Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-10262- 18.11.2010-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պատվո շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի ՀՕ-76 օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պատվո շքանշանով պարգեւատրվում են պետական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հասարակական գործիչները, դիվանագիտական ներկայացուցիչները, հոգեւոր առաջնորդները (կրոնական գործիչները), բարեգործները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«Փառքի շքանշանի մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պատվո շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ ներկայացված դիտողությունների եւ առաջարկությունների

Առաջարկության հեղինակը
Առաջարկության   բովանդակությունը
Եզրակացություն
ՀՀ Կառավարություն «Փառքի շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածից անհրաժեշտ է հանել «գործող եւ նախկին» բառերը: Ընդունվել է եւ նախագծի 2-րդ հոդվածից հանվել են «գործող եւ նախկին» բառերը :