Armenian ARMSCII Armenian
Կ-1431-03.10.2017-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային  ծառայության  մասին»  Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի 53-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Մաքսային ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման Ֆոնդի տնտեսված միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են ուղղվել Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  10-րդ օրը: