Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-1027-19.11.2010-ՏՀ-010/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին

Հոդված 1.  Ուժը կորցրած ճանաչել «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի «ը», «ժ», «ժե», «ժը» եւ «ի» ենթակետերը, ինչպես նաեւ 4.1-րդ, 9-րդ, 11-րդ, 16-րդ եւ 16.1-րդ գլուխները:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, «ժե», «ժը», «ի»» ենթակետերը:

Հոդված 3. Օրենքի 367 -րդ հոդվածի 2-րդ մասում ««գ», «ե» «ժը» եւ (կամ) «ի» ենթակետերով» բառերը փոխարինել ««գ» եւ (կամ) «ե» ենթակետերով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 61-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն գլխի դրույթները չեն տարածվում այն ավտոկանգառների վրա, որտեղ տեղադրված են ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների
 
Առարկության, առաջարկության հեղինակըԴ գրության ստացման ամսաթիվը, գրության համարը
Առարկության, առաջարկության բովանդակությունը
Եզրակացություն
Կատարված փոփոխությունները
Հայաստանի Հանրապետության կառավարություն Նախագծի 2-րդ հոդվածի «թվարկումը» բառն անհրաժեշտ է փոխարինել «ենթակետերը» բառով, քանի որ 7-րդ հոդվածի 2-րդ մասից անհրաժեշտ է հանել  ենթակետերը: Ընդունվել է:  Նախագծի 2-րդ հոդվածում «թվարկում» բառը փոխարինվել է «ենթակետերը» բառով