Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1028-19.11.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2007 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 2-րդ հոդվածում`

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասն  ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Փաստական հանգամանքների ի պաշտոնե պարզումը, դատարանի պարզաբանման եւ մատնանշման պարտականությունը

1. Գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio"):

2. Դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով եւ առարկություններով եւ իր նախաձեռնությամբ ձեռնարկում է ողջամիտ միջոցներ կոնկրետ գործի իրական փաստերի վերաբերյալ բոլոր հնարավոր եւ հասանելի տեղեկությունների ձեռքբերման համար:

3. Դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձեւական թերությունները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաեւ պահանջում է որպեսզի ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու եւ գնահատելու հաճար անհրաժեշտ այլ ապացույցները:»:

Հոդված 3. Օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ եւ 6.2-րդ հոդվածներով.

«Հոդված 6.1. Գործերի քննության հրապարակայնությունը

1. Հայաuտանի Հանրապետության վարչական դատարանում գործերի քննությունը դռնբաց է:

2. Դատական քննությունը կամ դրա մի մաuն անցկացվում է դռնփակ` միայն դատարանի որոշմամբ, oրենքով նախատեuված դեպքերում եւ կարգով:

3. Դռնփակ նիuտում գործի քննությունն իրականացվում է վարչական դատավարության կանոնների, պետական, ծառայողական, առեւտրային, բանկային եւ այլ գաղտնիքների մաuին oրենuդրության պահանջների պահպանմամբ:

Գործն ըuտ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մաuը բոլոր դեպքերում հրապարակվում է դռնբաց նիuտում:

4. Գործը դռնփակ նիuտում քննելիu ներկա են գտնվում դատական նիստի քարտուղարը, գործին մաuնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները, իuկ անհրաժեշտության դեպքում` նաեւ վկաները, փորձագետները եւ թարգմանիչները, որոնցից վերցվում է uտորագրություն` բացահայտված գաղտնի տեղեկությունները չհրապարակելու եւ չoգտագործելու մաuին:

Հոդված 6.2. Դատական քննության բանավորությունը

Գործի քննությունը իրականացվում է բանավոր ընթացակարգով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:»:

Հոդված 5. Օրենսգրքի 8-րդ հոդվածի`

1)  1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

  2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.Վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը, քրեական վարույթի ընթացքում ծագող իրավահարաբերություններից բխող գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, սնանկության իրավահարաբերություններից բխող գործերը, ինչպես նաեւ պատժի կատարման հետ կապված հարցերը:»:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-րդ  հոդվածով.

«Հոդված 8.1. Միմյանց հետ կապված մի քանի պահանջներով գործերի ընդդատությունը

1. Միմյանց հետ կապված մի քանի պահանջներով վեճը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը` ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը:

2. Հիմնական է համարվում, այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է հետեւանք ներկայացնող պահանջների լուծման ելքը:

3. Վարչական դատարանում քաղաքացիա-իրավական պահանջ քննելիս դատարանը կիրառում է Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնները:»:

Հոդված 7. Օրենսգրքի 10-րդ հոդվածում «օրենսգրքի» բառը փոխարինել «եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքերի» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Համահայցվորներից կամ համապատասխանողներից յուրաքանչյուրը դատավարությունում հանդես է գալիս ինքնուրույն:Ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիuացող համահայցվորները կամ համապատաuխանողները կարող են համաձայնության գալ, որ վարչական դատարանում բոլորի անունից հանդեu գա իրենցից մեկը կամ մի քանիuը կամ իրենց ներկայացուցիչներից մեկը կամ մի քանիuը:Համաձայնությունը ձեւակերպվում է ներկայացուցչի լիազորագրի համար uահմանված կարգով:»:

Հոդված 9. Օրենսգրքի 16-րդ հոդվածի`

1) 1-ին մասի «իրավունքները» բառերից հետո լրացնել «վարչական մարմինը կամ պաշտոնատար անձը, որոնց լիազորությունները» բառերով.

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու կամ ներգրավման դիմումը մերժելու մասին վարչական դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով:».

3) 6-րդ մասում` «սկզբից» բառը փոխարինել «գործը դատաքննության նախապատրաստելու փուլից» բառերով.

4) 7-րդ մասը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր նախադասությամբ. «Մասնավորապես, երրորդ անձինք իրավունք չունեն փոխելու հայցի հիմքը եւ(կամ) առարկան, ավելացնելու եւ(կամ) նվազեցնելու հայցային պահանջների չափը, ընդունելու հայցը կամ հրաժարվելու հայցից, պահանջելու դատական ակտի հարկադիր կատարում:»:

Հոդված 10. Օրենսգրքի 17-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, ֆիզիկական անձի մահ կամ պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր) վարչական դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով, որի վերաբերյալ կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով:Իրավահաջորդություն հնարավոր է դատավարության ցանկացած փուլում:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «նախապատրաստման» բառից հետո լրացնել «կամ դատաքննության» բառերով, իսկ երկրորդ նախադասությունից հանել «հայցվորի  համաձայնությամբ» բառերը:

Հոդված 12. Օրենսգրքի 20-րդ  հոդվածում  «եթե» բառից հետո  լրացնել «գործի քննության» բառերը:

Հոդված 13. Օրենսգրքի 21-րդ հոդվածի`

1) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ խմբագրությամբ 1.1-րդ մասով.

«1.1. Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձն առանց լիազորագրի ներկայացնելու իրավաuություն ունեցող անձի uտորագրությամբ, իսկ կնիքի առկայության դեպքում` իրավաբանական անձի կնիքի դրոշմմամբ:».

2) 3-րդ մասում «եւ» բառից հետո լրացնել «առկայության դեպքում`» բառերը:

Հոդված 13. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.1-րդ  հոդվածով.

«Հողված 21.1. Ներկայացուցչի լիազորությունները

1. Դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիu ներկայացվողի անունից կատարելու դատավարական գործողություններ, բացառությամբ`

1) uտորագրելու հայցադիմումը..

2) ամբողջությամբ կամ մասնակի հրաժարվելու հայցից, ընդունելու հայցը.

3) փոխելու հայցի առարկան կամ դրա հիմքը.

4) փոխելու հայցային պահանջների չափը.

5) այլ անձի փոխանցելու լիազորությունները (վերալիազորում).

6) բողոքարկելու դատական ակտը:

2. Uույն հոդվածի 1-ին մասում նշված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է հատուկ նախատեuված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:»:

Հոդված 14. Օրենսգրքի 25-րդ հոդվածի`

1) 2-րդ մասը «նաեւ ներկայացնել» բառերից հետո լրացնել «վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաեւ» բառերը.

2) լրացնել նոր 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով.

«3. Գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցները ձեռքբերելու նպատակով դատարանը իր նախաձեռնությամբ, երբ մյուս կողմի  համար անհնարին է կամ  դժվար է ապացույցներ ձեռքբերելը, ձեռնարկում է ողջամիտ միջոցներ:

4. Դատավարության կողմերը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում պարտավոր են աջակցել դատարանին ապացույց ձեռքբերելու հարցում` նրան տրամադրելով իրենց տիրապետման տակ գտնվող բոլոր ապացույցները:

5.Ապացույցներ ձեռքբերելու նպատակով դատարանն իրավասու է դրանք պահանջելու դատավարության այն մասնակիցներից, պետական եւ տեղական ինքնակառավարման այն մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից), ինչպես նաեւ դատավարությունում չներգրավված ֆիզիկական եւ իրավաբանական այն անձանցից, որոնց ազդեցության ոլորտում են դրանք գտնվում կամ պետք է գտնվեն` սահմանելով ժամկետ դրանք դատարան ներկայացնելու համար:

6. Դատարանի պահանջները պարտադիր են կատարման համար նրա սահմանած ժամկետում:Այդ ժամկետում կատարման անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը պարտավոր է գրավոր դիմել դատարան` հայցելով կատարման նոր ժամկետ:Դատարանի որոշումն այդ հարցով վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ:»:

Հոդված 15. Օրենսգրքի 26-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը» բառերը փոխարինել «գործի ելքը պայմանավորող որեւէ փաստ մնում է չապացուցված» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ապացուցման բեռը կրում է`

1) վիճարկման հայցով վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը դրա համար հիմք ծառայած փաստերի մասով.

2) պարտավորեցման հայցով` վարչական մարմինը` հայցվող վարչական ակտի ընդունումը մերժելու հիմք հանդիսացած փաստերի մասով, եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձը այն փաստերի մասով« որոնցով հիմնավորվում Է հօգուտ իրեն բարենպաստ վարչական ակտի ընդունումը.

3) գործողության կատարման հայցով` վարչական մարմինը, եթե

գործողության կամ անգործության համար հիմք հանդիսացած փաստերը

բարենպաստ չեն ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար, հակառակ

դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը.

4) ճանաչման հայցով`

ա) ֆիզիկական կամ իրավաբանական անձը որեւէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը հաստատող փաստերի մասով.

բ) վարչական մարմինը` վարչական ակտի առոչինչ լինելը հերքող փաստերի մասով.

գ) վարչական մարմինը այլեւս իրավաբանական ուժ չունեղող միջամտող վարչական ակտի« ինչպես նաեւ որեւէ կատարված գործողության իրավաչափությունը հիմնավորող փաստերի մասով:».

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որեւէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը եւ գնահատմանը` անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ ձեռքբերելը:Նման դեպքում դատարանն կարող է ապացուցման բեռը դնել խոչընդոտող կողմի վրա` անկախ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոններից:»:

Հոդված 16. Օրենսգրքի  28-րդ հոդվածի`

1) 4-րդ մասը «կայացնում է որոշում» բառերից հետո լրացնել «` առանձին դատական ակտի տեսքով,» բառերով.

2) 2-րդ մասում «գործին մասնակցող անձանց» բառերը փոխարինել «դատավարության մասնակիցների» բառերով:

Հոդված 17. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Վկայի կողմից սուտ ցուցմունք տալը կամ ցուցմունք տալուց հրաժարվելը առաջացնում է քրեական պատասխանատվություն:»:

Հոդված 18. Օրենսգրքի 33-րդ հոդվածի`

 1)5-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«5. Դատարանը վկային հայտնում է առանձին հարցերի չպատասխանելու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու`սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված նրա իրավունքի մասին:».

2) 8-րդ մասում «գործին մասնակցող անձանց» բառերը փոխարինել «դատավարության մասնակիցների» բառերով:

Հոդված 19. Օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասում «ներկայացրած» բառից հետո լրացնել «գրավոր փաստաթղթի» բառերը:

Հոդված 20. Օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասում «գործի» բառը փոխարինել «դատավարության» բառով« իսկ «28» թիվը փոխարինել «44» թվով:

Հոդված 21. Օրենսգրքի 53-րդ հոդվածի`

1) 1-ին մասի «գործին մասնակցող անձինք» բառերը փոխարինել «դատավարության մասնակիցները» բառերով:.

 2)  2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է սույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները դատարանի որոշմամբ չեն վերականգնվում:Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված բողոքները եւ այլ փաստաթղթերը դատարանի որոշմամբ,  վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը:Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:».

3) 4-րդ մասի «հնգօրյա» բառը փոխարինել «մեկշաբաթյա» բառով, «գործին մասնակցող անձանց» բառերը փոխարինել «դատավարության մասնակիցների» բառերով:

Հոդված 22. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «52-րդ հոդվածով» բառերը փոխարինել «53-րդ հոդվածով» բառերով, իսկ «գործին մասնակցող անձի» բառերը փոխարինել «դատավարության մասնակցի» բառերով:

Հոդված 23. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «անձի» բառը փոխարինել «անձ հանդիսացող դատավարարության մասնակիցների» բառերով:

Հոդված 24. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ սույն օրենքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված դեպքում: Նշված դեպքերում դատարանը կարող է դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը ամբողջությամբ կամ մասամբ դնել պատասխանողի վրա:

Հայցից հրաժարվելու կամ դատական ակտի դեմ ներկայացրած բողոքը հետ վերցնելու դեպքում անձը կրում է դրա հետեւանքով առաջացած դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը, բացառությամբ այն դեպքի, երբ մինչեւ հայցադիմումը վարույթ ընդունելու կամ բողոքը վարույթ ընդունելու մաuին որոշում կայացնելը կողմը դիմել է այն վերադարձնելու մաuին:»:

Հոդված 25. Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի`

1)1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) վիճարկման հայցի դեպքում եռամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից.».

2) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ճանաչման հայցի դեպքում`

ա) անկախ ժամկետից` սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված գործերով.

բ) 5 տարվա ընթացքում` սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերում սահմանված գործերով:»:

Հոդված 26. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «պահանջի  իրավական հիմքերը» արտահայտությունը փոխարինել «փաստարկները» բառով:

Հոդված 27. Օրենսգրքի 73-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ?

«4) իր տիրապետման ներքո գտնվող գրավոր ապացույցները« եթե դրանք հնարավոր է կցել հայցադիմումին.».

2) 1-ին մասի 6-րդ կետի «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «կամ ապացույց առ այն, որ պատասխանողի կամ գործին մասնակցող անձանց բնակության (գտնվելու) վայրով հայցադիմումի եւ կից փաստաթղթերի պատճենների հանձնումն անհնարին է իրականացնել.»  բառերը.

3) 1-ին մասի 6-րդ կետում եւ 3-րդ մասում «գործին մասնակցող այլ անձանց» բառերը փոխարինել «երրորդ անձանց» բառերով.

4) 4-րդ մասում «Գործին մասնակցող անձինք» բառերը փոխարինել «դատավարության մասնակիցներն» բառերով:

Հոդված 28. Օրենսգրքի  75-րդ հոդվածի  7-րդ մասը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Եթե պատասխանողին կամ երրորդ անձին սահմանված կարգով ծանուցելն անհնարին է, ապա դատարանը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով հայտարարում է պատաuխանողի կամ երրորդ անձի հետախուզում:Հետախուզում հայտարարելու մասին դատարանը կայացնում է որոշում:Հետախուզում հայտարարելու մաuին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով:Հետախուզում հայտարարելու որոշման կայացումից հետո անձի ներկայանալու դեպքում որոշումը համարվում է վերացված, որի մասին դատարանը հայտնում է դատական ակտերի հարկադիր կատարում ապահովող ծառայությանը:»:

Հոդված 29. Օրենսգրքի 77-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը դատավորը լուծում է միանձնյա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված այն դեպքերի, երբ գործի քննությունը կատարվում է կոլեգիալ կարգով:Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանը կայացնում է որոշում:Եթե սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն հնարավոր չի եղել հայցադիմումը եւ կից փաստաթղթերը հանձնել պատասխանողին կամ գործին մասնակցող անձանց, ապա դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու որոշման կայացման հետ միաժամանակ  հայտարարում է պատաuխանողի կամ երրորդ անձի հետախուզում»:

2) 5-րդ մասի «դատարանն այդ որոշման պատճենը» բառերը փոխարինել «այդ որոշումը» բառերով:

Հոդված 30. Օրենսգրքի 78-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 1-ին կետի «oրենսգրքի 72-րդ հոդվածով» բառերը փոխարինել «oրենսգրքի 72-րդ եւ 73-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 6-րդ եւ 7-րդ կետերով.

«6) լրացել են հայցադիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները եւ չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին.

7) մերժվել է հայցադիմումին կից փաստաթղթերը դատարանում  դեպոնացնելու վերաբերյալ կողմի միջնորդությունը:»:

Հոդված 31. Օրենսգրքի 79-րդ հոդվածի`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) լրացել են հայցադիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը դատարանը մերժել է:».

2) 2-րդ մասի «3-6-րդ» բառերը փոխարինել « 3-րդ, 5-6-րդ» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Վարչական դատարանը  հայցադիմումի ընդունումը մերժելու մաuին կայացնում է որոշում, որը  կայացման օրվանից եռoրյա ժամկետում սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկվում է հայցվորին եւ պատասխանողին, իսկ հայցադիմումը եւ դրան կից փաuտաթղթերը` հայցվորին:»:

Հոդված 32. Օրենսգրքի 81-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«3. Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումների վիճարկման կամ պարտավորեցման հայցադիմումերը պետք է քննվեն եւ լուծվեն ոչ ուշ, քան միջոցառման անցկացման օրվանից 2 օր առաջ, իսկ միջոցառման անցկացմանը նախորդող երեք օրերի ընթացքում ստացված հայցադիմումները` 24 ժամվա ընթացքում:

Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումների (գործողության) ճանաչման հայցերով գործերի քննությունը իրականացվում է ընդհանուր կարգով:»:

Հոդված 33.  Օրենսգրքի 83-րդ հոդվածի`

1) 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3) այն փաստերը« որոնք ընկած են առարկությունների հիմքում».

2) 4-րդ մասի 4-րդ կետից հանել «փաստաթղթերի եւ ներկայացվող» բառերը.

3) 6-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2) իր տիրապետման ներքո գտնվող գրավոր ապացույցները».

4) 6-րդ մասի 4-րդ կետում «գործին մասնակցող այլ անձանց» բառերը փոխարինել «երրորդ անձանց» բառերով:

Հոդված 34. Օրենսգրքի 84-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պատասխանողը, մինչեւ գործի դատաքննությունը սկսելը կարող է ներկայացնել հակընդդեմ հայց` ընդդեմ հայցվորի` uկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:

2. Հայցը համարվում է հակընդդեմ, եթե`

1) հակընդդեմ հայցի պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.

2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մաuամբ բացառում է uկզբնական հայցի բավարարումը.

3) հակընդդեմ եւ uկզբնական հայցերի միջեւ առկա է փոխադարձ կապ, եւ դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ եւ ճիշտ լուծումը:

3. Հակընդդեմ հայցը ներկայացվում է հայց ներկայացնելու ընդհանուր կանոններով:Հակընդդեմ հայցը վարույթ ընդունելը, հայցը վերադարձնելը եւ հայցի ընդունումը մերժելը կատարվում է սույն օրենսգրքի 77-79 հոդվածներով սահմանված կարգով:Հակընդդեմ հայցի ընդունումը կարող է մերժվել նաեւ, եթե այն չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին:

4. Հակընդդեմ հայց չի կարող ներկայացվել սույն օրենսգրքի 24-րդ եւ 25-րդ գլուխներով սահմանված գործերի քննության դեպքում:»:

Հոդված 35. Օրենսգրքի 86-րդ հոդվածի`

1) 1-ին մասի «մասնակիցներ» բառը փոխարինել «մասնակիցները» բառով.

2) 3-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) պարզում է դատավարության մասնակիցների եւ դատավարությանը մասնակցող այլ անձանց կազմը.».

3) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը:Ապացուցում պահանջող փաստերի շրջանակը որոշելը նախապատրաստական փուլում չի սահմանափակում դատարանի իրավունքը դատաքննության փուլում պահանջելու այլ ապացույցներ:»:

Հոդված 36. Օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Գործը դատաքննության նշանակելու մասին որոշումն ուղարկվում է դատավարության մասնակիցներին, որում նշվում է գործի դատաքննության ժամանակի եւ վայրի  մասին:Դատավորը համարելով, որ հնարավոր է սկսել դատաքննություն կարող է նախնական դատական նիստը ավարտելով որոշում կայացնել գործի դատաքննությունը սկսելու մասին, եթե նախնական դատական նիստին ներկայացել են կողմերը եւ հնարավոր է նրանց ծանուցելը:Նման դեպքերում դատարանը կայացնում է արձանագրային որոշում:»:

Հոդված 37. Օրենսգրքի 88-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «Հոդված 88. Հայցի ապահովման հիմքերը եւ կարգը

1. Վարչական դատարանում գործերի քննության ընթացքում հայցի ապահովման միջոցների կիրառումն իրականացվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքով uահմանված հիմքերով եւ կարգով:

 2. Պարտավորեցման հայցի քննության ընթացքում հայցի ապահովման միջոց է հանդիսանում նաեւ ակնկալվող իրավունքի ժամանակավոր տրամադրումը, իսկ վիճարկման հայցի դեպքում` վիճարկվող վարչական ակտի ամբողջությամբ կամ մասնակի կասեցումը:»:

Հոդված 38. Օրենսգրքի 90-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին, այդ թվում` իրավունքի պաշտպանության ժամկետի ավարտի հիմքով, եթե բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չի ներկայացվել, կամ ներկայացված միջնորդությունը մերժվել է.».

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

« 6) վեճն ըստ էության սպառվել է:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել 3-րդ մաս հետեւյալ խմբագրությամբ.

«3. Եթե հայցվորը ներկայացնում է հայցից հրաժարվելու դիմում, ապա դատարանը կարող է առանց դատական  նիստ հրավիրելու կայացնել դատական ակտ, որը կայացման պահից եռօրյա ժամկետում պատշաճ ուղարկվում է դատավարության մասնակիցներին:»:

Հոդված 39. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 90.1-րդ հոդվածով.

«Հոդված 90.1. Գործի վարույթի կարճման կարգը եւ հետեւանքները

1. Գործի վարույթը կարճելու մաuին դատարանը կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ակտով կարող են լուծվել նաեւ գործին մաuնակցող անձանց միջեւ դատական ծախuերի բաշխման հարցերը:

3. Գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջեւ, նույն առարկայի մաuին եւ միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ հայցվորը հայցից հրաժարվել է դատաքննության նախապատրաuտական փուլում:»:

Հոդված 40. Օրենսգրքի 93-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Գործին մաuնակցող անձինք եւ դռնբաց դատական նիuտին ներկա գտնվողներն իրավունք ունեն կատարել գրառումներ, uղագրություն եւ ձայնագրություն:

Գործը քննող դատարանը կարող է արգելել դատական նիuտի կինո եւ լուuանկարահանումը, տեuաձայնագրումը, ինչպեu նաեւ հեռարձակումը ռադիոյով ու հեռուuտատեuությամբ` ելնելով հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումններից:»:

Հոդված 41. Օրենսգրքի 94-րդ հոդվածում`

1)  4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2)  լրացնել 5-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«5. Նախագահողը վկաներին մինչեւ նրանց հարցաքննությունը հեռացնում է դատարանի դահլիճից:»:

Հոդված 42. Օրենսգրքի 96-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.Նախագահողը գործին մաuնակցող անձանց եւ դատավարության այլ մաuնակիցներին պարզաբանում է նրանց իրավունքները եւ պարտականությունները եւ անցնում է գործն ըuտ էության քննելուն:

2. Նախագահողը պարզում է, արդյոք հայցվորը պնդում է իր պահանջները, ընդունում է, արդյոք պատասխանողը հայցվորի պահանջները, կողմերը չեն ցանկանում, արդյոք, կնքել հաշտության համաձայնություն:

3. Այնուհետեւ դատական նիստի նախագահողը պարզում է` ունեն արդյոք կողմերը միջնորդություններ մինչեւ դատաքննության սկիզբը:»:

Հոդված 43. Օրենսգրքի 97-րդ հոդվածում «շարունակելու» բառը փոխարինել «սկսելու» բառով:

Հոդված 44. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 97.1-րդ հոդվածով.

«Հոդված 97.1. Ապացույցների հետազոտման հաջորդականություն սահմանելը

Դատարանը, հաշվի առնելով գործին մաuնակցող անձանց կարծիքները, որոշում է ապացույցների հետազոտման հաջորդականությունը:»:

Հոդված 45. Օրենսգրքի 98-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 98. Գործի դատաքննության հետաձգումը

1. Դատարանն իրավունք ունի հետաձգել գործի դատաքննությունը, եթե`

1) այն չի կարող քննվել տվյալ նիuտում, մաuնավորապեu` գործին մաuնակցող անձանցից որեւէ մեկի, վկաների, փորձագետների, թարգմանիչների բացակայության  պատճառով.

2) դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.

3) ավարտվել է աշխատանքային օրը, եթե օրենքով գործի քննության հատուկ ժամկետներ սահմանված չէ.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Գործի դատաքննությունը հետաձգելու մաuին կայացվում է որոշում:

3. Դատավարության մաuնակիցները պատշաճ ձեւով տեղեկացվում են դատարանի նոր նիuտի ժամանակի եւ վայրի մաuին:

4. Գործի դատաքննությունը հետաձգելուց հետո գործի նոր քննությունը վերuկuվում է ընդհատման պահից:»:

Հոդված 46. Օրենսգրքի 101-րդ հոդվածի`

1) 2-րդ մասը «որոշում» բառից հետո լրացնել  «`առանձին դատական ակտի տեսքով» բառերով.

2) 3-րդ մասի «ապա կողմի միջնորդությամբ  դատարանն այդ պահանջի մասով առանձնացնում է» բառերը փոխարինել «ապա դատարանը կարող է այդ պահանջի մասով առանձնացնել» բառերով:

Հոդված 46. Օրենսգրքի 107-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« Հոդված 107. Դատաքննության ավարտը

1. Դատական վիճաբանություններից հետո նիuտը նախագահողը դատավարության մաuնակիցներին եւ նրանց ներկայացուցիչներին հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում միջնորդություններ հարուցել:Նման միջնորդությունների բացակայության դեպքում նախագահողն ավարտում է գործի դատաքննությունը եւ հայտարարում է գործն ըuտ էության լուծող դատական ակտի հրապարակման վայրն ու ժամանակը:

2. Եթե հայցադիմումը ներկայացվել է միաժամանակ 20-ից ավելի հայցվորների կողմից, ապա դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու, ինչպես նաեւ այդ գործի վերաբերյալ ընդունված բոլոր դատական ակտերը սույն օրենսգրքով սահմանված կարգով, դրանք կայացվելու օրվանից եռօրյա ժամկետում ուղարկում է հայցադիմումում նշված հաջորդականությամբ առաջին հինգ հայցվորներին:Այս դեպքում դատական ակտը փակցվում է դատարանի շենքում դատական ակտի կայացման օրվանից մեկ ամիս ժամկետով, ինչպես նաեւ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:Հայցադիմում ներկայացրած հայցվորներից յուրաքանչյուրին տրամադրվում է դատական ակտը` համապատասխան գրավոր դիմումը դատարան ներկայացնելու օրվանից երեք օրվա ընթացքում:»:

Հոդված 47. Օրենսգրքի 108 հոդվածի 1-ին մասի`

1)  1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

2)  2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3)  3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 48. Օրենսգրքի 111-րդ հոդվածում «Բացառությամբ սույն օրենսգրքի 108 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի, եթե» բառերը փոխարինել «Եթե» բառով:

Հոդված 49. Օրենսգրքի 113-րդ հոդվածում լրացնել նոր 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասեր հետեւյալ բովանդակությամբ.

«4. Վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռքբերված ապացույցների շրջանակում եւ դրա ուժի մեջ մտնելու դրությամբ գործող օրենքների հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ հետագայում ընդունվել են դատավարությանը մասնակցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերող նրանց համար ավելի բարենպաստ նորմատիվ իրավական կարգավորումներ:Այս դեպքում կիրառվում են այդ կարգավորումները:Վիճարկվող վարչական ակտն անվավեր չի ճանաչվում, եթե ըստ էության դատական ակտ ընդունելու պահին վարչական ակտի ոչ իրավաչափությունը կիրառման ենթակա օրենքի փոփոխության պատճառով վերացել է:

5. Հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաեւ հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է վարչական    ակտի    ընդունման    դրությամբ    ներկայացված    (ձեռքբերված) ապացույցների շրջանակում եւ վարչական մարմնի կողմից վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքների հիման վրա:

6. Վարչական ակտի առոչինչ լինելը որոշվում է դրա ընդունման դրությամբ գործող օրենքներով:

7. Որեւէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը որոշվում է այն պահին գործող օրենքների հիման վրա, երբ այդ իրավահարաբերությունը ծագել էր կամ չէր ծագել, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

8. Այլեւս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտի կամ կատարված գործողության իրավաչափությունը որոշվում է այդ ակտի գործողության ժամանակ կամ այդ գործողության կատարման ժամանակ գործած օրենքների հիման վրա:»:

Հոդված 50. Օրենսգրքի 114-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) վարչական մարմնին այն վարչական ակտն ընդունելուն պարտավորեցնելու մասին« որի ընդունումը վարչական մարմինը մերժել է:

Այն դեպքում, երբ դրսեւորելով անգործություն վարչական մարմինը օրենսդրությանը ոչ համապատասխան չի ընդունել վարչական ակտ« ապա.

-  վարչական մարմնին պարտավորեցնում է ընդունել վարչական ակտ, եթե վարչական մարմնին ներկայացված (ձեռքբերված) ապացույցները եղել են լրիվ բավարար բարենպաստ վարչական ակտ ընդունելու համար.

-  վարչական մարմնին պարտավորեցնում է հարուցել վարչական վարույթ եւ քննության առնել դիմումը, եթե վարչական մարմնին ներկայացված (ձեռքբերված) ապացույցները եղել են ոչ լիարժեք կամ վարչական ակտ ընդունելու համար վարչական մարմինը պետք է ձեռք բերի կամ գնահատի նոր ապացույցներ:».

2) 3-րդ մասում «մաս» բառը փոխարինել «մասում» բառով:

Հոդված 51. Օրենսգրքի 116-րդ հոդվածի`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Նման որոշում կարող է կայացվել նաեւ լիցենզավորված եւ արտոնագրված սուբյեկտների նկատմամբ, եթե կոնկրետ գործով առկա ապացույցները տրվել են վերջիններիս կողմից:».

2) 3-րդ մասի «վերադասին» բառից հետո լրացնել «(լիցենզավորող, արտոնագրող մարմնին),» բառերով:

Հոդված 52. Օրենսգրքի 118.9-րդ հոդվածում «քաղաքացիական» բառից հետո լրացնել «դատավարության» բառով:

Հոդված 53. Օրենսգրքի 120-րդ հոդվածի 2-րդ մասի «գործն ըստ էության քննած» բառերը փոխարինել  «գործի քննությանը մասնակցած» բառերով:

Հոդված 54. Օրենսգրքի 125-րդ հոդվածի`

1) 1-ին մասի  2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

2) 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10) կողմին իրավահաջորդով փոխարինելու կամ փոխարինումը մերժելու մասին:».

3) 2-րդ մասի «9-րդ եւ 10-րդ կետերով» բառերը փոխարինել «8-9-րդ կետերով» բառերով.

4)  լրացնել 5-րդ եւ 6-րդ մասեր հետեւյալ բովանդակությամբ.

«5. Եթե դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հիմքով որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին, ապա բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին որոշումը վերացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը համարվում է վերացված:

6. Հայցադիմումը վերադարձնելու կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացնող դատական ակտով միաժամանակ լուծվում է հայցադիմումի ընդունման կամ վերադարձման հարցը:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված որոշման վիճարկման արդյունքում կայացված դատական ակտով միաժամանակ լուծվում է հայցի ապահովման հետ կապված հարցը»:

Հոդված 55. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 56. Օրենսգրքի 136-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածում նշված անձինք եւ մարմինները կարող են դիմել վարչական դատարան նաեւ այն դեպքում, եթե հայցադիմումը դատարան ներկայացնելու պահի դրությամբ նորմատիվ իրավական ակտը այլեւս իրավաբանական ուժ չունի, սակայն այդ ակտը կիրառված է եղել դիմողի նկատմամբ որեւէ վարչական կամ դատական ակտով:».

2) լրացնել  նոր 5-րդ եւ 6-րդ մասերով` հետեւյալ բովանդակությամբ.

«5. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարելի է դիմել խախտումից հետո` եռամսյա ժամկետում, իսկ 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերում` առանց ժամկետային սահմանափակման:

6. Սույն հոդվածով սահմանված կարգով վարչական դատարան դիմած անձինք եւ մարմիններն իրավունք ունեն հրաժարվելու հայցից մինչեւ գործի դատաքննության ավարտը:Վարչական դատարանը իրավունք ունի մերժել հայցից հրաժարումը, եթե գտնում է, որ հայցի առարկայի վերաբերյալ գործի քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից:»:

Հոդված 57.  Օրենսգրքի 138-րդ հոդվածի վերնագրում «Հայցադիմումների քննության առանձնահատկությունները» բառերը փոխարինել «Գործերի քննության ընթացակարգը» բառերով:

Հոդված 58. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 138.1-138.3 հոդվածներով.

«Հոդված 138.1 Գործերի դատաքննությունը գրավոր ընթացակարգով

1. Հայցը վարույթ ընդունելիս դատարանը որոշում է նաեւ գործը գրավոր կամ բանավոր ընթացակարգով քննելու մասին:

2.Գրավոր դատաքննություն կարող է կիրառվել այն դեպքերում, երբ`

1) դիմում է ներկայացվել ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ.

2) անհրաժեշտ չէ լuել փորձագետին կամ հարցաքննել վկաներին, զննում կատարել, տալ դատական հանձնարարություններ, եւ եթե գործը բանավոր դատաքննության նշանակելուց հետո կողմերը գրավոր տեղեկացրել են դատարանին բանավոր ընթացակարգով դատաքննությանն իրենց չմաuնակցելու մաuին.

3) անհրաժեշտ չէ լսել փորձագետին կամ հարցաքննել վկաներին, զննում կատարել, տալ դատական հանձնարարություններ եւ կողմերը գրավոր համաձայնություն են ներկայացրել գործը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ.

4) սույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:

3. Դատարանը կարող է հայցվորի միջնորդությամբ դատավարությունը իրականացնել գրավոր ընթացակարգով, եթե պահանջը վերաբերում է վնասի հատուցմանը:

4. Գործի դատաքննությունը գրավոր ընթացակարգով կազմակերպելու վերաբերյալ դատարանի որոշման մասին սահմանված կարգով տեղեկացվելուց հետո կողմերը եւ դատավարության այլ մասնակիցները դատաքննությունն սկսվելուց առաջ` դատարանի սահմանած ժամկետում, դատարանին ներկայացնում  են գործին առնչվող նյութերը:

5. Կողմերն իրենց գրավոր բացատրությունները ներկայացնում են նիստից առնվազն 7 օր առաջ` եթե դատարանը գործի քննության կազմակերպման  այլ ժամկետներ չի սահմանել:

Հոդված 138.2. Դատական նիստի գրավոր ընթացակարգը

1. Գրավոր ընթացակարգով դատական նիստն անցկացվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով սույն հոդվածում սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

2. Գրավոր ընթացակարգով դատական նիստին կողմերի եւ դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:Դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցը ընդհանուր տեղ է զբաղեցնում դատական նիստերի դահլիճում եւ նիստն ունկնդրում է նիստին ներկա այլ անձանց համար սահմանված կարգով:

3. Դատական նիստն անցկացվում է դատական նիստերի դահլիճում:

4. Հայտարարված ժամին նիստը նախագահողը բացում է այն եւ հայտարարում դատաքննության ենթակա գործը:Նիստը նախագահողը ներկայացնում է քննվող գործը, ներկայացված պահանջը, կողմերի բացատրությունները` դրանց հակիրճ բովանդակությունը: Այնուհետեւ գործի քննությանը մասնակցող դատավորները կարող են փոխանակել կարծիքներ` չկանխորոշելով գործի ելքը:Գործի քննությանը մասնակցող դատավորները կարող են քննարկման դնել հարցեր:Այդ հարցերը քննարկվում եւ լուծվում են անհապաղ:Նիստը նախագահողը պարզում է դրանց քննարկման արդյունքում կամ նպատակով գործի դատաքննությունը կասեցնելու, դատական նիստն ընդմիջելու կամ հետաձգելու անհրաժեշտությունը եւ համապատասխան հարցը ներկայացնում է դատարանի քննարկմանը կամ հայտարարում ընդմիջում` այդ հարցը խորհրդակցական սենյակում լուծելու համար:

5. Եթե գործը գրավոր ընթացակարգով քննելու նախապատրաստման ընթացքում ի հայտ են գալիս հանգամանքներ« որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունը անցկացնել բանավոր ընթացակարգով, ապա դատարանը որոշում է կայացնում գործը բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ` այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով դատավարության մասնակիցներին, բացառությամբ սույն օրենսգրքի 138.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքի:

6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված դատավարական գործողությունների ավարտից հետո նիստը նախագահողը հայտարարում է գործի քննության ավարտի մասին, այնուհետեւ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ գործով ըստ էության դատական ակտ կայացնելու համար:

Հոդված 138.3. Գրավոր ընթացակարգով ընդունված դատական ակտերի հրապարակումը

1. Գրավոր ընթացակարգով ընդունված դատական ակտը հրապարակվում է դատական նիստում եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվում է դատավարության մասնակիցներին:

2. Եթե հայցադիմումը ներկայացվել է միաժամանակ 50-ից ավելի հայցվորների կողմից« ապա դատարանը դատական ակտը ուղարկում է դատավարության մասնակիցներին սույն օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:»:

Հոդված 59. Օրենսգրքի 139-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Եթե ոչ իրավաչափ նորմատիվ ակտն ուժը կորցրել է մինչեւ դատարանի կողմից այդ գործով ըստ էության որոշում կայացնելը, ապա դատարանը ճանաչում է դրա` դիմելու պահին ոչ իրավաչափ եղած լինելը, եթե այդ ակտը կիրառվել է դիմողի նկատմամբ:»:

Հոդված 60. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 7-րդ մասի վերջում «տարվա ընթացքում» բառերից հետո ավելացնել «,նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում սահմանված կանոններին համապատասխան:» բառերը:

Հոդված 61. Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ընտրական ցուցակները, ցուցակներում ընդգրկված,» բառերը փոխարինել «ընտրական ցուցակները (դրանցում ընդգրկված թեկնածուներին),» բառերով:

Հոդված 62. Օրենսգրքի 146 -րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայցադիմումը դատարան կարող է ներկայացվել օրացուցային 3 օրվա  ընթացքում այն օրվանից, երբ  հայցվորն  իմացել է  կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ   իր ընտրական   իրավունքի  խախտման  մասին, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ նախատեսված չէ:

Դատավորը պարտավոր է հայցադիմումն uտանալու oրվանից հետո` երկօրյա ժամկետում, վարույթ ընդունել uույն oրենuգրքով նախատեuված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն սույն օրենսգրքի 78-րդ եւ 79-րդ հոդվածներով սահմանված հիմքերը:

Վարչական դատարանը պատճառաբանված որոշմամբ հայցադիմումը վերադարձնում է` նշելով բոլոր առերեւույթ թերությունները:Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու եւ որոշումը ստանալու օրվանից հետո` 24 ժամվա ընթացքում, դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված է համարվում uկզբնական ներկայացնելու oրը:».

2) 5-րդ մասի «գրանցելու,» բառից հետո լրացնել «չգրանցելու,» բառը:

Հոդված 63. Օրենսգրքի 27-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 64. Oրենuգրքի 36-րդ, 40-րդ, 41-րդ, 43-րդ, 44-րդ, 49-րդ, 104-րդ, 118.2-րդ, 118.5-րդ եւ 118.6-րդ հոդվածներում  «գործին մասնակցող անձ»  եւ «գործին մասնակցող անձինք»  բառերը եւ դրան համապատաuխան հոլովաձեւերը փոխարինել համապատասխանաբար «դատավարության մասնակից» եւ «դատավարության մասնակիցներ» բառերով  եւ դրան համապատաuխան հոլովաձեւերով:

Հոդված 65. Անցումային դրույթներ

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարչական դատարան վճարման կարգադրություններ արձակելու պահանջով հայցադիմումներ չեն կարող ներկայացվել:Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը վարչական դատարանի գրասենյակ ստացված, ինչպես նաեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ փոստով առաքված կամ վարչական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան վերադարձված, սակայն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարչական դատարան ստացված կամ ներկայացված վճարման կարգադրություններ արձակելու հայցադիմումները քննում է վարչական դատարանը:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը վարչական դատարան ներկայացված այն հայցադիմումները, որոնք սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան ընդդատյա են ընդհանուր իրավասության դատարանին, շարունակում են քննվել վարչական դատարանի կողմից:Վարչական դատարանի կողմից մինչեւ սույն օրենքի ընդունումը վերադարձված հայցադիմումները, թույլ տրված թերությունները վերացվելուց հետո ներկայացվում են վարչական դատարան:
 

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Արխիվային գործի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»,  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության եւ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսդրության բարելավման նախագծերի հիմքում դրված են ինչպես հիշյալ օրեսդրության կիրառման գործընթացում ի հայտ եկած հիմնախնդիրները լուծելու, այնպես էլ` միջազգային իրավական չափանիշներին ազգային  օրենսդրությունը համապատասխանեցնելու անհրաժեշտությունը, քանի որ դատաիրավական բարեփոխումների նախորդ  փուլում կյանքի կոչված նորամուծությունները դեռեւս բավարար չեն նշված ոլորտների օրենսդրությունն ավարտուն եւ ամբողջական համարելու համար: Ըստ էության, վերոհիշյալ նախագծերով առաջարկվում է ապահովել դատաիրավական բարեփոխումների շարունակականությունը եւ, միաժամանակ, շտկել ու վերանայել իրենց չարդարացրած խնդիրները:

Հայաստանի Հանրապետության վարչական դտավարության օրենսգրքի ընդունմամբ, ինչպես նաեւ Հայաստնաի Հանրապետության քաղաքացիական  դատավարության օրենսգրքում կատարված մեծածավալ ու էական փոփոխություններով հիմք դրվեց քաղաքացիական դատավարությունից վարչական դատավարությունը տարանջատելու եւ, ըստ էության, արդարադատության նոր տեսակ հիմնադրելու գործընթացին: Վարչական դատավարության ստեղծումը նպաստեց սահմանադրական բարեփոխումների ոգուն համապատասխան մարդու իրավունքների դատական պաշտպանության առավել կատարյալ դատական համակարգի ձեւավորման եւ պետական կառավարման ոլորտում կամայականությունների կտրուկ նվազման գործընթացին:

Կարելի է փաստել, որ նշված օրենսդրությունների կտրվածքով ընդհանուր առմամբ նախորդ փուլի դատաիրավական բարեփոխումները էական դրական դերակատարում են ունեցել եւ հիմնականում համապատասխանել են այդ ոլորտի օրեսդրական կարգավորումներին ներկայացվող պահանջներին:

Ինչպես հայտնի է, դատաիրավական բարեփոխումների վերջին շրջանում նախապատվությունը տրվեց, այսպես  կոչված, մասնագիտացված քրեական եւ քաղաքացիական դատարանների լուծարմանը, այդ դատարաններին ընդդատյա բոլոր գործերի քննությունը վերապահվեց ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններին: Այս դեպքում արդեն նախանշվեց մասնագիտացումն ապահովել հենց ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների շրջանակում:

Այս եւ մի շարք այլ ինստիտուցիոնալ փոփոխություններ կարող են արդյունավետ գործել միայն այն դեպքում, երբ  դրանք կուղեկցվեն համապատասխան դատավարական լուծումներով:

Երկու օրենսգրքերի վերլուծությունը, թերեւս, բերում է այն եզրահանգման, որ դրանցում առկա են մի շարք ոչ լիարժեք ու երբեմն էլ հակասական լուծումներ, ինչի արդյուքնում վնասվում է ինչպես դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, այնպես էլ դատարանների բնականոն գործունեությունը:

Մասնավորապես, մտահոգող են ընդհանուր իրավասության դատարանների եւ վարչական դատարանի ոչ համաչափ ծանրաբեռնվածությունը, առանձին իրավական նորմերում առկա ոչ հստակ ձեւակերպումները, դատվարական անավարտ ու ոչ ամբողջական լուծումները եւ այլն:

Մեկ տարուց ավել վարչական դատարանների, ինչպես նաեւ քաղաքացիական դատվարության օրենսդրությունում կատարված փոփոխություններից հետո դատական ատյանների գործունեության վերլուծությունը վկայում է այն մասին, որ այս օրենսդրությունը կարիք ունի ոչ միայն խմբագրական այլեւ` բովանդակային էական փոփոխությունների:

«Հայաստանի Հանրապետության վարչական դատվարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք: Վարչական դատարանների ստեղծմամբ, ինչպես արդեն նշվեց, սկզբնավորվեց  արդարադատության նոր տեսակի ներդրումը: Այն լուրջ ձեռքբերումների հետ մեկտեղ, ուղեկցվել է որոշ խնդիրներով, որոնք  համակարգված տեսքով ունեն հետեւյալ պատկերը.

-վարչական դատավարությանը` առանձին բնույթի գործերով խիստ բնորոշ է գրավոր դատաքննության ինստիոտուտը, ինչը հաջողությամբ կիրառվում է Սահմանադրական դատարանի գործունեությունում: Գրավոր դատաքննության հաջողված տարբերակներ կարելի է հանդիպել նաեւ արտասահմանյան բազմաթիվ երկրների վարչական դատավարություններում:

Գրավոր դատաքննության ինստիտուտի ամրագրումը նախագծում ոչ միայն բխում է քաղաքացու շահերից, այլեւ` էապես կնպաստի վարչական դատարանների անհարկի ծանրաբեռնավածությունը թեթեւացնելուն,

-հաշվի առնելով այն հանգամանքը, որ  սկզբունքորեն վարչական դատավարությունն էապես չի տարբերվում քաղաքացիական դատավարությունից, Օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրվել է դրույթ, որի համաձայն . “Վարչական դատարանում վարչական գործերով դատավարության կարգը սահմանվում է սույն օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով այնքանով, որքանով դրա նորմերը իրենց էությամբ կիրառելի են (muatatis mutandis) վարչական դատավարության նկատմամբ եւ չեն հակասում սույն օրենսգրքին եւ վարչական դատավարության էությանը”:

Նշված ձեւակերպումը բավարար չափով հստակ չէ եւ անհարկի անորոշության տեղիք է տալիս, քանի որ այն բովանդակում է ներքին հակասություն. մի կողմից հստակ ամրագրված է, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները կիրառվում են միայն կոնկրետ սահմանված դեպերում, մյուս կողմից` տեղ է թողնվում “muatatis mutandis”  (այնքանով որքանով) սկզբունքով այդ օրենսդրության  նորմերը կիրառելու համար:

Երկու տարբերակն էլ բավարար չափով հիմնավորված չեն, քանի որ նաեւ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը բավարար չափով չեն կարող ներառել վարչական դատավարության` իրավական կարգավորման բոլոր հարցադրումները: Ուստի անհրաժեշտություն է առաջացել վարչական դատավարության օրենսգրքում բոլոր կարգավորումները ներառելը,

-դատավարական իրավահաջորդության ինստիտուտը վարչական դատավարությունում  էապես տարբերվում է քաղաքացիական դատավարության նույնանուն ինստիտուտից: Ենթադրվում է, որ համպարփակ իրավահաջորդության դեպքում հարկ է բացառել հայցվորի կողմից համաձայնություն ստանալը, այլապես գոյություն չունեցող դատավարության անձի մասնակցությամբ ընթանալու է դատավարություն, ինչի արդյունքում կայացվելու է վարույթը կարճելու մասին դատական ակտ: Բնականաբար, հիշյալ իրավիճակը ինքստինքյան հանգեցնում է դատավարության սկզբունքների խախտմանը:

Տվյալ դեպքում նախագծով սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

-նախագծով հստակեցվել է ներկայացուցչին տրվող լիազորագրի բովանդակությունը եւ նրանց լիազորությունները: Հիշյալ մոտեցումը կբացառի անբարեխիղճ ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը,

-վարչական դատավարությունում հաշտության համաձայնությունը չի համարվում, որպես գործի վարույթը կարճելու հիմք (Օրենսգրքի 90-րդ հոդված), սակայն գիտագործնական հետզոտությունները եւ միջազգային փորձի բավականին խորը ուսումնասիրությունը վկայում են այն մասին, որ դա եւս պետք է համարվի վարչական դատվարության ավարտի ինքնուրույն տեսակ: Ուստի նախագծում ամրագրվել է ինչպես հաշտության համաձայնությունը կարգավորող նոր հոդված, այնպես էլ այն որպես գործի վարույթը կարճելու հիմք,

-դատական պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ գործի քննության ժամանակ պարզ է դառնում, որ վարչական ակտը սպառել է իրեն , այն արդեն կատարվել է եւ ավարտվել է, իսկ ներկայացված դիմումով վեճն, ըստ էության, դարձել է առարկայազուրկ: Այդպիսի դեպքերում դատարանը հարկադրված քննում է վեճն ըստ էության, մերժում է դիմումը` պահանջի  առարկայազուրկ լինելու հիմքով, ինչի արդյուքնում արդարադատության իրականացումը, թերեւս, դառնում է ինքնանպատակ:

Այս առընչությամբ օրեսգիրքը լրացվել է նոր ինստիտուտով, մասնավորապես գործի կարճման հիմքերը համլրվել են նոր հիմքով, ըստ որի, վարույթը ենթակա կլինի կարճման, եթե վեճը սպառված է`,

-կանոնակարգվել է միմյանց հետ կապված մի քանի պահանջներով գործերի ընդդատությունը:   Նախ, սահմանվել  է հիմնական պահանջին ներկայացվող չափանիշները, իսկ, այնուհետեւ, դրույթ, ըստ որի ընդդատությունը կորոշվի այն հաշվով, թե որ դատարանին է ընդդատյա տվյալ հիմնական պահանջը:

Պահանջների միացման վերաբերյալ մոտեցումը հնարավորություն կտա զերծ պահել դատական համակարգն անհարկի քաշքշուկներից եւ կիրառման մեջ դնել կողմերի խախտված իրավունքների պաշտպանության առավել գործուն իրավական ընթացակարգեր: Տվյալ դեպքում կարող են այլ նոր խնդիրներ առաջանալ` կապված օրենքների միատեսակ կիրառման, մի դատավարության շրջանակներում մի քանի դատավարության նորմեր կիրառելու եւ այլ հարցադրումների առընչությամբ, բայց դրանք լուծելի են եւ չեն կարող խոչընդոտել արդարադատության բուն գործընթացին:

-վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթ գրեթե նույնությամբ նախատեսված է ինչպես Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական, այնպես էլ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով (համապատասխանաբար` 361-րդ եւ 27-րդ գլուխներ):

Սակայն, լուծումը ոչ թե պարզապես այդ գործերն ընդհանուր իրավասության դատարաններին վերապահելն է, այլ` ընդհանրապես այդ վարույթի  տեսակը վերացնելն է, ինչպես արվել է ներկայացված նախագծերում, այդպես ստացվում է, որ վճարման կարգադրությունն ընկալում ենք, որպես սոսկ տեխնիկական բնույթի գործառույթ, սակայն փորձում ենք դա վերապահել ընդհանուր իրավասության դատարաններին:

Նախ, այդ գործերի վարույթն ամբողջովին չի կարելի վերապահել ընդհանուր իրավասության դատարաններին, քանզի հակնդդեմ հայց ներկայացնելու դեպքում քննության առարկան դառնում է վարչական ակտի օրինականությունը, ինչը հենց վարչական դատարանի խնդիրն է: Բացի այդ, դատարանը կոչված է արդեն իսկ ծագած վեճի վերաբերյալ գործ քննելու, դատարանը վեճի առկայությունը բացահայտելու մարմին չէ:

-նախագծով ներկայացված վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձի բռնագանձում իրականացնելու պահանջներով վարչական դատարան դիմելու իրավունքի բացառումը, եւս բխում է վերը նշված հիմնավորումից,

- Վարչական դատավարության սկզբունքների շրջանակը թերի է: Ըստ էության, ամրագրված չէ այնպիսի հիմնադրույթ, ինչպիսին է` հրապարակայնությունը:

Սակայն հրապարակայնության վերաբերյալ վերջինիս ձեւակերպումը տարբերվում է ՀՀ դատական օրենսգրքի 20-րդ հոդվածի ձեւակերպումից. մասնավորապես, այդ հոդվածում ամրագրված է . “գործի` դռնփակ նիստում քննված մասին եւ որդեգրման գործին անձը  կարող է ծանոթանալ միայն դատական ակտը կայացրած դատարանի որոշմամբ”: Այս կարգի հակասության դեպքում անհարկի խնդիր է առաջանալու, թե դրանցից որը պետք է գործի, ուստի հարկ է այդ հարցին եւս անդրադառնալ: Բացի այդ, տրամաբանակ կլնի, որպեսզի չհրապարակվեն դատական ակտի այն մասերը, որոնք հիմք են հանդիսացել դռնփակ դատական քննության համար: Այս վերջին դրույթն իր ամրագրումն է ստացել ՀՀ քրեական դատավարության 16-րդ հոդվածի 4-րդ մասով:

-Ավանդաբար, արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան նորմերի դիսպոզիցիաներում վարչական դատավարությունն անտեսված է, իսկ վարչական դատվարության օրենսգրքի բոլոր այն դրույթները, որոնցով ընդհանրացված ձեւով պատասխանատվություն է սահմանված, պարզապես որեւէ իրավական արժեք չունեն եւ չեն գործում: Օրինակ, օրենսգրքի 7-րդ հոդվածում խոսվում է թարգմանչին ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանված բացառապես քրեական եւ քաղաքացիական գործերով թարգմանչի կողմից ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար:

Այս դեպքոմ, անհրաժեշտություն է առաջանում «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում` վերը նշված նորմում կատարել համապատասխան խմբագրումներ` նկատի ունենալով նաեւ վարչական դատավարությունը:

-«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարությի մասին ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարվել են վերջիններս` վերոհիշյալ նախագծերի հետ համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրեսնգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք:

Քաղաքացիական դատավարության օրենսդրության մեջ առկա որոշ խնդիրները համակարգված տեսքով ունեն հետեւյալ պատկերը.

-հարկ է հետեւողականորեն վերացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում առկա կրկնությունները, որոնք, ըստ էության, հակասություններ են»

-անհիմն սահմանափակված է դատավորին ինքնաբացարկ հայտնելու ինստիտուտը: Ըստ Օրենսգրքի 21-րդ հոդվածի, դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ` մինչեւ դատաքննությունը սկսվելը: Սահմանված են որոշ բացառություններ, որոնք հնարավորություն են տալիս ինքնաբացարկ հայտնել  նաեւ դատաքննության հետագա փուլում, սակայն այդ ինստիտուտը կարող է լիարժեք գործել միայն այն դեպքում, երբ ինքնաբացարկ, առանց որեւէ վերապահումի, հայտնվում է մինչեւ դատաքննության ավարտը: Ուստի ներկայացված նախագծով 21-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանվել է, որ ինքնաբացարկը կարող է հայտնվել մինչեւ դատաքննության ավարտը:

Բացի այդ, հարկ է միասնական մոտեցում ապահովել հիշյան ինստիտուտի առնչությամբ, մասնավորապես թույլատրելի չէ, երբ մի դեպքում ամրագրվում է ինքնաբացարկի, իսկ մեկ այլ դեպքում` բացարկի ինստիտուտը: Ուստի նախագծով համապատասխանություն է ապհովվել Օրենսգրքի 21-րդ եւ 28-րդ հոդվածների դրույթների միջեւ,

-գործող օրենսդրությամբ իրավաչափ լուծում չի տրված նաեւ  հայցվորի իրավունքների ծավալին. հայցվորը պետք է ունենա իրական հնարավորություն փոխելու հայցի հիմքը կամ առարկան, ավելացնելու կամ նվազեցնելու հայցային պահանջների չափը, հրաժարվելու հայցից մինչեւ դատարանում դատաքննության ավարտը, քանի որ հակառակ դեպքում, դա անհարկի քաշքշուկների տեղիք է տալիս եւ խախտում արդարադատության մատչելիության սկզբունքը: Այս փոփոխությունը եւս սահմանված է նախագծում,

- վերանայվել է նաեւ քաղաքացիական գործերով (բնականաբար, դա կվերաբերի նաեւ վարչական գործերին, քանի որ առկա է օրենսդրական հղում ՀՀ քաղաքացիական դատավրության օրենսգրքի վրա) պետական տուրքի վճարման հիմքերը, մասնավորապես, օրենսգրքի 70-րդ հոդվածում կատարված փոփոխությամբ առաջարկվում է պետական տուրք գանձել միայն գործն ըստ էության լուծող որոշումների բողոքարկման համար: Իսկ մյուս դատական ակտերի բողոքարկման դեպքում պետական տուրքի գանձումը կարելի է թողնել  անփոփոխ. դա նախատեսված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ.

-բազմաթիվ դեպքերում ամրագրված չէ դատական որոշ ակտերի բողոքարկման ժամկետը, օրինակ, Օրենսգրքի 77-րդ եւ 221-րդ հոդվածներում: Ուստի ներկայացված նախագծում նախատեսվել է համապատասխանաբար բողոքարկման 7-օրյա եւ 15-օրյա ժամկետներ,

-դատավարության կողմերի իրավական կարգավիճակը ոչ միշտ է համապատասխանում դատավարություան սկզբունքներով ամրագրված պահանջներին: Օրինակ, հայցադիմումի պատասխան ուղարկելը օրենսդրությամբ ամրագրված է ոչ թե որպես պատասխանողի իրավունք, այլ` պարտականություն: Բնականաբար, հիմնավորված չէ պատասխանողին պարտավորեցնել անվերապահորեն պատասխանելու հայցադիմումին: Տվյալ դեպքուկ ապացուցման պարտականության պարտականությունը անհամարժեք է ընկալվել. դրանից ոչ թե ենթադրվում է, որ կողմը պարտավոր է անվերապահորեն ապացուցել իր կողմից բերված փաստարկները կամ հերքել մյուս կողմի փաստարկները, այլ` որ այդ դատավարական գործողությունը բացառապես ինքն է պարտավոր անել, եթե դրա անհրաժեշտությունը տեսնում է. դրանով է պայմանավորված Օրենսգրքի 95-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունը:

-Օրենսգրքի 103-րդ հոդվածում կատարված փոփոխությկամբ վերանայվել է հայցը կամ դիմումը առանց քննության թողնելու հիմքերը: Ըստ էության, գործող հիմքերը համարժեքորեն չեն արտացոլում հայցը կամ դիմումը առանց քննության թողնելու ինստիտուտի նպատակաուղղվածությունը: Նույն կերպ վերանայվել են գործի վարույթի կարճման հիմքերը: Վերը նշված հիմնավորմամբ, որպես կարճման հիմք օրենսգրքի 109-րդ հոդվածում նախատեսվել է նաեւ այն դեպքը, երբ վեճն  ըստ էության սպառվել է,

-Օրենսգրքում որոշ դեպքերում համարժեքորեն ամրագրված չեն դատաքննության փուլում հայցվորի դերը: Մասնավորապես, այն հանգամանքը, որ  հայցվորը հանդիսանում է քաղաքացիական գործի քննության նախաձեռնողը եւ վերջինիս բացակայության դեպքում անիմաստ է դատաքննություն իրականացնելը: Պատշաճ կարգով իրազեկված հայցվորի բացակայությամբ գործ  քննելը հանգեցնում է նրան, որ դատարանն ակամա իր պաշտպանության տակ է վերցնում հայցվորի պաշտպանությունը: Դրանով է պայմանավորված օրենսգրքի 118-րդ հոդվածում կատարված փոփոխությունը,

-գործի քննության ավարտին առնչվող հարաբերությունների իրավական կարգավորման չափանիշները եւս վերանայվել են նախագծով: Առավել տրամաբանական եւ հիմնավորված է թվում, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը կարող է ուղղված լինել այն մոտեցումը, երբ դատարանը գործի քննությունն ավարտելուց հետո, հեռանա վճիռ կայացնելու եւ նույն օրը հրապարակի վճռի եզրափակիչ մասը:

-կողմերի իրավունքների պաշտպանությունը պետք է իրատեսական լինի եւ չուղեկցվի անհարկի ձեւականություններով: Այսպես, գործող օրենսդրության համաձայն դատավորը պարտավոր է գործը    դատաքննություն նշանակելու մասին որոշումը ուղարկել գործին մասնակցող  անձանց, մինդեռ առավել հիմնավորված է համարվում այն մոտեցումը, ըստ որի կողմը պատշաճ կարգով ծանուցվում է գործը դատաքննության նշանակելու որշման մասին,

-առանձին դեպքերում դատական ակտերի բողոքարկման համար սահմանված ժամկետները իրատեսկանա չեն: Այսպես, վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վերադարձնելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար նախագծով սահմանվել է 15-օրյա ժամկետ:

-նախագծով վերանայվել է նաեւ նոր հանգամանքներով դատարան դիելու համար ժամկետների հաշվարկման կարգը եւ փոփոխություն է կատարվել 204.22-րդ հոդվածում: Գործող օրենսդրությամբ, օրինակ, ժամկետը հաշվարկելու սկիզբ է համարվում Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելը: Տվյալ դեպքում անտեսվել էր այն հանամանքը, որ Սահմանադրակն դատարանի առանձին որոշումներով սահմանված են դրանց ուժի մեջ մտնելուավելի ուշ ժամկետներ, այսինքն`որոշումը ամբողջությամբ մտնում է ուժի մեջ, սակայն դրա որոշ դրույթներ գործում են որոշ ժամանակ անց: Ընդ որում, այդ ժամկետը հաճախ սամանվում է, որպեսզի օրենսդիրը հնարավորություն ունենա լուծելու օրենսդրական վակուումով պայմանավորված խնդիրները: Ի դեպ, որպեսզի նոր եկած հանգամանքներով բողոք բերելու պարագայում դատարանը լուրջ խոչընդոտների առաջ չկանգնի` կապված գործի ոչնչացման հետ, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարելու «Արխիվային գործի մասին» ՀՀ օրեքում` այն համապատասխանեցնելով  քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.10-րդ  հոդվածի հետ.

-նախագծով հստակեցվել է նաեւ վերաքննիչ բողոք բերելու եւ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը, մասնավրապես դրանք նույնացվել են վճռաբեկ բողոքի եւայն վարությ ընդունելու հիմքերի հետ,

-հայեցակարգային լուրջ խնդիր է վերաքնության իրավունքից հրաժաարվելու համաձայնագրի վերաբերյալ դրույթի նկատմամբ հստակ մոտեցում դրսեւորելը: Ըստ գործող օրենսդրության (213-րդ հոդված), վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման, եթե գործին մասնակցող անձանց միջեւ առկա է վերաքննության իրավունքի հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն:

Նշված դրույթը, ըստ էության, հակասահմանադրական է, քանի որ Սահմանդրությամբ ամրագրված դատական պաշտպանության իրավունքը սահմանափակելու հիմքերը հստակ ամրագրված են Սահմանադրության 43-րդհոդվածով:  Ընդ որում, դրանք ընդհանուր ոչինչ չունեն համաձայնության հիման վրա սահմանափակումներ ամրագրելու հետ, ուստի այդ կետը նախագծով ուժը կորցրած է ճանաչվել,

-նախագծով վերականգնվել է գործին մասնակից չդարրձված այն անձնաց, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ եւս դատական ակտ է կայացվել, դատական ակտը բողոքարկելու իրավունքը եւ հստակ սահմանվել է վերջիններիս իրավունքները վճռաբեկ դատարանում գործի քննության ընթացքում,

-էական բարեփոխումների անհարժեշտությւոն կա, հատկապես կապվծ վճռաբեկ բողոքների ընդունելիության ինստիտուտի հետ: Ձեւավորված կարծիքի համաձայն, քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ ամրագրված հիմքերը ոչ միայն բացառում են արդարդատության մատչելիության սկզբունքի հետեւողական կկրառումը, այլեւ բովանդակում են կոռուպցիոն էական ռիսկերը:

Հատկապես լուրջ վերանայման կարիք ուներ առերեւույթ այնպիսի դատական սխալի մատնանշումը, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետեւանքներ: Բնականաբար, դատական ակտի որոշակիության եւ կայունության սկզբունքը նշված դեպքում անհամարժեք է ներկայացվել, քանի որ գրեթե բացառվել է նյութական եւ դատավարական իրավունքի խախտման հիմքովբողոքարկման իրավական հնարավորությունը, ուստի նշված հիմնավորումից ելնելով` փոփոխությւոն է կատարվել օրենսգրքի 234-րդ հոդվածում, որի  1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրվել է նոր խմբագրությամբ:

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերը զերծ չեն նաեւ բազմաթիվ խմբագրական թերություններից, որոնք եւս հայտնի չափով խոչընդոտում են արդարադատության բնականոն իրականացմանը, ուստի նախագծերում  իրականացված մի շարք փոփոխություններն էլ նպատակաուղղված են նշված թերությունների վերացմանը:

Միաժամանակ, հարկ է նշել նաեւ, որ կից ներկայացված նախագծերում կատարված փոփոխություններն անհրաժեշտ են առաջարկվող օրենսդրական մի շարք դրույթների լիարժեք կիրառման համար: