «իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը կամ Ընկերության հետ  աշխատանքային պայմանագիր կնքած ֆիզիկական» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին» եւ «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո համապատասխանաբար  «կամ Բյուրոյին» եւ «կամ Բյուրոյի» բառերը հանել, իսկ 2-րդ մասի «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառից հետո համապատասխանաբար «Բյուրոյի» բառը հանել:

ՀՈԴՎԱԾ 6. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 108-րդ հոդվածի 2.1-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 108-րդ հոդվածի 3-րդ մասի «իր հաճախորդից» բառից հետո «,ինչպես նաեւ Բյուրոյից» բառը հանել:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 110-րդ հոդվածի 1-3-րդ մասերի «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձիք» բառերից հետո համապատասխանաբար «եւ Բյուրոն», «եվ Բյուրոյի», «եւ Բյուրոյին» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 110-րդ հոդվածի 4-րդ մասի «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը» բառից հետո`  «եվ Բյուրոն» բառը, իսկ «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո «Բյուրոյի» բառը հանել:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո` «Բյուրոյի,» բառը, եվ «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց» բառերից հետո` «եվ Բյուրոյի» բառերը, իսկ «վերջիններիս հաճախորդների» բառերից հետո «(Բյուրոյի անդամների հաճախորդների)» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 112-րդ հոդվածի «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո` համապատասխանաբար «եւ Բյուրոն», «եվ Բյուրոյին», «եւ Բյուրոյի» բառերը, իսկ «իր հաճախորդներին» բառերից հետո «(Բյուրոյի դեպքում` իր անդամների հաճախորդներին)» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 113-րդ հոդվածում`

1. 1-ին մասի «հաճախորդների» բառից հետո «եվ Բյուրոն` իր անդամների հաճախորդների» բառերը հանել:

2. 2-րդ մասի 1-ին պարբերության «պահովագրական միջնորդություն իրականացնող անձը» բառերից հետո «եւ Բյուրոն» բառերը հանել:

3. 2-րդ մասի 2-րդ պարբերության «հաճախորդներին» բառից հետո «եվ Բյուրոյին` իր անդամների հաճախորդներին» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 114-րդ հոդվածի 1-ին մասի «հաճախորդների» բառից հետո` «եւ Բյուրոն` իր անդամների հաճախորդների» բառերը, իսկ 2-րդ եւ 3-րդ մասերի «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը» եւ «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո` համապատասխանաբար «կամ Բյուրոն» եւ «կամ Բյուրոյի» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 115-րդ հոդվածի «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն իր հաճախորդների» բառերից հետո «եւ Բյուրոն իր անդամների հաճախորդների» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 117-րդ հոդվածում

1. վերնագիրը «ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ» բառերից հետո «, ԲՅՈՒՐՈՅԻ» բառը հանել:

2. 1-ին մասի «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձիք» բառերից հետո «եւ Բյուրոն» բառերը, իսկ «հաճախորդների» բառից հետո «(Բյուրոն իր անդամների հաճախորդների)» բառերը հանել:

3. 2-րդ մասի «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձիք», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց» բառերից հետո` «եւ Բյուրոյի»  բառերը, իսկ «հաճախորդների» բառից հետո` «(Բյուրոյին անդամների հաճախորդների)» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 118-րդ հոդվածում`

1. 1-ին մասի «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն» բառերից հետո` «եւ Բյուրոն» բառերը, «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո «կամ Բյուրոյի» բառերը, իսկ « իրենց հաճախորդի» բառերից հետո «, իսկ Բյուրոն` իր անդամների հաճախորդների» բառերը հանել:

2. 2-րդ մասի «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն» բառից հետո «եւ Բյուրոն» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 119-րդ հոդվածի «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը» բառերից հետո «եւ Բյուրոն» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասի «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց» բառերից հետո «եւ Բյուրոյի» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի

1. 122-րդ հոդվածի 3-րդ մասի «վերաապահովագրական ընկերությունների» բառերից հետո «եւ Բյուրոյի» բառերը հանել:

2. Ուժը կորցրած ճանաչել 123-րդ հոդվածի 1-ին մասի «ԱՊՊԱ-ի  վերաբերյալ պորտֆելը կարող է փոխանցվել միայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի համաձայն ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությանը:»:

3. Ուժը կորցրած ճանաչել 126-րդ հոդվածի 2-րդ մասի 4.1 կետը:

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 153-րդ հոդվածի «նպատակով» բառից հետո` «ինչպես նաեւ ԱՊՊԱ իրականացնելու համար» բառերը, «կարող է» բառից հետո` «լրացուցիչ պահանջներ», «վերահսկվողի» բառից հետո «կամ նրա» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա  ֆինանսա-տնտեսական  իրավիճակը բացասական անդրադարձ ունի բնակչության կենսամակարդակի վրա, որը չի նպաստում սոցիալական արդարության եւ հասարակության բեւեռացման վերացման: Գնաճային գործընթացներին  դժվարությամբ դիմակայող քաղաքացիների համար ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացը հավելյալ ֆինանսական մեծ բեռ է, որն այս պայմաններում ցածր եկամուտ ունեցողների համար վաղ է եւ անթույլատրելի: Օրենքներն ընդունվում են` նպատակ ունենալով սպասարկելու հասարակական շահը եւ ապահովել սոցիալական պաշտպանվածություն, սակայն ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը ողղված է ապահովագրության ոլորտում մենաշնորհ եւ գերիշխող դեր ստեղծելու հեռանկարի:

Հասարակության ներսում առկա գործընթացներն արդեն իսկ փաստում են, որ քաղաքացիներն ունեն սպասողական դիրքորոշում, քանի որ ի վիճակի չեն վճարել եւ կյանքի կոչել օրինագծի դրույթներից բխող պարտավորությունները: Այն մի կողմից բերում է ֆինանասական հավելյալ չնախատեսված ծախսերի, մյուս կողմից՝ օրինագիծը չի սպասարկում հասարակական եւ հանրային շահերը, այլ, նպատակաուղված ի հաշիվ օրենքի պարտադրանքի, ապահովում է ֆինանսական շուկայի սահմանափակ թվով տնտեսվարողների գերշահույթները:

Օրենքը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, որով ամրագրված են Հայաստանի Հանրապետության տարածքում իրավական կարգավորման սկզբունքները եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության իրավական հիմքը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության եւ գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որեւէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա, ինչպես նաեւ` քաղաքացիները եւ իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով եւ ի շահ իրենց: Անհրաժեշտ է սահմանադրորեն ամրագրված դրույթը, ըստ որի  ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ` պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը սահմանվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով: