Armenian ARMSCII Armenian
Կ-161-20.10.2017-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-85-Ն օրենքում (այսուհետ? Օրենք)  ուժը կորցրած ճանաչել 9-րդ հոդվածի 8-րդ մասը:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`

1. 3-րդ մասում «կառավարության» բառը փոխարինել «վարչապետի» բառով.

2. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մաս

3.1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքներում փրկարար ուժերի  ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: