Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1039-29.11.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 6-րդ մասում «կենտրոնական բանկի նախագահի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասում`

1.  2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի որոշումները», «կենտրոնական բանկի խորհրդի որոշումները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի նախագահի որոշումներն ու կարգադրությունները,» բառերը, իսկ «Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի որոշումները եւ հրահանգները» բառերը փոխարինել  «Հայաuտանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները» բառերով.

2.  4-րդ կետից հետո լրացնել  4.1-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ՝

«4.1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումները.»։

3.  5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«5) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների որոշումները, վճիռները կամ դատավճիռները, վճարման կարգադրությունները (այuուհետ` դատական ակտեր),  ինչպեu նաեւ դատարանների աշխատակազմերի ղեկավարների ընդունած անհատական հրամանները եւ կարգադրությունները.»։

4.  5-րդ կետից հետո լրացնել  5.1-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ ՝

«5.1) Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի որոշումները (այսուհետ` դատական մարմինների իրավական ակտեր).»։

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի  հանձնաժողովը» բառերը փոխարինել  «Հայաuտանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը» բառերով.

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել նոր 4.1.-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որպես իրավաբանական անձ հանդես գալու դեպքում կարող է ընդունել ներքին ակտեր, եթե օրենքով տվյալ իրավական ակտը ընդունելու իրավասությունն ուղղակիորեն վերապահված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդին:»:

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել։

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(այսուհետ` դատական ակտեր)» բառերը։

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի  8-րդ մասում, 60-րդ հոդվածի 1-ին մասում, 86-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 94-րդ հոդվածի 7-րդ մասում «իրավական ուժ» բառերը փոխարինել «իրավաբանական ուժ» բառերով.

Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի  երրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`

«Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաuտանի Հանրապետության Նախագահին եւ Հայաuտանի Հանրապետության կառավարությանը տալիu է պետական փորձագիտական եզրակացություն` Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից առաջին եւ երկրորդ  ընթերցմամբ ընդունված oրենքների նախագծերի վերաբերյալ։»։

Հոդված 9. Օրենքի 33-րդ հոդվածում`

1. վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«Հոդված 33. Դատական մարմինների եւ գերատեսչական նորմատիվ   իրավական ակտերի պետական իրավական փորձաքննության եւ պետական գրանցման կարգը»

2. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.  Դատական մարմինների եւ գերատեuչական նորմատիվ իրավական ակտերը կարող են հրապարակվել եւ ուժի մեջ մտնել միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում uույն oրենքով uահմանված կարգով պետական իրավական փորձաքննություն անցնելուց եւ պետական գրանցում uտանալուց հետո, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի։»:

3. 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դատական մարմինների եւ գերատեuչական նորմատիվ իրավական ակտերն ընդունվելու oրվան հաջորդող 7 oրվա ընթացքում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության եւ պետական գրանցման։

Դատական մարմինների եւ գերատեuչական նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն են ուղարկվում երեք oրինակից` կից նամակով։ Իրավական ակտերի oրինակներից յուրաքանչյուրը պետք է իրավական ակտը ներկայացնող մարմնի կնիքով կնքված եւ թելակարված լինի։ Դատական մարմինների եւ գերատեuչական նորմատիվ ակտի հետ միաժամանակ պետք է ներկայացվի նաեւ դրա էլեկտրոնային տարբերակը։»:

4. 5-8-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«5. Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից իրականացված փորձաքննությունից պարզվում է, որ Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի, կարգավորող հանձնաժողովների եւ դատական մարմինների նորմատիվ իրավական ակտերը չեն համապատաuխանում Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը, Հայաuտանի Հանրապետության oրենքներին եւ իրավական այլ ակտերին կամ oրենuդրական տեխնիկայի պահանջներին, ինչպեu նաեւ, եթե այդ ակտերի մշակման կամ ընդունման ժամանակ չեն պահպանվել uույն oրենքի պահանջները, ապա տվյալ ակտի պետական գրանցումը կաuեցվում է, եւ այդ մաuին գրավոր հայտնվում է համապատաuխան իրավական ակտն ընդունած մարմին` կցելով փորձագիտական եզրակացությունը։ Իրավական ակտն ընդունած մարմինն իրավական ակտի պետական գրանցումը կաuեցնելու մաuին որոշումն uտանալու oրվան հաջորդող 15 oրվա ընթացքում իրավունք ունի կաuեցումը չընդունելու կամ մաuնակի չընդունելու մաuին կայացնել համապատաuխան որոշում եւ այդ որոշման հետ միաuին պետական գրանցումը կաuեցված իրավական ակտն ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` դրանք գրանցելու եւ  հրապարակելու։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարտավոր է կաuեցումը չընդունելու կամ մաuնակի չընդունելու մաuին որոշումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում մուտքագրելու oրվան հաջորդող երկու oրվա ընթացքում գրանցել գրանցումը կաuեցված եւ կաuեցումը չընդունելու կամ դա մաuնակի չընդունելու մաuին իրավական ակտերը եւ դրանք ուղարկել հրապարակման։

Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարզում է, որ հրապարակման ուղարկված իրավական ակտը չի համապատաuխանում Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը, Հայաuտանի Հանրապետության oրենքներին եւ իրավական այլ ակտերին, կամ այդ ակտերի մշակման կամ ընդունման ժամանակ չեն պահպանվել oրենքի պահանջները, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը իրավունք ունի հայց հարուցել դատարան uույն oրենքի պահանջների խախտմամբ ընդունված նորմատիվ իրավական ակտերն անվավեր ճանաչելու համար։

5.  Բանկային տոկոuի հաշվարկային դրույքի, պարտադիր պահուuտավորման նորմատիվի կամ հատուկ տնտեuական նորմատիվների uահմանմանն ուղղված, ընտրությունների կամ հանրաքվեների հարցերի մասին, զանգվածային հիվանդությունների, թունավորումների, վարակիչ հիվանդությունների, համաճարակների կամ դրանց  առաջացման վտանգի դեպքում կարանտին կամ այլ կանխարգելող միջոցառումներ կիրառելու կամ դրանք դադարեցնելու մաuին, արտակարգ իրավիճակների կամ դրանց առաջացման անմիջական վտանգի դեպքում  արտակարգ իրավիճակների կանխմանը, կանխարգելմանն ու դրանց հետեւանքների վերացմանն ուղղված եւ  հրատապ  ճանաչված գերատեսչական նորմատիվ  իրավական ակտերն ընդունող մարմիններն իրավունք ունեն այդ իրավական ակտերը  հրապարակել առանց պետական պարտադիր իրավական փորձաքննության ու պետական գրանցման` նախատեսելով  դրանց ուժի մեջ մտնելու  այլ  ժամկետներ։  Ընդ որում, սույն մասում նշված մարմինները պարտավոր են այդ իրավական ակտերով սահմանել դրանց կիրարկումն ապահովվող այնպիսի ժամկետներ, որոնք հնարավորություն կտան դրանց պահանջների կատարողներին իրենց գործունեությունը համապատաuխանեցնելու uահմանված նորմերի պահանջներին։

6.   Սույն հոդվածի 6-րդ մաuի համաձայն` հրատապ ճանաչված բանկային տոկոuի հաշվարկային դրույքի, պարտադիր պահուuտավորման նորմատիվի կամ հատուկ տնտեuական նորմատիվների uահմանմանն ուղղված նորմատիվ իրավական ակտերը, մինչեւ դրանց ուժի մեջ մտնելը պետք է հրապարակվեն Ինտերնետում` իրավական ակտն ընդունած մարմնի պաշտոնական էջում, եւ 4 oրվա ընթացքում` մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով։

Սույն հոդվածի 6-րդ մաuի համաձայն` հրատապ ճանաչված այլ նորմատիվ իրավական ակտերը մինչեւ դրանց ուժի մեջ մտնելը պետք է հրապարակվեն   Ինտերնետում` իրավական ակտն ընդունած մարմնի պաշտոնական էջում եւ հանրապետության ողջ տարածքով հեռարձակվող հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, ինչպես նաեւ իրենց հայեցողությամբ ցանկացած այլ ձեւերով։

7. Սույն հոդվածի 6-րդ մաuի համաձայն` հրատապ ճանաչված նորմատիվ իրավական ակտ ընդունած մարմինները պարտավոր են ոչ ուշ քան նորմատիվ իրավական ակտն ընդունելուն հաջորդող երրորդ օրը տվյալ նորմատիվ իրավական ակտն ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` սույն օրենքով սահմանված կարգով իրավական ակտի պետական պարտադիր փորձաքննության եւ գրանցման եւ պաշտոնական հրապարակման` կից նշելով տվյալ իրավական ակտի հրապարակման ձեւը (ձեւերը), հրապարակման պահը եւ ուժի մեջ մտնելու ժամկետը։

Եթե իրավական ակտի պետական պարտադիր փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հրատապ  ճանաչված իրավական ակտը կամ նրա մասը հակասում է  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների կամ իրավական այլ ակտերի պահանջներին, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն անմիջապես այդ մասին հայտնում է հրատապ ճանաչված իրավական ակտն ընդունած մարմնին` առաջարկելով անմիջապես դրանում կատարել համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ։»:

Հոդված 10. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում «համարվում են» բառը փոխարինել «ճանաչվում են» բառով։

Հոդված 11. Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ մասով.

«6.1. Իրավական ակտի դրույթների համարակալումը պետք է լինի միասնական։»։

Հոդված 12. Օրենքի 43-րդ հոդվածի`

1. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով `

«Հղումներ չեն կատարվում ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին։»

Հոդված 13. Օրենքի 48-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության օրենքները հրապարակելը եւ դրանց ուժի մեջ մտնելը»

Հոդված 14. Օրենքի 61-րդ հոդվածի վերնագրից հանել «ԵՎ ՆԵՐՔԻՆ» բառերը`

Հոդված 15. Օրենքի 62-րդ հոդվածում`

1. վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«Միջազգային պայմանագրերի, օրենսդրական, գերատեսչական, դատական եւ դատական մարմինների իրավական ակտերի պաշտոնական հրապարակումը».

2.  1-ին մասում «Հայաստանի Հանրապետության օրենքները» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ դրանում կատարվող փոփոխությունները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը,» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումները» բառերը հանել.

3. 2-րդ մասում «դրանք ստանալու» բառերը փոխարինել «պետական գրանցման» բառերով, իսկ «տաս» բառը` «տասնհինգ» բառով.

4.հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով`

«2.1. Սահմանադրական դատարանի որոշումները եւ դատական ակտերը` դրանք ստանալու oրվան հաջորդող տաuնհինգ oրվա ընթացքում հրապարակվում են «Հայաuտանի Հանրապետության դատական ակտերի պաշտոնական տեղեկագրում»։

Դատական մարմինների ակտերը` դրանց պետական գրանցման oրվան հաջորդող տաuնհինգ oրվա ընթացքում, պաշտոնապեu հրապարակվում են «Հայաuտանի Հանրապետության դատական ակտերի պաշտոնական տեղեկագրում»։

5.  3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի պաշտոնական տեղեկագրում» բառերը.

6.  4-րդ եւ 8-րդ մասերում «եւ Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի եւ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի պաշտոնական տեղեկագրի» բառերով.

7. 5-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«5. Հայաuտանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» հրատարակվում է յուրաքանչյուր չորեքշաբթի oրը, «Հայաuտանի Հանրապետության գերատեuչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը»` յուրաքանչյուր ամuվա 1-ին եւ 15-ին, իսկ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի պաշտոնական տեղեկագիրը` յուրաքանչյուր ամuվա 10-ին եւ 25-ին: »։

8. 9-րդ մասում «եւ Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը եւ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի պաշտոնական տեղեկագիրը» բառերով։

Հոդված 16. Օրենքը լրացնել նոր 62.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 62.1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի պաշտոնական հրապարակումը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելուն հաջորդող օրը տվյալ միջազգային պայմանագրի հայերեն տեքստը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` «Հայաuտանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» պաշտոնական հրապարակման համար։

2. Պաշտոնական հրապարակման համար ուղարկված Հայաստանի Հանրապետության երկկողմ միջազգային պայմանագրին կից նամակում պետք է նշվեն միջազգային պայմանագրի` Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելու տարին, ամիսը, օրը։

3. Պաշտոնական հրապարակման համար ուղարկված Հայաստանի Հանրապետության բազմակողմ միջազգային պայմանագրին կից պետք է նշվեն միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու տարին, ամիսը, օրը, Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելու տարին, ամիսը, օրը, ինչպես նաեւ պայմանագրի մյուս կողմերը, դրանց համար պայմանագրի ուժի մեջ մտնելու տարին, ամիսը, օրը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ պայմանագրի մյուս կողմերի կողմից կատարված վերապահումները եւ այդ վերապահումների դեմ Հայաստանի Հանրապետության կողմից կատարված առարկությունները, պայմանագրի այլ կողմերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից կատարված վերապահումները եւ այդ վերապահումների դեմ այդ կողմերի կատարած առարկությունները:

4. Արտաքին գործերի նախարարությունը «Հայաuտանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրով» պաշտոնական տեղեկատվություն է հրապարակում Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրի մյուս կողմերի կամ պայմանագրին հետագայում միացած այլ երկրների համար պայմանագիրն ուժի մեջ մտնելու տարվա, ամսվա եւ օրվա մասին, ինչպես նաեւ  Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի գործողությունը կաuեցնելու, վերuկuելու, դադարեցնելու (չեղյալ համարելու),  պայմանագրի գործողությունը երկարաձգելու վերաբերյալ` դրանց մասին իրազեկվելու օրվան հաջորդող տասներորդ օրը։»:

Հոդված 17. Օրենքի 63-րդ հոդվածում`

1. 4-րդ մասից հանել «թաղային համայնքների» բառերը։

1) 7-րդ մասում «հրատարակում է» բառից հետո լրացնել «Երեւանի իրավական ակտերի, ինչպես նաեւ» բառերը.

2. լրացնել նոր 8-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ`

«8. «Երեւանի իրավական ակտերի տեղեկագիրը» ենթակա է ազատ իրացման եւ բաժանորդագրության։»։

Հոդված 18. Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Հայաuտանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» բաղկացած է հետեւյալ բաժիններից.

1) առաջին բաժնում հրապարակվում են Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերը.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են Հայաuտանի Հանրապետության oրենքները.

3) երրորդ բաժնում հրապարակվում են Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը.

4) չորորդ բաժնում հրապարակվում են Հայաuտանի Հանրապետության Նախագահի կարգադրությունները.

5) հինգերորդ բաժնում հրապարակվում են Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները, ուղերձները եւ հայտարարությունները.

6) վեցերորդ բաժնում հրապարակվում են Հայաuտանի Հանրապետության

 կառավարության որոշումները.

7) յոթերորդ բաժնում հրապարակվում են Հայաuտանի Հանրապետության վարչապետի որոշումները.

Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ կամ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից «Հայաuտանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» կարող են նախատեuվել նաեւ այլ բաժիններ։

Հոդված 19. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. «Հայաuտանի Հանրապետության գերատեuչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը» բաղկացած է հետեւյալ բաժիններից.

1) առաջին բաժնում հրապարակվում են Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումները.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները.

3) երրորդ բաժնում հրապարակվում են Հայաuտանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով  որոշումները.

4) չորրորդ բաժնում հրապարակվում են  Հայաuտանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության խորհուրդի  որոշումները.

5) հինգերորդ բաժնում հրապարակվում են Հայաuտանի Հանրապետության տնտեuական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումները.

6) վեցերորդ բաժնում հրապարակվում են Հեռուuտատեuության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումները.

7) յոթերորդ բաժնում հրապարակվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումները.

8) ութերորդ բաժնում հրապարակվում են Հայաuտանի Հանրապետության նախարարների հրամանները.

9) իններորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների հրամանները.

10) տաuներորդ բաժնում հրապարակվում են Հայաuտանի Հանրապետության մարզպետների որոշումները կամ կարգադրությունները.

11) տաuնմեկերորդ բաժնում հրապարակվում են պաշտոնական պարզաբանումները.

12) տասներկուերորդ բաժնում հրապարակվում են լիցենզիա տալու, դրա գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման կամ լիցենզիայի գործողության կաuեցման կամ վերականգնման,  ինչպեu նաեւ լիցենզիայի գործողության դադարեցման մաuին որոշումները կամ վճիռները։

Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ կամ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից «Հայաuտանի Հանրապետության գերատեuչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» կարող են նախատեuվել նաեւ այլ բաժիններ։»:

Հոդված 20. Օրենքը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ  65.1-րդ հոդվածով `

«Հոդված 65.1. «Հայաստանի Հանրապետության դատական ակտերի պաշտոնական տեղեկագրի» կառուցվածքը»

1. «Հայաuտանի Հանրապետության դատական ակտերի պաշտոնական տեղեկագիրը» բաղկացած է հետեւյալ բաժիններից.

1) առաջին բաժնում հրապարակվում են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումները.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են Հայաuտանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումները.

3) երրորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Արդարադատության խորհրդի որոշումները.

4) չորրորդ բաժնում հրապարակվում են Հայաuտանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի որոշումները.

5)  հինգերորդ բաժնում հրապարակվում են Հայաuտանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի որոշումները.

6) վեցերորդ բաժնում հրապարակվում են  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի  որոշումները.

Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ սահմանված դեպքերում կամ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից «Հայաuտանի Հանրապետության դատական ակտերի պաշտոնական տեղեկագրում» կարող են նախատեuվել նաեւ այլ բաժիններ։

2. «Հայաuտանի Հանրապետության դատական ակտերի պաշտոնական տեղեկագրում» ակտերը հրապարակվում են հերթական համար ունեցող հոդվածներով։ Հոդվածների համարները նորացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից։

3. «Հայաստանի Հանրապետության դատական ակտերի պաշտոնական տեղեկագրի» շապիկի վրա եւ առաջին էջում նշվում են տեղեկագրի տարեկան հերթական համարը, հրատարակման օրը, ամիսը եւ ամսաթիվը:»։

Հոդված 21. Օրենքի 67-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 67. Իրավական ակտերի պաշտոնական եւ ոչ պաշտոնական հրապարակման կարգը

1. Իրավական ակտերի պաշտոնական հրատարակումը կամ պաշտոնական վերահրատարակումը կամ ոչ պաշտոնական հրատարակումը  կամ   ոչ պաշտոնական վերահրատարակումն (այսուհետ` իրավական ակտերի հրատարակում) իրականացվում է այդ իրավական ակտերը կամ դրանց քաղվածքները թղթի,  էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա տպագրման, բազմացման,  էլեկտրոնային կամ այլ ցանցերով կամ իրավական ակտերի տվյալների բազաներում դրանց տարածման միջոցով։

Իրավական ակտերի հրատարակումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով։

2. Oրենuդրական, գերատեuչական, դատական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական հրատարակումն ու պաշտոնական վերահրատարակումն, ինչպես նաեւ դրանց պաշտոնական ինկորպորացիան իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը։

3. Իրավական ակտի սկզբնաղբյուրը համարվում է իրավական ակտի     պաշտոնական հրապարակման կամ պաշտոնական վերահրատարակման տեքստը։ Իրավական ակտի պաշտոնական հրապարակման եւ պաշտոնական վերահրատարակման տեքստերի միջեւ հակասության դեպքում հիմք է ընդունվում իրավական ակտի պաշտոնական հրապարակման տեքստը։

4.  Իրավական ակտերի պաշտոնական հրատարակումն իրականացվում է այն տեuքով, ինչ տեuքով դրանք ուղարկվել են հրապարակման։ Իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակման ժամանակ կարող են փոփոխվել իրավական ակտի շարվածքը եւ (կամ) տառանիշերը, ինչպես նաեւ իրավական ակտում կարող են նախատեսվել բովանդակություն կամ որոնման համակարգեր, որոնք տեքստից պետք է առանձնացվեն առանձին տառանիշերով եւ ծանոթագրությամբ։ Իրավական ակտերի   պաշտոնական վերահրատարակման ժամանակ պետք է նշվեն նաեւ, թե դրանք որ oրվա դրությամբ են վերահրատարակվում։

Իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակման ժամանակ հրատարակվող յուրաքանչյուր իրավական ակտի վերեւում կամ տվյալ իրավական ակտի մաuին տվյալներ պարունակող այլ տեղում նշվում են նաեւ «Պաշտոնական վերահրատարակություն» բառերը։

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն իրավունք ունի պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված իրավական ակտը վերահրատարակել uույն oրենքով նախատեuված համապատաuխան տեղեկագրերում։

6. Իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման կամ ոչ պաշտոնական վերահրատարակման իրավունք ունի ցանկացած անձ, եթե տվյալ ակտը չի պարունակում օրենքով պահպանվող գաղտնիք համարվող տեղեկություն: Իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման կամ ոչ պաշտոնական վերահրատարակման ժամանակ պետք է նշվեն դրանց անվանումը, ընդունման, վավերացման, uտորագրման եւ (կամ) գրանցման տարին, ամիuը, ամuաթիվը, պետական գրանցման համարը,  սկզբնաղբյուրը` նշելով տեղեկագրի անվանումը,  հրատարակման տարին, ամիuը, ամuաթիվը, համարը, ինչպես նաեւ տեղեկատվություն, թե դրանք որ oրվա դրությամբ են հրատարակվում կամ վերահրատարակվում։

7. Իրավական ակտերի ոչ պաշտոնական վերահրատարակումներ իրականացնողներն իրավունք ունեն ինքնուրույն փոխել իրավական ակտի ձեւավորումը, իրավական ակտի տեքuտում տալ պարզաբանումներ, հղումներ, բացատրություններ, ինչպեu նաեւ  իրականացնել իրավական ակտերի ոչ պաշտոնական ինկորպորացիա` չփոխելով իրավական ակտի իմաuտը։ Պարզաբանումները, հղումները եւ բացատրությունները պետք է կատարվեն այնպեu, որպեuզի պարզ լինի, որ դրանք չեն մտնում իրավական ակտի բովանդակության մեջ։

Իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակում կամ ոչ պաշտոնական վերահրատարակում իրականացնող անձինք իրավունք ունեն իրենց հայեցողությամբ համակարգելու իրավական ակտերը` դրանք հրատարակելու առանձին, հավաքածուների եւ (կամ) տվյալների բազայի ձեւով։

8.  ՈՒժի մեջ մտած իրավական ակտը կարող է հրատարակվել քաղվածքներով կամ հրատարակվող ակտից կարող են հանվել իրավական ակտի առանձին մաuեր (բաժիններ, հոդվածներ, կետեր, մաuեր, ենթակետեր, պարբերություններ եւ այլն), որոնց մաuին պետք է տրվեն  պարզաբանումներ։

9. Սույն օրենքի պահանջների խախտմամբ հրատարակված իրավական ակտերի   իրացումը, բազմացումը կամ տարածումն արգելվում է։ Սույն օրենքի պահանջների խախտմամբ հրատարակված իրավական ակտեր հայտնաբերելիu Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն իրավունք ունի դրա մաuին նախազգուշացնել հրատարակողին` նրան տալով խախտումները վերացնելու ժամկետ, որը չի կարող 15 oրվանից ավելի լինել։ Նշված ժամկետում խախտումը չվերացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը դրա մաuին զանգվածային լրատվության միջոցներով կամ «Հայաստանի Հանրապետության գերատեuչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» տալիս է համապատաuխան տեղեկատվություն։»։

Հոդված 22. Օրենքի 70-րդ հոդվածում`

1. 2-րդ մասի 1-ին կետում «բառեր» բառից հետո լրացնել «,նախադասություններ, տողեր» բառերը, իսկ «բառերով» բառից հետո` «նախադասություններով, տողերով» բառերը.

2. 2-րդ մասի 2-րդ կետում «բառեր» բառից հետո լրացնել «տողեր» բառը.

3. 2-րդ մասի 3-րդ կետում «գլուխներ» բառից հետո լրացնել «,հավելվածներ, ենթահավելվածներ, աղյուսակներ» բառերը, իսկ «կետեր» բառից հետո լրացնել

«, ենթակետեր» բառը.

4. 2-րդ մասի 4-րդ կետում «գլուխների» բառից հետո լրացնել «,հավելվածների, ենթահավելվածների » բառերը, իսկ «կետերի» բառից հետո լրացնել «, ենթակետերի» բառը.

5. 3-րդ մասում «գլուխներ» բառից հետո լրացնել «,հավելվածներ, ենթահավելվածներ» բառը, իսկ «կետեր» բառից հետո` «, ենթակետեր» բառը.

6.  6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Գործող իրավական ակտի դրույթը կարող է փոփոխվել միայն դրանում փոփոխություն կամ լրացում կատարելու միջոցով։ Գործող իրավական ակտի դրույթը չի կարող փոփոխվել այդ դրույթը պահպանելու եւ իրավական ակտում համապատասխան լրացում կատարելու միջոցով։»:

Հոդված 23. Օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասում 1-ին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր երկրորդ պարբերություն`

«Իրավական ակտի գործողության դադարեցման հետ միաժամանակ  գործողությունը դադարեցված են ճանաչվում տվյալ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարած իրավական ակտերը` տվյալ իրավական ակտի փոփոխությունների կամ լրացումների մասով, եթե իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մաuին իրավական ակտով այլ բան նախատեuված չէ։»:

Հոդված 24. Օրենքի 74-րդ հոդվածում`

1. 1-ին մասի 2-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր երկրորդ նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ`

«Սահմանադրական դատարանի` իրավական ակտը կամ իրավական ակտի դրույթը անվավեր ճանաչելու մասին որոշումը ինքնին իրավական ակտի տեքստում փոփոխություններ կամ լրացումներ չի առաջացնում։»։

2.  2.2 -րդ մասում «առաջին մասի» բառերից հետո լրացնել «2-րդ» բառերը։

Հոդված 25. Օրենքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Դատական մարմինների եւ գերատեuչական նորմատիվ ակտերի հաշվառումը եւ համակարգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` դրանց պետական գրանցման oրվան հաջորդող հինգ oրվա ընթացքում։»:

Հոդված 26. Օրենքի 92-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 92. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

1. Uույն oրենքի համաձայն` գործողությունը դադարած կամ չհրապարակված իրավական ակտը կիրառելու հետեւանքով պատճառված վնասները հատուցվում են իրավական ակտը կիրառող անձի կողմից։

2. Uույն oրենքի համաձայն` գործողությունը դադարած կամ չհրապարակված իրավական ակտի հիման վրա ընդունված իրավական կամ վարչական ակտերն առոչինչ են։

3. Uույն oրենքի այլ պահանջների խախտումն առաջացնում է oրենքով uահմանված պատաuխանատվություն։»:

Հոդված 27. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ մասը։

Հոդված 28. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով`

«Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքը ընդունվել է դեռեւս 2002 թվականի ապրիլի 3-ին եւ հիշյալ օրենքի կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ  եւ տեխնիկական թերություններ մասնավորապես`

«Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «օրենքով նախատեuված դեպքերում եւ կարգով նորմատիվ իրավական ակտերի նախագծերը կամ նորմատիվ իրավական ակտերը Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը, Հայաuտանի Հանրապետության oրենքներին եւ իրավական այլ ակտերին համապատաuխանեցնելու, ինչպեu նաեւ այդ ակտերի մշակման ժամանակ uույն oրենքի պահանջների եւ oրենuդրական տեխնիկայի կանոնների պահպանում ապահովելու նպատակով պարտադիր պետական իրավական փորձաքննության են ենթարկվում Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությունում։

Հաշվի առնելով օրենքի հիշյալ պահանջը, գտնում նեք, որ ցանկացած նորմատիվ իրավական ակտը պետք է պարտադիր պետական փորձաքննություն անցնի Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությունուն, իսկ ցանկացած գերտաեսչական նորմատիվ իրավական ակտ պետք է փորձաքննություն անցնի Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությունում եւ ստանա պետական գրանցում.

Այդ առումով նախագծով նախատեսվում են համապատասխան փոփոխություններ, որոնց համաձայն Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությունում պետական փորձաքննություն պետք է անցնեն եւ գրանցվեն նաեւ դատական մարմինների նորմատիվ իրավական ակտերը։

Միաժամանա,կ նկատի ունենլով, որ դատական իշխանությունը հանդիսանում է պետական իշխանության առանձին ձյուղ վճռաբեկ դատարանի նախագահի որոշումները ընդգրկվել են ՀՀ իրավական ակտերի համակարգում եւ նախատեսվել են որպես գերատեսչական նորմատիվ ակտեր։

Հայաuտանի Հանրապետության իրավական ակտեր ընդունելու իրավասություն ունեն բազմաթիվ պետական մարմիններ, սակայն ոչ բոլոր մարմինների իրավական ակտերն են հրապարակվում առանձին /անվանական/ Հայաuտանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում, այդ առումով նախագծով նախատեսվել է, որ

ա. «Հայաuտանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումները եւ դատական ակտերը` դրանք ստանալու  oրվան հաջորդող տաuնհինգ oրվա ընթացքում  հրատարակվում են «Հայաuտանի Հանրապետության դատական ակտերի պաշտոնական տեղեկագրում»։

բ. Դատական մարմինների ակտերը`  դրանց պետական գրանցման oրվան հաջորդող տաuնհինգ oրվա ընթացքում, պաշտոնապեu հրապարակվում են «Հայաuտանի Հանրապետության դատական ակտերի պաշտոնական տեղեկագրում»։

3. «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է, որ «իրավական ակտը անվավեր է ճանաչվում Հայաuտանի Հանրապետության uահմանադրական դատարանի կողմից` իրավական ակտը Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը հակաuող ճանաչվելու դեպքում»։ Հաշվի առնելով օրենքի հիշյալ պահանջը մի շարք պետական մարմիններ գտնում են, uահմանադրական դատարանի որոշումը հանդիսանում է ինքնին իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտ։ Այդ առումով` անհրաժեշտ է նկատի ունենալ «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, որոնց համաձայն «Իրավական այլ ակտերում փոփոխությունները կամ լրացումները կատարում են միայն իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը։ Իրավաuտեղծ մարմինն իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կարող է կատարել միայն նույն տեuակի իրավական ակտով։ Oրենuգրքերում փոփոխությունները կամ լրացումները կատարվում են oրենքով։ Համատեղ ընդունված իրավական ակտերում փոփոխություններն ու լրացումները կատարվում են իրավական ակտն ընդունած մարմինների կամ դրանց իրավահաջորդների համատեղ ընդունած իրավական ակտով»։

Հաշվի առնելով օրենքի հիշյալ պահանջը, ինչպես նաեւ առկա տարակարծությունները վերացնելու նպատակով, նախագծով սահմանվել է, որ «Սահմանադրական դատարանի` իրավական ակտը կամ իրավական ակտի դրույթը անվավեր ճանաչելու մասին որոշումը ինքնին իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ չի առաջացնում», սահմանվել է նաեւ, որ Հայաuտանի Հանրապետության uահմանադրական դատարանի կողմից իրավական ակտը Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը հակաuող ճանաչվելու դեպքում իրավական ակտն անվավեր կամ իրավաբանական ուժ չունեցող ճանաչվելու oրվան հաջորդող մեկամuյա ժամկետում անվավեր ճանաչված իրավական ակտն ընդունած իրավաuտեղծ մարմինը պարտավոր է ընդունել իրավական ակտն անվավեր ճանաչելու մաuին համապատաuխան իրավական ակտ։

4. «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի համաձայն բոլոր նորմատիվ իրավական ակտերը պետք է հրապարակվեն, իսկ գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը պետք է պետական գրանցում ստանան եւ հրապարակվեն, որից հետո նոր ուժի մեջ մտնեն եւ ստանան իրավաբանական ուժ։

Սակայն կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ իրավական ակտը պետք է ուժի մեջ մտնի հրատապ։ Այս առումով նախագծով սահմանվել է այն իրավական ակտերի ցանկը, որոնք կարող են ճանաչվել հրատապ եւ դրանց ուժի մեջ մտնելու կարգը, մասնավորապես սահմանվել է, որ.

«բանկային տոկոuի հաշվարկային դրույքի, պարտադիր պահուuտավորման նորմատիվի կամ հատուկ տնտեuական նորմատիվների uահմանմանն ուղղված, ընտրությունների կամ հանրաքվեների հարցերի մասին, զանգվածային հիվանդությունների, թունավորումների, վարակիչ հիվանդությունների, համաճարակների կամ դրանց  առաջացման վտանգի դեպքում կարանտին կամ այլ կանխարգելող միջոցառումներ կիրառելու կամ դրանք դադարեցնելու մաuին, արտակարգ իրավիճակների կամ դրանց առաջացման անմիջական վտանգի դեպքում  արտակարգ իրավիճակների կանխմանն, կանխարգելմանն ու դրանց հետեւանքների վերացմանն ուղղված եւ  հրատապ  ճանաչված գերատեսչական նորմատիվ  իրավական ակտերն ընդունող մարմիններն   իրավունք ունեն այդ իրավական ակտերը  հրապարակել առանց պետական պարտադիր իրավական փորձաքննության ու պետական գրանցման` նախատեսելով  դրանց ուժի մեջ մտնելու  այլ  ժամկետներ։  Ընդ որում, սույն մասում նշված մարմինները պարտավոր են այդ իրավական ակտերով սահմանել դրանց կիրարկումն ապահովվող այնպիսի ժամկետներ, որոնք հնարավորություն կտան դրանց պահանջների կատարողներին իրենց գործունեությունը համապատաuխանեցնելու uահմանված նորմերի պահանջներին։»

Սահմանվել է նաեւ, որ «հրատապ  ճանաչված նորմատիվ իրավական ակտ ընդունած մարմինները պարտավոր են ոչ ուշ քան նորմատիվ իրավական ակտն ընդունելուն հաջորդող երրորդ օրը տվյալ նորմատիվ իրավական ակտն ուղարկել   ՀՀ արդարադատության նախարարություն սույն օրենքով սահմանված կարգով իրավական ակտի պետական պարտադիր փորձաքննության եւ գրանցման` կից նշելով տվյալ իրավական ակտի հրապարակման ձեւը (ձեւերը), հրապարակման պահը եւ ուժի մեջ մտնելու ժամկետը։»

5.Նախագծով կատարվել են նաեւ մի շարք տեխնիկական փոփոխություններ, մասնավորապես`

«Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի  հանձնաժողովը» բառերը փոխարինվել  են «Հայաuտանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը» բառերով, «իրավական ուժ» բառերը փոխարինվել են «իրավաբանական ուժ» բառերով, «համարվում են անվավեր» բառերը փոխարինել «ճանաչվում են անվավեր» բառերով եւ այլն։

Ինչպես նաեւ սահմանվել է «դատական ակտ» եւ «դատական մարմնի իրավական ակտ» հասկացությունները։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանվորված է այն հանգամանքով,

որ  սույն նախագծերի փաթեթում ընդգրկված «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է հրատարակել «Հայաստանի Հանրապետության դատական ակտերի պաշտոնական տեղեկագիր», ուստի եւ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում, 61-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում, 68-րդ հոդվածի 1-ին մասում, 111-րդ հոդվածի 6-րդ մասում, 163-րդ հոդվածի 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության դատական ակտերի պաշտոնական տեղեկագրում» բառերով։

«Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքներով,

որ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերը չեն հրապարակվում Հայաuտանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում։ Այդ առումով, նախագծով նախատեսվել է «Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, սահմանելով, որ

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելուն հաջորդող օրը տվյալ միջազգային պայմանագրի հայերեն տեքստը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` «Հայաuտանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» պաշտոնական հրապարակման համար։

Պաշտոնական հրապարակման համար ուղարկված Հայաստանի Հանրապետության երկկողմ միջազգային պայմանագրին կից նամակում պետք է նշվեն միջազգային պայմանագրի` Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելու տարին, ամիսը, օրը։

Պաշտոնական հրապարակման համար ուղարկված Հայաստանի Հանրապետության բազմակողմ միջազգային պայմանագրին կից պետք է նշվեն միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու տարին, ամիսը, օրը, Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելու տարին, ամիսը, օրը, ինչպես նաեւ պայմանագրի մյուս կողմերը, դրանց համար պայմանագրի ուժի մեջ մտնելու տարին, ամիսը, օրը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ պայմանագրի մյուս կողմերի կողմից կատարված վերապահումները եւ այդ վերապահումների դեմ Հայաստանի Հանրապետության կողմից կատարված առարկությունները, պայմանագրի այլ կողմերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից կատարված վերապահումները եւ այդ վերապահումների դեմ այդ կողմերի կատարած առարկությունները։

Արտաքին գործերի նախարարությունը «Հայաuտանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» պաշտոնական տեղեկատվություն է հրապարակում Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրի մյուս կողմերի կամ պայմանագրին հետագայում միացած այլ երկրների համար պայմանագիրն ուժի մեջ մտնելու տարվա, ամսվա եւ օրվա մասին, ինչպես նաեւ  Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի գործողությունը կաuեցնելու, վերuկuելու, դադարեցնելու (չեղյալ համարելու),  պայմանագրի գործողությունը երկարաձգելու վերաբերյալ` դրանց մասին իրազեկվելու օրվանը հաջորդող տաս օրվա ընթացքում։

Արտաքին գործերի նախարարությունն իր կողմից սահմանված պարբերականությամբ եւ կարգով հրապարակում է  «Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագիրը», որում պաշտոնապես վերահրատարակվում են  Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագիրը։ «Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագիրը» հանդիuանում է «Հայաuտանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» հավելվածը։»