Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-151-09.10.2017-ՊԻՄԻ-012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԺ ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2017Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ, 2-ՐԴ, 6-ՐԴ, 7-ՐԴ, 8-ՐԴ ԿԵՏԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԺ ԷԹԻԿԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 107-րդ հոդվածը, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ գլուխը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

ՈՐՈՇՈւՄ Է

I. Ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)` «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ»»    Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար.

II. Սահմանել, որ`

1) Հանձնաժողովի գործունեության նպատակն է` Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ ուսումնասիրություն կատարելը եւ դրա վերաբերյալ եզրակացություն կազմելն ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին (այսուհետ` Ազգային ժողով) ներկայացնելը.

2) Հանձնաժողովի գործունեության ժամկետն է 2 ամիս, որն անհրաժեշտության դեպքում  Հանձնաժողովի առաջարկությամբ` Ազգային ժողովի որոշմամբ կարող է երկարացվել եւս 1 ամսով.

3) Հանձնաժողովը կազմված է 10 անդամներից.

4) Հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ.

5) Հանձնաժողովը կարող է`

- հարցմամբ դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց,

- հարցմամբ պահանջել եւ օրենքով սահմանված կարգով ստանալ Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր,

- Հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրման համար պատվիրել փորձաքննություններ եւ ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները.

6) Հանձնաժողովի պահանջած տեղեկությունները եւ եզրակացությունները պետք է նրան ուղարկվեն հարցումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, եթե հարցման մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը հանձնաժողովի պահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետ չի առաջարկում: Հանձնաժողովի անդամները հարցմամբ պահանջվող տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաեւ դրանց գտնվելու վայրում:

7) Պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հարցմամբ հանձնաժողովին են տրամադրվում, իսկ հանձնաժողովի անդամներն այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

8) Հանձնաժողովի եզրակացությունը չի քննարկվում  Ազգային ժողովի նիստում եւ տեղադրվում Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում.

9) Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է աշխատակարգային կարգով հրավիրվող փակ նիստերի ձեւով.

10) Հանձնաժողովն իր կազմից ընտրում է Հանձնաժողովի նախագահ եւ տեղակալ.

11) Հանձնաժողովի նիստերը վարում է Հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության կամ պաշտոնը թափուր մնալու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում` Հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը.

12)  Հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումը իրականացնում է աշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը).

13) Հանձնաժողովի գործունեությունը դադարում է`

- սույն որոշմամբ սահմանված եզրակացության` Ազգային ժողովին ներկայացմամբ,

- Հանձնաժողովի լուծարմամբ,

- սույն որոշմամբ սահմանված ժամկետի լրանալով։

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԺ ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2017Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ, 2-ՐԴ, 6-ՐԴ, 7-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ԿԵՏԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԺ ԷԹԻԿԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈւՆՄԱՆ

Սույն նախագծի ընդունման նպատակն է «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի» 4-րդ հոդվածի 1-ին մասի  4-րդ կետի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ»  ուսումնասիրություն կատարելն ու Ազգային ժողով օբյեկտիվ եզրակացություն ներկայացնելը:

2017 թվականի հոկտեմբերի 5-ին ԱԺ միջանցքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վրա:

Օրենսդիր մարմնի ներկայացուցչի կողմից նման վարգաքագծի դրսեւորումը անհամատեղելի է  բարձրաստիճան պաշտոնատար անձի վարքագծի նորմերի հետ, քանի որ Ազգային ժողովի պատգամավորը պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի հանրության նկատմամբ, պարկեշտ եւ օրինակելի լինի` ոչ միայն պատգամավորական լիազորությունները իրականացնելիս, այլ նաեւ ամենօրյա կյանքում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի  4-րդ կետի համաձայն պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորի էթիկայի կանոնները:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը կարգավորում է պատգամավորի էթիկայի կանոնները:

Այսպես վկայակոչված հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորի էթիակայի կանոններն են` 1) հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին, 2) հարգել հանրության բարոյական նորմերը, 3) պահպանել Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների նիստերի եւ խորհրդարանական լսումների անցկացման կարգը, 4) իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, 5) չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի, 6) իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը, 7) ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել պատգամավորին վայել վարքագիծ, 8) հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

Վերը նշվածից հետեւում է, որ պատգամավորները պարտավոր են հետեւել օրենքով սահմանված էթիկայի ներմերին եւ պահպանել դրանք, սակայն սույն դեպքում Արտաշես Գեղամյանի կողմից չեն պահպանվել այդ նորմերը, վերջինիս պահվածքն իր մեջ պարունակում է բռնություն ինչպես նաեւ վիրավորական արտահայտություններ, որը իր հերթին չի նպաստում Ազգային ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը, հարիր չէ Ազգային ժողովի պատգամավորին եւ խախտում է օրենքով սահմանված կանոնները:
 

N/ ԵՈ-012
«9» հոկտեմբերի, 2017թ.

ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ԵԼՔ խմբակցության

ՈՐՈՇՈՒՄԸ

Օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի  4-րդ կետի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ»  Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը` ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ԵԼՔ խմբակցությունը.

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «Ազգային ժողովի կանոնակարգ » ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի  4-րդ կետի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ»  Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:

2. Հիմնական զեկուցող նշանակել ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին։
 

N/ Ե-037
«9» հոկտեմբերի, 2017թ.

ՀՀ ԱԺ նախագահ
Արա Բաբլոյանին.

Հարգելի պարոն Բաբլոյան.

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը, ներկայացնում ենք «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «Ազգային ժողովի կանոնակարգ » ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի  4-րդ կետի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ»  Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Հիմնական զեկուցողն է Արտակ Զեյնալյանը։

Կից ներկայացնում ենք`

1.Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի  4-րդ կետի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ  Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ

էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:

2. Նախագծի ընդունման հիմնավորումները։

3. Նախագիծը ներկայացնելու մասին ԵԼՔ խմբակցության որոշումը։