Armenian ARMSCII Armenian
Կ-169-27.10.2017-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀO-99 oրենքի 1-ին հոդվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 71-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Զինծառայողների զինվորական համազգեստի եւ զինվորական տարբերանշանների միասնական ձեւերն ու դրանց նկարագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Կանոնագրքի 2-րդ հավելվածում`

1. «Կանոնադրություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասի մարտական դրոշի մասին» բառերը հանել.

2. 1-ին մասի վերջում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Զորամասի մարտական դրոշի կանոնադրությունը, մարտական դրոշի նկարագիրը եւ մարտական դրոշի վկայագրի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:».

3. ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասի երկրորդ պարբերությունը:

ՀՈԴՎԱԾ 3. Կանոնագրքի 3-րդ հավելվածում`

1. վերնագիրը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Զորամասին մարտական դրոշ եւ շքանշաններ հանձնելու կարգը».

2. 3-րդ մասի երկրորդ նախադասությունում «տրվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պահպանագիրը» բառերը փոխարինել «տրվում է նաեւ մարտական դրոշի վկայագիրը» բառերով.

3. 8-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Մարտական դրոշը հանձնողն ընթերցում է մարտական դրոշի վկայագիրը, որից հետո մարտական դրոշը եւ մարտական դրոշի վկայագիրը փոխանցում է զորամասի հրամանատարին:».

4. 9-րդ մասի առաջին նախադասությունում «պահպանագիրը» բառը փոխարինել «մարտական դրոշի վկայագիրը» բառերով.

5. 17-րդ մասի երկրորդ պարբերության երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Շքանշանը հանձնող անձը զորաշարքի առջեւ ընթերցում է զորամասը շքանշանով պարգեւատրելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը, որից հետո հրամանագիրը եւ շքանշանի վկայականը հանձնում է զորամասի հրամանատարին, իսկ շքանշանն ամրացնում է մարտական դրոշին:».

6. 19-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Նշված դեպքում ընթերցվում է Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը` զորամասը շքանշանով պարգեւատրելու մասին, որից հետո ընթերցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանը` զորամասին մարտական դրոշ հանձնելու մասին:».

7. 21-րդ մասի երկրորդ պարբերությունում «պահպանագրում» բառը փոխարինել «մարտական դրոշի վկայագրում» բառերով.

8. 22-րդ մասի

1) երրորդ, չորրորդ եւ հինգերորդ պարբերություններում «նրա պահպանագիրը» բառերը փոխարինել «մարտական դրոշի վկայագիրը» բառերով,

2) հինգերորդ պարբերությունում «նրանց պահպանագիրը» բառերը փոխարինել «մարտական դրոշների վկայագրերը» բառերով.

9. 32-րդ մասի առաջին պարբերությունում «նրա պահպանագիրը» բառերը փոխարինել «մարտական դրոշի վկայագիրը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ եւ 153-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելու օրվանից:
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման


1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված օրենքի մի շարք դրույթների վերանայման անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի ներկայացումը նախատեսվել է նաեւ ՀՀ կառավարության 2016թ. մարտի 10-ի թիվ 245-Ա որոշմամբ հաստատված ցանկի 38-րդ կետով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համահունչ, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքում վերանայման կարիք ունեն զինծառայողների համազգեստի եւ տարբերանշանների, զորամասի մարտական դրոշի նկարագրի հաստատման ու զորամասին հանձնման հետ կապված դրույթները:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ապահովել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կազմակերպման գործընթացում պաշտոնատար անձանց իրավասությունների շրջանակը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծով հստակեցվում են զինծառայողների համազգեստի եւ տարբերանշանների, զորամասի մարտական դրոշի նկարագրի հաստատման ու զորամասին հանձնման հետ կապված հարաբերությունները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունների կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Ապահովել զինված ուժերում ներքին ծառայության պատշաճ կազմակերպման ու իրականացման գործընթացը:

7. Այլ տեղեկություններ չկան:
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի  ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Բաբլոյան
 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական  օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների  նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումները, օրենքների փոփոխվող հոդվածների եւ օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարու-թյան եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի  -ի  N  - Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության  նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
 

Հարգանքով`  ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ